C.S.I..
Հանցագործության վայրը Նյու Յորք (անգլ.՝ CSI: NY) — ամերիկյան հեռուստասերիալ նվիրված Նյու Յորքի քրեագետների աշխատանքին։ Հանդիսանում է «C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի» հեռուստասեիալի սփին-օֆֆը։ Սերիալի «Մայամի – Նյու Յորք նոն-սթոփ» անունով փորձնական սերիան ցուցադրվել է 2004 թվականի մայիսի 17 - ին։ Հեռուստասերիալը CBS ալիքի եթեր է թողարկվել 2004 թվականի սեպտեմբերի 22 - ին։ 2013 թվականի փետրվարի 22 եթեր դուրս եկավ վերջին սերիան։ Սերիալը պաշտոնապես փակվեց 2013 թվականի մայիսի 10 - ին։ Սերիալը բաղկացած է 9 եթերաշրջանից և 197 սերիաներից։
C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY | |
---|---|
CSI-ի լոգոտիպ | |
Ժանր | ոստիկանական դրամա, հեռուստադրամա և քրեական հեռուստասերիալ |
Թեմա | Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ |
Ստեղծող | Anthony E. Zuiker?, Էնն Դոնահյու և Carol Mendelsohn? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | CSI: Crime Scene Investigation? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում |
|
Պրոդյուսեր | Քերոլ Մենդելսոն, Ջերի Բրուկհայմեր, Ջոնաթան Լիթման, Էնտոնի Զուիկեր |
Երաժշտություն | Bill Brown? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Գեղարվեստական աշխարհ | CSI universe? |
Եթերաշրջանների քանակ | 9 |
Սերիաների քանակ | 197 |
Էկրաններին է | սեպտեմբերի 22, 2004-ից փետրվարի 22, 2013-ը |
Հեռուստաալիք | CBS |
Ընկերություն | CBS |
Դիստրիբյուտոր | King World Productions? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Նյու Յորքում, Լաս Վեգասում ինչպես նաև Մայամիի ծովափում աշխատում է դետեկտիվների մի խումբ, որը զինված է հանցագործներին բռնելու համար նախատեսված ամենավերջին տեխնոլոգիաներով։ Խումբը գլխավորում է դետեկտիվ Մակ Թեյլորը, ով նվիրված է իր աշխատանքին և համոզված է, որ բոլոր հանցագործությունները փոխկապակցված են և եթե ձգել հազիվ երևացող թելից՝ կարելի է քանդել իրադարձությունների բարդ կծիկները։ Նրա գործընկեր Սթելլա Բոնասերան իր գործի մեծ վարպետ է և սիրահար։
Դերասան | Դեր |
---|---|
Հարի Սինիս | դետեկտիվ Մակ Թեյլոր |
Մելինա Կանակարեդս | դետեկտիվ Սթելլա Բոնասերա |
Սիլա Ուորդ | դետեկտիվ Ջո Դենվիլլ |
Կարմին Ջովինցո | դետեկտիվ Դենի Մեսսեր |
Վանեսսա Ֆեռլիտո | դետեկտիվ Էյդեն Բյորն |
Աննա Բելկնապ | դետեկտիվ Լինդսի Մոնրո |
Ռոբերտ Ջոյ | դոկտոր Սիդ Համերբերկ |
Հիլ Հարփեր | դոկտոր Շելդոն Հոկս |
Էդդի Կահիլլ | դետեկտիվ Դոն Ֆլեկ |
Էմանուել Վոժյե | դետեկտիվ Ջեսիկա Էնջել |
Կլեր Ֆորլանի | դոկտոր Փեյթոն Դրիսկոլ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.