2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ուղեկցվեց բազմաթիվ հակասություններով, մրցավարական սխալներով, որոնք շատ դեպքերում ազդել են խաղի վերջնական արդյունքի վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանսիայի և Իռլանդիայի միջև որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման ժամանակ, ֆրանսիացիների ավագ Թիերրի Անրիի՝ մրցակցի տուգանայինում երկու անգամ ձեռքով խաղալուց և փոխանցումից հետո, խփվեց հաղթական գոլը և Ֆրանսիան անցավ աշխարհի առաջնության խմբային փուլ։ Իռլանդիայի ֆուտբոլի ասոցացիան (FAI) պահանջեց վերախաղարկել հանդիպումը, սակայն մերժում ստացավ ՖԻՖԱ-ի կողմից։
Փլեյ-Օֆֆ փուլի մրցավարական սխալներից հետո ՖԻՖԱ-ն արգելեց կրկնապատկերի ցուցադրումը խաղադաշտում։
1/4 եզրափակչի Ուրուգվայ - Գանա խաղի ավելացրած ժամանակի վերջին րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսը, գանացիների հարվածը սեփական դարպասից պահեց ձեռքով։ Մրցավարը հեռացրեց նրան դաշտից և նշանակեց 11-մետրանոց հարված։ Հաղթանակի դեպքում Գանան կդառնար առաջին աֆրիկյան թիմը, որն երբևէ անցել է կիսաեզրափակիչ, սակայն Ասամոա Գյանը այն չիրացրեց։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ուրուգվայի հավաքականը։
Աֆրիկյան մամուլը ուրուգվայցուն համարեց համար մեկ թշնամի։ Սուարեսը ներողություն չխնդրեց՝ հայտնելով, որ դա առաջնության լավագույն սեյվն էր։ Նա նաև նշեց, որ «Աստծո ձեռքը» տիտղոսը հիմա պատկանում է իրեն։
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն դրական է գնահատել 2010 թ Աշխարհի գավաթի մրցավարությունը՝ նշելով, որ 96% դեպքերում մրցավարների որոշումները ճիշտ էին։
This article uses material from the Wikipedia Հայերեն article 2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնության հակասություններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.