Ֆրեդերիկ Ֆեյդի

Ֆրեդերիկ Արման Ֆեյդի (ֆր.՝ Frédéric-Armand Feydit, ապրիլի 15, 1908(1908-04-15), Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ - մայիսի 11, 1991(1991-05-11), Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), Փարիզի Արևելյան լեզուների բարձրագույն ուսումնարանի պրոֆեսոր։

Ֆրեդերիկ Ֆեյդի
ֆր.՝ Frédéric Feydit
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1908(1908-04-15)
ԾննդավայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ
Մահացել էմայիսի 11, 1991(1991-05-11) (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ
ՔաղաքացիությունՖրեդերիկ Ֆեյդի Ֆրանսիա
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
ԱշխատավայրԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններQ15639454?

Կենսագրություն

Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆրեդերիկ Մակլերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լուի Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ Անտուան Մեյեին։ 1930-ական թթ. ֆրանսերեն է դասավանդել Սեւրի եւ Վենետիկի Մխիթարյան դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941-ին Ֆրեդերիկ Ֆեյդին ավարտել է Սորբոնի համալսարանը եւ ընդունվել՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները եւ 1948 թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաեւ գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ։ 1949-77 թթ. եղել է Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի (նախկին Արևելյան կենդանի լեզուների դպրոց) հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական արևմտահայերենին։ 1970-1980 թթ. նա կատարել է Սեւրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության եւ հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ։

Աշխատություններ

Ֆրեդերիկ Ֆեյդիի գիտական ժառանգությունը բաղկացած է վեց գրքից եւ շուրջ քառասուն հոդվածից։

1964 թվականին Փարիզում հրատարակվել է հայ ժողովրդական էպոսի՝ «Սասունցի Դավթի» թարգմանությունը, որը նա կատարել է Հովսեփ Օրբելու համահավաք խմբագրությունից եւ բազմաթիվ հղումներով լուսաբանել այդ ստեղծագործության հիմնական տարբերակները։

1935 թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», իսկ 1948 թվականին՝ «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել հայոց լեզվի պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։ 1986 թվականին հրատարակել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» աշխատությունը։

Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է հայերենի բարբառներին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաեւ ժամանակակից արեւմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին եւ այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարեւոր են Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում Հայաստանում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։

Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության եւ գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի երգիծանքի հարցերին, Դանիել Վարուժանի, Արշակ Չոպանյանի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Առաքելութիւն մը ի Ծապլվար», 1961)։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Զուարթնոց», ինչպես նաեւ եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։

Երկեր

  • Հեթում պատմիչ, հեղինակ «Ծաղիկ պատմութեանց» Արեւելեան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
  • La comedie et la satire en Arménie։ Baronian et Odian, Venise, 1960;
  • L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967

Ծանոթագրություններ

Ֆրեդերիկ Ֆեյդի 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրեդերիկ Ֆեյդի հոդվածին

Աղբյուրներ

  • Ժան-Պիեռ Մահե, «Հարգանքի տուրք Ֆրեդերիկ Ֆեյդիի (1908-1991) հիշատակին», Պատմաբանասիրական հանդես, №1, 1991, էջ 79-84
Ֆրեդերիկ Ֆեյդի Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ֆեյդի» հոդվածին։

Tags:

Ֆրեդերիկ Ֆեյդի ԿենսագրությունՖրեդերիկ Ֆեյդի ԱշխատություններՖրեդերիկ Ֆեյդի ԵրկերՖրեդերիկ Ֆեյդի ԾանոթագրություններՖրեդերիկ Ֆեյդի ԱղբյուրներՖրեդերիկ Ֆեյդի19081991d:Q191066Ապրիլի 15Մայիսի 11Սուրբ Ղազար կղզիՓարիզՓարիզի 7-րդ շրջանՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մովսես ԽորենացիԱտոմՄարտիրոս ՍարյանԾաղկազարդՀայերեն հայհոյախոսությունՖինանսական իրավունքԱրաբոՀայաստանի կենտրոնական բանկՊապ թագավորԱվարայրի ճակատամարտԴերբայԱրենիի քարանձավՍուր բրոնխիտԲաժանարարների աղյուսակՄարդ բանականՍիմվոլիզմԲացահայտիչՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՈւիլյամ ՇեքսպիրԱշոտ Ա ՄեծՎարդանանց պատերազմԳլխուղեղի ուռուցքԱսորեստանՀրեաներՀաշվապահական հաշվեկշիռՆորավանքՎիքիպեդիաՄարդու կմախքԵրկրաշարժՀռոմի թագավորության պատմությունՀայաստանի քաղաքներըՃապոնիաԲիթքոյնՎիտամին B12 անբավարարությունԿուսաթաղանթԿոնքի բորբոքային հիվանդությունՊապ թեստԱնուղղակի խնդիրԲագրատունիների թագավորությունԱծականի համեմատության աստիճաններՎիտամին DՖիդայական շարժումՍևրի պայմանագիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկ նահապետՍևանա լիճԹեհրանի կոնֆերանսՄայր Հայաստան հուշահամալիրԿենդանիներՀին ԵգիպտոսԳրիգոր ՆարեկացիԱլպիական մանուշակԵվրոպական միությունԱբեղախոտԷկզեմաՎայոց ձորի մարզԱնհանգիստ ոտքերի համախտանիշՈրդան կարմիրՀայկական հարցԱշտարակ (քաղաք)Տերունական աղոթքԳեղարքունիքի մարզՀայաստանի զինված ուժերԱռնանդամի գլխիկՊարբերական հիվանդությունԹութքՀավասարասրուն սեղանԼուիզա ՆերսիսյանՎահանագեղձՓսորիազՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Գրիգոր ԼուսավորիչՀինդուիզմԹաիլանդՄատյան ողբերգությանOverwatchՎիլհելմ Շտորիցի գաղտնիքը🡆 More