Ֆյուրերբունկեր

Ֆյուրերբունկեր (գերմ.՝ Führerbunker), օդային հարձակման ապաստարան, որը գտնվել է Բեռլինում (Գերմանիա) Ռայխի գրասենյակից (գերմ.՝ Reichskanzlei, Ռայխի կանցլերություն) ոչ հեռու։ Այն ստորգետնյա բունկերային համալիրի մի մասն է, որը կառուցվել է երկու փուլով՝ 1936 և 1944 թվականներին։ Այն Ֆյուրերի գլխավոր շտաբերից վերջինն է (Führerhauptquartiere), որն օգտագործել է Ադոլֆ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ֆյուրերբունկեր
Ֆյուրերբունկեր
Ֆյուրերբունկեր
Նկարագրություն
Տեսակստորգետնյա ենթակառուցվածքային համակարգ, Ռմբապաստարան և բունկեր
Վարչական միավորԲեռլին
ԵրկիրԳերմանիա
Կառուցված1944
ՃարտարապետԱլբերտ Շպեեր և Հոխթիեֆ
Ավերվել էդեկտեմբերի 5, 1947
Ընթացիկ
սեփականատեր
Նացիստական Գերմանիա
Ֆյուրերբունկեր
Ֆյուրերբունկեր Führerbunker Վիքիպահեստում
Ֆյուրերբունկեր
Նոր Ռայխի գրասենայկի 3D մոդելը՝ բունկերային համալիրի տեղակայմամբ կարմիր գույնով
Ֆյուրերբունկեր
Ֆյուրերբունկերի 3D մոդելը (ձախ) և վերին- կամ ֆոր- բունկերը (Vorbunker - աջ)

Հիտլերը ֆյուրերբունկերում բնակություն է հաստատե 1945 թվականի հունվարի 16-ին, և այն դարձել է նացիստական ռեժիմի կենտրոնը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շաբաթը Եվրոպայում։ Հիտլերն այնտեղ ամուսնացել է Եվա Բրաունի հետ 1945 թվականի ապրիլի 29-ին՝ ինքնասպանությունից 40 ժամ առաջ։ Պատերազմից հետո գրասենյակի և՛ հին, և՛ նոր շենքերը հողին են հավասարեցրել սովետները։ Ստորգետնյա համալիրը հիմնականում անխաթար է մնացել մինչև 1988-1989 թվականները՝ չնայած քանդման որոշ նախկին փորձերին։ Հին բունկերային համալիրի պեղված հատվածները հիմնականում ավերվել են Բեռլինի այդ տարածքի վերակառուցման ժամանակ։ Այդ վայրը մնացել է անհայտ` առանց տարբերիչ նշանների մինչև 2006 թվականը, երբ տեղադրվել է փոքրիկ հուշատախտակ՝ սխեմատիկ գծապատկերով։ Բունկերի որոշ միջանցքներ դեռ կան, բայց փակ են հանրային այցելության համար։

Կառուցում

Ռայխի կանցլերության բունկերն ի սկզբանե կառուցվել է որպես օդային հարվածների ժամանակավոր ապաստան Հիտլերի համար, ով իրականում շատ քիչ ժամանակ է անցկացրել մայրաքաղաքում պատերազմի մեծ մասի ընթացքում։ Բեռլինի ռմբակոծությունների հաճախակի դառնալու արդյունքում համալիրը վերածվել է հանպարաստից մշտական ապաստանի։

Բարդ համալիրն իրենից ներկայացրել է երկու առանձին ապաստարան՝

  1. ֆորբունկեր կամ վերին բունկեր (Vorbunker), որն ավարտվել է 1936 թվականին
  2. ֆյուրերբունկեր, որը կառուցվել է ֆորբունկերից 2.5 մետր ցածր և արևմուտք-հարավ-արևմուտք, ավարտվել է 1944 թվականին:

Դրանք իրար հետ միացվել են ուղիղ անկյան տակ դրված սանդուղքով և կարող էին փակվել միմյանցից միջնապատով և պողպատե դռնով: Ֆորբունկերը կառուցվել է Վիլհելմշտրասեում 77 հասցեի` նախկին Ռայխգրասենյակի ետևում, ընդարձակ ընդունելությունների սրահի նկուղից 1.5 մ ներքև: Ֆյուրերբունկերը կառուցվել է հին Ռայխգրասենյակի այգու տակ մոտ 8.5 մ խորության վրա, Ֆոսշտրասե 6 հասցեում գտնվող Նոր Ռայխգրասենյակի շենքից 120 մ հյուսիս:

Բացի գետնի տակ ավելի խորը լինելուց, ֆյուրերբունկերը շատ ավելի լավ է ամրացվել։ Նրա տանիքը գրեթե 3 մ հաստությամբ բետոնից էր, մոտ 30 փոքր սենյակները պաշտպանված էին մոտավորապես 4 մ հաստությամբ բետոնով, ելքերը տանում էին դեպի գլխավոր շենքեր, ինչպես նաև վթարային ելք կար մինչև այգի։ Ֆյուրերբունկերի կոմպլեքսը կառուցել է Hochtief գերմանական շինարարական ընկերությունը՝ որպես Բեռլինում ստորգետնյա շինարարության ընդարձակ ծրագրի մաս, որը սկսվել է 1940 թվականին:

Հիտլերը բնակվել է այս ավելի նոր, ստորին հատվածում, և արդեն 1945 թվականի փետրվար ամսին այն զարդարվել է բարձրորակ կահույքով, որը վերցված էր Կանցլերի շենքից, ինչպես նաև մի քանի յուղաներկ նկարներով: Աստիճաններով ներքևի հատված իջնելուց և պողպատե դռնով անցնելուց հետո մի երկար միջանցք կար՝ յուրաքանչյուր կողմից մի շարք սենյակներով: Աջ կողմում մի շարք սենյակները ներառում էին գեներատոր/օդափոխման սենյակներ և հեռախոսային կոմուտատոր: Ձախ կողմում Եվա Բրաունի ննջասենյակը/ընդունարանն էր (հայտնի է նաև որպես Հիտլերի պատվավոր հյուրերի հյուրասենյակ), նախասենյակը (նաև հայտնի է որպես Հիտլերի ընդունարան), որը տանում էր դեպի Հիտլերի աշխատասենյակ/գրասենյակ: Պատին կախված էր Հիտլերի հերոսներից Ֆրիդրիխ Մեծի մեծ դիմանկարը: Դուռը տանում էր դեպի Հիտլերի համեստ կահավորված ննջասենյակ: Դրա կողքին կոնֆերանսների/քարտեզների սենյակն էր (հայտնի է նաև որպես ճեպազրույցների/իրավիճակների սենյակ), որն ուներ դուռ, որը տանում դեպի սպասասրահ/նախասենյակ:

Բունկերային համալիրը ինքնավար կառույց էր: Այնուամենայնիվ, քանի որ ֆյուրերբունկերը գտնվում էր գրունտային ջրերի մակարդակից ցածր, պայմանները տհաճ խոնավ էին, և ստորերկրյա ջրերը հեռացնելու համար անընդհատ աշխատում էին պոմպերը։ Դիզելային գեներատորն ապահովում էր էլեկտրականությունը, իսկ խմելու համար ջուրը մղվում էր ջրհորից: Հեռահաղորդակցման համակարգերը ներառում էին տելեքս, հեռախոսի բաշխիչ վահանակ և դրսի ալեհավաքով բանակային ռադիոկայան։ Պատերազմի ավարտին, պայմանների վատթարացման հետևանքով, Հիտլերի համար պատերազմական լուրերի մեծ մասի աղբյուրը BBC ռադիոհաղորդումները և սուրհանդակն էր:

Երկրորդ համաշխարհայի պատերազմի ավարտ

1945 թվականի հունվարի 16-ին Հիտլերի ֆյուրերբունկեր տեղափոխվելուց հետո նրա ավագ անձնակազմը նույնպես տեղափոխվել է այդտեղ, ներառյալ Մարտին Բորմանը։ Եվա Բրաունը և Ջոզեֆ Գեբելսը նրանց են միացել ապրիլին, մինչդեռ Մագդա Գեբելսն ու նրանց վեց երեխաները բնակություն են հաստատել վերին` Ֆորբունկերում: Այնտեղ պատսպարվել են նաև երկու-երեք տասնյակ օժանդակ, բժշկական և վարչական անձնակազմ. այդ թվում Հիտլերի քարտուղարները (ներառյալ նրա անձնական քարտուղար Թրաուդլ Յունգը ), Էռնա Ֆլեգել անունով բուժքույրը և սերժանտ Ռոխուս Միշը, որը և՛ թիկնապահ էր, և՛ հեռախոսային կոմուտատորի օպերատոր։

Սկզբում Հիտլերը շարունակել է օգտագործել Ռայխի գրասենյակի անվնաս թևը, որտեղ անցկացվել են ցերեկային ռազմական կոնֆերանսներ իր մեծ աշխատասենյակում: Այնուհետև նա թեյ էր խմում իր քարտուղարների հետ նախքան գիշերը բունկերի համալիր վերադառնալը։ Այս օրակարգից մի քանի շաբաթ հետո Հիտլերը հազվադեպ է լքել բունկերը, բացառությամբ իր շան Բլոնդիի հետ գրասենյակի այգում կարճ զբոսանքների:

Բունկերի մարդաշատ լինելուց, ճնշող մթնոլորտից, ամենօրյա օդային հարձակումներից ելնելով Հիտլերը հիմնականում մնացել է ստերին բունկերում, որտեղ ավելի հանգիստ էր, և նա կարող էր քնել: Ժողովները տեղի են ունեցել գիշերները, հաճախ մինչև ժամը 05:00-ն:

Ապրիլի 16-ին սկսվել է Բեռլինի ճակատամարտը, և մինչև ապրիլի 19-ը Կարմիր բանակը սկսել է շրջապատել քաղաքը: Հիտլերն իր վերջին ճանապարհորդությունը բունկերից դուրս կատարել է ապրիլի 20-ին՝ իր 56-ամյակի օրը, գնալով Ռայխի գրասենյակի ավերված այգի` երկաթե խաչ շնորհելու հիտլերյունգենդ տղա զինվորներին: Այդ նույն օրը, կեսօրին Բեռլինն առաջին անգամ ռմբակոծության է ենթարկվել խորհրդային հրետանու կողմից:

Հիտլերը շարունակել է ժխտել սարսափելի իրավիճակը և իր հույսը դրել է ՍՍ-ի զորքերի գեներալ Ֆելիքս Շտայների («Շտայների բանակային ջոկատի») հրամանատարած ստորաբաժանումների վրա։ Ապրիլի 21-ին Հիտլերը հրամայել է Շտայներին հարձակվել շրջափակող խորհրդային շրջանի հյուսիսային թևի վրա և հրամայել գերմանական իններորդ բանակին, որը գտնվում է Բեռլինից հարավ-արևելք, հարձակվել դեպի հյուսիս՝ աքցան գրոհով (Pincer): Այդ օրը երեկոյան Կարմիր բանակի տանկերը հասել են Բեռլինի արվարձաններ։ Ապրիլի 22-ին իրավիճակի վերաբերյալ ցերեկային կոնֆերանսում Հիտլերին հաղորդել են, որ Շտայների ուժերը տեղից չեն շարժվել, և նա հասկանալով, որ հարձակումը չի իրականացվելու, կատաղած արտասվել է։ Նա առաջին անգամ բացահայտ հայտարարել է, որ պատերազմը պարտված է, և նա մեղադրել է իր գեներալներին։ Հիտլերը հայտարարել է, որ մինչև վերջ կմնա Բեռլինում, իսկ հետո ինքնասպան կլինի։

Ապրիլի 23-ին Հիտլերը հրետանու գեներալ Հելմութ Վեյդլինգին, Վերմախտի 56-րդ տանկային կորպուսի ( LVI Պանզեր կորպուսի) հրամանատարին նշանակել է որպես Բեռլինի պաշտպանական տարածքի հրամանատար՝ փոխգնդապետ (Oberstleutnant) Էռնստ Քեթերինի փոխարեն։ Մինչև ապրիլի 25-ը Կարմիր բանակը ամրացրել էր իրենց դիրքերը Բեռլինում, չնայած ֆյուրերբունկերից եկող հրամաններին։ Ոչ մի հեռանկար չկար, որ գերմանական պաշտպանությունը կարող էր որևէ բան անել, բացի քաղաքի գրավումը հետաձգելուց: Հիտլերը Մյունխենից Բեռլին է կանչել ֆելդմարշալ Ռոբերտ Ռիթեր ֆոն Գրեյմին՝ Գյորինգից Լյուֆթվաֆեի հրամանատարությունը ստանձնելու համար, և նա ժամանել է ապրիլի 26-ին իր սիրուհու՝ փորձարկող օդաչու Հաննա Ռեյչի հետ միասին։

Ապրիլի 28-ին Հիտլերին հայտնել են, որ ՍՍ-ի Ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերը կոմս Ֆոլկե Բերնադոտի միջոցով փորձում է քննարկել հանձնման պայմանները արևմտյան դաշնակիցների հետ, և Հիտլերը դա համարել է դավաճանություն: Բեռլինում Հիմլերի ՍՍ-ի ներկայացուցիչ Հերման Ֆեգելեյնը գնդակահարվել է այն բանից հետո, երբ նրան զինվորական դատարան են ներկայացրել դասալքության համար, և Հիտլերը հրամայել է ձերբակալել Հիմլերին: Նույն օրը գեներալ Հանս Կրեբսը Ֆյուրերբունկերից իր վերջին հեռախոսազանգն է կատարել ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելին՝ Ֆյուրստենբերգում գերմանական զինված ուժերի բարձր հրամանատարության (OKW) ղեկավարին։ Կրեբսը տեղեկացրել է, որ ամեն ինչ կկորչի, եթե օգնությունը չհասնի 48 ժամվա ընթացքում։ Քեյթելը խոստացել է առավելագույն ճնշում գործադրել գեներալներ Վալթեր Վենկի՝ տասներկուերորդ բանակի հրամանատարի և Թեոդոր Բուսեի՝ իններորդ բանակի հրամանատարի վրա։ Միևնույն ժամանակ, Բորմանը գերմանացի ծովակալ Կառլ Դյոնիցին ասել է. «Ռայխի կանցլերությունը փլատակների կույտ է»։ Նա ավելացրել է, որ արտասահմանյան մամուլը հաղորդում է դավաճանության նոր ակտերի մասին, և «որ առանց բացառության Շյորները, Վենկը և մյուսները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Ֆյուրերին շուտափույթ օգնելով»։

Այդ երեկո ֆոն Գրեյմը և Ռեյչը Բեռլինից հեռացել են Arado Ar 96 ուսումնա-վարժական թռչող սարքով։ Ֆելդմարշալ ֆոն Գրեյմին հրամայվել է ստիպել Լյուֆթվաֆեին հարձակվել խորհրդային զորքերի վրա, որոնք մտել են Պոտսդամի հրապարակ, որը Ֆյուրերբունկերից ընդամենը մի քաղաքային թաղամաս էր հեռու: Ապրիլի 28-ի գիշերը գեներալ Վենկը զեկուցել է Քեյթելին, որ իր տասներկուերորդ բանակը հետ է մղվել ամբողջ ճակատով և իր բանակի համար այլևս անհնար է դարձել Բեռլինն ազատելը։ Կայտելը Վենկին թույլ է տվել դադարեցնել փորձը։

Ապրիլի 28–29-ը կեսգիշերից հետո Հիտլերն ամուսնացել է Եվա Բրաունի հետ Ֆյուրերբունկերում փոքրիկ քաղաքացիական արարողությամբ։ Այնուհետև նա քարտուղար Թրոդլ Յունգին տարել է մեկ այլ սենյակ և թելադրել իր վերջին կամքն ու կտակը: Ներկա են եղել Հանս Կրեբսը, Վիլհելմ Բուրգդորֆը, Գեբելսը և Բորմանը. նրանք ստորագրել են փաստաթղթերը մոտավորապես ժամը 04:00-ին: Հետո Հիտլերը պառկել է քնելու։

Ապրիլի 29-ի ուշ երեկոյան, Կրեբսը ռադիոյով կապ է հաստատել Ջոդլի հետ. «Անհապաղ հաշվետվություն պահանջեք. նախ՝ Վենկի առաջատար ջոկատների գտնվելու վայրի մասին, երկրորդ՝ մտադրված հարձակման ժամանակի մասին, երրորդ՝ իններորդ բանակի գտնվելու վայրի մասին, չորրորդը՝ ճշգրիտ վայրի մասին, որտեղ Իններորդ բանակը ճեղքելու է, հինգերորդը՝ գեներալ Ռուդոլֆ Հոլստեի առաջատար ջոկատի գտնվելու վայրի մասին»: Ապրիլի 30-ի վաղ առավոտյան Ջոդլը պատասխանել է Կրեբսին. «Նախ, Վենկի առաջատար ստորաբաժանումը խրվել մնացել է Շվիլոզի լճից (Բրանդենբուրգ) հարավ։ Երկրորդ, Տասներկուերորդ բանակը, հետևաբար, չի կարող շարունակել հարձակումը Բեռլինի վրա։ Երրորդ, իններորդ բանակի մեծ մասը շրջապատված է։ Չորրորդ. Հոլսթի կորպուսը պաշտպանական դիրքում է»:

Բեռլինի կենտրոնական կառավարական շրջանի հրամանատար, ՍՍ-ի բրիգադեֆյուրեր Վիլհելմ Մոհնկեն Հիտլերին ապրիլի 30-ի առավոտյան տեղեկացրել է, որ նա կկարողանա դիմադրել երկու օրից պակաս։ Ավելի ուշ այդ առավոտյան Վեյդլինգը տեղեկացրել է Հիտլերին, որ պաշտպանները, հավանաբար, այդ գիշեր կսպառեն իրենց զինամթերքը և նորից նրանից ճեղքելու թույլտվություն է խնդրել։ Վեյդլինգը վերջապես թույլտվություն է ստացել մոտ 13։ 00-ին: Հիտլերն ինքնասպան է եղել ավելի ուշ՝ 15:30-ի սահմաններում, իսկ Եվան այդ ժամանակ ցիանիդ է ընդունել: Հիտլերի հրահանգով նրա և Եվայի մարմիններն այրել են Ռայխի գրասենյակի հետևի այգում: Գեբելսը նշանակվել է Գերմանիայի կառավարության նոր ղեկավար և ռայխսկանցլեր՝ համաձայն Հիտլերի վերջին կամքի և կտակի։ Ռայխսկանցլեր Գեբելսը և Բորմանը 03:15-ին ռադիոհաղորդագրություն է ուղարկել Դոնիցին՝ տեղեկացնելով Հիտլերի մահվան մասին, և որ նա Գերմանիայի նոր պետության ղեկավարն ու նախագահն ( ռայխսպրեզիդենտ ) է՝ համաձայն Հիտլերի վերջին կամքի և կտակի:

Կրեբսը մայիսի 1-ի ժամը 04:00-ի սահմաններում խոսել է Խորհրդային 8-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ Վասիլի Չույկովի հետ, իսկ Չույկովը պահանջել է անվերապահ հանձնվել գերմանական մնացած ուժերին։ Կրեբսը հանձնվելու լիազորություն չուներ, ուստի նա վերադարձել է բունկեր: Ուշ կեսօրին Գեբելսը թունավորել է իր երեխաներին, և կնոջ` Մագդա Գեբելսի հետ լքել է բունկերը 20։ 30-ի սահմաններում: Այդ մասին մի քանի տարբերակ կա։ Ըստ մի վարկածի՝ Գեբելսը կրակել է կնոջը, իսկ հետո՝ ինքն իրեն։ Մեկ այլ տարբերակով նրանք յուրաքանչյուրն ընդունել է ցիանիդային ամպուլա և անմիջապես դրանից հետո մահացու կրակոցով (գթության հարված - coup de grâce) վերջ տվել կյանքին: Գեբելսի ՍՍ ադյուտանտ Գյունթեր Շվագերմանը 1948 թվականին վկայել է, որ զույգն իրենից առաջ քայլել է աստիճաններով և դուրս է եկել Կանցլերի այգի։ Նա սպասել է աստիճանահարթակում և լսել կրակոցները, հետո բարձրացել մնացած աստիճաններով և դրսում տեսել զույգի անշունչ մարմինները։ Այնուհետև նա հետևել է Ջոզեֆ Գեբելսի հրամանին և ՍՍ-ի զինվորին մի քանի կրակոց արձակել Գեբելսի անշարժ մարմնի վրա: Այնուհետև մարմինների վրա լցրել են բենզին և հրկիզել, սակայն մնացորդները միայն մասամբ են այրվել և չեն թաղվել:

Վայդլինգը հրաման է տվել, որ ողջ մնացածները ճեղքեն դեպի հյուսիս-արևմուտք, և պլանն իրականացվել է ժամը 23։ 00-ի սահմաններում։ Ռայխի կանցլերի առաջին խումբը գլխավորել է Վիլհելմ Մոհնկեն. նրանք անհաջող փորձ են կատարել ճեղքել խորհրդային օղակները և հաջորդ օրը գերեվարվել են։ Մոհնկեն հարցաքննվել է խորհրդային հակահետախուզական Սմերշ կազմակերպության (Смерш) կողմից, ինչպես մյուսները, ում գերի էին վերցրել ֆյուրերբունկերից։ Ռայխի գրասենյակից երրորդ ճեղքման փորձը կատարվել է մայիսի 2-ի ժամը 01:00-ի սահմաններում, և Բորմանին հաջողվել է տեղափոխվել Շփրե գետով։ Արթուր Աքսմանը նույն ուղիով է գնացել և հայտնել է, որ Վայդենդամեր կամրջից մի փոքր հեռավորության վրա տեսել է Բորմանի մարմինը:

Ժամը 01:00-ին խորհրդային ուժերը ռադիոհաղորդագրություն են ստացել 56-րդ տանկային կորպուսից՝ զինադադարի խնդրանքով։ Ֆյուրերբունկերում գեներալ Քրեբսը և գեներալ Բուրգդորֆը ինքնասպան են եղել գլխին հրազենային կրակոցով: Բունկերային համալիրի տարածքում վերջին պաշտպանները հիմնականում ֆրանսիացիներից կազմված ՍՍ-ի «Շարլեման» 33-րդ հետևակային դիվիզիան էր, ինչպես նաև՝ ՍՍ-ի «Նորդլանդ» 11-րդ կամավորական տանկային դիվիզիայի, ՍՍ-ի լատվիական և իսպանական ստորաբաժանումներից մնացած մասերը: Ֆրանսիացի ՍՍ-ականների մի խումբ մնացել է բունկերի տարածքում մինչև մայիսի 2-ի վաղ առավոտ: Այնուհետև խորհրդային ուժերը գրավել են Ռայխի գրասենյակը: Գեներալ Վեյդլինգն իր շտաբի անձնակազմի հետ հանձնվել է ժամը 6։ 00-ին, իսկ Չույկովի հետ նրա հանդիպումն ավարտվել է 8։ 23-ին: Յոհաննես Հենցշելը, բունկերային համալիրի վարպետ էլեկտրամեխանիկը, մնացել է այն բանից հետո, երբ բոլորը կամ հեռացել, կամ ինքնասպան են եղել, քանի որ վերևում գտնվող Ռայխի կանցլերի դաշտային հիվանդանոցը հոսանքի և ջրի կարիք ուներ։ Նա հանձնվել է Կարմիր բանակին, երբ նրանք մտել են բունկերային համալիր մայիսի 2-ին ժամը 09:00-ին: Գեբելսի վեց երեխաների մարմինները հայտնաբերվել են մայիսի 3-ին։ Նրանց գտել են Ֆորբունկերում գտնվող իրենց մահճակալներում, որոնց դեմքին ցիանիդի հստակ հետք է եղել:

Հետպատերազմյան իրադարձություններ

Ֆյուրերբունկերի ինտերիերի հետպատերազմյան առաջին լուսանկարներն արվել են 1945 թվականի հուլիսին։ Հուլիսի 4-ին ամերիկացի գրող Ջեյմս Պ. Օ'Դոնելը շրջել է բունկերում՝ խորհրդային պահակախմբին մեկ տուփ ծխախոտ տալու միջոցով: Հաջորդ օրերին և ամիսներին բազմաթիվ զինվորներ, քաղաքական գործիչներ և դիվանագետներ են այցելել բունկերային համալիր։ 1945 թվականի հուլիսի 14-ին Ուինսթոն Չերչիլն այցելել է Ռայխի գրասենյակ և բունկեր:

1945 թվականի դեկտեմբերի 11-ին սովետները թույլ են տվել բունկերի տարածքների սահմանափակ հետաքննություն անցկացնել դաշնակից մյուս ուժերի կողմից։ Յուրաքանչյուր ազգից երկու ներկայացուցիչ տեսել են մի քանի գերմանացիների հող փորելիս. դա այն վայրն է, որտեղ Հիտլերի աճյունը արտաշիրիմվել էր մայիսին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են երկու գլխարկներ, որոնք նույնականացվել են որպես Հիտլերի, ներքնազգեստ՝ Բրաունի սկզբնատառերով, և որոշ հաշվետվություններ Հիտլերին Գեբելսից։ Ներկայացուցիչները նախատեսում էին շարունակել աշխատանքը, սակայն հաջորդ առավոտ ժամանելուն պես նրանց դիմավորել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի զինված պահակը և մեղադրել կանցլերի շենքից փաստաթղթեր հանելու մեջ։ Սա հերքվել է, բայց տարիներ անց է թույլատրվել հետագա արտաքին հետաքննությունը։

Կանցլերի երկու շենքերի արտաքին ավերակները 1945-1949 թվականներին սովետները հողին են հավասարեցրել՝ որպես նացիստական Գերմանիայի տեսարժան վայրերը ոչնչացնելու ջանքերի մի մաս։ 1946 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության կողմից ներքին տարածքի մանրամասն ուսումնասիրություն, ներառյալ չափումները: Այնուհետև բունկերը հիմնականում անվնաս է մնացել, թեև որոշ տարածքներ մասամբ հեղեղվել են։ 1947 թվականի դեկտեմբերին խորհրդային ուժերը փորձել են պայթեցնել բունկերը, սակայն վնասվել են միայն բաժանարար պատերը։ 1959 թվականին Արևելյան Գերմանիայի կառավարությունը սկսել է գրասենյակի քանդման մի շարք, ներառյալ բունկերը: Քանի որ այն գտնվում էր Բեռլինի պատից ոչ հեռու, տեղանքը չի կառուցապատվել և անտեսվել է մինչև 1988-1989 թվականները: Տեղում բնակելի տների և այլ շենքերի լայնածավալ շինարարության ընթացքում աշխատանքային խմբերը հայտնաբերել են հին բունկերային համալիրի մի քանի ստորգետնյա հատվածներ. մեծ մասամբ դրանք ոչնչացվել են։ Ֆյուրերբունկերի ստորգետնյա համալիրի այլ հատվածներ բացահայտվել են, բայց դրանք անտեսվել, լրացվել կամ նորից փակվել են:

Իշխանությունները ցանկանում էին ոչնչացնել նացիստական այս տեսարժան վայրերի վերջին մնացորդները: Ֆյուրերբունկերի շրջակայքում գտնվող շենքերի կառուցումը ռազմավարություն էր՝ ապահովելու, որ շրջապատը մնա անանուն և աննկատ: Ֆյուրերբունկերի վթարային ելքի տեղում (Կանցլերի այգիներում) ավտոկայանատեղի էր:

2006 թվականի հունիսի 8-ին, ՖԻՖԱ-ի 2006 թվականի աշխարհի գավաթի առաջնության նախաշեմին տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ՝ նշելու ֆյուրերբունկերի գտնվելու վայրը։ Տախտակը, ներառյալ բունկերի սխեմատիկ դիագրամը, կարելի է տեսնել Նախարարական այգիների և Գերտրուդ-Կոլմար փողոցի անկյունում` երկու փոքր փողոցների վրա Պոտսդամի հրապարակից մոտ երեք րոպե քայլելիս։ Հիտլերի ինքնասպանության պահին բունկերում գտնվող վերջին մարդկանցից մեկը՝ Ռոխուս Միշը, մասնակցել է տեղեկտվական ցուցանակի տեղադրման արարողությանը:

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Ֆյուրերբունկեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրերբունկեր» հոդվածին։

Tags:

Ֆյուրերբունկեր ԿառուցումՖյուրերբունկեր Երկրորդ համաշխարհայի պատերազմի ավարտՖյուրերբունկեր Հետպատերազմյան իրադարձություններՖյուրերբունկեր Տես նաևՖյուրերբունկեր ՆշումներՖյուրերբունկեր ԾանոթագրություններՖյուրերբունկեր ԳրականությունՖյուրերբունկեր Արտաքին հղումներՖյուրերբունկերԱդոլֆ ՀիտլերԲեռլինԲունկերԳերմաներենԳլխավոր շտաբԵրկրորդ համաշխարհային պատերազմԵրրորդ ՌայխՆացիստական ԳերմանիաՌմբապաստարանՖյուրեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀայերենՄթնոլորտԹռչուններՀարվարդի համալսարանՍանահինի վանական համալիրԱբեղախոտՀայկական ճարտարապետությունԳլաուկոմաԱրմավիրԿաթոլիկ եկեղեցիՀրազդան (քաղաք)Տագնապային խանգարումՎարդան ՄամիկոնյանԽոսրովի անտառ պետական արգելոցԹեհրանի կոնֆերանսՎարազդատ ՀարոյանՄետրոպոլիտՄիքայել ՆալբանդյանՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԱրագիլներԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱնահիտ (հեքիաթ)Սև արագիլՓայծաղՎարդանանց պատերազմԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀրաբուխՀոգեբանությունԱկսել ԲակունցԹաթուլ ԿրպեյանՍիամանթոՀայաստանի Ազգային ժողովԲարորակ ուռուցքներՍիրիաՄարո ՄարգարյանՀինդուիզմՀայերենի այբուբենԱրյան խումբԱրյունահոսությունՍուրբ Յոթ ՎերքԹոքի քաղցկեղԻրանԵգիպտոզավրԱրմավիրի մարզԿարմիր գիրքՔրիստափոր ԿոլումբոսՄիացյալ ԹագավորությունԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԲռնաբարությունՇրի ԼանկաՎանԵվրոպական միությունԴուբայԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԲոտուլիզմԿանդիդոզԳեղամ ՍարյանՀայաստանի անտառներԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎահագնՀայ ֆիդայիներԿենդանիների հատկանիշների ցանկՆեյմարՍնկերԵվրոպայի դրոշներԲաժանարարների աղյուսակԲնական թիվԴերենիկ ԴեմիրճյանԷլեկտրական հոսանքՏավուշի մարզԱստվածային կատակերգությունԲյուրականի աստղադիտարանԹվաբանական պրոգրեսիաՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱնհանգիստ ոտքերի համախտանիշՋրծաղիկԲայ🡆 More