Ֆիլիպ Կուտև

Ֆիլիպ Կուտև (բուլղար․՝ Филип Кутев, հունիսի 13, 1903(1903-06-13) կամ հունիսի 26, 1903(1903-06-26), Aytos, Բուրգասի մարզ, Բուլղարիա - նոյեմբերի 27, 1982(1982-11-27), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար կոմպոզիտոր, դիրիժոր, ազգագրագետ, բանագետ, բուլղարական ժողովրդական երաժշտության մասսայականացնող։

Ֆիլիպ Կուտև
Ֆիլիպ Կուտև
Բնօրինակ անունբուլղար․՝ Филип Кутев
Ծնվել էհունիսի 13, 1903(1903-06-13) կամ հունիսի 26, 1903(1903-06-26)
Aytos, Բուրգասի մարզ, Բուլղարիա
ԵրկիրՖիլիպ Կուտև Բուլղարիա և Ֆիլիպ Կուտև Բուլղարիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 27, 1982(1982-11-27) (79 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
Գործիքներջութակ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Կայքphilipkoutev.com

Կենսագրություն

Ֆիլիպ Կուտևը ծնվել է 1903 թվականի հունիսի 13-ին Այթոսում, Բուրգասի մարզ։ 1922 թվականից սովորել է ջութակ նվագել պրոֆեսոր Հանս Կոհի մոտ։ 1926 թվականին ավարտել է Երաժշտական բարձրագույն դպրոցը, իսկ 1930 թվականին՝ Ազգային երաժշտական ակադեմիայի մանկավարժական բաժինը։ Դրանից հետո ավելի քան 5 տարի Բուրգասի 24-րդ հեծելազորային գնդում, ապա նաև Սոֆիայի 6-րդ հեծելազորային գնդում աշխատել է զինվորական նվագախմբի կապելմայստեր։ Եղել է գնդապետի կոչումով զինվորական երաժիշտ։

1951 թվականին Սոֆիայում հիմնադրել է Բուլղարիայի ժողովրդական պարի և երգի առաջին պետական անսամբլը, որի ղեկավարն է եղել մինչև իր մահը։ Կոլեկտիվի հետ միասին հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այժմ անսամբլը կրում է նրա անունը։

Ֆիլիպ Կուտևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 27-ին, 79 տարեկան հասակում։

Ստեղծագործություն

Մի շարք ստեղծագործություններ հեղինակ է, որոնք ստեղծվել են բուլղարական ժողովրդական երաժշտության հիմքի վրա, այդ թվում, երգչախմբային և նվագախմբային երաժշտության («Բուլղարական հագներգություն», 1937, «Գերման» սիմֆոնիկ պոեմ, 1940 (անձրևի հին բուլղարական ծիսակարգի հիման վրա), «Երիտասարդություն» սիմֆոնիա, 1947 և այլն), կամերային երաժշտության, կանտատների, բազմաթիվ երգերի։

Երգեր է գրել կինոյի համար (ֆիլմ «Под игото», 1952 և «Хитър Петър», 1960):

Նրա ստեղծագործության հիմնական նպատակն էր ոճավորումը, ներդաշնակացումը և իսկական ֆոլկլորի ստեղծումը, դրա պահպանումը և ներկայացումը։

Կուտևի անսամբլի օրինակով հետագայում ստեղծվել են մի քանի ֆոլկլորային կոլեկտիվներ, որոնցից են «Թրակիան» (հարավ-բուլղարական ֆոլկլոր), «Սևերնյաչկին» (հյուսիս-բուլղարական ֆոլկլոր), «Պիրինը» (Բուլղարիայի հարավ-արևմուտքի ֆոլկլոր) և այլն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆիլիպ Կուտև ԿենսագրությունՖիլիպ Կուտև ՍտեղծագործությունՖիլիպ Կուտև ԾանոթագրություններՖիլիպ Կուտև Արտաքին հղումներՖիլիպ Կուտև19031982d:Q275178ԲանագիտությունԲուլղարերենԲուլղարիաԲուլղարներԲուրգասի մարզԴիրիժորԺողովրդական երաժշտությունԿոմպոզիտորՀունիսի 13Հունիսի 26Նոյեմբերի 27Սոֆիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հակոբ ՊարոնյանՅուրի ՎարդանյանԱծանցյալՇեղանկյունՕսմանյան կայսրությունԼյարդի հիվանդություններԱվշային հանգույցԱրյան խումբԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼոռու մարզՎիլհելմ ՍտեյնիցԱրձակԱրյան ճնշումՎիքիպեդիաՀարավաֆրիկյան ՀանրապետությունԼիմֆոմաԷջմիածնի Մայր ՏաճարՄիլանՎեներա (մոլորակ)Մայր Հայաստան հուշահամալիրՓիլիսոփայությունՄեր հայրենիքՈւկրաինաՀուլիոս ԿեսարԶապել ԵսայանԲյուրականի աստղադիտարանՁայնավորներՄիսաք ՄեծարենցԱռնո ԲաբաջանյանՍասնա ծռերում գործող անձանց անուններՄիքայել ՆալբանդյանՔրիստոնեությունՇիրակի մարզԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ռոբերտ ՖիշերՀայկական պարՇառլ ԱզնավուրԳոյական անունԿառավարում (տնտեսագիտություն)Բուրգ (երկրաչափություն)ԱռյուծՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱմոքսիցիլինՍեռական բազմացումԽաչատուր ԱբովյանՀամանուններԹթուներԱծանցԵվրոպաՓիղՇվեյցարիաԲառարանՌևմատոիդ արթրիտՐաֆֆիՍամվել (վեպ)ԼևոմեկոլԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՖոտոսինթեզՍմբատաբերդԹբիլիսիՑորենԱղբյուր ՍերոբԴարձվածքՇնչառությունԽաղաղ օվկիանոսԿիստաՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՄուտացիաՕվկիանոսՍպիտակի երկրաշարժՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ճարտարապետությունԵվրասիական տնտեսական միությունՕհմի օրենքԷրեբունի ամրոցՕլիմպիական խաղերԿոչական🡆 More