Ֆիլիպինյան Ծով: ծով

Ֆիլիպինյան ծով (թագալերեն Dagat Pilipinas, անգլ.՝ Philippine Sea, չինարեն՝ 菲律宾海, ճապ.՝ フィリピン海, ինդոն.՝ Laut Filipina), Խաղաղ օվկիանոսի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է Ֆիլիպինյան կղզեխմբի մոտ։ Երկրի երկրորդ խոշոր ծովը (Սարգասյան ծովից հետո)։ Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական (Հոնսյու, Կյուսյու և Ռյուկյու), արևմուտքում՝ Թայվան և Ֆիլիպինյան կղզիներով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և Իձու, Բոնինյան, Կադզան և Մարիանյան կղզիներով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²։ Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ (Մարիանյան իջվածքում)։ Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են Հյուսիսային պասսատային և Կուրոսիո հոսանքները։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում)։ Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:

Ֆիլիպինյան ծով
Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ
Տեսակծով
ԵրկիրՖիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Միկրոնեզիա, Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ ԱՄՆ, Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Ինդոնեզիա, Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Ճապոնիա, Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Պալաու, Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Ֆիլիպիններ և Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Թայվան
Խորություն10 911 մետր
Մակերես5 000 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս
Լիճ հոսող գետCatubig River?, Hinatuan Enchanted River? և Nakama River?
Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ

Խոշոր նավահանգիստներն են՝ Նագոյա, Յոկոհամա (Ճապոնիա), Ապրա (Գուամ կղզի

Ծովի հատակի ռելիեֆ

Հատակի ռելիեֆն ունի անցումային գոտու հատկանիշներ, այստեղ լայնորեն ներկայացված են խոշոր երկրաձևաբանական տեսակներ։ Ծովի գոգահովիտը ընդարձակ է և բարդ, և համեմատական է օվկիանոսի հետ։ Հանդիպում են ստորջրյա լեռներ, մեծ ձգվածություն ունեցող լեռնաշղթաներ (մինչև 2500 կմ), ստորջրյա հրաբուխներ մինչև 3000 մ բարձրությամբ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր Ֆիլիպինյան փողրակը։

Կլիմա

Կլիմայի վրա առաջին հերթին ազդում է Ֆիլիպինյան ծովի աշխարհագրական դիրքը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ասիայի մոտ և նրա մեծ ձգվածությունը հս.լ. 35 ˚-ից մինչև հասարակած։ Ծովը գտնվում է չորս կլիմայական գոտիներում՝ մերձարևադարձային, արևադարձային, մերձհասարակածային և հասարակածային։ Սեզոնային տարբերությունները ակնհայտ են միայն մերձարևադարձային գոտում։ Մերձարևադարձային գոտում գերակշռում են մուսսոնները, իսկ արևադարձայինում՝ պասսատները։ Ծովի այլ հատվածներում հանդիպում են նաև ոչ մշտական քամիներ, հաճախ են թայֆունները։

Քամու արագությունը տարբեր է։ Ձմռանը մուսսոններն ունեն 4-6 մ/վ, պասսատները՝ 5-8 մ/վ, հյուսիսում՝ մինչև 10 մ/վ, անկայուն քամիներ՝ մինչև 3 մ/վ արագություն։ Հյուսիս-արևելքում դիտվում է առավել ակտիվ ցիկլոնային գործունեություն, քամու արագությունը հասնում է 20-25 մ/վ արագության։

Օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է հյուսիսից հարավ։ Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը կազմում է 9-10 ˚C հյուսիսում, 18-24 ˚C՝ ծովի կենտրոնական հատվածներում, 25-27 ˚C՝ հարավում։

Ծովային հոսանքներ

Ֆիլիպինյան ծովում հիմնական հոսանքը Հյուսիսային պասսատային հոսանքն է։ Այն տեղաշարժվում է դեպի արևմուտք` հս.լ. 10 և 17 աստիճանների միջև։ Ճյուղավորվում է Թայվան և Լուսոն կղզիների շրջանում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Ֆիլիպինյան Ծով: Ծովի հատակի ռելիեֆ, Կլիմա, Ծովային հոսանքներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան ծով» հոդվածին։

Tags:

Ֆիլիպինյան Ծով Ծովի հատակի ռելիեֆՖիլիպինյան Ծով ԿլիմաՖիլիպինյան Ծով Ծովային հոսանքներՖիլիպինյան Ծով Տես նաևՖիլիպինյան Ծով ԾանոթագրություններՖիլիպինյան ԾովԱնգլերենԹագալերենԹայվան (կղզի)Իձու (կղզիներ)ԻնդոնեզերենԽաղաղ օվկիանոսԿյուսյուԿուրոսիոՀոնսյուՃապոներենՄարիանյան իջվածքՄարիանյան կղզիներՉինարենՌյուկյուՍարգասյան ծովՖիլիպիններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍպիրտՍերմնահեղուկԽոր ՎիրապԲառակապակցությունՄթնշաղի անուրջներՑրված սկլերոզՀայոց պատմությունԼուսանՄաշկ (մարդ)ԴերբայՌուսաստանԱծխաջուրԹուրքիաՈւղղանկյուն եռանկյունՀակոբ ԿոջոյանԱրարատի մարզՄակերեսՀայկական գամփռԱրցախյան ազատամարտՀարավային ԱմերիկաԱլբերտ ԱզարյանՀայաստանի անկախության հռչակագիրՎինսենթ վան ԳոգՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԲութՄիջին ականջի բորբոքումՎարդՔրիստոնեությունԹոքի քաղցկեղԱլկալիական մետաղներԲուրգ (երկրաչափություն)Զոլի ԱդոկԱլեքսանդրապոլի պայմանագիրՄայրիկ (ֆիլմ)ՀովազներՀայկական խոհանոցԱրագածոտնի մարզՇիրակի մարզԿիրանց (Տավուշի մարզ)Միզուղիների ինֆեկցիաներԽորանարդԱրիստոտելՀրանտ ՄաթևոսյանԴիզայնՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՄուրացանԴավիթ ՄուրադյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Գենետիկ հիվանդություններՀունաստանԱղբյուր ՍերոբՊեպոՍատուրն (մոլորակ)ԾիածանՆավթՓողՀայկական պարՀակահիստամինային դեղերՏեսակարար ջերմունակությունՀայերենԽոսքի մասերՀաստատուն բաղադրության օրենքԳոյական անունԱրցախի ՀանրապետությունՍևանավանքՏեղերի վանքԱրյան ճնշումՆյարդային համակարգԽաչատուր ԱբովյանՏուբերկուլոզoginhԻտալիաՆաիրի ԶարյանԱյրվածքԻմ անունն Արամ էՓիլիսոփայությունՎիլյամ Սարոյան🡆 More