Ֆելիպե Մելո: իսպանացի ֆուտբոլիստ

Ֆելիպե Մելո Վիսենտե դել Կարվալյո (պորտ.՝ Felipe Melo Vicente de Carvalho, հունիսի 26, 1983(1983-06-26), Վոլտա Ռեդոնդա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ինտերում» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ֆելիպե Մելո: Ակումբային կարիերա, Անձնական կյանք, Ակումբային վիճակագրություն
Ֆելիպե Մելո
պորտ.՝ Felipe Melo
Ֆելիպե Մելո: Ակումբային կարիերա, Անձնական կյանք, Ակումբային վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆելիպե Մելո Վիսենտե դել Կարվալյո
Քաղաքացիությունը Ֆելիպե Մելո: Ակումբային կարիերա, Անձնական կյանք, Ակումբային վիճակագրություն Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1983(1983-06-26) (40 տարեկան)
Ծննդավայր Վոլտա Ռեդոնդա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 83
Պատանեկան կարիերա
1999 - 2001 Բրազիլիա Վոլտա Ռեդոնդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2003 Բրազիլիա Ֆլամենգո 26 (3)
2003 Բրազիլիա Կրուզեյրո 31 (1)
2004 Բրազիլիա Գրեմիո 19 (3)
2005 Իսպանիա Մալյորկա 7 (0)
2005-2007 Իսպանիա Ռասինգ 49 (6)
2007-2008 Իսպանիա Ալմերիա 34 (7)
2008-2009 Իտալիա Ֆիորենտինա 29 (2)
2009-2011 Իտալիա Յուվենտուս 58 (4)
2011-2013   Թուրքիա Գալաթասարայ 61 (13)
2013-2015 Թուրքիա Գալաթասարայ 52 (2)
2015-ներկա Իտալիա Ինտեր 27 (1)
Ազգային հավաքական
2009-2011 Բրազիլիա Բրազիլիա 24 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 21, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 26, 2010

Ակումբային կարիերա

Երիտասարդ տարիներ

Ֆելիպե Մելոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բրազիլիայում, հանդես գալով «Ֆլամենգոյում», «Կրուզեյրոյում» և «Գրեմիոյում»։

«Մալյորկա» և «Ռասինգ»

2005 թվականին Ֆելիպեն տեղափոխվել է իսպանական «Մալյորկա»։ Թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և դրանից հետո տեղափոխվել «Ռասինգ»։ 2006/07 մրցաշրջանում Մելոն ստացել է վնասվածք և չի կարողացել հանդես գալ մի քանի ամիս։

«Ալմերիա»

2007 թվականին Ֆելիպեն տեղափոխվել է «Ալմերիա»։ Տեղափոխվելու պահից Մելոն թիմում ստացավ առաջատարի դեր։ Մրցաշրջանի սկզբում Մելոն թիմի պաշտոնական կայքի կողմից ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ։

«Ֆիորենտինա»

2008 թվականի հունիսի 2-ին Մելոն 8 միլիոն եվրոի դիմաց տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»։ Օգոստոսի 12-ին Մելոն անցկացրել է իր առաջին պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում, մասնակցելով «Սլավիայի» դեմ խաղում։ Իտալիայի առաջնությունում իր առաջին խաղը ֆուտբոլիստը անցկացրել է օգոստոսի 31-ին՝ «Յուվենտուսի» դեմ։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է նոյեմբերի 9-ին՝ «Ատալանտայի» դեմ խաղում։ Իտալական ակումբի կազմում Մելոն հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

«Յուվենտուս»

2009 թվականի հուլիսի 16-ին Մելոն 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է թուրինյան «Յուվենտուս»։ Ընդ որում տրանսֆերի մեջ ընդգրկվել են Մարկո Մարկիոնին և Կրիստիանո Ձանետին, որոնց տրանսֆերային արժեքները միասին գնահատվել են 6,5 միլիոն եվրո։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով, ըստ որի տարեկան Մելոյի աշխատավարձը սահմանվեց 2.6 միլիոն եվրո։ Օգոստոսի 30-ին Մելոն նշեց իր դեբյուտը թուրինյան ակումբի կազմում՝ «Ռոմայի» դեմ խաղում, դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ խաղն ավարտվել է 3:1 հաշվով։ 2009 թվականի դեկտեմբերին Մելոն ստացել է «Ոսկե սափոր» մրցանակը։ Չնայած այդ մրցանակին Մելոն անցկացրեց «Յուվենտուսում» իր լավագույն մրցաշրջանը։ 2011 թվականի հունվարին Ֆելիպեն կոպիտ խաղաց Մասիմո Պաչի նկատմամբ, որի պատճառով հեռացվեց խաղադաշտից և որակազրկվեց 3 խաղով։

«Գալաթասարայ»

2011 թվականի հուլիսի 22-ին Մելոն վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ», հետագա պարտադիր գնման իրավունքով։ 2013 թվականի ամռանը Մելոն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց թուրքական ակումբ։ Թուրքական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Սամսունսպորի» դեմ խաղում։ Լիգայի 36 խաղերում Մելոն դարձավ 12 գոլի հեղինակ։ 2015 թվականի օգոստոսի 13-ին Մելոն երկարաձգեց իր պայմանագիրը թուրքական ակումբի հետ։

«Ինտեր»

2015 թվականի օգոստոսի 31-ին Ֆելիպեն 4.2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է միլանյան «Ինտեր»։ Իտալական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է «Վերոնայի» դեմ խաղում։

Անձնական կյանք

Ֆելիպե Մելոն ամուսնացած է։ Ունի երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ։

Ակումբային վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ֆլամենգո 2001 3 1 3 1
2002 21 2 21 2
2003 2 0 2 0
Արդյունք 26 3 26 3
Կրուզեիրո 2003 31 2 31 2
Արդյունք 31 2 31 2
Գրեմիո 2004 19 3 19 3
Արդյունք 19 3 19 3
Մալյորկա 2004/05 7 0 7 0
Արդյունք 7 0 7 0
Ռասինգ 2005/06 33 3 33 3
2006/07 15 3 15 3
Արդյունք 48 6 48 6
Ալմերիա 2007/08 33 7 1 0 34 7
Արդյունք 34 7 1 0 34 7
Ֆիորենտինա 2008/09 29 2 1 0 10 0 40 2
Արդյունք 29 2 1 0 10 0 40 2
Յուվենտուս 2009/10 29 3 2 0 9 0 40 3
2010/11 29 1 2 0 7 0 38 1
Արդյունք 58 4 4 0 16 0 78 4
Գալաթասարայ 2011/12 36 12 0 0 36 12
2012/13 26 1 0 0 0 0 9 0 35 1
2013/14 30 1 8 1 1 0 8 1 47 3
2014/15 20 1 7 1 1 0 6 0 34 2
2015/16 2 0 0 0 0 0 0 0 2 0
Արդյունք 114 15 15 2 2 0 23 1 154 18
Ինտեր 2015/16 12 1 0 0 12 1
Արդյունք 12 1 0 0 12 1
Կարիերայի արդյունք 375 44 26 1 2 0 49 1 452 46

Միջազգային կարիերա

Մելոն Բրազիլիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի փետրվարի 10-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։

Մելոն 2010 թվականին հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցեց 5 խաղի։

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Բրազիլիա
2009 6 2
2010 10 0
2011 8 0
Արդյունք 24 2

Ձեռքբերումներ

«Ֆլամենգո»

  • Բրազիլիայի չեմպիոնների գավաթակիր - 2001

«Կրուզեյրո»

  • Բրազիլիայի չեմպիոն - 2003
  • Բրազիլիայի գավաթակիր - 2003

«Գրեմիո»

  • Ռիու Գրանդի դու Սուլ - 2004

«Գալաթասարայ»

  • Թուրքիայի չեմպիոն - 2012, 2013
  • Թուրքիայի գավաթակիր - 2014

Բրազիլիայի հավաքական

  • Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող - 2009

Անձնական

  • «Ոսկե սափոր» - 2009

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆելիպե Մելո: Ակումբային կարիերա, Անձնական կյանք, Ակումբային վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Մելո» հոդվածին։

Tags:

Ֆելիպե Մելո Ակումբային կարիերաՖելիպե Մելո Անձնական կյանքՖելիպե Մելո Ակումբային վիճակագրությունՖելիպե Մելո Միջազգային կարիերաՖելիպե Մելո ՁեռքբերումներՖելիպե Մելո ԾանոթագրություններՖելիպե Մելո Արտաքին հղումներՖելիպե Մելո1983ԲրազիլիաԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականԻնտեր ՄիլանԿիսապաշտպան (ֆուտբոլ)Հունիսի 26ՊորտուգալերենՌիո դե Ժանեյրո (նահանգ)Վոլտա Ռեդոնդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակբայՀայաստանի բուսական աշխարհԿելտական խաչԴերենիկ ԴեմիրճյանՀայկական ճարտարապետությունՍահմանական եղանակՖրանսիաՍրտի կծկումների հաճախականությունՆոր ԿտակարանԼյուդվիգ վան ԲեթհովենԳոշավանքՀովհաննես ԱյվազովսկիԲույսերՀիսուսի հարությունԻսրայել ՕրիԽատուտիկՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԵրազահանԴեղանյութերԱնիՀայաստանի Կարմիր գիրքՀայերՄիջին ականջի բորբոքումՇրջակա միջավայրԺենգյալով հացԿոկորդիլոսներՕսմանյան կայսրությունՕհմի օրենքԼոգիստիկաԱրեգակնային համակարգSWOT վերլուծությունԲիթքոյնԼոպերամիդՏիգրան ԱվինյանԱրագիլանմաններՄաշկային հիվանդություններՍև անգղՀայաստանի քաղաքներըՀին ՀռոմՇվեյցարիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿանոնավոր եռանկյունՍպիտակի երկրաշարժԴերբայական դարձվածՇաքարային դիաբետՄուշեղ ԳալշոյանՀավերժության հայկական նշանԱծխածինՆապոլեոն ԲոնապարտԿենդանակերպԴանիել ՎարուժանՖեյսբուքՀելիկոբակտեր պիլորի վարակՇավարշ ԿարապետյանՀայաստանի անտառներՍիերա ԲրավոԱդոլֆ ՀիտլերՆյարդային համակարգՀաստ աղիքների բորբոքումՀատկացուցիչՕվկիանոսԻմպրեսիոնիզմԲասկետբոլHarleys in HawaiiՔիմիական տարրերի ցանկՀին ԵգիպտոսՊրոլակտինՄոմիկՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԱտոպիկ մաշկաբորբԱստվածՀեշտոցՀայոց ցեղասպանությունՎիտամին D-ի անբավարարությունՀայկական դիցաբանությունՅուԹյուբ🡆 More