Ֆարկաս Ֆիլիպ

Ֆիլիպ Ֆարկաս (մարտի 5, 1914(1914-03-05), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1992(1992-12-21), Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր վալտոռնահար, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի փողային գործիքների կոնցերտմայսթեր։

Ֆարկաս Ֆիլիպ
Ծնվել էմարտի 5, 1914(1914-03-05)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրՖարկաս Ֆիլիպ ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 21, 1992(1992-12-21) (78 տարեկան)
Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ
ԳերեզմանMount Gilead Cemetery
Մասնագիտություներաժիշտ, վալդհորնիստ և համալսարանի դասախոս
Գործիքներվալդհորն
ԱշխատավայրJacobs School of Music? և Chicago Symphony Orchestra?

Կենսագրություն

Ֆիլիպ Ֆարկասը ծնվել է Էմիլ Նելսոն Ֆարկասի և Աննա Քեսսիդի Ֆարկասի ընտանիքում։ Չնայած որ ծնողները երաժիշտ չէին, մայրը նրան տանում է դաշնամուրի դասերի, որը դառնում է Ֆարկասի առաջին ծանոթությունը երաժշտության հետ։ Երբ նա մոտ 12 տարեկան էր, սքաութների խմբում պահանջվում է շեփորահար, և ինքն առաջարկում է փորձել։ Ֆարկասը դիմում է իր հարևանին, որը շեփորահար էր, որպեսզի նա սովորեցնի իրեն, և շուտով ինքն արդեն փայլուն նվագում էր։

14 տարեկանում նրա մոտ ասթմա է սկսվում, և, հիվանդությանը դիմակայելու նպատակով, ծնողները որոշում են, որ նա փողային գործիք նվագի։ Սակայն, դպրոցի պահեստում մնացել էին միայն բաս-թմբուկ և թուբա։ Բնականաբար, նա ընտրում է թուբան։

Ֆարկասը դպրոց էր հաճախում հասարակական ավտոբուսով։ Տոմսավաճառը նրան պարբերաբար նկատողություն էր անում թուբայի պատյանի մեծության պատճառով։ Հերթական նկատողության ժամանակ Ֆարկասը բացականչում է. «Իսկ ի՞նչ անեմ. սա է իմ գործիքը»։ Այդ պահին փողոցով անցնում էր փողային նվագախումբ, և տոմսավաճառը ցույց է տալիս փոքր գործիքներից մեկը՝ վալտոռնը։ Այդ օրը Ֆարկասը դիմում է հայրիկին՝ իր գործիքը վալդորնով փոխելու խնդրանքով։ Շուտով նրանք գնում են Չիկագո և ամսական երեք դոլլարով վալտոռն վարձում։

Ֆարկասը շատ արագ տիրապետում է վալտոռնին և, սիրահարվելով այդ գործիքին, որոշում է կյանքը նվիրել նրան։ Ավագ դպրոցի սան լինելով՝ նա դառնում է Չիկագոյի համադպրոցական նվագախմբի ամենաերիտասարդ նվագողը, այնուհետև Չիկագոյի հասարակական նվագախմբի առաջին վալդորնահարը և ապա՝ Քանզաս սիթիի Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին վալտոռնահարը, որը, ի դեպ, նրա առաջին պրոֆեսիոնալ աշխատատեղն է դառնում։

Ֆարկասը՝ որպես առաջին վալտոռնահար, նվագել է նաև Չիկագոյի սիմֆոնիկ, Բոստոնի և Քլիվլենդի նվագախմբերում։ Այս երեք առաջատար նվագախմբերի պատմության մեջ նա եղել է եզակի մենակատար վալտոռնահարը, ում երբևէ առաջարկվել է նման դիրք։ Նա նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ կոնցերտմայսթերն էր։ Նվագելուն զուգահեռ Ֆարկասը դասավանդում է՝ դառնալով Ինդիանայի համալսարանի, Հյուսիսարևմտյան համալսարանի, Քլիվլենդի համալսարանի, Քլիվլենդի ինստիտուտի, Քանզաս սիթիի կոնսերվատորիայի, Դե Պոլ համալսարանի և Ռուզվելտի համալսարանի պրոֆեսոր։

Ֆարկասը բազմաթիվ վարպետաց դասեր է տալիս, նաև ելույթներ ունենում՝ որպես մենակատար։ Հիմնում է «Wind Music Inc.» խմբագրությունը, իսկ շեփորահար Ռենոլդ Շիլքեի հետ՝ «Schilke Music Products»-ը։ Ֆարկասը դառնում է նաև «Yamaha» երաժշտական գործիքների մասնաճյուղի խորհրդատու։ 1978 թվականի ապրիլին Արևելյան Միչիգանի համալսարանում ստանում է դոկտորի կոչում։

Ֆարկասը հայտնի է նաև իր ստեղծած և լայն տարածում գտած «Holton-Farkas» վալտոռնով (Հոլտոն-Ֆարկաս), որն արտադրում է «Frank Holton Company»-ն, և մինչ այսօր ամենատարածված վալտոռնն է աշխարհում։

Ֆարկասը չորս գրքի հեղինակ է, որոնք նվիրված են վալտոռնահարների, փողային գործիքներ նվագող երաժիշտների և ընդհանրապես բոլոր երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը։ Իսկ նրա առաջին գիրքը՝ «Վալտոռն նվագելու արվեստը», դարձել է աշխարհի բոլոր վալտոռնահարների «Աստվածաշունչը»։

Նա հեղինակն է հետևյալ գրքերի՝

  • Վալտոռն նվագելու արվեստը (անգլ.՝ Art of French Horn Playing)
  • Փողային (պղնձե) գործիքներ նվագելու արվեստը (անգլ.՝ The Art of Brass Playing)
  • Երաժշտի արվեստը (անգլ.՝ The Art of Musicianship)
  • 40 վիրտուոզ վալտոռնահարների լուսանկարների հիման վրա կատարած հետազոտություն (անգլ.՝ A Photo Study of 40 Virtuoso Horn Players' Embouchures)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

19141992Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲլումինգթոն (Ինդիանա)Դեկտեմբերի 21ԻլինոյսԻնդիանաՄարտի 5Չիկագո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈսկիՄիքայել ՆալբանդյանՀովհաննավանքԵրազահանԱռաջավորասիական ընձառյուծԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՆատրիումի քլորիդՀրազդան մարզադաշտԿասկադ համալիրԼիմֆոմաԿենդանիներԱվշային համակարգԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱշտարակի շրջանՀայաստանի առաջին հանրապետությունԱնգլերենԺամԿապանԵռանկյան բարձրությունՀեպատիտ BՊարույր ՍևակԷրեբունի ամրոցԱստվածաշունչԿուսությունՍտորոգյալՊարագաներԿռունկներԿրծքագեղձի քաղցկեղԱրտաշեսյանների թագավորությունՖեյսբուքՀոգնակի թիվՇիզոֆրենիաՎերք Հայաստանի (վեպ)Հրանտ ՄաթևոսյանՏիգրան ՊետրոսյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունԻսլամՊարզ թիվՀռոմեա-սելևկյան պատերազմՄիգրենԱսկարիդոզԳերմանիաԵրիկամաքարային հիվանդությունՀայկական ազգային հագուստ (տարազ)ՉեռնոգորիաՀայկական թատրոնՄիջուկային զենքԱնորոշ դերբայՍակավարյունությունBBC WorldwideՇագանակագեղձի բարորակ գերաճԴոն Կիխոտ (վեպ)ԿուսաթաղանթՌևմատոիդ արթրիտԿատաղությունԱնգլերենի այբուբենՀյուսիսային ԱմերիկաԳառնու հեթանոսական տաճարՄեծ Հայքի նահանգների ցանկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱլգորիթմԷջմիածնի Մայր ՏաճարՀայաստանի բուսական աշխարհՄիսաք ՄեծարենցԱլեքսանդր ԹամազովՎբեթԶևսՎազգեն ՍարգսյանՄովսես ԽորենացիՄինաս ԱվետիսյանՄարդու ատամԹթվածինՀռոմՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՈւղիղ խնդիրՄոսկվաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներ🡆 More