Օֆֆ-Բրոդվեյ

Օֆֆ-Բրոդվեյ (անգլ.՝ Off-Broadway, թարգմանաբար՝ Բրոդվեյից դուրս), մասնագիտական թատերական տերմին, որով ներկայացվում են Նյու Յորքում 100-400 հանդիսատես տարողությամբ բեմական հարթակները։ Իրենց չափերով այս թատրոնները ավելի փոքր են, քան Բրոդվեյինը։

1940-ական թվականների վերջին, Բրոդվեյի առևտրայնացման և նրա հետ զանգվածային հանդիսատեսի ճաշակի կողմնորոշման հետ կապված, Նյու Յորքում սկսում են հայտնվել խաղացանկի այլընտրանքային ուղղվածությամբ թատրոններ։ Այդպիսի թատրոնները սկսում են կոչվել «օֆֆ-բրոդվեյական» (կամ «արտաբրոդվեյական»), իսկ միասնական ուղղությունը՝ օֆֆ-Բրոդվեյ։ 1949 թվականին ստեղծվում է Օֆֆ-բրոդվեյական թատրոնների լիգան, միաժամանակ ԱՄՆ-ի դերասանների արհմիությունը այդպիսի թատրոնների համար մշակում է պայմանագրի հատուկ տեսք։

1950-ական թվականներին օֆֆ-Բրոդվեյը վերելք է ապրում․ լրագրողներից մեկի խոսքերով․ «Բրոդվեյը հիմա ավելի շատ նման է խանութի ցուցափեղկի, քան փորձարարական արհեստանոցի։ Ամենահետաքրքիրն այսօր Բրոդվեյից դուրս է և հազվադեպ «երկրորդ էկրանով» տեղափոխվում է Բրոդվեյ»։ Այդ ժամանակ օֆֆ-բրոդվեյական թատրոնում դրվում էին ժամանակակից դրամատուրգների պիեսները, որոնք շոշափում էին սուր սոցիալական կամ փիլիսոփայական խնդիրներ (Տ. Վիլյամս, Է. Օլբի, Պ. Գուդեն, Ժ.Պ. Սարտր և ուրիշներ)։ Այս ուղղվածության առավել հայտնի թատրոններից էին «Շրջան քառակուսում», «Լիվինգ թատրոն» և «Դերասանական ստուդիա» թատրոնները։

1960-ական թվականներին օֆֆ-Բրոդվեյ հայեցակարգի իրականացումը փաստացի դադարել է։ Ֆինանսական խնդիրների պատճառով նվազել է բեմականացումների թիվը, իսկ ներկայացումների գները՝ բարձրացել, ինչը հանգեցրել է առևտրական և ոչ առևտրական թատրոնների միջև սահմանների վերացմանը և օֆֆ-Բրոդվեյի երկրորդ Բրոդվեյի վերածվելուն։ Սակայն դրանով հանդերձ՝ արտաբրոդվեյական թատրոնը պահպանել է իր որոշ առանձնահատկությունները, այդ թվում՝ դահլիճների ոչ մեծ տարողությամբ և «այլընտրանքային» ուղղվածությամբ խաղացանկի շեշտադրմամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

ԱնգլերենԲրոդվեյԹատրոնՆյու Յորք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշոտ Ա ՄեծՎաղարշապատՁվարանի կիստաՄերկուրի (մոլորակ)Մարտիրոս ՍարյանԿրծքագեղձի քաղցկեղՄեր թաղը (պատմվածաշար)ԷվոլյուցիաՁեռնաշարժությունՄաշկ (մարդ)ԹռչուններԿոորդինատային համակարգԲաժանարարների աղյուսակԱֆղանստանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄագնեզիումՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Եվրոպայի դրոշներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՅուրի ՎարդանյանՄարդու ատամԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱծխածինԷթիլ սպիրտՍասնա ծռերԲիբլիական (պոեմ)Շաքիի ջրվեժԳոյական անունԿոտորակ (մաթեմատիկա)ՄԻԱՎՆոր ԶելանդիաԲացահայտիչԳեղարքունիքի մարզԱպրիլի 24ԱղտոտումԵրվանդունիների թագավորությունՃապոնիաՔրիստափոր ԿոլումբոսԵրաժշտական գործիքներԱկնարկ (ժանր)ՓիլիսոփայությունԳնարբուկԿիլիկիաԿռունկներՎիտամին B12 անբավարարությունՆԱՏՕՄիջին ականջի բորբոքումԱծխաջուրՍակրավորԱնանիա ՇիրակացիՍտեփան Զորյան (գրող)ՄետաղԽորանարդՄաշկային հիվանդություններԻսրայել ՕրիԽաչքարԿարտոֆիլՕձունի տաճարՀայկական խոհանոցԱրծիվներՎանի թագավորության արքաների ցանկՍառը պատերազմՓորլուծությունԲրազիլիաԷլեկտրական հոսանքՍամվել (վեպ)Ալեքսանդր ՍպենդիարյանԱրջերՀայաստանի ձկների ցանկԼեոնիդ ԵնգիբարյանԱրշակունիներՓոշոտումՀայրենիք (հասկացություն)ՈւկրաինաԱշոտ Բ ԵրկաթԴիզայն🡆 More