Օստանկինո Հեռուստաաշտարակ

Օստանկինո հեռուստաաշտարակ (ռուս.՝ Останкинская телебашня), հեռուստառադիո աշտարակ Մոսկվայում, Ռուսաստան, որի սեփականատերն է Ռուսաստանի հեռահաղորդակցման ցանց (RTRS) ձեռնարկությունը։ Հեռուստաաշտարակի բարձրությունը 540.1 մետր է։ 1967-1975 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։

Օստանկինո հեռուստաաշտարակ
Останкинская телебашня
Օստանկինո Հեռուստաաշտարակ
Տեղագրություն {{{2}}} Մոսկվա, Ռուսաստան
Կառուցման ժամանակ 1960–1967
Օգտագործում Հեռահաղորդակցություն, զբոսաշրջության, մետեորոլոգիա
Բարձրություն
Ծայրաձող 540,1 մ
Տանիք 385,4 մ
Վերջին հարկ 360,4 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 120
Տարածքը շինության մեջ 15 000 մ2
Վերելակների թիվ 7
Ճարտարապետ Լեոնիդ Բատալով, Դմիտրի Բուրդին, Մ. Շկուդ, Լ. Շիպակին
ինժեներներ՝ Նիկոլայ Նիկիտին, Բորիս Զլոբին
Կառուցող СУ-60
Օստանկինո հեռուստաաշտարակ (Ռուսաստան)##
Օստանկինո հեռուստաաշտարակ (Ռուսաստան)
Օստանկինո Հեռուստաաշտարակ
Օստանկինո հեռուստաաշտարակ (Մոսկվա)##
Օստանկինո հեռուստաաշտարակ (Մոսկվա)
Օստանկինո Հեռուստաաշտարակ

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Օստանկինո Հեռուստաաշտարակ Վիքիպահեստում

Նկարագրություն

Օստանկինո հեռուստաաշտարակը նախագծել է ճարտարապետ Նիկոլայ Նիկիտինը։ Այն ընդգրկված է աշխարհի և Եվրոպայի ամենաբարձր շինությունների ցանկում. 8-րդ ամենաբարձր շինությունն է աշխարհում։ Օստանկինո հեռուստաաշտարակը կառուցվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյա տարելիցի առթիվ։ Անվանվել է Մոսկվայի Օստանկինո շրջանի պատվին, որտեղ էլ այն տեղակայված է։

Շինարարությունը սկսվել է 1963 թվականին և ավարտվել 1967 թվականին։ Այն գերազանցեց Էմփայր Սթեյթ Բիլդինգին և դարձավ այդ ժամանակաշրջանի խորհրդային ճարտարապետության գլուխգործոցը՝ մնալով աշխարհում ամենաբարձր շինությունը շուրջ 8 տարի, մինչև 1976 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կառուցված Սի Էն աշտարակը գերազանցեց նրան 13 մետրով։ Շուրջ 31 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը համարվում էր 2-րդ ամենաբարձր շինությունը, մինչև Դուբայում կառուցված Բուրջ Խալիֆաը 2007 թվականին իր բարձրությամբ գերազանցեց և Օստանկինո, և Սի Էն աշտարակներին։ Շուրջ 46 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը եղել է Եվրոպայի ամենաբարձր շինությունը։

Հրդեհ աշտարակում

Օստանկինո Հեռուստաաշտարակ 
Հրդեհ աշտարակում 2000 թվականի օգոստոսի 27-ին

2000 թվականի օգոստոսի 27-ին հեռուստաաշտարակում բռնկված հրդեհից մահացել են 4 մարդ՝ 3 հրշեջները և վերելակավար կինը։ Հրդեհի օջախը գտնվել է 460 մետր բարձրության վրա։ Ամբողջությամբ այրվել են 3 հարկեր։

Վերականգնողական աշխատանքներից հետո 2008 թվականի փետրվարի 14-ից զբոսավարական խմբերում ընդգրկում են 40 հոգուց ոչ ավել։ Հրդեհի հետևանքով աշտարակի ծայրաձողը թեքվել է։ Մոսկվայում և հարակից շրջաններում անջատվեց հեռահաղորդակցման համակարգը։ Միակ անխափան հեռուստակայանը մասնավոր NTV կայանն էր։

2007 թվականի մայիսի 25-ին հեռուստաաշտարակում կրկին հրդեհ է բռնկվել, որը, բարեբախտաբար, ավելի թույլ է եղել, քան 2000 թվականի հրդեհը։ Հեռուստաաշտարակում գտնվողներն անվնաս տարհանվել են։

Ծանոթագրություններ


Նախորդող
Էմփայր Սթեյթ Բիլդինգ
Աշխարհի ամենաբարձր կառույց
540 մ (1772 ֆութ)

1967–1976
Հաջորդող
Սի Էն աշտարակ

Արտաքին հղումներ

Օստանկինո Հեռուստաաշտարակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստանկինո հեռուստաաշտարակ» հոդվածին։

Tags:

Օստանկինո Հեռուստաաշտարակ ՆկարագրությունՕստանկինո Հեռուստաաշտարակ Հրդեհ աշտարակումՕստանկինո Հեռուստաաշտարակ ԾանոթագրություններՕստանկինո Հեռուստաաշտարակ Արտաքին հղումներՕստանկինո Հեռուստաաշտարակ19671975ՄետրՄոսկվաՌուսաստանՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԼիոնել ՄեսսիՇվեյցարիաԵփրատՄարդու աչք8 նոր ժամադրություններՓորլուծությունՀամանուններԱնգլերենԱղանդավորությունՔարահունջԻսլամԿենսոլորտԱտամհատիկՀայաստանի թռչունների ցանկՁայնԱրյունԱրտավազդ ԲՊապ թագավորՀայկական հարցԱճի հորմոնՍիլվա ԿապուտիկյանՍրտային անբավարարություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՀայաստանի Կարմիր գիրքՋուրՆոյԱնաստասիա ՏատարևաՀայկական իժՀավասարասրուն սեղանԺենգյալով հացՍերՀայաստանի կուսակցությունների ցանկԱվագ շաբաթԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱլեքսանդր ՊուշկինԹորոս ՌոսլինԳեղարդի վանքՄատենադարանԱղիների բորբոքային հիվանդությունՎիտամին CՀանրային ֆինանսներՖիմոզԳրիգոր ԶոհրապՇրջակա միջավայրՕգյուստ ՇառլուաՎիետնամԻմպրեսիոնիզմՆորավանքՇախմատԱշոտ ՆավասարդյանԱղմուկ ականջներումԱռաջավորասիական ընձառյուծԹատրոնԻսրայելՄաշկի սնկային հիվանդություններԱնի (համայնք, Շիրակի մարզ)ԿրիաներԷնդոմետրիոզՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՄայրցամաքՕպերացիոն համակարգԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱնգլերենի այբուբենԳերմանիաՄարդու իրավունքներԱրաբոԱմբոխները խելագարվածԱղբյուր ՍերոբԱրտավազդ Ա ՄամիկոնյանԱլեքսանդր ԹամանյանԿարիճներԱրգանդի վզիկի քաղցկեղԻլոն ՄասկՔարերի սիմֆոնիաԹոքաբորբ🡆 More