Օձի Խայթոց

Օձի խայթոց, վնասվածք, որն առաջանում է օձի (հատկապես՝ թունավոր) խայթի հետևանքով։ Թունավոր օձի խայթոցի ընդհանուր ախտանշաններն իրենցից ներկայացնում են կենդանու ժանիքների ծակած վերք։ Երբեմն խայթելու ընթացքում կարող է տեղի ունենալ թույնի ներարկում։ Սրա հետևանքով կարող է նկատվել կարմրածություն, սաստիկ ցավ խայթոցի շրջանում, որը կարող է առաջանալ մեկ ժամ անց։ Կարող է լինել նաև փսխում, շաղված տեսողություն, վերջույթների թմրածություն և առատ քրտնարտադրություն։ Շատ խայթոցներ պատահում են ձեռքերի և դաստակների վրա։ Խայթոցին հաջորդող վախը բնորոշվում է սրտխփոցով և թուլության զգացողությամբ։ Թույնը կարող է դառնալ արյունահոսության, երիկամային անբավարարության, սուր ալերգիկ ռեակցիայի, խայթոցի շրջանում հյուսվածքների նեկրոզի կամ շնչառության խանգարումների պատճառ։ Խայթոցը կարող է վերջույթի կորստի հետևանք դառնալ կամ այլ խրոնիկական խնդրի։ Ելքը կախված է օձի տեսակից, խայթոցի վայրից, ներարկված թույնի քանակից և խայթվածի ընդհանուր առողջական վիճակից։ Խնդիրները հաճախ ավելի սրընթաց են երեխաների մոտ, քան մեծահասակնեերի, նրանց փոքր չափերի պատճառով։

Օձի խայթոց
Օձի Խայթոց
Տեսակհիվանդության կարգ
Պատճառկենդանիների հարձակում
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9989.5
ՀՄԴ-10T63.0
Օձի Խայթոց Snake bites Վիքիպահեստում

Օձերը խայթում են որս կատարելու և պաշտպանվելու նպատակով։ Խայթոցի ռիսկի խումբը ներառում է դրսում աշխատանքը ձեռքերով կատարողներին, ինչպիսին է հողագործությունը, անտառապահությունը, և շինարարությունը։ Օձերը ընդհանրապես ներառված են թունավոր օձերի՝ ներառյալ էլյապիդները (ինչպիսին է ասպիդոձ, կոբրան, մամբան), իժը, ծովային օձերը։ Օձի մեծությանը ավելի բնորոշ է թույն չունենալը և իր զոհին խեղդելը։ Թունավոր օձերը կարող են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Օձի տեսակը հաճախ հնարավոր չէ որոշել խայթոցից։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, օձի խայթոցները անտեսված են շատ արևադարձային և մերձարևադարձային պետությունների առողջապահական համակարգների կողմից։

Օձի խայթոցի կանխարգելումը ներառում է հատուկ ոտքերի հանդերձանք, պետք է խուսափել այն շրջաններից, որտեղ ապրում են օձերը և ձեռք չտալ նրանց։ Բուժումը մասնակիորեն կախված է օձի տեսակից։ Խորհուրդ է տրվում լվանալ վերքը ջրով և օճառով և վերջույթը պահել անշարժ վիճակում։ Խորհուրդ չի տրվում արտածծել թույնը, կտրել վերքը դանակով կամ օգտագործել լարան։ Մահվան կանխարգելման համար ամենաարդյունավետ միջոցը հակաթույնն է, սակայն հակաթույնը հաճախ ունենում է կողմնակի երևույթներ։ Պահանջվող հակաթույնը կախված է օձի տեսակից։ Եթե օձի տեսակը անհայտ է, հակաթույնը հաճախ տրվում է՝ հիմնվելով տվյալ շրջանում տարածված թունավոր օձերի տեսակների վրա։ Աշխարհի որոշ շրջաններում ճիշտ հակաթույն ընտրելը բավականին դժվար է և մասնավորապես բացատրում է, թե ինչու նրանք երբեմն չեն աշխատում։ Մեկ այլ լրացուցիչ խնդիր է այս դեղամիջոցների գինը։ Հակաթույնը ունի քիչ արդյունք խայթոցի շրջանում։ Աջակցությունը անձի շնչառությունը երբեմն ևս պահանջվում է։

Ամեն տարի թունավոր օձերի խայթոցը լարող է լինել 5 միլիոնից ավելի։ Դրանցից մոտ 2,5 միլիոն թունավորումներից 20,000-ից 125,000-ը մահանում է։ Խայթոցների հաճախությունը և ծանրությունը մեծ տատանում ունի աշխարհի տարբեր մասերում։ Այն առավել հաճախ լինում է Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում և հիմականում գյուղական շրջաններում։ Մահվան դեպքերը համեմատաբար հազվադեպ են Ավստրալիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 7-ից 8 հազար մարդ տարեկան ենթարկվում է թունավոր օձի խայթոցի (մեկ մարդ ամեն 40-ից) և մոտ 5 հոգի մահանում է (ամեն 65 միլիոնից մեկը մահանում է)։

Նշաններ և ախտանշաններ

Օձի Խայթոց 
Ամենաբնորոշ ախտանշանները ցանկացած թունավորման ժամանակ Սակայն կան շատ տարբերություններ տարբեր տեսակի օձերի խայթածներից առաջացած ախտանշանների միջև.

Ամենաբնորոշ ախտանշանը օձի խայթոցի ժամանակ ճնշող ցավն է, որը նպաստում է այլ ախտանիշների՝ ներառյալ սրտխառնոց և փսխում, գլխապտույտ, անհանգստություն, հաճախասրտություն, և մրսածություն, խոնավ մաշկ։ Հեռուստատեսությունը, գրակնութունը և ասեկոսեները որոշ չափով իրենց ազդեցությունն են ունենում օձի խայթոցների վերաբերյալ չափազանցված տվյալների ստեղծման վրա. սա է պատճառը, որ մարդիկ անհիմն մտածում են, որ խայթվածը անիմջապես մահանում է։

Չոր խայթոցները և դրանց ոչ թունավոր նյութերով ինֆեկցումը կարող է դառնալ ծանր վնասվածքի պատճառ։ Կան ծանր պատճառներ սրա համար՝ վերքը կարող է ինֆեկցվել. օձի թքի և ժանիքների հետ թաքնված ձևով անցնում են ախտածին մանրէային օրգանիզմներ՝ ներառյալ փայտացման հարուցիչը։ Վարակը հաճախ հարուցվում է այն թունավոր խայթոցների ժամանակ, որոնց ժանիքները ընդունակ են խորը ծակած վերքեր առաջացնելու։ Որոշ մարդկանց մոտ խայթոցը կարող է առաջացնել անաֆիլաքսիա։

Շատ օձի խայթոցներ, կախված թունավոր են, թե ոչ, կարող են ունենալ տարբեր տեղային ազդեցություններ։ Կա թեթև ցավ և կարմրածություն ավելի քան 90% դեպքերում, չնայած այս տարբերակները կախված են տեղից։ Խայթոցը իժի կամ որոշ կոբրաների կողմից կարող է լինել ծայրահեղ ցավոտ, տեղի հյուսվածքները դառնում են զգայուն և այտուցված 5 րոպեների ընթացքում։ Այս շրջանը կարող է նաև արյունահոսել, առաջանալ բուշտ և կարող է վերջիվերջո առաջացնել հյուսվածքի մեռուկ։ Փոսագլխավորների և իժերի խայթոցի այլ բնորոշ սկզբնական ախտանշանները ներառում են լեթարգիա, արյունահոսություն, թուլություն, սրտխառնուց և փսխում։ Ախտանիշները ժամանակի հետ կարող են դառնալ ավելի վտանգավոր կյանքի համար՝ զարգացնելով զարկերակային ճնշման անկում, հաճախաշնչություն, ծանր հաճախասրտություն, աղավաղված զգացողություն, երիկամային անբավարարություն և շնչառական անբավարարություն։

Որոշ օձերի խայթոցները, ինչպիսին են բուգարը, կորալյան օձերը, Մոյավյան բոժոժավոր օձերը և բծավոր բոժոժավոր օձերը, փոքր են կամ անցավ, չնայած կյանքի համար հավանական լուրջ վտանգ են ներկայացնում։ Այդ խայթվածներ կարող են նաև նկարագրել «ռետինի», «մենթոլի» կամ «մետաղական համ», եթե խայթողը որոշակի բոժոժավոր օձի տեսակ է։ Թքող կոբրաները և վզկապավոր կոբրան կարող են թքել թույնը զոհի աչքերի մեջ։ Այն առաջացնում է միջին ուժգնության ցավ, աչքերի կաթված և երբեմն կուրություն։

Օձի Խայթոց 
Ծանր հյուսվածքային մեռուկ առաջացված ակոսագլուխ բոժոժաօձի թույնի պատճառով։ Ոտքը ունի ամպուտացիայի կարիք ծնկից վերև։ Տուժածը տասնմեկամյա երեխա է որին խայթել էին 2 շաբաթ առաջ Էկվադորում, բայց բուժվել է միայն հակաբիոտիկներով։

Որոշ ավստրալիական ասպիդների և շատ իժերի թունավորումների պատճառով առաջանում են մակարդման խնդիրներ, երբեմն այնքան ծանր, որ մարդու լնդերը, քիթը և որոշ ապաքինված վերքեր առանց վնասվածքի կարող են արյունահոսել։ Ներքին օրգանները նույնպես կարող են արյունահոսել՝ ներառյալ գլխուղեղը, աղիները և դառնալ մաշկի վրա կապտուկների պատճառ։ Ասպիդների՝ այդ թվում ծովային օձերի, բունգարների, արքայական կոբրաների, մամբաների և շատ ավստրալիական տեսակների արտանետած թույնը պարունակում է տոքսիններ, որոնք ախտահարում են նյարդային համակարգը, քանի որ նեյրոտոքսիկ են։

Անձը կարող է նկարագրել տեսողության տարօրինակ խանգարումներ և լղոզվածություն։ Պարեսթեզի ամբողջ մարմնով, դժվարանում է խոսելը և շնչելը։ Նյարդային համակարգի խնդիրները դառնում են մեծաքանակ ախտանշանների պատճառ և այլն։ Եթե այն անմիջապես չբուժվի, ապա մարդը կարող է մահանալ շնչառական անբավարարությունից։

Որոշ կոբրաների արտանետած թույնը, գրեթե բոլոր իժերի և որոշ ծովային օձերի թույները դառնում են մկանային հյուսվածքի մեռուկի պատճառ։ Մկանային հյուսվածքը սկսում է մեռուկանալ ամբողջ մարմնով և առաջանում է մի վիճակ, որը կոչվում է ռաբդոմիոլիզ։ Ռաբդոմիոլիզի արդյունքում առաջնում է երիկամների վնասում, որի պատճառը միոգլոբինի կուտակումն է երիկամային խողովակներում։ Սա ուղեկցվում զարկերակային թերճնշմամբ և կարող է առաջացնել սուր երիկամաների վնասում և չբուժվելիս անպայման ավարտվում է մահով

Պատճառ

Զարգացող աշխարհում շատ օձի խայթոցներ լինում են նրանց մոտ, ովքեր աշխատում են դրսում՝ հողագործներ, որսորդներ, ձկնորսներ։ Դա հաճախ պատահում է այն մարդկանց հետ, երբ նրանք տրորում են օձին կամ շատ են մոտենում նրան։ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում օձի խայթոցները առավել բնորոշ են այն մարդկանց համար, ովքեր տանը օձ են պահում։

Օձի տեսակները, որոնք հաճախ առաջացնում են ծանր խայթոցներ, կախված են աշխարhի տարածաշրջանից։ Աֆրիկայում դրանք մամբաները, Եգիպտական կոբրաները, աղմկող բոժոժաօձերը և խայտաբղետ իժերն են։ Միջին արևելքում դա խայտաբղետ բոժոժաօձն է և ասպիդնը։ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դրանք նիզակագլուխ և իսկական իժերն են, որոնց հետագայում ավելացել են նաև բոժոժաօձերը։ Հյուսիսային Ամերիկայում բոժոժաօձերը գերակշռող մաս են կազմում, և Միացյալ Նահանգերում օձի խայթոցից մահացածների ավելի քան 95%-ը տուժել է արևմտյան և արևելյան տեխասյան բոժոժաօձերից։ Հարավային Ասիայում նախկինում կարծում էին, որ Հնդկական կոբրաները, սովորական բունգարները, Ռուսսելիկ իժը և խայտաբղետ իժը ամենավտանգավորն էին, սակայն այլ օձերը ևս կարող են նշանակալի խնդիրներ առաջացնել այս տարածաշրջանում։

Ախտաֆիզիոլոգիա

Սկսած թունավորման պահից, բոլոր թունավոր օձերը կարող են խայթել առանց թույն ներարկելու զոհի օրգանիզմ։ Օձերը ավելի շուտ կարող են իրականացնել «չոր խայթոց», իսկ իրենցից չափերով մեծին ուտելու նպատակով թունավորում են, և այդ երևույթը կոչվում է թունավոր հաշվարկ։ Սակայն տարբեր տեսակների մոտ չոր խայթոցի տոկոսայնությունը տարբերվում է. 80% խայթոցները ինֆեկցվում են ծովային օձերի կողմից, որոնք նորմայում վախկոտ են և որպես հետևանք չեն թունավորում, մինչդեռ միայն 25% ակոսագլխավորների խայթոցն է չոր։ Դեռ ավելին՝ որոշ օձեր ընդհանուր առմամբ բոժոժավոր օձերի նման են, նշանակալիորեն ավելացնում են ներարկված թույնի քանակը պաշտպանական խայթոցների ժամանակ համեմատած գիշատչական հարվածների։

Որոշ չոր խայթոցներ կարող են նաև լինել ոչ ճշգրիտ ժամանակի հաշվարկի հետևանքով, և այսպիսով թույնը ավելի շուտ է արտահոսում օձի ատամներից, քան ժանիքները կմխրճվեին զոհի մարմնի մեջ։ Նույնիսկ առանց թույն, որոշ օձեր՝ մասնավորապես մեծ չափեր ունեցողները, ինպիսին են բոիդների և պիթոնների ընտանիքները, կարող են հասցնել վնասվածք առաջացնող խայթոցներ։ Մեծ դեպքերի ծանրությունը հաճախ պայմանավորված է մեծ պատռվածքներով. օձը, իր հետ թեքված ատամները մխրճելով զոհի մարմնի մեջ, քաշում է զոհին դեպի իրեն՝ պատճառ դառնալով վերջինիս մսատմանը։ Չնայած նրան, որ այս պարագայում, ի տարբերություն թունավոր օձի խայթոցի, կյանքին վտանգ չի սպառնում, խայթոցը կարող է առաջացնել վտանգավոր ինֆեկցիաներ, եթե ճիշտ ձևով չզբաղվեն դրանով։

Մինչ շատ օձեր պետք է բացեն իրենց բերանները խայթելուց առաջ, Աֆրիկական և Միջին Արևելյան օձերը, որոնք պատկանում են Սիմեյական իժերի խմբին, ի վիճակի են ծալել իրենց ատամները գլխի կողքի մասում և առանց բերանը բացելու կծել զոհին։

Օձի թույն

Օձերը դեռևս մեզոզոյան դարաշրջանում զարգացրել են մեխանիզմ, որն անհրաժեշտ է թույնի առաջացման և արտազատման համար։ Դարաշրջանի մեկ երրորդում, շատ օձեր մեծ դարանակալ գիշատիչներ էին և պատկանում էին ստորակարգ օձերի վերնաընտանիքին, որոնք ճզմում էին իրենց զոհին։ Այն բանից հետո, երբ մարգագետինները փոխարինվել են անտառներով, որոշ օձերի ընտանիքներ էվոլյուցիայի են ենթարկվել և դարձել են ավելի փոքր, ուստի նաև ավելի արագ։ Սակայն զոհի խեղդումը և սպանությունը դարձավ դժվար ավելի փոքր օձերի համար՝ առաջնորդելով զարգացումը դեպի օձի թույնի առաջացումը։ Այլ հետազոտությունները տոքսիկոֆերայի վրա, հիպոթետիկ նախնիները ենթադրվում են, որ ամենաշատ ապրող սողուններ են, որն էլ իր հերթին ենթադրում է ավելի վաղ շրջանում օձի թույնի զարգացումը՝ հնարավոր տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում՝ ուշ կայենոզոյան դարաշրջանում։

Օձի թույնը արտադրվում է ձևափոխված հարականջային թքագեղձերում, որը նորմայում ծառայում է թուք արտադրելու համար։ Այն կազմված ենթամիավորներից, որոնք կոչվում են ալվեոլներ և գտնվում են կենդանու աչքերի հետևում, և արտազատում են այդ արտազատուկը խողովակաձև ժանիքների միջոցով։ Թույնը կազմված է հարյուրից հազար տարբեր սպիտակուցներ և ֆերմենտներ, տարբեր չափաբաժիններով և նպատակներով, ինչպես օրինակ զոհի սիրտանոթային համակարգի աշխատանքի շեղումը և բարձրացնելով հյուսվածքի թափանցելիությունը, որպեսզի թույնը արագ ներծծվի։

Շատ օձերի թույներ, ինչպես իժինն է, փաստացի ախտահարում է ամեն օրգանհամակարգ մարդու օրգանիզմում և կարող է լինել տարբեր տոքսինների համադրություն, ներառյալ ցիտոտոքսինները, հեմոտոքսինները, նեյրոտոքսինները և միոտոքսինները, առաջացնելով տարբեր ախտանշաններ։ Ավելի վաղ, մեկ օձը կարող էր կուտակել միայն մեկ տեսակի տոքսին, օրինակ՝ հեմոտոքսին կամ նեյրոտոքսին, և այս թյուր կարծիքը կարող էր պահպանվել, եթե չլիներ գրականության թարմացման բարդ հնարավորությունը։ Չնայած կա մեծ քանակությամբ տեղեկություն ասիական և ամերիկյան օձերի թույների բաղադրության մասին, կա շատ քիչ տեղեկություն ավստրալիական օձերի թույների մասին։

Օձի թունավորության աստիճանի տարբերությունը ակնհայտ է օձերի տեսակների և ընտանիքների միջև, և չափվում է միջին մահացու չափաքանակով(ՄՉ50) մկան վրա։ Ենթամաշկային ՄՉ50 տատանվում է 140 միոավորի աստպիդների և 100 միավորով ավելի իժերի մոտ։ Արզատված թույնի քնակը նույնպես տարբեր է տարբեր տեսակների մոտ։ Օրինակ Գաբոնյան իժի մեկ խայթոցի ժամանակ կարող է արտազատվել 450-600 միլիգրամ թույն։ Օպիստոգլիֆուս տեսակի թույնը հազիվ թե կյանքին վտանգ սպառնա։

Կանխարգելում

Օձի Խայթոց 
Ցուցանակ Սիլվան Ռոդրիգես այգում Հյուսթոնում՝ Տեխաս։ Զգուշացնում է օձերի առկայության մասին։

Օձերը հաճախ խայթում են, երբ նրան ինչ որ բան սպառնում է, փախչելու տեղ չեն ունենում, վախեցած են, կամ սադրանքի են ենթարկվել։

Օձերը հաճախ գալիս են բնակելի տարածքներ, երբ հրապուրված են զոհով, ինչպիսին կրծողներն են։ Վնասատուների վերացումը զգալիորեն կարող է նվազեցնել օձերի սպառնալիքը։ Շահավետ է իմանալ բնակության վայրում տարածված օձերի տեսակներին, կամ այնտեղի որտեղ ճանապարհորդում կամ զբոսնում եք։ Աֆրիկան, Ավստրալիան, Նեոտրոպիկան և հարաավային Ասիան մասնակիորեն բնակեցված են տարբեր վտանգավոր տեսակի օձերով։ Խիստ խորհուրդ է տրվում իմանալ այն շրջանները, որոնք խիտ բնակեցված են վտանգավոր օձերով։

Անապատում քայլելիս, երբ ավազի վրա առաջանում է վիբրացիա և ձայներ, հաճախ դառնում են պատճառ օձի փախուստի համար։ Սակայն սա գերազանցապես բնորոշ է իժերին, իսկ աշխարի այլ հատվածների ավելի խոշոր և ագրեսիվ օձերին, ինչպեսին կոբրաները և մամբաներն են,բնորոշ է ավելի ագրեսիվ պատասխանը։ Երբա հանդիպում են օձին, ամենաճիշտը դա լռության և հանգստության պահպանումն է։ Եթե օձը նոր է սողացել, կարևոր է հեռանալ շատ դանդաղ և զգույշ։

Լապտերի օգտագործումը ճամբարային գործունեության ժամանակ և գիշերը խարույկ վառելը կարող է օգտակար լինել։ Օձերը կարող են լինել անսովոր ակտիվ տաք գիշերների ժամանակ, երբ շրջակայքում ջերմաստիճանը գերազանցում է 21 °C(70 °F): Խորհուրդ է տրվում չմոտենալ ծառի փչակներին, չցատկել մեծ քարերի մոտ և չմտնել հին խուցեր կամ այլ հնարավոր օձի թաքստոցներ։ Ժայռեր մագլցելուց ապահով չէ բռնվել ճեղքերից և ակոսներից առանց դռանք նախօրոք ստուգելու, քանի որ օձերը սառնարյուն են և հաճախ կարող են արևային լոգանք ընդունել այնտեղ։

Միացյալ Նահանգներում, 40 տոկոս խայթվածները իրենք են իրենց դրել վատ դրության մեջ փորձելով բռնել վայրի օձերի կամ անփութորեն բռնելով իրենց վտանգավոր «ընտանի կենդանուն» և այդ մարդկանց 40 տոկոսի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,1 տոկոսից ավել է եղել։

Նաև շատ կարևոր է խուսափել օձերից որոնք մեռած են երևում, քանի որ որոշ տեսակներշրջվում են իրենց մեջքի վրա և դւրս են գցում լեզուն զոհին հիմարեցնելու համար։ Նույնիսկ կտրված օձի գլուխը կարող է ռեֆլեքսորեն խայթել։ Եվ այդ խայթոցը կարող է նույնքան ծանր լինել, որքան կենդանի օձինը։ Մահացած օձերը չեն կարող կարգավորել իրենց արտազատած թույնը և հաճախ նրանք կարող են պարունակել թույնի մեծ քանակներ։

Բուժում

Հեշտ գործ չէ տարբերակել դա կյանքին սպառնացող օձի խայթոց է, թե ոչ։ Հյուսիսամերիկյան պղնձագլուխ օձի խայթոցը առողջ մեծահասակի ոտքին կարող է վնասակար լինել առողջության համար, բայց այդ նույն օձի խայթոցը երեխայի մարմնին կամ դեմքին կարող է մահացու լինել։ Օձի խայթոցի ելքը կախված է շատ հանգամանքներից՝ չափից, ֆիզիկական վիճակից, օձի ջերմաստճանից, անձի տարիքից և ֆիզիկական վիճակից, խայթելու տեղից (օրինակ՝ ոտք, կրծքավանդակ, երակ կամ մկան), ներարկված թույնի քանակից, բուժման սկսման ժամկետից և վերջապես այդ բուժման որակից։

Օձի ճանաչում

Օձի ճանաչումը կարևոր է աշխարհի որոշակի շրջաններում բուժման պլանավորման համար, բայց դա միշտ չէ հնարավոր։ Իդեալում մահացած օձին պետք է վերցնել խայթվածի հետ միասին, բայց այն շրջաններում որտեղ օձի խայթոցը ավելի սովորական է, միայն տեղանքի օձերի իմացությունը բավական է։ Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ պոլիվալենտ հակաթույները հասանելի են, ինչպես Հյուսիսային Ամերիկայում, օձի ճանաչումը մեծ առաջնայնություն չունի։ Օձին բռնելու կամ սպանելու փորձը պարունակում է իր մեջ կրկնակի թունավորման կամ երկրորդ խայթոցի ավելացման վտանգ և ընդհանրապես խորհուրդ չի տրվում։

Կլինիկական դեպքերի մեծամասնությունը մեծ մասամբ պայմանավորված է 3 տեսակի թունավոր օձերով՝ իժերով, կոբրաներով և բուգարներով։ Տարածաշրջանում տարածված տեսակների իմացությունը կարող է վճռորոշ լինել, ինչպես նաև ամեն տեսակի օձի խայթոցից թունավորմանը բնորոշ ախտանշանները։ Կարող են օգտագործվել հաշվարկման համակարգեր օձին ճանաչելու համար՝ հիմնվելով կլինիկական նշանների վրա, բայց այս հաշվարկման համակարգերը խիստ սպեցիֆիկ են աշխարհագրական տարբեր հատվածների համար։

Առաջին օգնություն

Օձի խայթոցի առաջին օգնությունը տարբեր է, քանի որ, տարբեր օձեր տարբեր թույներ ունեն։ Որոշները ունեն փոքր տեղային ազդեցություն, բայց այն դեպքերում, երբ կյանքին վտանգ է սպառնում թունավոր օձի խայթոցից հետո՝ ճնշող անշարժացումը ցանկալի է։ Այլ թույներ խայթոցի շրջանում հրահրում են հյուսվածքի վնասում, և անշարժացումը կարող է բարձրացնել վնասվածքի ծանրությունը այդ շրջանում, բայց նաև նվազեցնել ամբողջ շրջանի ախտահարումը և այս ամենը վերլուծելու և հավասարակշռության կետի հայտնաբերումը ցանկալի է։ Քանի որ տարբեր տեղեր օձերը տարբեր են, հետևաբար առաջին օգնությունները նույնպես տարբեր են։

Շատ կազմակերպություններ՝ ներառյալ Ամերիկյան բժշկական ասոցիացիան և Ամերիկյան Կարմիր խաչը, խորհուրդ են տալիս խայթված շրջանը լվանալ օճառով և ջրով։ Ավստրալիական հանձնարարականները օձի խայթոցի բուժման համար խորհուրդ են տալիս չլվանալ վերքը։ Թույնի հետքերը մաշկի կամ վիրակապի վրա կարող են օգտագործվել՝ համակցելով մյուս տվյալների հետ օձի տեսակը ճշտելու համար։ Սա արագացնում է տարբերակումը և հակաթույնի նշանակումը տուժածին առաջին օգնության ժամանակ։

Ճնշող վիրակապ

Օձի Խայթոց 
Ռուսսելյան իժի թույնը քամելիս։Լաբորատորիաները օգտագործում են քամված թույնը հակաթույն արտադրելու համար, որը հաճախ կարող արդյունավետ լինել միայն հնարավոր մահացու խայթոցի բուժման համար։

2018 թվականի դրությամբ, կլինիկական ապացույցներ ճնշող վիրակապի օգտագործման ժամանակ էլաստիկ բանդաժների օգտագործումը սահմանափակ է։ Դա խորհուրդ է տրվում խայթոցների ժամանակ, որոնք տեղի են ունենում Ավստրալիայում(ասպիդների դեպքում որոնց թույնը նեյրոտոքսիկ է)։ Այն խորհուրդ չի տրվում կատարել այն խայթոցների ժամանակ, երբ թույնը նեյրոտոքսիկ չէ, ինչպես օրինակ Հյուսիսային Ամերիկայում և աշխարհի այլ շրջաններում։ Բրիտանական ուղեցույները խորհուրդ են տալիս տեղադրել ճնշող վիրակապ բոլոր դեպքերում, երբ օձի տեսակը հայտնի չէ։

Ճնշող վիրկապի խնդիրը դա թույնի պահպանումն է խայթված վերջույթի շրջանում և ավշային համակարգով նրա հոսքի խոչընդոտումը դեպի այլ կենսական օրգաններ։ Այս բուժումը ունի երկու բաղադրիչ՝ ճնշում՝ ավշային հոսքը դադարեցնելու համար և խայթված վերջույթի անշարժացում ՝ կմախքային մկանների մխոցային ֆունկցիան դադարացնելու համար։

Հակաթույն

Մինչև հակաթույների հայտնաբերումը, որոշ տեսակի օձերի խայթոցները գրեթե միշտ մահացու են եղել։ Չնայած անհետաձգելի բուժման հսկայական առաջընթացին, հակաթույնը հաճախ մնում է օձի խայթոցից թունավորման բուժման միակ արդյունավետ միջոցը։ Առաջին հակաթույնը մշակվել է 1895 թվականին ֆրանսիացի բժիշկ Ալբերտ Կալմետի կողմից` հնդկական կոբրայի խայթոցների բուժման համար։ Հակաթույնը ստանում են կենդանիներին ( սովորաբար ձիերին կամ ոչխարներին) քիչ քանակության թույնի ներմուծման միջոցով` իմունային համակարգի ռեակցիայի խթանման նպատակով։ Ստացված հակամարմինները այնուհետև անջատում են կենդանու արյունից։

Հակաթույնը մարդուն ներարկվում է ներերակային ճանապարհով և ազդում է թունավոր ֆերմենտների կապման և վնասազերծման ճանապարհով։ Այն չի կարող վերացնել թույնից առաջացած ախտահարումները, այդ պատճառով հակաթույնով բուժումը պետք է հնարավորինս շուտ իրականացնել։ Ժամանակակից հակաթույները սովորաբար պոլիվալենտ են, ինչը դրանց արդյունավետ է դարձնում շատ տեսակի օձերի թույների դեմ։ Հակաթույն արտադրող դեղագործական կազմակերպությունները ուղղում են իրենց արտադրանքը որոշակի շրջանում ապրող տեսակների դեմ։ Չնայած որոշ մարդկանց մոտ հակաթույնի հետևանքով կարող են դրսևորվել ծանր կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են անաֆիլաքսիան, որը արտակարգ իրավիճակներում սովորաբար բուժման ենթակա է, հետևաբար վնասը գերազանցում է հակաթույնի տված օգուտին։ Ադրենալինի (էպինեֆրինի) կիրառումը հակաթույնի ներմուծումից առաջ, դրա կողմնակի ազդեցությունների կանխարգելման համար կարող է խելամիտ լինել, եթե դրանք հաճախակի են դրսևորվում։ Հակահիստամինային դեղերը, ըստ երևույթին, չեն ցուցաբերում ոչ մի դրական ազդեցություն` կողմնակի երևույթների կանխարգելման հարցում։

Հնաձև

Օձի Խայթոց 
Հնաձև օձի խայթոցի առաջին օգնության փաթեթ, որը այժմ չի կիրառվում։

Նշված բուժումները, որոնք ժամանակին խորհուրդ էին տրվում, համարվում են ոչ օգտակար կամ վնասակար, ներառյալ լարանը, կտրվածքը, արտածծումը, սառեցումը կամ էլեկտրահարումը։ Այն դեպքերը երբ այս ամենը ենթադրյալ օգուտ է տվել կարող է լինել չոր խայթոցի ժամանակ։

  • Լարանի տեղադրումը խայթված վերջույթի վրա հիմնականում խորհուրդ չի տրվում։ Չկա որևէ համոզիչ ապացույց, որ դա արդյունավետ առաջին օգնություն միջոց է։ Լարանները գտնվել են բացարձակապես անարդյունավետ Crotalus durissus տեսակի օձի խայթոցի ժամանակ, բայց որոշակի դրական արդյունք է նկատվել Ֆիլիպիններում հանդիպող կոբրայի խայթոցի դեպքում։ Չգիտակցված լարանի տեղադրումը կարող է վտանգավոր լինել, քանի որ քչացնելով կամ դադարեցնելով արյան հոսքը կարող է փտախտ սկսվել, որը կարող է մահացու լինել։ Ճնշող վիրակապի տեղադրումը ավելի արյունավետ և ավելի ապահով է։
  • Խայթվածի շրջանի կտրվածքը գործողություն է, որը հաճախ նախորդում է արտածծմանը։ Այն խորհուրդ չի տրվում քանի որ հետագա վնասումը կարող է բարձրացնել վարակի ռիսկը։ Այդ շրջանի հաջորդող այրումը արծաթի նիտրատով նույնպես հնարավոր վարակի վտանգ է։
  • Թույնի արտածծումը, բերանի կամ մխոցի միջոցով չի աշխատում և կարող է վնասել արտածծման շրջանը։ Խայթելուց 3 րոպե հետո արտածծելու դեպքում հեռացվում է կլինիկորեն նշանակություն չունեցող թույնի քանակ՝ ավելի քիչ քան ներմուծված թույնի հազարերորդ մասը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները։ Խոզերի վրա ուսումնասիրություններ կատարելիս պարզվել է, որ արտածծումը ոչ միայն անօգուտ է այլնաև առաջացնում է արտածծման շրջանի մեռուկ։ Արտածծումը բերանի միջոցով իր մեջ պարունակում է բերանի լորձաթաղանթի թունավորման վտանգ։ Օգնություն ցույց տվողը կարող է մանրէներ տարածել վերքի մեջ և վարակի աղբյուր դարձնել։
  • Տաք ջրի կամ թթված կաթի մեջ խայթված հատվածի սուզելը և հաջորդող օձի քարի տեղադրումը, որը հավատում էին թե հետ է ներծծում թույնը ջրի հետ։
  • Խայթած հատվածի վրա մեկ տոկոսանոց կալիումի պերմանգանատի կամ քրոմաթթվի կիրառումը։ Նշված նյութերը թունավոր են և ուռուցքածին։
  • Մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումը վերքի շրջանի ախտահանման նպատակով։
  • Էլեկտրաշոկային բուժման կիրառումը կենդանիների վրա ցույց են տվել, որ այս մեթոդը անօգուտ է և նույնիսկ վտանգավոր է։

Ծայրահեղ դեպքերում, հեռու տեղերում, այս սխալ պատկերացումները բուժման մասինբերել են ծանր վնասվածքների քան առաջացել էր օձի առաջնակի խայթելուց։ Դեպքի ամենավատ ընթացքը, երբ տեղադրված է ձիգ լարան վերջույթի վրա, դադարած արյունահոսությունով։ Այն ժամանակ երբ տուժածը վերջնականապես հասնում է բուժհաստատություն՝ նրա վերջույթը անդամահատման ենթակա է դառնում։

Համաճարակաբանություն

Օձի խայթոցների քանակը տատանվում են 1․2 մինչև 5․5 միլիոնի սահմաններում, թունավորումները՝ 421,000-2,5մլն, իսկ մահացու դեպքերը՝ 20,000-125,000 սահմաններում։ Քանի որ աշխարհի շատ երկրներում հաշվետվությունը պարտադիր չէ՝ օձերի խայթոցների հաճախականության մասին տվյալները ճշգրիտ չեն։ Խայթված մարդկանց մոտ տեղի է ունենում հյուսվածքների շարունակական ախտահարում, որը պայմանավորված է թույնով, ինչն էլ բերում է հաշմանդամության։ Օձերի խայթոցների հետևանքով թունավորումները և մահացու դեպքերը մեծ մասամբ հանդիպում են Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և Ենթասահարական Աֆրիկայում, ընդ որում բոլոր երկրներից Հնդկաստանում դիտվում է օձերի խայթոցներից առավելագույն քանակության մահացու դեպքեր։

մեծ մասամբ օձերի խայթոցների պատճառ են հանդիսանում ոչ թունավոր օձերը։ Աշխարհում օձերի մոտ 3000 հայտնի տեսակներից, միայն 15% է համարվում մարդկանց համար վտանգավոր։ Օձերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիկայից։ Օձերի ամենաբազմազան և լայն տարածում ունեցող ընտանիքներից է լորտուները, հաշվարկվում է մոտ 700 թունավոր տեսակներ, բայց միայն 5 ցեղատեսակներն են հանդիսացել մարդկանց մահվան պատճառ` բումսլանգները, փայտային օձերը, ձկնորս օձերը, կանաչ օձերը, նեղաբերան օձերը։

Ամբողջ աշխարհում օձերի խայթոցների դեպքերը ավելի շատ հանդիպում են ամառվա ամիսներին, երբ օձերը ակտիվ են, իսկ մարդիկ դրսում։ Գյուղատնտեսական և արևադարձային շրջաններում հայտնում են օձերի խայթոցների ավելի շատ դեպքերի մասին` այլ վայրերի հետ համեմատած։ Միացյալ Նահանգներում խայթվածները հիմնականում 17-27 տարեկան տղամարդիկ են։ Երեխաները և տարեց մարդիկ հաճախ մահանում են։

Հասարակություն և մշակույթ

Օձի Խայթոց 
Հայտնի է, որ Կլեոպատրա VII ինքնասպան է եղել ձախ կրծքի օձի խայթոցից, ինչպես պատկերված է այս 1911 թվականի կտավի վրա՝ Հունգարացի նկարիչ Գյուլա Բենցուրի կողմից։

Օձերին և՛ պաշտել են, և՛ երկրպագել, և՛ դրանցից վախեցել են վաղ քաղաքակրթությունները։ Հնադարում՝ դեռևս 13-րդ դինաստիայում Բրուքլինյան պապիրուսներում եգիպտացիները արձանագրել են օձերի խայթոցների բուժման համար նախատեսված մեթոդներ, որոնք ներառում են ներկայումս տարածաշրջանում տարածված նվազագույնը 7 թունավոր տեսակներ, օրինակ` եղջերավոր իժ։ Հուդայականությունում Նեհուշտանը համարվել է ձող, որի վրա ամրացված է եղել պղնձե օձ։ Առարկան դիտվում էր որպես աստվածային լիազորություններով օժտված Աստծո գործիք, որը կարող էր բուժել հրեաներին թունավոր օձի խայթոցի ժամանակ, երբ Եգիպտոսից արտագաղթելուց հետո նրանք թափառում էին անապատում։ Նրանք բուժվում էին միայն նայելով Մովսեսի ձեռքի առարկային։

Պատմականորեն, օձերի խայթոցները որոշ մշակույթներում համարվում էին մահապատժի միջոց։ Միջնադարյան Եվրոպայում մահապատժի տեսակներից է եղել նետել մարդկանց օձերով փոսը, թողնելով մարդկանց մահանալու բազմաթիվ թունավոր խայթոցներից։ Պատժի տվյալ ձևը տարածված է եղել Հարավային Հանում` Չինաստանի 5 դինաստիաների և 10 թագավորությունների շրջանի ժամանակ և Հնդկաստանում։ Օձերի խայթոցները նաև կիրառվել են որպես ինքնասպանության տեսակ; նախ և առաջ եգիպտացի թագուհի Կլեոպատրա VII-ի կողմից, որը ինչպես տեղեկացվում է, մահացել է ասպիդի խայթոցից` հավանաբար եգիպտական կոբրայի` Մարկ Էնտոնի մահվան լուրը լսելուց հետո։

Օձի խայթոցը որպես թաքուն սպանության տեսակ հանդես է գալիս այնպիսի պատմվածքներում, ինչպիսիք են` սըր Արթուր Կոնան Դոյլի «Խայտաբղետ ժապավենի արկածը», սակայն փաստացի պատահարները գրեթե անլսելի են, բացառությամբ մի քանի փաստաթղթավորված դեպքերի։ Կար մի ենթադրություն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դաշնակից Բորիս III Բուլղարիայից, հնարավոր է, որ սպանվել է օձի թույնով, չնայած ճշգրիտ ապացույցներ չկան։ Համենայնդեպս բժշկական գրականությունում փաստաթղթավորվել է օձի խայթոցից ինքնասպանության մեկ փորձ` ձեռքի վրա աղմկող իժի խայթոցով

Այլ կենդանիներ

Միևնույն բնական միջավայրում հանդիպող որոշ կենդանիներ օձի թույնի նկատմամբ ձեռք են բերել իմունիտետ։ Տվյալ դեպքերը արձանագրվել են նաև մարդկանց շրջանում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Օձի Խայթոց Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձի խայթոց» հոդվածին։

Tags:

Օձի Խայթոց Նշաններ և ախտանշաններՕձի Խայթոց ՊատճառՕձի Խայթոց ԱխտաֆիզիոլոգիաՕձի Խայթոց ԿանխարգելումՕձի Խայթոց ԲուժումՕձի Խայթոց ՀամաճարակաբանությունՕձի Խայթոց Հասարակություն և մշակույթՕձի Խայթոց Այլ կենդանիներՕձի Խայթոց ԾանոթագրություններՕձի Խայթոց ԳրականությունՕձի Խայթոց Արտաքին հղումներՕձի ԽայթոցԱրյունահոսությունԵրեխաԵրիկամային անբավարարությունՁեռքՏեսողությունՑավՓսխումՔրտնարտադրությունՕձեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երազների մեկնաբանությունԲրայան ԻնոԿենդանակերպի նշաններԿարմիր քամիՊապ թեստԱզոտԱստվածային կատակերգությունԴեքսամետազոնՄարդու առնանդամՓոքրիկ իշխանըԲնությունԵրևանի թանգարանների ցանկԵրևանի պետական համալսարանԿաթվածՀայկական առածներ և ասացվածքներՍերմնահեղուկՌուսական կայսրությունԷջմիածնի Մայր ՏաճարԱրաքսՄեքքաՔինգսման։ Գաղտնի ծառայությունԿոնքի բորբոքային հիվանդությունԱրա ՀարությունյանՄարտի 29Մեջքի ցավԼեոնարդո դա ՎինչիHarleys in HawaiiՀայկական հարցԿոտայքի մարզԴանթեական առասպելՏեղեկատվական տեխնոլոգիաներՀամախառն ներքին արդյունքՍաղմոսավանքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍպիտակուցներՓայծաղՀայաստանի դրոշՔիմիական տարրերի ցանկՀայոց պատմությունՀելիկոբակտեր պիլորի վարակՀայկ նահապետԱրագիլանմաններՕհմի օրենքՀայաստանի բուհերի ցանկԱրարատի մարզԿոկորդաբորբՄիքելանջելոՄեծ ՀայքԱմոթույքԼարման կայունարարԱնուշեհ ԱնսարիՖինլանդիաՋոդի ՖոսթերԱռիթմիաՓորլուծությունԷդուարդ ՔալանթարյանՀարավային ԱմերիկաՄարդու խորիոնային գոնադոտրոպինՎահագնՎլադիմիր ԳասպարյանՀայերենի այբուբենԳուրգեն ՄահարիԻբուպրոֆենԿանոնավոր եռանկյունԳևորգ Մարզպետունի (վեպ)Վիլյամ ՍարոյանՊատվաստումներՂանձիլՄակբայԿոռուպցիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄինետՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱրգանդԿառավարում (տնտեսագիտություն)ԱծխածինԻսրայել Օրի🡆 More