Օձաձկներ

Օձաձկներ
Muraena lentiginosa
Muraena lentiginosa
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Տեսակ Օձաձկեր
Լատիներեն անվանում
Anguilliformes

Օձաձկներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Օձաձկներ
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

Օձաձկներ (անգլ.՝ Anguilliformes կամ անգլ.՝ Apodes), ոսկրային ձկների կարգ։

Արտաքին տեսք

Երկարությունը մինչև 3 մ է, զանգվածը՝ 65 կգ։ Զարգանում են կերպարանափոխությամբ։ Մարմինն օձաձև Է, սովորաբար մերկ, մեջքի և հետանցքի լողակները երկար են, հաճախ միակցված պոչի լողակի հետ։ Փորի, երբեմն նաև կրծքի, լողակներ չունեն։

Տեսակներ

Հայտնի է օձաձկների 22 ընտանիք (350 տեսակ)։ Ծովային օձաձուկ (անգլ.՝ Conger conger), հասուն անհատը, լեպտոցեֆալ թրթուրը Հիմնականում ծովային ձկներ են։

Առավել հայտնի է եվրոպական կամ սովորական գետային օձաձուկը (անգլ.՝ Anguilla anguilla), որը գետերում կամ լճերում ապրելով 5–25 տարի՝ իջնում է ծով և հաղթահարելով 4–7 հազար կմ տարածություն, ձվադրում է Սարգասյան ծովում (400 մ խորությունում), որից հետո մահանում է։

Հասնում են մինչև 1,5 մ երկարության և 6 կգ զանգվածի, արուներն Էգերից զգալիորեն փոքր են։ Օձաձկների միսը ճարպոտ է (23%) և համեղ։ ԽՍՀՄ–ում հանդիպում էին Սև, Բալթիկ ու Սպիտակ ծովերի ավազաններում։

Տարածում

Տարածված էին բոլոր տաք ծովերում, միայն մեկ ընտանիք՝ քաղցրահամ ջրերում։ Ծովային օձաձկների մեծ մասը ապրում էր ծանծաղուտներում։ Որոշ տեսակներ ապրում էին 3–4 հազար մ խորություններում։ Լինում են մեծ գաղութներով։ Սնվում են հիմնականում միջին և փոքր չափսերի ձկներով։

Բազմացում

Բազմանում են ափերից հեռու, մեծ խորություններում, ձվադրում են մինչև 8 մլն ձկնկիթ։ Գետային, քաղցրահամ ջրերի, կամ, ավելի ճիշտ, գաղթող օձաձկների (մոտ 10 տեսակ), կերպարանափոխությունից հետո, մինչև սեռահասուն դառնալը, ապրում են քաղցրահամ ջրերում, ձվադրման համար գնում են ծով։

Ունեն արդյունագործական ոչ մեծ նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Օձաձկներ 
Օձաձկներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձաձկներ» հոդվածին։
Օձաձկներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձաձկներ» հոդվածին։

Tags:

Օձաձկներ Արտաքին տեսքՕձաձկներ ՏեսակներՕձաձկներ ՏարածումՕձաձկներ ԲազմացումՕձաձկներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միավորված ազգերի կազմակերպությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Բնության պահպանությունԹոքաբորբՄայրիկ (ֆիլմ)Ծաղկեվանք (Արա լեռ)ՖոտոսինթեզԱրեգակնային համակարգԿոչականԿասկադ համալիրԼուսանՍարդարապատի հերոսամարտԳագիկ ԱԱվշային հանգույցԱռիթմիաՀայկական գամփռԱղերԱնտառԱՄՆ-ի նախագահների ցանկՆյարդային համակարգՍասնա ծռերԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԷկոլոգիական գործոններԴանթեական առասպելԶատիկՀատկացուցիչՀայերՓոքր ՄհերՁեռնաշարժությունՏեղի պարագաՀայկական մանրանկարչությունՍինդրիկԾնեբեկԱղասի ԱյվազյանՆոյՔրիստափոր ԿոլումբոսՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԽՍՀՄ փլուզումՀարավային ԿորեաԱստվածաշունչԵվրոպայի դրոշներԱրքիմեդի օրենքՎաղարշապատՀարավային ԱմերիկաԵրկրաշարժՕքեյԿառավարում (տնտեսագիտություն)ՄագնեզիումԳևորգ ԷմինԾիրանՀայաստանի տնտեսությունՍողուններԷկոհամակարգՆեմեսիս գործողությունՍիամանթոԹմրամիջոցԱսիաՀայկյան տոմարՕձունի տաճարՎինի ԹուխՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՆիդերլանդներՀեպատիտ BԲացահայտիչՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱնահիտ ՊարսամյանՄիապետությունՔրիստոնեությունՀովհաննես ԱյվազովսկիԱղվան ՎարդանյանՄովսես ԽորենացիԲաժանարարների աղյուսակԲարդ նախադասությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՓոքրիկ իշխանըԵվրոպա🡆 More