Օլեգ Տաբակով

Օլեգ Պավլովիչ Տաբակով (ռուս.՝ Оле́г Па́влович Табако́в; օգոստոսի 17, 1935(1935-08-17), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2018(2018-03-12), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967), եղել է ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Օլեգ Տաբակով
Օլեգ Տաբակով
ռուս.՝ Олег Павлович Табаков
Օլեգ Տաբակով
Ծնվել էօգոստոսի 17, 1935(1935-08-17)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 12, 2018(2018-03-12)[…] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
ՔաղաքացիությունՕլեգ Տաբակով ԽՍՀՄ և Օլեգ Տաբակով Ռուսաստան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, դերասան, կինոպրոդյուսեր, մանկավարժ, թատերական ուսուցիչ, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և մենեջեր
Ամուսին(ներ)Լյուդմիլա Կռիլովա և Մարինա Զուդինա
Երեխա(ներ)Անտոն Տաբակով, Ալեքսանդրա Տաբակովա, Պավել Տաբակով և Maria Tabakova?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Օլեգ Տաբակովը ծնվել է Սարատովում 1930 թվականին բժիշկներ Պավել Կոնդրատևիչ Տաբակովի և Մարիա Անդրեևնա Բերեզովսկայայի ընտանիքում։

Վաղ մանկությունն անցկացրել է ծնողների և տատիկների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայը մեկնել է ռազմաճակատ գլխավորելով ռազմա-սանիտրական թիվ 87 գնացքը, իսկ մայրը աշխատել է Ռյազանո-Ուրալյան երկաթգծի Էլտոն կայարանի հոսպիտալում։ Պատերազմի ավարտից հետո Օլեգ Տաբակովի ծնողները բաժանվել են։

Սովորել է Սարատովի թիվ 18 արական միջնակարգ դպրոցում։ Մասնագիտության ընտրության հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ Տաբակովը 1950-1953 թվականներին պարապել է Սարատովի պիոներների և դպրոցականների պալատի «Երիտասարդ գվարդիա» թատերական խմբակում, որը ղեկավարում է Նատալյա Իոսիֆնա Սուխոստավը, ով դարձել է յուրօրինակ «կնքամայր» մոտ 60 դերասանների համար։

1953 թվականին ավարտելով դպրոցը Օլեգ Տաբակովը ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիական դպրոց, Վասիլի Օսիպովիչ Տոպորկովի կուրսերին, դառնալով այդ դպրոցի լավագույն ուսանողներից մեկը։

1964 թվականին 29 տարեկան հասակում սրտի ինֆարկտ է տանում։

1977 թվականին հաջողվում է սեփականացնել նախկին մի ածխահանքի պահեստ, որտեղ հիմնում է այսպես կոչված «Տաբակերկա» հայտնի նկուղը։ 1986-2000 թվականներին եղել է նույն դպրոցի ռեկտորը, իր աշխատանքի տարիներին դպրոցը տվել է դերասանների չորս ավարտական կուրսեր։ Ղեկավարել է դպրոց ստուդիայի ասպիրանտական ծրագիրը և ԱՄՆ-ի Կարնեգի Մելլոուն համալսարանը։

1992 թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հիմնել է Կ. Ստանսլավսկու անվան ամառային դպրոց։ 2000 թվականին Տաբակովը գլխավորում է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը։

2010 թ. սեպտեմբեր ամսից, «Տաբակերկային» կից բաց թատերական քոլեջի առաջին սաների հետ միասին, դառնում է այդ քոլեջի թատերական ղեկավարը, միաժամանակ դասավանդելով դերասանական վարպետություն։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրում է ՌԴ մշակութային գործիչների միության ուղերձը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի տածած քաղաքականությանը սատարելու մասին։

Կանայք և երեխաներ

Օլեգ Տաբակովը ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը դերասանուհի Լյուդմիլա Կռիլովան է, նրանք ունեցել են երկու երեխա՝ Անտոն Տաբակով (դերասան և բեմանկարիչ) և Լյուդմիլա Տաբակովա (դերասանուհի)։

Երկրորդ կինը նույնպես դերասանուհի Մարինա Զուդինան է, ունեն երկու երեխա՝ Պավել (1995) և Մարիա (2006)։

Դերակատարումներ

1957 թվականին ավարտել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից՝ գլխավոր հիմնադիր՝ Օլեգ Եֆրեմով (առաջին դերը՝ Միշա, Ռոզովի «Հավերժ կենդանի», 1957), 1983-1987 թթ. աշխատել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ Խաղում է ինչպես սուր բնութագրական, կատակերգական, այնպես էլ քնարական-դրամատիկական դերեր։

ԽՍՀՄ տարիների նշանավոր թատերական դերերից են

  • պան Կովալիկ (Բլաժեկի «Երրորդ ցանկությունը»)
  • բուֆետապանուհի Կլավա, դասախոս, գլխավոր մտավորական (Ակսյոնովի «Միշտ վաճառքում»)
  • Օլեգ Սավին (Ռոզովի «Երջանկություն որոնողները»)
  • Տոլյա (Կուզնեցովի «Լեգենդի շարունակությունը»)
  • Դիրիժոր, Խոհարար (Շվարցի «Մերկ թագավորը») և այլ դերեր։

Սկսած արդեն 1957 թվականից նկարահանվում է կինոյում, նշանավոր դերերից են՝

  • Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
  • Շուբին («Նախօրեին»),
  • Սերգեյ («Մաքուր երկինք»),
  • Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
  • Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
  • Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթ»)
  • բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
  • Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
  • Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)

Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Aндреев Ф. И. Олег Табаков. — М., ВБПК, 1983.
  • Свободин А. Дни Табакова // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова. — М.։ Искусство, 1988. — С. 317—330.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 537 Օլեգ Տաբակով 
Օլեգ Տաբակով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Տաբակով» հոդվածին։

Tags:

Օլեգ Տաբակով ԿենսագրությունՕլեգ Տաբակով ԴերակատարումներՕլեգ Տաբակով ԾանոթագրություններՕլեգ Տաբակով ԳրականությունՕլեգ Տաբակով Արտաքին հղումներՕլեգ Տաբակով193519772018d:Q466139ԽՍՀՄ ժողովրդական արտիստԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄարտի 12ՄոսկվաՌուսաստանՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՍարատովՕգոստոսի 17

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կրիշտիանու ՌոնալդուՀայկական իժՀամո ՍահյանՍանահինի վանական համալիրՋավախքՑրված սկլերոզՎանաձորՀեկտարՍանկյուլոտներԼևոն ՇանթHarleys in HawaiiՄխիթար ԳոշՀրանտ-Լեոն ՌանոսՕրգանական միացություններՀակոբ ՊարոնյանՍեղան (երկրաչափություն)Ռոմեո և ՋուլիետՏրանսպորտԾաղկեվանքԲերանաբորբԴերենիկ ԴեմիրճյանԳուրգեն ՄելքոնյանՆապոլեոն ԲոնապարտՌուբինյաններՇվեյցարիաՌուսերենԽոր ՎիրապԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՍատուրն (մոլորակ)Չինական մեծ պարիսպՀիսուսի հարությունԵհովայի վկաներԼիտրՓորլուծությունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՋրծաղիկՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՀինգերորդ շարասյունԼյարդի հիվանդություններԲարդ նախադասությունՃապոնիաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿրիաներԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայկական լեռնաշխարհԲարորակ ուռուցքներՍիամանթոԱրյան ընդհանուր հետազոտությունԽենթըՖարինգիտՀաղարծնի վանքԼոռու մարզԵռանկյան բարձրությունԱսորեստանԽոսրովի անտառ պետական արգելոցԱռաջավորասիական ընձառյուծՎի (երգիչ)Վարդանանք (պատմավեպ)ՉինաստանԶատիկԹվաբանական պրոգրեսիաԴաունի համախտանիշԱնդրանիկ ՕզանյանՖուտՎայոց ձորի մարզՈւղեղի ցնցումԹրոմբոցիտԴիֆթերիաՄիջատներԵրկրաշարժՕվկիանոսՔրիստոնեությունՀամաստեղություններSWOT վերլուծությունԹաիլանդ🡆 More