Քեմերոն Միշել Դիաս (անգլ.՝ Cameron Michelle Diaz, օգոստոսի 30, 1972(1972-08-30), Սան Դիեգո, Կալիֆոռնիա), ամերիկյան դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է դարձել 1990 թթ.-ին ի շնորհիվ «Դիմակը» ֆիլմում տարած դերի։ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։
Քեմերոն Դիաս անգլ.՝ Cameron Diaz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1972[…] (51 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա |
Կրթություն | Long Beach Polytechnic High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային պրոդյուսեր և ֆոտոմոդել |
Ընտրանի | Շրեկ 4-D, Բոլորը խենթանում են Մերիի համար, Չարլիի հրեշտակները, Նյու Յորքի ավազակախմբերը և Դիմակը |
Ծնողներ | հայր՝ Emilio Diaz? |
Ամուսին(ներ) | Բենջի Մեդդեն |
Համատեղ ապրող(ներ) | Մեթ Դիլոն, Ալեքսանդր Ռոդրիգես և Ջասթին Թիմբերլեյք |
Երեխա(ներ) | Raddix Madden? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քեմերոնը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Մայրը՝ Բիլլի Դիասը (օրիորդական ազգանունը՝ Էռլի) կիսով գերմանացի է, կիսով՝ անգլիացի, հայրը՝ Էմիլիո Դիասը (1949—2008) կուբացի, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրն աշխատել է որպես արտահանման ու ներկրման գործակալ, իսկ հայրն ավելի քան 20 տարի աշխատել է կալիֆոռնիական «UNOCAL» նավթային ընկերությունում։
Իր ողջ մանկությունը Քեմերոնն անցկացրել է Սան Դիեգո քաղաքում, հաճախել է «Long Beach Polytechnic High School»։
Քեմերոնի մանկության տարիներին Դիասների տանը ոչ մեծ գազանանոց կար (կատուներ, մկներ, թռչուններ, օձեր և այլն), և Քեմերոնը երազում էր դառնալ կենդանաբան և չէր էլ մտածում դերասանական կարիերայի մասին։
Մի երեկույթի ժամանակ Քեմերոն Դիասն առաջարկություն է ստանում աշխատելու «Elite» մոդելային գործակալությունում։ Քեմերոնն առանց երկար մտածելու պայմանագիր է կնքում գործակալության հետ, ինչի համար երբեք չի զղջացել։ Մեկ օրվա աշխատանքի համար նա ստանում էր շուրջ 2 հազար դոլար։
16 տարեկանից Քեմերոնը «Elite» գործակալության ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ լուսանկարավում էր նաև «Mademoiselle» ու «Seventeen» ամսագրերի համար, նկարահանվում էր Կելվին Կլյայնի նորաձևության տան և «Levi’s» ու «Coca-Cola» ընկերությունների գովազդներում։
Դիասը շատ է ճանապարհորդել, եղել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, իսկ 1990 թվականին նա սիրավեպ է սկսում հոլիվուդյան վիդեոպրոդյուսեր Կառլսոն դե Լա Տորրեի հետ։ Նրանց սիրավեպը շարունակվում է մինչ 1995 թվականը։
Քեմերոն Դիասը Հոլիվուդում հայտնի է դառնում Ջիմ Քերրիի հետ «Դիմակը» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերով։ Նրա ձայնով են խոսում անիմացիոն մի շարք հերոսներ։
Քեմերոնին առանձնակի հռչակ բերեց Չառլիի հրեշտակները ֆիլմը, որում նա նկարահանվել է Դրյու Բերիմորի ու Լյուսի Լյուի հետ։
2009 թվականի հունիսի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց դերասանուհու անունը կրող № 2386 աստղը։
1995-1998 թվականներին Քեմերոն Դիասը հարաբերություններ ուներ դերասան Մեթ Դիլոնի հետ։
1999 թվականին Քեմերոնը սիրավեպ ուներ Ջարեդ Լետոյի հետ։ 2000 թվականին զույգը նշանվել է, սակայն 2003 թվականին բաժանվել են։
2003-2006 թվականներին Քեմերոնը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ։ 2004 թվականի հոկտեմբերին Դիասն ու Թիմբերլեյքը ընդհարում են ունենում լրագրողի հետ այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին։ Նրանք խլել են լրագրողի կամերան, երբ վերջինս փորձել է նկարել զույգին։ Այս միջադեպի լուսանկարները հայտնվել են «Us Weekly» ամսագրում։
2010 թվականի հուլիսից մինչ 2011 թվականի սեպտեմբերը Քեմերոնը հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։
2014 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Քեմերոն Դիասը հանդիպում է «Good Charlotte» խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1994 | Դիմակը | The Mask | Տինա Կարլայն | Ֆենտեզի, Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Չակ Ռասել | Ջիմ Քերրի, Փիթեր Ռիգերտ, Փիթեր Գրին, Էմի Յասբեկ |
1995 | Վերջին ընթրիք | The Last Supper | Ջուդ | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Ստեյսի Թայթլ | Ռոն Էլդարդ, Աննաբետ Գիշ, Ջոնաթան Պեներ, Քորթնի Բ. Վենս |
1996 | Նա է անկրկնելին | She's the One | Հիթեր Դևիս | Մելոդրամա, Կատակերգություն | Էդվարդ Բյորնս | Էդվարդ Բյորնս, Մայկ ՄակԳլոուն, Ջենիֆեր Էնիսթոն, Մաքսին Բանս |
1996 | Զգալով Մինեսոտան | Feeling Minnesota | Ֆրեդի Կլայթոն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Սթիվեն Բեյջելման | Կիանու Ռիվզ, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Դելրոյ Լինդո, Դեն Էյկրոյդ |
1996 | Ինչպես մնալ ջրի վրա | Head Above Water | Նատալի | Թրիլեր, Կատակերգություն | Ջիմ Ուիլսոն | Հարվի Քեյթել, Կրեյգ Շեֆեր, Բիլի Զեյն, Շեյ Դաֆին |
1996 | Շանտաժ | Keys to Tulsa | Տրուդի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Լեսլի Գրեյֆ | Էրիկ Ստոլց, Ջեյմս Սպեյդեր, Դեբորա Կարա Անգեր, Ջոեննա Գոուինգ, Մայքլ Ռուկեր |
1997 | Լավագույն ընկերոջ հարսանիքը | My Best Friend's Wedding | Քիմբեռլի Ուալաս | Մելոդրամա, Կատակերգություն | Պ.Ջ. Հոգան | Ջուլիա Ռոբերտս, Դերմոտ Մալրունի, Ռուպերտ Էվերեթ, Ֆիլիպ Բոսկո |
1997 | Քիչ սովորական կյանք | A Life Less Ordinary | Սելին Նավիլ | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Դենի Բոյլ | Էվան Մաքգրեգոր, Հոլի Հանտեր, Դելրոյ Լինդո, Դեն Հեդայյա |
1998 | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | շիկահեր հեռուստահաղորդավար | Դրամա, Կատակերգություն | Տերի Գիլյամ | Ջոնի Դեփ, Բենիսիո Դել Տորո, Տոբի Մագուայր, Քրիստինա Ռիչի, Մայքլ Ջիտեր |
1998 | Բոլորը խենթանում են Մերիի համար | There's Something About Mary | Մերի | Մելոդրամա, Կատակերգություն | Բոբի Ֆարելի Փիթեր Ֆարելի | Մեթ Դիլոն, Բեն Սթիլեր, Լի Էվանս, Քրիս Էլիոթ |
1998 | Շատ վատ իրեր | Very Bad Things | Լաուրա Գարետի | Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Փիթեր Բերգ | Ջոն Ֆավրո, Լիլենդ Օրսեր, Քրիստիան Սլեյթեր, Ռոբ Բրաունշտեյն |
1999 | Տղամարդկային կանացի ֆիլմ | Man Woman Film | Քեմերոն Պիրսոն | Սթիվ Աբի, Լի Արենբերգ, Մեթ Բակսթեր, Գևին Բելուր, Ջեսիկա Բեշիր | ||
1999 | Լինելով Ջոն Մալկովիչ | Being John Malkovich | Լոտ Շվարց | Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն | Սպայկ Ջոնզ | Ջոն Կյուսակ, Քեթրին Կիներ, Ջոն Մալկովիչ, Նեդ Բելամի |
1999 | Կանացի գաղտնիքներ | Things You Can Tell Just by Looking at Her | Կարոլ Ֆաբեր (էպիզոդիկ) | Դրամա, Մելոդրամա | Ռոդրիգո Գարսիա | Գլեն Կլոուզ, Կալիսթա Ֆլոկխարտ, Կետի Բեյկեր, Էմի Բրեննեման |
1999 | Ամեն կիրակի | Any Given Sunday | Քրիստինա Պագնիաչի | Դրամա, Սպորտային | Օլիվեր Սթոուն | Ալ Պաչինո, Դենիս Քուեյդ, Ջեյմս Վուդս, Ջեյմի Ֆոքս |
2000 | Չարլիի հրեշտակները | Charlie's Angels | Նաթալի Քուկ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Արկածային | ՄակՋի | Դրյու Բերիմոր, Լյուսի Լյու, Բիլ Մյուրեյ, Սեմ Ռոկուել |
2001 | Անտեսանելի կրկես | The Invisible Circus | Հավատ | Դրամա | Ադամ Բրուքս | Ջորդանա Բրուսթեր, Քրիստոֆեր Էքլսթոն, Բլայտ Դաներ, Կամիլա Բել |
2001 | Շրեկ | Shrek | արքայասդուստր Ֆեոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Էնդրյու Ադամսոն Վիկի Ջենսոն | Մայք Մայերս, Էդի Մերֆի, Ջոն Լիտգոու, Վենսան Կասել |
2001 | Վանիլային երկինք | Vanilla Sky | Ջուլի Ջիանի | Ֆանտաստիկ, Թրիլեր, Մելոդրամա, Դետեկտիվ | Կեմերոն Կրոու | Թոմ Քրուզ, Պենելոպե Կրուս, Կուրտ Ռասել, Ջեյսոն Լի |
2002 | Լավիկը | The Sweetest Thing | Քրիստինա Ուոլթերս | Մելոդրամա, Կատակերգություն | Ռոջեր Կամբլ | Քրիստինա Էփլգեյթ, Սելմա Բլեր, Թոմաս Ջեյն, Ֆրենկ Գրիլո |
2002 | Նյու Յորքի ավազակախմբերը | Gangs of New York | Ջենի Էվերդին | Դրամա, Քրեական, Պատմական | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո, Դենիել Դեյ-Լյուիս, Ջիմ Բրոուդբենտ, Ջոն Սի Ռայլի |
2003 | Չարլիի հրեշտակները 2.Միայն առաջ | Charlie's Angels։ Full Throttle | Նատալի Կուկ | Մարտական, Կատակերգություն, Քրեական, Արկածային | ՄակՋի | Դրյու Բերիմոր, Լյուսի Լյու, Բերնի Մակ, Քրիսպին Գլովեր |
2004 | Շրեկ 2 | Shrek 2 | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Էնդրյու Ադամսոն Կելի Էսբյորի Կոնրադ Վերնոն | Մայք Մայերս, Էդի Մյորֆի, Ջուլի Էնդրյուս, Անտոնիո Բանդերաս |
2005 | Քեզանից հեռու | In Her Shoes | Մեգգի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Կյորտիս Հենսոն | Թոնի Քոլեթ, Մարկ Ֆոյերսթին, Շիրլի ՄակԼեյն, Ռիչարդ Բերջի |
2006 | Արձակուրդ փոխանակումով | The Holiday | Ամանդա Վուդս | Մելոդրամա, Կատակերգություն | Նենսի Մեյերս | Քեյթ Ուինսլեթ, Ջուդ Լոու, Ջեք Բլեք, Էլի Ուոլախ |
2007 | Շրեկ երրորդ | Shrek the Third | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Քրիս Միլեր Ռաման Հյուի | Մայկ Մայերս, Էդի Մյորֆի, Անտոնիո Բանդերաս, Ջուլի Էնդրյուս |
2007 | Շրեկը և Ամանորը | Shrek the Halls | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Գարի Տրուզդեյլ | Մայկ Մայերս, Էդի Մերֆի, Անտոնիո Բանդերաս, Շոն Բիշոպ |
2008 | Մի անգամ Վեգասում | What Happens in Vegas | Ջոյ ՄակՆիլի | Մելոդրամա, Կատակերգություն | Թոմ Վոն | Էշտոն Կատչեր, Ռոբ Կորդրի, Լեյկ Բել, Ջեյսոն Սուդեյկիս |
2009 | Իմ պահապան հրեշտակը | My Sister's Keeper | Սառա Ֆիցժերալդ | Դրամա, Կատակերգություն | Նիկ Կասավետիս | Էբիգեյլ Բրեսլին, Ուոլտեր Ռենի, Սոֆիա Վասիլևա, Հեզեր Ուոլկիսթ |
2009 | Ծանրոց | The Box | Նորմա Լևիս | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ռիչարդ Կելի | Ջեյմս Մարսդեն, Ֆրենկ Լանջելա, Ջեյմս Ռեբհորն, Հոլմս Օսբորն |
2010 | Հավերժ Շրեկ | Shrek Forever After | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Մայք Միտչել | Մայք Մայերս, Էդի Մերֆի, Անտոնիո Բանդերաս, Ջուլի Էնդրյուս |
2010 | Օրվա ասպետը | Knight and Day | Ջուն Հևենս | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային | Ջեյմս Մենգոլդ | Թոմ Քրուզ, Փիթեր Սարսգաարդ, Հորդի Մոլյա, Վիոլա Դևիս |
2010 | Թեդ Դեմիին որոնելիս | In Search of Ted Demme | Փաստագրական | Պոլ Թոմաս Անդերսոն, Ջեյսոն Բերի, Ջերի Բրուկհայմեր, Սթիվ Բուշեմի, Ջերարդ Բատլեր | ||
2010 | Էշի ամանորյա Շրեկ-ներկայացումը | Donkey's Christmas Shrektacular | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ընտանեկան | Ուոլտ Դորն | Էդի Մերֆի, Մայք Մայերս, Անտոնիո Բանդերաս, Ուոլթ Դորն |
2011 | Կանաչ ձիաբոռ | The Green Hornet | Լենոր Քեյս | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Միշել Գոնդրի | Սետ Ռոգեն, Ջեյ Չոու, Քրիստոֆ Վալց, Թոմ Ուիլկինսոն |
2011 | Վատ ուսուցչուհին | Bad Teacher | Էլիզաբեթ Հալսի | Կատակերգություն | Ջեյք Քեզդան | Ջասթին Թիմբեռլեյք, Ջեյսոն Սիգել, Լյուսի Պանչ, Ֆիլիս Սմիթ |
2012 | Ինչ սպասե, երբ երեխայի ես սպասում | What to Expect When You're Expecting | Ջուլս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Կիրկ Ջոնս | Ջենիֆեր Լոպեզ, Էլիզաբեթ Բենքս, Չեյս Կրոուֆորդ, Բրուկլին Դեկեր |
2012 | Ստախոսի ինքնակենսագրականը. Գրեմ Չեմփանի ճշմարտացի պատմությունը | A Liar's Autobiography։ The Untrue Story of Monty Python's Graham C... | Զիգմունդ Ֆրեյդ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն | Բիլ Ջոնս Ջեֆ Սիմպսոն Բենջամին Տիմլեթ | Գրեմ Չեպմեն, Ֆիլիպ Բալկոկ, Ջոն Կլիզ, Քերոլ Կլիվլենդ |
2012 | Գամբիթ | Gambit | Պանզովսկի | Կատակերգություն, Քրեական | Մայքլ Հոֆման | Քոլին Ֆերթ, Ալան Ռիքման, Ստենլի Տուչի, Կլորիս Լիչմեն |
2013 | Խորհրդատուն | The Counselor | Մալկինա | Թրիլեր | Ռիդլի Սքոթ | Բրեդ Փիթ, Հավեր Բարդեմ, Մայքլ Ֆասբենդեր, Պենելոպե Կրուս |
2014 | Գործակալ. 21-րդ դար | Agent։ Century 21 | Մարի Քեյ Քերլի | Մարտական, Կատակերգություն | Ադամ Հաշեմի | Բենիսիո Դել Տորո |
Բոբի Սյու | Bobbie Sue | Բոբի Սյու | Կատակերգություն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմերոն Դիաս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քեմերոն Դիաս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.