Տիգրան Մեծի Դրամներ

Տիգրան Մեծի դրամներ, Տիգրան Մեծի կողմից հատված դրամներ, որոնց դիմային կողմում պատկերված է Տիգրան Մեծի դիմապատկերը։

Տիգրան Մեծի Դրամներ
Տիգրան Մեծի պատկերով մ.թ.ա. 74 թ.-ին Անտիոքում հատված արծաթե մետաղադրամ (Սառնակունքի գանձի հավաքածու, Հայաստանի պատմության պետական թանգարան)

Տիգրան Մեծի իշխանության տարիներին ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվում են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։ Դրանք թողարկվում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Տիգրանի հզորության տարիներին, Ասորիքում։ Հայաստանում նրա փողերանոցները գործում էին Տիգրանակերտում և Արտաշատում, իսկ Ասորիքում՝ վաճառաշահ Անտիոքում (Օրոնտ գետի վրա) և ավելի հարավ՝ Դամասկոսում։ Իրենց կշռային չափերով, Տիգրան Մեծի դրամները հարազատորեն պահպանում էին ատտիկյան սիստեմի սկզբունքները։ Տարածված էին առավելապես նրա արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), իսկ ներքին մանր առ ու ծախի համար՝ պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները։

Դրամների կառուցվածքը

Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում, բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։ Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։ Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը (միշտ պրոֆիլ դեպի աջ) դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին պաշտամունքային իմաստի խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը, բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։

Դրամների խորհրդանշանը

Տիգրան Մեծի Դրամներ Տիգրան Մեծի Դրամներ 
Տիգրան Մեծի Դրամներ Տիգրան Մեծի Դրամներ 
Տիգրան Մեծի դրամների ոճավորմամբ թողարկված ՀՀ ոսկե հուշադրամները

Դեռևս Սելևկյանների վաղ ժամանակներից երկրի ապահովության համար կանգնեցվել էր այդ դիցուհու արձանը մայրաքաղաքի՝ Անտիոքի մոտ, բարձրության վրա, Որոնտ գետի ափին։ Տիգրանի օրոք պետության անվտանգության այդ գաղափարը՝ նույն արձանի ձևով, դարձել էր գլխավոր խորհրդանշանը նրա դրամների վրա, այն տարբերությամբ, սակայն, որ ցորենի հասկի փոխարեն, որ կրում էր իր ձեռքում Անտիոքի դիցուհին հուշարձանում, դրամի վրա նա ուներ արմավենու ճյուղ։

Դրամների տարբեր տեսակներ

Դամասկոսում կտրված դրամների վրա այդ նույն կերպարը պատկերված է առատության եղջյուրներով։ Հայկական քաղաքներում այն դիտվում էր իբրև ողջ երկրի բախտի, բերքի, պաշտպանության ու փրկության մայր աստվածուհին՝ Անահիտը, բացի այդ կերպարից, Տիգրան Մեծի դրամների դրոշմը, հատկապես պղնձյա միավորների գծով, ներկայացնում է հաղթանակի թևավոր դիցուհուն և կամ դյուցազն Վահագնին, ինչպես նաև պաշտամունքային այլ նշաններ։ Իրենց վրա ունեցած արձանագրություններով, Տիգրան Մեծի դրամները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ΒΑΣΙΛΕΩΣ ΤΙΓΡΑΝΟΥ- «Արքայի Տիգրանի » և ΒΑΣΙΛΕΩΣ ΒΑΣΙΛΕΩΝ ΤΙΓΡΑΝΟΥ- հունատառ խորագրերով՝ «Արքայից-արքայի Տիգրանի»։

Խորագրեր

Խորագրերի առաջին ձևն առավել բնորոշ է եղել Ասորիքի քաղաքներում թողարկված դրամների համար։ Ավագն Անտիոքում նման տետրադրախմեներ դրվագվել են մ.թ.ա. 83-78 թվականներին, իսկ Դամասկոսում՝ 72-69 թվականներին, ըստ որում դամասկոսյան դրամների վրա նշվում էին նաև նրանց թողարկման տարեթվերը, հաշված Սելևկյան տոմարով։ Բուն Հայաստանում հավանաբար՝ Արտաշատում, թողարկված՝ Տիգրան Մեծի արծաթյա դրամները իրենց վրա կրում էին առավելապես «Արքայից-արքա» տիտղոսը։ Այդպիսիները պահպանվել են մ.թ.ա. 77-73 թվականներից։

Այս հիմնականից բացի, Տիգրան Մեծի օրոք հայկական դրամների պատկերատիպը լրացվում էր նաև փողերանոցներին և նրանց կառավարիչներին վերաբերող մենագրերով։

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Gurzadyan, V G; Vardanyan, R (2004 թ․ օգոստոսի 1). «Halley's comet of 87 BC on the coins of Armenian king Tigranes?». էջեր 4.6–4.6. doi:10.1046/j.1468-4004.2003.45406.x. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.

Tags:

Տիգրան Մեծի Դրամներ Դրամների կառուցվածքըՏիգրան Մեծի Դրամներ Դրամների խորհրդանշանըՏիգրան Մեծի Դրամներ Դրամների տարբեր տեսակներՏիգրան Մեծի Դրամներ ԽորագրերՏիգրան Մեծի Դրամներ ԳրականությունՏիգրան Մեծի Դրամներ ԾանոթագրություններՏիգրան Մեծի Դրամներ Արտաքին հղումներՏիգրան Մեծի Դրամներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խաչատուր ԱբովյանՀայկական լեռնաշխարհՕձերՄոլորակԲանանԲրազիլիաՍրտի կծկումների հաճախականությունՀաղպատի վանական համալիրԱրյան ճնշումԿիստաԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԹութքՈւսուցման մեթոդներԿարսի պայմանագիրՍարդարապատի հերոսամարտՐաֆֆիԱռաջին օգնությունՆոր ԿտակարանՆռնենիՌևմատոիդ արթրիտԹմրամիջոցՆշիկաբորբԱռնո ԲաբաջանյանՌուբեն ԲաբայանՎի (երգիչ)Ռուսաստանի քաղաքների ցանկԾաղիկԱնկախ պետությունների դրոշներԿոկորդիլոսներՀայկական խոհանոցԶվարթնոցԾրագրավորումՄԻԱՎՊետությունԱշտարակ (քաղաք)Թվական անունՍուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)Ավշային հանգույցների բորբոքումԱկնաղբյուր (Տավուշի մարզ)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերՋիվան ԳասպարյանԼյարդի ցիռոզՀավասարասրուն ուղղանկյուն եռանկյունՌափայել ՊատկանյանՄարդու կմախքԶարնի-ՊարնիԱկսել ԲակունցՀայկյան տոմարՄիսաք ՄեծարենցԳլաուկոմաՀասարակ և հատուկ գոյականներԺենգյալով հացՄարգարիտԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԱվստրիաՁայնի արագությունԱրցախյան ազատամարտՄովսես ԽորենացիՌոբերտ ՔոչարյանՄանդակԼիտրՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ՊակիստանՀաղորդակցային գործընթացՏիգրան ԱվինյանՍուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)Դեղատնային երիցուկԵրաժշտական գործիքներԳոռ Վարդանյան (դերասան)ԱլերգիաՋուրԴաշտանային ցիկլԱրտավազդ ԲԽաչքարԼեոնարդո դա ՎինչիՕշինդր🡆 More