Տզեր

Տզեր, հոդվածոտանիների տիպի սարդակերպների դասի մանր (երկարությունը՝ 0,1–35 մմ) կենդանիներ են։ Հայտնի է տզերի ավելի քան 10 հզ., Հայաստանում՝ 500 տեսակ։ Թրթուրն ունի 6, իսկ սեռահասուններն ու հարսնյակները՝ 8 ոտք։ Մակաբույծ տզերն ունեն գլխակուրծք (պրոսոմա)։ Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից.

լինում են ճանկերի կամ ասեղների նման, ծառայում են կերը որսալու կամ մաշկը ծակելու համար։ Վերջավորությունների 1-ին և 2-րդ զույգերը (խելիցերներ և պեդիպալպներ) միացած են բերանային ապարատի մեջ և գոյացնում են առաջ ցցված շարժուն «գլխիկ»։ Տզերի որոշ տեսակների արուների խելիցերը հարմարված է զուգավորմանը։ Մեծ թվով տզեր աչքեր չունեն, շնչառությունը մաշկային է կամ տրաքեային։ Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Հայտնի են նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր։ Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են։ Տզերը դասակարգվում են 3 ենթակարգով՝ ակարիֆորմ (զրահավոր, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի), տրոմբիդիֆորմ (սարդոստայնային, ջրային, կարծրամարմին) և մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային և այլն)։ Տզերը տարածված են ամենուրեք. մեծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ ծովերում և քաղցրահամ ջրերում։ Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում։ Գիշատիչ և բուսակեր տզերն ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգանական նյութերի վրա։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Որոշ տզեր օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը։ Ֆիտոսեիդ տզերը ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների։ Իքսոդային, գամազային և արգասային տզերը, որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին և մի շարք հիվանդությունների (ուղեղաբորբ, բծավոր տիֆ, տուլարեմիա, Քյուտենդ և այլն), նաև վիրուսների, բակտերիաների և այլ վնասակար միկրոօրգանիզմների փոխանցողներ են։ Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր։ Ամբարային տզերն ախտահարում են պարենամթերքի պաշարները։ Տզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ։ Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է՝ առաջացնում է քոս հիվանդությունը։ Տզերի որոշ տեսակներ հարուցում են մեղուների առանձին հիվանդություններ։ Տզերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն (ակարոլոգիա)։

Տզեր

Tags:

ԱչքերԲակտերիաներԲերանԽոտԾովԿենդանիներԿլիմաՀայաստանՀարսնյակՀոդվածոտանիներՀողՄակաբույծներՄաշկՄարդՄեղուներՄիկրոօրգանիզմներՋուրՎիրուսներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարս (մոլորակ)Հոգնակի թիվՄոնա ԼիզաԿառլես ՊուչդեմոնՁվարանի կիստաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴերենիկ ԴեմիրճյանԽորանարդԾաղկազարդԳինիՀամակարգային կարմիր գայլախտՇիզոֆրենիաԴուբայԽենթըԼեոնարդո դա ՎինչիՍյունիքի մարզԿովՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Գևորգ Մարզպետունի (վեպ)ՄԻԱՎՌոմանոս ՄելիքյանՀայաստանի կենտրոնական բանկԴեղանյութերՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի պատմական մայրաքաղաքներԶատկի ավանդույթներԼիմֆոմաԲյուրականի աստղադիտարանԵհովայի վկաներԱրշակունիների թագավորությունՋավախքԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱսկարիդոզԱրարատի մարզԵրիտասարդական պալատՍտորոգյալԱծանցՀամաստեղություններՀայաստանի Ազգային ժողովԿոնՍիրիաՄարքեթինգՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԿիպրոսՀապավումՀայաստանի կենդանական աշխարհԿապ (խոսքի մաս)Պարույր ՍևակՀատկացուցիչՎահան ՏերյանՖրենկ ՍինատրաԹվական անունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀայկական խոհանոցՎինսենթ վան ԳոգՄիջուկային զենքԼեղապարկՀեպատիտ CՉինաստանԿռունկներԳենետիկաԹոքի քաղցկեղԻսրայել ՕրիԵգիպտոսՊապ թեստԳերբնական արձակագրությունՀիդրոցեֆալիաԳոշավանքՀարավային ԱմերիկաՄարալիկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄուտացիաԷպիլեպտիկ նոպաՆեմեսիս գործողությունԱշոտ Ա ՄեծՍտատուտ (այլ կիրառումներ)Աբու-Լալա Մահարի (պոեմ)Լիոնել Մեսսի🡆 More