ընտրյալ Հոդվածներ/Չափանիշներ

Ընտրյալ ցանկեր  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդված  • Գնահատում

Կանոնակարգն ուժի մեջ է 2019 թվականի դեկտեմբերի 13-ից
ընտրյալ Հոդվածներ/Չափանիշներ
ընտրյալ Հոդվածներ/Չափանիշներ Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Ի՞նչ է ընտրված հոդվածը. այստեղ ներկայացված են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի ընտրված հոդվածը Ցուցափեղկում ներառվելու համար։

Տվյալ պահանջները նվազագույնն են ընտրյալ հոդվածի համար: Ոչ մի հոդված չի կարող ստանալ ընտրյալ կարգավիճակ, եթե թեկուզ մի կետով չի համապատասխանում ներքոհիշյալ պահանջներին՝

  • Հոդվածը պետք է լինի օրիգինալ (գրված Վիքիպեդիայի սահմաններում և Վիքիպեդիայի համար), այլ ոչ թե արտագրված լինի ինչ-որ տեղից:
  • Հոդվածը պետք է բավարարի չեզոք տեսակետին և չպարունակի սկզբնական հետազոտություն և ոչ հավաստի և չստուգված փաստեր:
  • Հիմնական թեման պետք է բացված լինի:
  • Հոդվածը պետք է ունենա ներածություն, որը համառոտ պետք է բացահայտի հոդվածի հիմնական դրույթները: Ի տարբերություն հոդվածի տեքստի՝ ներածությունը պետք է հասկանալի լինի շարքային ընթերցողին և պարունակի նվազագույն քանակի մասնագիտական եզրույթներ: Խորհուրդ չի տրվում, որ ներածությունը միջին չափսի մոնիտորի վրա ունենա 10 տողից կամ 1000 նիշքից պակաս չափս:
  • Հոդվածի ծավալը, ըստ նվազագույն հոդվածի չափանիշների, չպետք է լինի տեքստի տեսանելի 20 հազար նիշքից պակաս (մոտավորապես 40 հազար կիլոբայթ): Թույլատրվում է աննշան՝ մինչև 10 %, շեղում նվազագույնից, եթե դա չի ազդում հոդվածի թեմայի ամբողջական բացահայտմանը: Խորհուրդ չի տրվում գերազանցել 100 հազար նիշքը (200 հազար կիլոբայթը). ավելորդ տեքստը հիմնավորված դիտողությունների դեպքում պետք է տեղափոխվի հատուկ հոդվածներ (Հոդվածի չափի որոշումը՝ Ակտիվացում՝ Նախընտրություններ -> Գադջեթներ -> Տարբեր վիճակագրական փաստեր հոդվածի մասին: Օգտագործում՝ Էջի վերևում Ավելին -> Վիճակագրություն):
  • Հոդվածի տեքստում պնդումների կողքին (որոնք կարևոր են ինչպես հոդվածի համար ամբողջությամբ, այնպես էլ դրա բաժինների համար, ինչպես նաև թվային արժեքների կողքին, պետք է բերվեն վստահելի աղբյուրներ՝ ձևավորված որպես ծանոթագրություններ: Մեծ ծավալի աղբյուր (մենագրություն, գիրք, 15-20 էջից ավելի հոդված) նշելիս ծանոթագրության մեջ պետք է նշվի կոնկրետ էջը կամ բաժինը, իսկ բաժնին հղում կատարելիս ցանկալի է նշել սկզբի և ավարտի էջերը: Ընդ որում հղումները կարող են լինել գրքերի, մենագրությունների կամ հոդվածների կա՛մ թղթային, կա՛մ էլեկտրոնային տարբերակին: Էլեկտրոնային փաստաթղթերին հղում կատարելիս արգելվում են հղումները դեպի հեղինակային իրավունքը խախտող կայքեր:.
  • Մատենագրության և ծանուցումների ձևավորումը պետք է միասնականացնել համապատասխան կաղապարների օգնությամբ:
  • Հոդվածը չպետք է պարունակի ակնհայտ սխալներ և անճշտություններ:
  • Հոդվածը պետք է լինի ավարտուն և չունենա ակնհայտ անավարտ բաժիններ:
  • Ընտրյալ կարգավիճակի հավակնող հոդվածը պետք է լինի կայուն, փոխհամաձայնեցված տարբերակը. գնահատման, առաջադրման ժամանակ չպետք է տարվեն խմբագրական պատերազմներ, հոդվածը չպետք է պաշտպանված լինի:
  • Հոդվածում պետք է ներկայացված լինեն կատեգորիաները և (եթե առկա են) միջլեզվային հղումներ:
  • Հոդվածում պետք է լինի հղումների փունջ դեպի թեմային առնչվող համացանցային ռեսուրսներ (եթե այդպիսիք առկա են):
  • Արտաքին ֆայլերին տրվող հղումները չպետք է խախտեն արտաքին հղումների մասին կանոնակարգը և չպետք է պարունակեն նյութեր, որոնք ակնհայտորեն խախտում են հեղինակային իրավունքը:

Հոդվածի բոլոր պատկերները պետք է ունենան հստակ արտոնագրային կարգավիճակ: Ցանկացած հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր: Պատկերասրահի բոլոր նիշքերը պետք է օժտված լինեն ինքնուրույն հանրագիտարանային արժեքով և ոչ մասնագետի տեսանկյունից չպետք է կրկնեն մեկը մյուսին, ինչպես նաև խստագույնս առնչվեն տեքստին. դրանք չպետք է ունենան հոդվածը նկարազարդող բնույթ:

Ցանկալի է (բայց ոչ պարտադիր)՝

  • Մեկ կամ մի քանի պատկերների առկայություն
  • Հոդվածի թեմայի գրականության ցանկի առկայություն

Եթե առաջադրվող հոդվածը չի համապատասխանում այս չափանիշներին, բայց, ըստ Ձեզ, բավական հետաքրքիր է և ունի զարգացման հեռանկար, կարող եք առաջադրել լավ հոդվածների թեկնածուների էջում, որտեղ կդիտարկվի և հնարավոր է՝ կօգնեն հասցնել կարգավիճակի:

Նշումներ

Tags:

Վիքիպեդիա:ԳնահատումՎիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներՎիքիպեդիա:Ընտրյալ ցանկեր և պորտալներՎիքիպեդիա:Լավ հոդվածներՎիքիպեդիա:Ցուցափեղկ/Տարվա հոդված

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկիրՐաֆֆիՇրջակա միջավայրԵրևանԵվրոպաՍմբատ Ա ՆահատակՎրաստանԲայԱֆրիկաԱլգորիթմԵրկկենցաղներԹուրք-հայկական պատերազմ (1920)Գուլիվերի ճանապարհորդություններըՓղերՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԼոռու մարզՄակդիրՎարդանանք (պատմավեպ)Ռափայել ՊատկանյանԱլեքսանդր ԹամանյանՅուրի ՎարդանյանՀունաստանՍննդային շղթաՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲառակապակցությունԵրիցուկՄոսկվաՀրանտ ՄաթևոսյանԷվերեստՀին աստվածներ (դրամա)ԹութքԳայլերՏուբերկուլոզՍտրեպտոկոկային ֆարինգիտԱնանիա ՇիրակացիՕվկիանիաՉարլի ՉապլինԴիլիջանԽաչատուր ԱբովյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱրհեստական բանականությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱդրբեջանԹուրքիաԲյուրականի աստղադիտարանՄակբայԿիրանց (Տավուշի մարզ)Ուիլյամ ՇեքսպիրԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Միզուղիների ինֆեկցիաներՀակահիստամինային դեղերԿապ (խոսքի մաս)ՔութեշՎիտամին DՊետրոս ԴուրյանԷթիլ սպիրտՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎարդավառՀայաստանի գետերի ցանկԱրյան շրջանառությունԱնդրանիկ ՕզանյանԱմոքսիցիլինԲութՎիտամին EՄուսա լեռան քառասուն օրըԱղերՆապոլեոն ԲոնապարտԲագրատունիներԱնմոռուկ (խորհրդանիշ)Մինաս ԱվետիսյանՀատկացուցիչՏիգրան ՊետրոսյանԴեղանյութերՀայաստանի Ազգային ժողովԱրցախյան ազատամարտ🡆 More