հեղինակային Իրավունքներ

Հայերեն Վիքիպեդիա մասնակիցների գործողությունները հեղինակային իրավունքների պահպանման ոլորտում պետք է համաձայնեցվեն՝

հեղինակային Իրավունքներ Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  • ՎՊ:ՀԻ
հեղինակային Իրավունքներ

  • Օգտագործման պայմաններով, որոնք սահմանված են Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից,
  • Attribution-Share Alike License 3.0 (CC-BY-SA-3.0) և GNU Free Documentation License (GFDL) արտոնագրերով;
  • ԱՄՆ-ում գործող հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ, որտեղ գտնվում են Վիքիպեդիայի սերվերները,
  • այն պետության օրենսդրությամբ, որին հնարավոր է «դիմել պահպանության խնդրանքով»:

CC-BY-SA-3.0 և GFDL արտոնագրերը, որոնցով հրապարակվում և տարածվում են Հայերեն Վիքիպեդիայի տեքստային նյութերը, թույլ են տալիս դրանց տարածումը, փոփոխությունը և օգտագործումը ցանկացած (այդ թվում առևտրային) նպատակներով, պայմանով, որ արտոնագրերը մնում են ուժի մեջ, և նշվում է հղում՝ Վիքիպեդիան որպես աղբյուր։ Վիքիպեդիայում բացակայում են անփոփոխ բաժինները, ինչպես նաև ներածական և եզրափակիչ տեքստերը:

Համաձայն Բեռնի կոնվենցիան գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին՝ հեղինակային իրավունքը տարածվում է լռելյայն: Դա նշանակում է, որ նույնիսկ եթե ստեղծագործությունները չեն դրոշմվել հեղինակային իրավունքի պահպանության նշանով, ապա կարող են լինել հեղինակային իրավունքի օբյեկտ։

Կողմնակի տեքստերի օգտագործում հոդվածներ գրելիս

Տեքստը կարող է տեղադրվել հայերեն Վիքիպեդիայում միայն ստորև նշված պայմաններին բավարարելու դեպքում՝

  • եթե այդ տեքստը հանդիսանում է հանրային սեփականություն (ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ծագման երկրում),
  • եթե այս տեքստը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ (օրինակ, մի շարք երկրներ նման տեքստերի մեջ ներառում են օրենքները և այլ պաշտոնական փաստաթղթերը, բանահյուսությունը, տրանսպորտի տեղաշարժի և հեռուստահաղորդումների ծրագրերը),
  • եթե Դուք եք այդ տեքստի հեղինակը և համաձայն եք դրա տարածման, փոփոխման և օգտագործման (այդ թվում առևտրային) CC BY-SA (և, հնարավոր է, GFDL) արտոնագրի պայմաններով. թույլտվությունների գրանցման մանրամասները տե՛ս Վիքիպեդիա:Բաց կոդով տոմսի հայցի համակարգ,
  • եթե այդ տեքստի իրավատերը թույլատրել է տարածումը, փոփոխությունը և օգտագործումը (այդ թվում առևտրային) CC BY-SA (և, հնարավոր է, GFDL) արտոնագրի պայմաններով:

հեղինակային Իրավունքներ  Կարևոր է՝ Թյուրիմացությունից խուսափելու համար փոխառնելուց անհրաժեշտ է վերլուծել ստեղծագործությունների հանդեպ հեղինակային իրավունքների արժանահավատությունը և կազմը փոխառած սկզբնաղբյուրներում:

Թույլատրվում է փաստերի փոխառում (փաստացի տեղեկատվություն) հոդվածի օբյեկտի վերաբերյալ:

Թույլատրվում է մեջբերում՝ մեջբերման խելամիտ սահմաններում:

Տե՛ս նաև:

Տեքստերի օգտագործում Վիքիպեդիայում

Վիքիպեդիայի այլ հոդվածներից կամ լեզվական բաժիններից տեքստեր պատճենահանելիս կամ թարգմանելիս ևս պետք է պահպանել հեղինակային իրավունքները, և հատկապես՝ Օգտագործման պայմանների և GNU FDL և Attribution/Share-Alike 3.0 արտոնագրերի պահանջները և նշել հոդվածների հեղինակներին, օրինակ, այլ հոդվածի խմբագրումների պատմությանը հղումներ ավելացնելու միջոցով (քննարկման էջում {{Թարգմանված հոդված}} կաղապարի միջով կամ խմբագրման մեկնաբանություններում) կամ ուղղակի թվարկելով վերցված նյութի հիմնական հեղինակներին:

Ոչ Վիքիպեդիայից թարգմանությունների օգտագործում

Համաձայն ամերիկյան օրենսդրության (The Copyright Act)՝ հեղինակային իրավունքով պաշտպանված տեքստի թարգմանության տարածումն արգելվում է առանց իրավատիրոջ թույլտվության (տես § 106 · Exclusive rights in copyrighted works: "the owner of copyright (...) has the exclusive rights to do and to authorize (...) derivative works հիմնված upon the copyrighted work"). Բացի այդ, համաձայն Բեռնի կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ «սույն Կոնվենցիայով պաշտպանվող գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները բնօրինակ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի գործողության ողջ ընթացքում օգտվում են բացառիկ իրավունքից թարգմանել և թույլատրել իրենց ստեղծագործությունների թարգմանությունները»: Համանման դրույթներ կան սույն կոնվենցիային մասնակից բոլոր երկրների օրենսդրության մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի: Ուստի հանրային սեփականություն չհամարվող և ազատ արտոնագրով չհրատարակված տեքստերի թարգմանությունները չեն կարող տեղադրվել Վիքիպեդիայում:

Պատկերների օգտագործում հոդվածներ գրելիս

Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում կարելի է ազատ օգտագործել Վիքիպահեստից ցանկացած պատկեր, իսկ Հայերեն Վիքիպեդիայում պատկերներ բեռնելիս պետք է գործել ըստ ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնների և պատկերների արտոնագրման ուղեցույցի:

Ինչ անել հեղինակային իրավունքների խախտման դեպքում

Տեքստ

Եթե էջի բովանդակությունը ցանկացած անվանական տիրույթում առաջին տարբերակով ակնհայտորեն պատճենված է ոչ ազատ աղբյուրից (օրինակ, որևէ գրքից կամ քոփիրայթով նշված կազմակերպության պաշտոնական կայքից), և հեղինակային իրավունքների խախտումը չի վերացվել տեքստն արտագրողի կողմից, այն պետք է շատ արագ հեռացվի: Դրա համար սկզբում հոդվածում պետք է դնել կաղապար {{ՀԻ խախտում|url=արտագրման հղումը}}, իսկ այդ հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում՝ հաղորդագրություն {{subst:ՀԻ խախտում|pg=էջի անվանում|url=նյութի արտագրման սկզբնաղբյուր}}:

Եթե կան կասկածներ, որ տեքստը պատճենված է մեզ մոտ, ոչ թե մեզանից, կամ հայտնի չէ, թե արդյոք աղբյուրն անազատ է, ինչպես նաև ցանկացած այլ կասկածի դեպքում հոդվածը պետք է ներկայացնել սովորական ջնջման:

Եթե հեղինակային իրավունքները խախտող հատվածը տեղադրված է տարբերակում, որը չի խախտում հեղինակային իրավունքը, պետք է կա՛մ հետ շրջել այդ խմբագրումը՝ նշելով մեկնաբանություններում պատճառը և տեքստի հեղինակային իրավունքները խախտող սկզբնաղբյուրը, կա՛մ ինքնուրույն վերաշարադրել այն:

Նիշքեր

Նիշքերի (նկարների) օգտագործումը մանրամասն նկարագրված է Վիքիպեդիա:Պատկերազարդում և Վիքիպեդիա:Նիշքերի հեղինակային իրավունքների պիտակներ ուղեցույցներում:

Նիշքերը, որոնք վերբեռնված են առանց հեղինակի կամ արտոնագրի մասին տեղեկույթի, պետք է նշել {{Թերի նիշք}} կաղապարով, իսկ բեռնած մասնակցի էջում տեղադրել {{subst:Ծանուցում/Պատկերի հնարավոր ջնջում|''նիշքի անվանում''}}, կաղապարը՝ տեղեկացնելով այն մասին, որ առանց արտոնագրի մասին տեղեկատվության նիշքը ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։

Նախազգուշացումներ

Մասնակցին, որը կասկածվում է գրագողության մեջ, պետք է զգուշացնել, իսկ հեղինակային իրավունքը պարբերաբար խախտողներին, երբ բարի մտադրություններ ունենալ ենթադրելու համար արդեն հիմքեր չկան, կարող է կիրառվել արգելափակում:

Պատասխանատվություն հեղինակային իրավունքների խախտման համար

Հեղինակային իրավունքների խախտման համար Վիքիպեդիայի կանոններով նախատեսված են վարչական ազդեցության միջոցներ, ընդհուպ մինչև իրավախախտի ամբողջական արգելափակում կայքում:

Վիքիպեդիայից դուրս հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսված են վարչական, քրեական և քաղաքացիական պատասխանատվության միջոցներ։

Վարչական և քրեական գործերը քննվում են իրավախախտման վայրում, իսկ քաղաքացիական հայցերը՝ խախտողի բնակության (գտնվելու) վայրում:

Մրցույթներին ներկայացվող պահանջներ խախտումների կանխարգելման նպատակով

Վիքիպեդիայում անցկացվող կամ գովազդվող հոդվածներ գրելու կամ բարելավելու ցանկացած մրցույթ անցկացման կանոններում պետք է պարունակի հետևյալ դրույթները՝

  1. Մրցույթի ժյուրին անցկացնում է մրցույթին ներկայացված հոդվածների ամբողջական կամ մասնակի ստուգում՝ հեղինակային իրավունքների խախտման առարկայի շուրջ: Մասնակի ստուգումների արդյունքում հեղինակային իրավունքների խախտումներ հայտնաբերելիս հնարավոր է երկու տարբերակ՝
      1) այդ մասնակցի հոդվածների ամբողջական ստուգում,
      2) այդ մասնակցի հոդվածների լրացուցիչ մասնակի ստուգում, որի արդյունքներով նոր խախտումների հայտնաբերման դեպքում նա հեռացվում է մրցույթից առանց ամբողջական ստուգման:
  2. Ամեն դեպքում մասնակիցը ենթակա է որակազրկման, եթե մասնակիցը չէր կարող իմանալ պահանջների մասին (ՎՊ:ՀԻ), և նրա մրցութային հոդվածների տեքստերում ադմինիստրատորների կամ մրցույթի ժյուրիի կողմից հաստատվել են հետևյալ ենթակետերից մեկի պահանջներին բավարարող հեղինակային իրավունքների խախտումներ՝
      ա) 2 կամ ավելի հոդվածներում խախտումները հանգեցրել են ջնջման կամ պահանջվել են հոդվածի կամ դրա էական մասին լիարժեք վերաշարադրում,
      բ) խախտումները պարբերական բնույթ են կրում:

Տե՛ս նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Tags:

հեղինակային Իրավունքներ Կողմնակի տեքստերի օգտագործում հոդվածներ գրելիսհեղինակային Իրավունքներ Տեքստերի օգտագործում Վիքիպեդիայումհեղինակային Իրավունքներ Ոչ Վիքիպեդիայից թարգմանությունների օգտագործումհեղինակային Իրավունքներ Պատկերների օգտագործում հոդվածներ գրելիսհեղինակային Իրավունքներ Ինչ անել հեղինակային իրավունքների խախտման դեպքումհեղինակային Իրավունքներ Պատասխանատվություն հեղինակային իրավունքների խախտման համարհեղինակային Իրավունքներ Մրցույթներին ներկայացվող պահանջներ խախտումների կանխարգելման նպատակովհեղինակային Իրավունքներ Տե՛ս նաևհեղինակային Իրավունքներ Նշումներհեղինակային Իրավունքներ Ծանոթագրություններհեղինակային Իրավունքներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոսրովի անտառ պետական արգելոցՁիՀեպատիտ CԽոր ՎիրապՄակդիրՕրալ սեքսՍրտի կծկումների հաճախականությունՏրական հոլովԳեղարքունիքի մարզՎազգեն ՍարգսյանՄիավորված ազգերի կազմակերպությունՇեշտՀայոց լեզվի պատմությունԵրաժշտությունՕնիկ ԳասպարյանԱնտառՕվկիանոսԲարդ համադասական նախադասությունԲրազիլիաՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՇառլ ԱզնավուրՁմերուկՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՕսմանյան կայսրությունՁկներԱվտոմեքենաԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԷկոլոգիաՍերժ ՍարգսյանԱրագածՄերկուրի (մոլորակ)ԴեղաբույսերՎանի թագավորությունԱռասպելԱրյունահոսությունԿարսՎիտամին EՎահագն ԴավթյանԷպոսՄեղուներԱշտարակ (քաղաք)Ռափայել ՊատկանյանՌոբերտ ԱբաջյանԳարեգին ԲՊարույր ՍևակԱզատի ջրամբարԿոկորդաբորբՆահանջը առանց երգիԱշոտ Ա ՄեծԷվոլյուցիաԴերբայՀամացանցԱվետիք ԻսահակյանՍասունԾծմբական թթուԿիլիկիայի հայկական իշխանությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՓոխաբերությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՈւիլյամ ՇեքսպիրԳետԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՄաշկային հիվանդություններԼադանիվաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԵզդիներԳագիկ ԱՏրդատ ԳԾիրանի փողըԿայծակՀայաստանի տնտեսությունԱնիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)🡆 More