Վերներ Ֆոն Բրաուն

Վերներ Մագնուս Մաքսիմիլիան Ֆրայհեր ֆոն Բրաուն (գերմ.՝ Wernher Magnus Maximilian Freiherr von Braun, մարտի 23, 1912(1912-03-23), Վիժիսկ, Պրուսիա, Պլզենի մարզ, Գերմանական կայսրություն - հունիսի 16, 1977(1977-06-16), Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), հրթիռների գերմանացի ճարտարագետ, հրթիռային զենքերի և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։

Վերներ ֆոն Բրաուն
գերմ.՝ Wernher von Braun
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1912(1912-03-23)[…]
ԾննդավայրՎիժիսկ, Պրուսիա, Պլզենի մարզ, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 16, 1977(1977-06-16)[…] (65 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանIvy Hill Cemetery
ՔաղաքացիությունՎերներ Ֆոն Բրաուն Նացիստական Գերմանիա, Վերներ Ֆոն Բրաուն ԱՄՆ, Վերներ Ֆոն Բրաուն Գերմանական կայսրություն, Վերներ Ֆոն Բրաուն Վայմարյան Հանրապետություն և Վերներ Ֆոն Բրաուն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Կրոնլյութերականություն և ավետարանչականություն
ԿրթությունՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, Բեռլինի տեխնիկական համալսարան (1932), HU Berlin (1934), Բեռլինի ֆրանսիական գիմնազիա և Hermann Lietz-Schule Spiekeroog? (ապրիլ 1930)
Գիտական աստիճանֆիզիկայի փիլիսոփայության դոկտոր (1934)
Ազդվել էՀերման Օբերտ և Ժյուլ Վեռն
Մասնագիտությունֆիզիկոս, Q10497074?, ոչ գեղարվեստական գրող, գյուտարար և ռազմական գործիչ
ԱշխատավայրԱՄՆ բանակ, ՆԱՍԱ, Fairchild?, Վերմախտ և Waffenamt?
ԱմուսինMaria von Braun?
Ծնողներհայր՝ Մագնուս ֆոն Բրաուն, մայր՝ Emmy von Braun?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ
ԵրեխաներՄարգիտ ֆոն Բրաուն
Ստորագրություն
Изображение автографа
Վերներ Ֆոն Բրաուն Wernher von Braun Վիքիպահեստում

Նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի վարած պատերազմին ունեցած սերտ կապի, հեռահար V2 հրթիռների նախագծման ու համակենտրոնացման ճամբարների բռնավորների և նացիոնալ-սոցիալիստական պարտադիր աշխատանքի օգտագործման միջոցով հրթիռների կառուցման պատճառով ֆոն Բրաունի մասին տեղեկություններն այնուամենայնիվ խնդրահարույց են։

Մանկություն և կրթություն

Վերներ Բրաունի հայրը՝ Մագնուս Ֆրայհեր ֆոն Բրաունը արևելապրուսական խոշոր հողատեր էր, իսկ հետագայում՝ Գերմանիայի սննդի և գյուղատնտեսության նախարար։ Ֆոն Բրաունի մայրը Էմմին էր՝ Վերներ ֆոն Քվիստորպի դուստրը, ով ևս խոշոր հողատեր էր։ Վերների մեծ եղբայրը ՝ Զիգմունդ ֆոն Բրաունը (1911–1998), 1936 թվականից աշխատում էր Երրորդ Ռայխի, հետագայում նաև ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունում։ Կրտսեր եղբայր Մագնուս ֆոն Բրաունը (1919–2003) ինժեներ էր օրգանական քիմիայի ոլորտում։

Դեռևս մանկությունից ֆոն Բրաունը հետաքրքրվում էր երաժշտությամբ և բնական գիտություններով։ Նրա հետաքրքրվածությունը աստղագիտությամբ գալիս էր իր մորից, ով նրան ընդունելության առթիվ հեռադիտակ էր նվիրել։ Առաջին անգամ իր փորձարկումները կատարել է 13 տարեկանում Բեռլինի Մեծ Թիեռգառթեն այգում՝ հրավառության հրթիռներով։ Երբ նա առաջին անգամ ձեռքը վերցրեց Հերման Օբերթի «Հրթիռ դեպի միջմոլորակային տարածություն» գիրքը, նրա երևակայությունները՝ ծնված Ժյուլ Վերնի և Կուրդ Լասվիթցի արկածային վեպերից, ավելի իրական կերպարանք ստացան։ Մասնագիտական գրականությունը հասկանալու համար նրա լարում է իր բոլոր ջանքերը՝ իր՝ մինչ այդ ունեցած մաթեմատիկական գիտելիքները բարելավելու համար։ Ներշնչվել է նա ամեն դեպքում սլովենացի աստղագետ և աստղաֆիզիկոս Հերման Պոտոկնիկի «Տիեզերական ճանապարհոդության խնդիրը» գրքով։

Մինչև 1925 թվականը ֆոն Բրաունը հաճախել է Բեռլինի Ֆրանսիական գիմնազիան, ապա բնակվել է Վայմար քաղաքի Էթերսբուրգ ամրոցի Հերման-Լիթց գիշերօթիկ դպրոցում։ 1928 թվականից նա հաճախել է նոր հիմնադրված Հերման-Լիթց դպրոցը։ Լավ առաջադիմության շնորհիվ արդեն 18 տարեկանում նա կարողացել է հանձնել ավարտական քննությունը 1930 թվականի ապրիլին։

1929 թվականից նա աշխատել է Հերման Օբերթի հետ Բեռլին-Փլյոցենզեում, իսկ վերջինիս՝ դեպի Զիբենբյուրգեն վերադարձից հետո՝ 1930 թվականի օգոստոսից «Տիեզերագնացության միության» անդամների հետ հեղուկ վառելիքով աշխատող շարժիչների վրա՝ Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի հրթիռների մեկնարկային կայանքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա վեցամսյա պրակտիկա է անցել Բեռլինի «Բորսիգ» լոկոմոտիվների գործարանում, որը խթանում էր ճարտարագիտական ուսումնառությունը։ Նա հենց այստեղ էր սովորել, որ «բացարձակապես ոչինչ չկա, ինչը կգերազանցեր առկա, ավարտուն և հիմնավոր աշխատանքը», ինչպես պիտի հիշեր նա տասնյակ տարիներ անց։

1930 թվականից Ֆոն Բրաունը սովորել է Բեռլին-Շառլոթենբուրգում՝ Բեռլինի տեխնիկական բարձրագույն դպրոցում և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 1932 նա ստացել է Բեռլինի տեխնիկական բարձրագույն դպրոցի դիպլոմ՝ որպես մեխանիկ և, ունենալով Վալտեր Դորնբերգերի աջակցությունը, որպես քաղծառայող ներառվել ռազմական հրթիռաշինության նախագծում։ Իր փորձերը նա անց է կացրել Կումմերսդորֆ փորձադաշտում՝ Բեռլինից գրեթե 30 կմ հեռավորության վրա։ 1934 նա ավարտել է Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանը՝ որպես փիլիսոփայական գիտությունների դոկտոր՝ «Հեղուկ վառելիքով աշխատող շարժիչով հրթիռների կառուցողական, տեսական և փորձնական մասի» վերաբերյալ իր աշխատանքով։ Նույն տարում ֆոն Բրաունի կողմից նախագծված «Aggregat 2»-ը, որn արձակվել էր Հյուսիսային ծովի Բորկում կղզուց, հասել է 2200 մետր բարձրության։ 1935-1937 թվականներին Էրնսթ Հայնկելի և փորձարկիչ օդաչու Էրիխ Վարզիթցի հետ սերտ համագործակցության արդյունքում ֆոն Բրաունը ստեղծեց հրթիռի մի շարժիչ, որը նախ Կումմերսդորֆում, ապա Նոյհարդենբերգում փորձարկվեց օդանավի վրա։

Ֆիլմեր

  • «Wernher von Braun - Rocket Man for War and Peace», երեք մասից բաղկացած փաստագրական ֆիլմ, Գերմանիա 2002։ Արտադրությունը՝ MDR, Մարտին Հյուբներ
  • «Der Raketenmann. Wernher von Braun und der Traum vom Mond» փաստագրական դրամա, Գերմանիա 2009։ Արտադրությունը՝ ZDF, շարք՝ ZDF-History
  • «Prüfstand 7», գեղարվեստական ֆիլմ, Գերմանիա 2002։ Սցենարիստ և ռեժիսոր՝ Ռոբերտ Բրամկամպ, դերասաններ՝ Ինգա Բուշ, Փեթեր Լոհմեյեր և այլք։
  • «Wernher von Braun – Ich greife nach den Sternen», գեղարվեստական ֆիլմ, Գերմանիա/ԱՄՆ 1960։ Ռեժիսոր՝ Ջ. Լի Թմփսոն, դերասաններ՝ Քուրդ Յուրգենս և այլք։

Ծանոթագրություններ

Վերներ Ֆոն Բրաուն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ ֆոն Բրաուն» հոդվածին։

Tags:

19121977d:Q38872d:Q57384d:Q635253d:Q988588Ալեքսանդրիա (Վիրջինիա)Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳերմանական կայսրությունԳերմաներենՀունիսի 16ՃարտարագիտությունՄարտի 23ՎիրջինիաՏիեզերագնացություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կաթոլիկ եկեղեցիԿարմիր գիրքԿարճատեսությունՀամաստեղություններՎերաբերական (խոսքի մաս)ԱրտաշեսյաններՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍինգապուրՀայաստանի բուհերի ցանկՇաղկապԵս և նաՄայր Հայաստան հուշահամալիրԱմերիկյան կենդանիներԵնթակաBBC WorldwideՇառաչ և ցասումԱնկախ պետությունների դրոշներՏիգրան ՊետրոսյանԳեղարդի վանքԹոքաբորբԳրիգոր ՏաթևացիՀայաստանի զինված ուժերՖեմինիզմՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի զինանշանԵրեք հրացանակիրներԹբիլիսիԼոգիստիկաՇվեդիաՄիզուղիների ինֆեկցիաներՀայկյան տոմարԴիլիջանՔրեական ֆիլմՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԻմպրեսիոնիզմԱնթառամԱրտաշես ԱԻրավական նորմՀարավային ԿորեաԾրագրավորումՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՔրիստոնեությունԹատրոնՓիլիսոփայությունԽենթըԵրազՏաթևի վանքՓիղՄիքայել ՆալբանդյանՍիսիանՇեշտՇախմատԵրկաթ պակասորդային սակավարյունությունՖրանսիաՀռոմեական կայսրությունՀայաստանԱսկարիդոզՄետրոնիդազոլԱտամհատիկՆոր ԿտակարանԳլխուղեղի ուռուցքԿովԱրյան ընդհանուր հետազոտությունԱլգորիթմՀեպատիտ CԱբիսինյան կատուԱրշակունիներՄխիթար ԳոշՍեբորեային մաշկաբորբԱծանցԿենդանիների հատկանիշների ցանկԱնդրանիկ ՕզանյանԳրիգոր ԼուսավորիչՎաղարշապատՎբեթՀարրի Փոթեր (վիպաշար)🡆 More