Վեբ-տեսախցիկ (անգլ.՝ Webcam), թվային տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, ընդունակ է իրական ժամանակում ֆիքսել նկարներ, որոնք նախատեսվում են համացանցով հետագա փոխանցման համար։ Օգտագործվում են այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Սկայպը (անգլ.՝ Skype), ԹրուՔոնֆ-ը (անգլ.՝ TrueConf), Վիդեոգրեսը (անգլ.՝ VideoGrace), չաթը (անգլ.՝ Instant Messenger) կամ այլ ցանկացած տեսահավելվածներում։
Վեբ-տեսախցիկը, որը պատկերները տրամադրում է համացանցի միջոցով, վերբեռնում է պատկերը վեբ սերվերի (անգլ.՝ Web server) վրա կամ ըստ հարցման, կամ անընդհատ, կամ կանոնավոր ընդմիջումներից հետո։ Դրան կարելի է հասնել տեսախցիկը համակարգչին միացնելով կամ տեսախցիկի հնարավորությունների շնորհիվ։ Որոշ ժամանակակից մոդելներ ապարատային և ծրագրային ապահովում ունեն, որը հնարավորություն է տալիս խցիկին ինքնուրույն աշխատել որպես վեբ-սերվեր, որպես FTP սերվեր՝ նիշքերի փոխանցման կանխագիր (անգլ.՝ File Transfer Protocol), FTP հաճախորդ և (կամ) պատկերները ուղարկել էլեկտրոնային նամակով։
Վեբ-տեսախցիկները, որոնք նախատեսված են տեսակոնֆերանսների համար, որպես կանոն, տեսախցիկների պարզ մոդելներ են՝ միացված համակարգչին, որի վրա թողարկված է Ինտերնետ մեսենջերի նման ծրագիր։ Անվտանգության նպատակներով օգտագործվող տեսախցիկների մոդելները կարող են հագեցած լինել լրացուցիչ սարքերով և գործառույթներով (այնպիսիք, ինչպիսիք են շարժման դեդեկտորներ, արտաքին տվիչների միացում և այլն)։
Պատմության մեջ առաջին տեսախցիկը թողարկվել է 1991 թվականին և ցույց է տվել Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայի Տրոյան սենյակի սրճեփի պարունակությունը։ Այժմ այն չի աշխատում, քանի որ 2001 թվականի օգոստոսի 22-ին անջատել են։ Վերջին լուսանկարը, որն արվել է այդ տեսախցիկով, դեռ կարելի է տեսնել Համացանցում՝ The Trojan Room Coffee Machine էջում։
1996 թվականին EarthCam ընկերությունը սկսել է վեբ-տեսախցիկների ցանց ստեղծել՝ ամբողջ աշխարհը իրական ժամանակային ռեժիմում ցույց տալու համար։ Սկզբում խցիկները հեռարձակում էին լուսանկարներ (որոնց ստեղծման ժամանակային միջակայքն անընդհատ կրճատվում էր), այնուհետև հեռարձակվում էր տեսանյութ, որի թույլտվության աստիճանը բարելավված էր։
Շատ ցանցային տեխնոլոգիաների նման՝ վեբ-տեսախցիկները և տեսազրույցները մեծապես հայտնի են դարձել։ «Կենդանի» տեսապատկերների անհարաժեշտությունից ստեղծվեցին տեսախցիկներ, որոնք ընդունակ էին համացանցի միջոցով հեռարձակել տեսահոսքերի ձևաչափով պատկերներ՝ չպահանջելով, որ դիտողը պատկերը ձեռքով թարմացնի։ Իսկ շուտով, ժամանակակից դիտարկիչներում (անգլ.՝ browser) այլևս վերացան հատուկ փլագինների (անգլ.՝ plug-in, plug in «միացնել») անհրաժեշտությունը։ Սակայն պատմությանն, այնուամենայնիվ, հայտնի են վեբ-տեսախցիկների օգտագործման ոլորտի զարգացմանը խոչընդոտելու դեպքեր։
Տեսախցիկը պարունակում է ֆիքս-ֆոկուս տիպի օբյեկտիվ, օպտիկական ֆիլտր, ПЗС մատրիցա (անգլ.՝ CCD - charge-coupled device) կամ КМОП մատրիցա (անգլ.՝ CMOS - complementary metal-oxide-semiconductor), պատկերի թվային մշակման սխեմա, պատկերի սեղղման սխեմա և ընտրովի վեբ սերվեր՝ ցանցին միանալու համար։ Այդպիսի խցիկի դիաֆրագման կառավարվում է ինքնաբերաբար՝ առանց օպերատորի միջամտության։
Բացի տեսակոնֆերանսներում ակնհայտ կիրառությունից, վեբ-տեսախցիկներն արագ հայտնի դարձան որպես միջոց, որը թույլ է տալիս մի ինտերնետ օգտագտատիրոջն աշխարհը տեսնել այն տեսախցիկի միջոցով, որը միացած է մեկ այլ օգտատիրոջ ինտերնետ կապին։
Կան այնպիսի տեսախցիկներ, որոնք ինտերնետի միջոցով հեռարձակում են թռչունների բների, քաղաքային փողոցների, առանձնատների, գյուղական վայրերի, գրասենյակների, քաղաքային համայնապատկերների, ժայթքող հրաբուխների, ճոպանուղիների, հացի փռերի և այլ պատկերները։ Ներկայումս վեբ-տեսախցիկներ կան նույնիսկ տիեզերքում (օրինակ՝ Միջազգային տիեզերական կայանի վրա)։
Հաճախ վեբ-տեսախցիկներն օգտագործում են առաջարկվող առևտրային ծառայության որակի և պայմանների ցուցադրման համար, օրինակ, լեռնադահուկային հանգստավայրի վեբ-կայքում կարելի է տեսնել լեռնադահուկային լանջի այն համայնապատկերը, որը նկարահանված է հենց այն պահին, երբ այն ուզում է տեսնել կայքի այցելուն։ Մի քանի վեբ-տեսախցիկներ կարող են լինել հեռակառավարվող և այդ դեպքում նավարկման սեղմակների միջոցով, որոնք երևում են դիտարկիչում, կարելի է տեսախցիկը շրջել աջ կամ ձախ, կամ փոխել թեքման անկյունը՝ նկարահանման վայրն ավելի լավ տեսնելու համար։ Կան վեբ-տեսախցիկներ, որոնց էջերում կարելի է ղեկավարել ոչ թե հենց վեբ-խցիկով, այլ այն սարքով, որը ինքը՝ վեբ-տեսախցիկն է ցույց տալիս։
Այնքանով, որքանով, որ վեբ-տեսախցիկների հետ աշխատանքը հայտնվեց հավելվածներում, ի սկզբանե Instant Messenger տիպի ծրագրերում ակնթարթային տեքստային զրույցների (այդ թվում՝ Սկայպ (անգլ.՝ Skype), Յահու մեսենջեր (անգլ.՝ Yahoo Messenger), Աօլ Ինստենտ մեսենջեր (անգլ.՝ AOL Instant Messenger), Վինդոուզ Լայվ Մեսենջեր (անգլ.՝ Windows Live Messenger)) համար նախատեսված սարքի շնորհիվ, ամբողջ աշխարհում միլիոնավոր շարքային օգտատերեր տեսազրույցի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ստացան։
Տեսանյութի որակի բարելավումը վեբ-տեսախցիկներին հնարավորություն տվեց մրցակցել մինչ այդ գոյություն ունեցող տեսակոնֆերանսների կապի համակարգերի հետ։ Որոշ տեսախցիկներ համալրվում են նոր ֆունկցիաներով, որոնք ուղղված են սարքը ավելի հայտնի դարձնելուն և տեսակապի հարմարությունը մեծացնելուն, այդ թվում այնպիսի ֆունկցիաներ, որոնք ապահովում են նկարի ինքնաբերաբար ռետուշավորում, կնճիռների հարթեցում և այլն։
Երբեմն վեբ-տեսախցիկներն օգտագործվում են անվտանգության համակարգերում։ Ձեռնարկությունները վեբ-տեսախցիկներն օգտագործում են գրասենյակներում, միջանցքներում, պահեստներում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ կատարվող դեպքերը դիտելու և տեսաձայնագրելու համար։ Տեսախցիկների միջոցով մասնավոր տների սեփականատերերը կարողանում են հսկել տանը և տան շրջակայքում կատարվող իրադարձությունները՝ մանկան սենյակից մինչև ետնաբակը տեղադրված տեսախցիկների աշխատանքի շնորհիվ։
Վեբ-տեսախցիկը, որպես կանոն, նախատեսված չէ տեսագրությունը պահելու համար, այն պարզապես լուսանկարում է. տեսաձայնագրության պահպանման համար այն համակարգչի վրա, որին միացված է տեսախցիկը, օգտագործում են հատուկ ծրագրային ապահովում։
Անհատական համակարգիչների (անգլ.՝ personal computer, PC) վեբ-տեսախցիկները նույնպես կարող են օգտագործվել այն խաղերում, որոնք կիրառում են շարժումները վերարտադրող պարզ ալգորիթմներ։ Վեբ տեսախցիկներ օգտագործող խաղերը լինում են երկու տեսակի՝
Ռուսաստանում տեղադրել են վեբ-տեսախցիկներ ընտրությունները դիտելու և ձայնագրելու համար։ Առաջին անգամ տեղադրել են 2012 թվականի մարտի 4-ին, ցույց էին տալիս հանձնաժողովները և քվեատուփերը։
Ժամանակակից Այ-փի (անգլ.՝ Internet Protocol-IP) վեբ-տեսախցիկները թվային սարքեր են, որոնք իրականացնում են տեսանկարահանումներ, թվայնացում, խտացում և տեսապատկերների փոխանցում համակարգչային ցանցով։ Ի տարբերություն սովորական վեբ-տեսախցիկների, ցանցային տեսախցիկը գործում է ինչպես վեբ-սերվերը և ունի իր սեփական Այ-փի հասցեն։ Այսպիսով, հնարավոր է տեսախցիկի անմիջական միացում համացանցին, որն էլ հնարավորություն է տալիս ստանալ տեսա- և ձայնային ազդանշան և ինտերնետի ու դիտարկիչի միջոցով ապահովել տեսախցիկի կառավարումը։
Վեբ-տեսախցիկները հաճախ քննադատվում են, որովհետև նրա միջոցով կարելի է հետևել օգտատիրոջը։
Skype, Ekiga- ծրագրային ապահովում է համակարգիչների միջև համացանցով տեսակոնֆերանսների անցկացման, ինչպես նաև հեռախոսակապի օգտագործման համար
Cheese և Guvcview - լուսանկարահանման և տեսանկարահանման ծրագրեր են Linux ընտանիքի օպերացիոն համակարգերի համար։
Enable Viacam - մկնիկի էմուլյացիա օգտատիրոջ համակարգչային մկնիկի գլխիկի թրենինգի հիման վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեբ-տեսախցիկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վեբ-տեսախցիկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.