Վարսահարդար

Վարսահարդար կամ Վարսավիր, անձ, որը զբաղվում է մազեր կտրելով կամ մազերին նոր ոճ հաղորդելով, որպեսզի փոխի կամ պահպանի անձի ոճը։ Սա մազերը գունավորելու, կտրելու և մազերին հարդարանք տալու համադրություն է։ Շատ վարսահարդարներ պաշտոնապես լիցենզավորված են ինչպես վարսահարդար, այնպես էլ սափրիչներ և կոսմետոլոգներ։

Պատմություն

Հնագույն վարսահարդարում

Վարսահարդար 
Վարսավիրը աշխատանքի պահին

Վարսահարդարումը որպես զբաղմունք ունի հազարամյակների պատմություն։ Հայտնաբերված հնագույն արվեստի նկարներում պատկերված են մարդիկ, որոնք աշխատում են մարդկանց մազերի հետ։ Հույն գրողներ Արիստոֆանեսը և Հոմերոսը վարսահարդարման մասին հիշատակում են իրենց գրվածքներում։ Աֆրիկայի որոշ մշակույթներում հավատում էին, որ մարդու հոգին տեղակայված է իր մազերի մեջ, այս համայնքներում վարսահարդարները բարձր պատվի էին արժանանում։ Քաջալերվում էր զարգացնել վարսահարդարման հմտությունները, մոտիկ բարեկամական կապեր էին ստեղծվում հաճախորդների և վարսահարդարների միջև։ ժամանակը ծախսվում էր նրանց մազերը լվանալու, սանրելու, յուղային քսուք քսելու, ոճ հաղորդելու, զարդարելու վրա։ Տղամարդիկ աշխատում էին բացառապես տղամարդկանց հետ, իսկ կանայք կանանց։ Վարպետ վարսահարդարի մահանալուց առաջ նա իր սանրները և գործիքները տալիս էր ընտրյալ հաջողակի հատուկ արարողության ընթացքում։ Հին Եգիպտոսում վարսահարդարները իրենց գործիքները դնելու համար ունեին հատուկ ձևավորված պատյաններ, որտեղ դնում էին նաև լոսյոններ, մկրատներ, ձև տալու պարագաներ։ Սափրիչներն աշխատում էին նաև որպես վարսահարդարներ, և հաճախ հարուստ մարդիկ ունեին անձնական վարսահարդարներ իրենց տներում։ Կեղծամ պատրաստողները վերապատրաստվում էին որպես վարսահարդարներ։ Հին Հռոմում և Հունաստանում տնային ստրուկները և ծառաները կատարում էին վարսահարդարի դեր, որը ընդգրկում էր մազեր ներկելը և սափրելը։ Տղարդիկ, ովքեր չունեին անձնական վարսահարդարներ այցելում էին տեղի վարսավիրանոցներ։ 5-14-րդ դարի մազերի ոճի վերաբերյալ պատմական փաստաթղթերը բացակայում են։

20-րդ դար

Գեղեցկության սրահները դարձան տարածված 20-րդ դարում։ Այս վայրերը համարվում էին հանրային և այնտեղ կանայք իրենց զգում էին ներգրավված և մազերի խնամքի պրոցեդուրաներում, և դիմային խնամքի պրոցեդուրաներում։ Հարուստ կանայք ունեին իրենց մասնավոր վարսահարդարները, ովքեր այցելում էին իրենց բնակարաններ, սակայն կանանց մեծամասնությունը նախնտրում էր այցելել բարձրակարգ գեղեցկության սրահներ ինչպիսին է Elizabeth Adens's Red Door գեղեցկության սրահը։ Էլեկտրականությունը թույլ տվեց հայտնագործել մազաչորացնող մեքենան։ Նոր ստեղծված մեքենաները թույլ տվեցին մեծացնել հոսքը գեղեցկության սրահներ։ Մազերը գունավորելու տեխնոլոգիաները զարգացան։ 1930-ականներին մազերի բարդացված ոճը դարձավ մոդայի մաս։ Վարսահարդարումը այդ ժամանակաշրջանի ամենաընդունելի մասնագիտություններից կանանց շրջանում։

Ծանոթագրություններ

Tags:

Վարսահարդար ՊատմությունՎարսահարդար ԾանոթագրություններՎարսահարդար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրտաշատԵրկաթՄատյան ողբերգությանՀայաստանի լեռներԱուտիզմՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Ալեքսանդր ՄակեդոնացիՔութեշ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՄԻԱՎԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԲելեԼևոն ՇանթԿրիաներԶատիկԳորշ գայլԹատրոնի համաշխարհային օրԳոշավանքԱրաբական Միացյալ ԷմիրություններԱրգանդի վզիկի քաղցկեղԴեղանյութերԳրիգոր ԼուսավորիչՀովհաննես ՇիրազՍտորոգյալՉակերտներԳևորգ ՉաուշՄարդ բանականԲեզոարյան այծԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքSourՀունգարիաՏաթևի վանքԳերմանիաՌապոնեԲագրատունիներԴաունի համախտանիշԵրիկամաքարային հիվանդությունԿելվինՀեռուստատեսային կենտրոնԿովՄոլորակԹռչուններՇնչառությունՀեշտոցԿապ (խոսքի մաս)ԲացահայտիչՀայ գրերի գյուտԱրաքսՔանդակագործությունԹմրամիջոցԶատկի ավանդույթներՊյութագորասի թեորեմՆար-ԴոսՏեղեկատվական տեխնոլոգիաներԱլգորիթմՏիգրան ՄեծՊարզ թիվՄարտի 28Հաստ աղիքների բորբոքումՈւսուցման մեթոդներ և հնարներԱնիՓիլիսոփայությունՄիքայել ՆալբանդյանԱՄՆ-ի նախագահների ցանկՀանրային ֆինանսներԳյումրիԱվշային համակարգԳերճնշումԿրիշտիանու ՌոնալդուՊապ թագավորՄարդու անատոմիաՄարդու աչքՕվկիանոսՎազգեն ՍարգսյանՌոբերտ Քոչարյան🡆 More