«Վան Հելսինգ» (անգլ.՝ Van Helsing), հրեշների որսորդ Վան Հելսինգի մասին պատմող ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Սթիվեն Սոմերսի կողմից։ Սյուժեն «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» վեպերի համատեղումն է։ Սակայն այստեղ Ֆրանկենշտեյնի հերոսը դրական կերպար է։
Վան Հելսինգ անգլ.՝ Van Helsing | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Չեխիա |
Ժանր | մարտաֆիլմ, սարսափ ֆիլմ, թիկնոցի և սուսերի ֆիլմ, քրոսովեր, վամպիրների մասին ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, միստիկ ֆիլմ, թրիլեր և մարդագայլ ֆիլմ |
Թվական | մայիսի 3, 2004, մայիսի 6, 2004, մայիսի 7, 2004 և 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Սոմերս |
Պրոդյուսեր | Սթիվեն Սոմերս և Բոբ Դյուքսեյ |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Սոմերս |
Դերակատարներ | Հյու Ջեքման, Քեյթ Բեքինսեյլ, Դևիդ Ուենհեմ, Ուիլ Քեմփ, Քևին Օ'Քոննոր, Շուլեր Հենսլի, Սիլվիա Կոլլոկա, Ջոզի Մարան, Ելենա Անայա, Ալան Արմսթրոնգ, Սեմյուել Ուեսթ, Ռիչարդ Ռոքսբուրգ, Թոմ Ֆիշեր, Մարեկ Վաշուտ, Dana Morávková?, Յարոսլավ Վիզներ, Մարտին Կլեբա, Ladislav Ondřej?, Յան Պավել Ֆիլիպենսկի, Ռոբի Քոլթրեյն, Zuzana Durdinova? և Allison Queal? |
Օպերատոր | Ալեն Դավիո |
Երաժշտություն | Ալան Սիլվեստրի |
Մոնտաժ | Բոբ Դյուքսեյ |
Պատմվածքի վայր | Ռումինիա, Վատիկան, Չեխիա, Փարիզ և Տրանսիլվանիա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Ֆլորիդա, Չեխիա, Փարիզ և Պրահա |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 126 րոպե |
Բյուջե | 160 000 000 $ |
Շահույթ | 300 157 638 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի գլխավոր հերոսը Գաբրիել Վան Հելսինգն է, որը վամպիրների և գորգուլյաների որսորդ է։ Նրա ազգանունը վերցված է Բրեմ Սքոթերի «Դրակուլա» վեպից, որտեղ կար Աբրահամ Վան Հելսինգ անունով մի կերպար՝ բժիշկ, փիլիոսոփա և խորհրդապաշտ։ Ֆիլմում չի բացահայտվում նրանց ժառանգական կապերը։
Գործողությունները կատարվում են 1887-1888 թթ.-ին։ Չար Ուժերը պատրաստվում են վերջին պայքարի։ Ուժերի հավասարակշռությունն իր կողմը թեքելու համար Դրակուլան փորձում է կենդանացնել իր մահածին սերնդին՝ վամպիրների նոր հրեշավոր ռասային։ Դրա համար էլ Տրանսիլվանիայի սարերում նա կառուցում է լաբարատորիա և այնտեղ է կանչում դոկտոր Վիկտոր Ֆրանկենշտեյնին, որը բացահայտում է կյանքի գաղտնիքը և էլեկտրականության միջոցով կենդանացնում է սարսափելի մի հրեշի։ Այդ հրեշը հանդիսանում է վամպիրների նոր սերնդի կենդանացման գաղտնիքի բանալին։ Բայց հարակից վայրերի բնակիչները, վախենալով սարսափելի փորձերից, ապստամբություն են բարձրացնում և այրում են հողմաղացը։ Կրակի մեջ կորչում է ֆրանկենշտենյան հրեշը։
Այդ նույն ժամանակ Վատիկանի հանձնարարությամբ Սուրբ Լեգեոնի ասպետ Վան Հելսինգը վերացնում է Մթին Ուժերի զանազան արարծների։ Օրինակ՝ նրա զոհն է դառնում Պարոն Հայդը։ Բացի այդ բոլոր այդ հրեշները մահվանից հետո կրկին վերածվում են մարդկանց, ինչպես մինչ այդ եղել էին։ Դրա հետևանքով էլ Վան Հելսինգին ընդունում են որպես մարդասպան և նրա համար գլխագին են նշանակում։ Վան Հելսինգի հաջորդ առաջադրանքը դառնում է Դրակուլայի ոչնչացումը։ Բանը նրանում է, որ չորս հարյուր տարի առաջ Տրանսիլվանիայում թագավորում էր Վալերի թագավորը, որի որդին տրվեց չարին և սպանվեց Աստծո ինչ-որ Աջ Ձեռքով։ Մահվանից հետո որդին սատանայի հետ գործարք կնքեց և դարձավ կոմս Դրակուլա։ Վալերի թագավորը երդվեց. քանի դեռ Դրակուլան չի մահացել, իր սերնդից և ոչ մեկը մահվանից հետո դրախտ չի ընկնի։ Բայց Դրակուլային չհաջովեց սպանել ո՛չ նրան և ո՛չ էլ նրա ժառանգներին։ Վան Հելսինգը պարտավորվում է օգնել թագավորի կենդանի մնացած ժառանգներին եկեղեցու հետ կնքած պայմանագրի իրականացման գործում։
Այդ նույն ժամանակ կոմս Դրակուլան Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի հետ շարունակում է իր սերնդի կենդանացնելու փորձերը։ Փորձի համար նախատեսված անձը պետք է լինի շատ զորեղ, և զոհը դառնում է գնչուների թագավոր Բորիս Վալերին՝ այն նույն Վալերիի, ինչպես նաև Դրակուլայի մարդկային կերպարանքի ժառանգը։ Բորիսի զավակնեը՝ արքայազն Վելկանը և արքայադուստր Աննան, սկսում են վրեժխնդիր լինել Դրակուլայից։
Վան Հելսինգը գալիս է Տրանսիլվանիա և երես առ երես հանդիպում է վամպիրների հետ։ Վան Հելսինգի հետ առաջին իսկ մարտի ժամանակ մահանում է Դրակուլայի հարսնացուներից մեկը՝ Մարիշկան։ Դրակուլան, ի դեմս Վան Հելսինգի, ճանաչում է իր վաղեմի ընկերոջը և իրեն սպանողին, որին մի ժամանակ կոչում էին Աստծո Աջ Ձեռք։ Վան Հելսինգը պատահմամբ Դրակուլային գցում է Ֆրանկենշտեյնի հրեշի հետքի վրա, որը վամպիրների նոր սերնդի կենդանացման բանալին է։ Մթին Ուժերի գաղտնիքը բացահայտելով՝ Վան Հեսլինգը փորձում է հրեշին ուղարկել Հռոմ, որտեղ վերջինս հեռու կլինի վամպիրներից։ Բայց ճանապարհին կառքի վրա հարձակվում են Դրակուլայի մարտիկները։ Ընդհարման ժամանակ մահանում է կոմս Վերոնի երկրորդ հարսնացուն և մարդագայլ դառած Վելկանը, որը մինչ մահանալը հասցնում է կծել Վան Հելսինգին։ Բայց Դրակուլային հաջողվում է գերի վերցնել արքայադուստր Աննային և Վան Հելսինգին առաջարկում Աննային փոխել հրեշի հետ։ Գործարքը պայամանավորվում են իրականացնել Հելոինի գիշերին նվիրված դիմակավորված պարահանդեսում՝ Բուդապեշտում։ Փոխանակումը տեղի է ունենում՝ անկախ երկու կողմերի ցանկության։ Վան Հեսլինգը փախցնում է Աննային, իսկ Դրակուլային հաջողվում է ճանկել հրեշին։
Վան Հելսինգին հաջողվում է գտնել Սառցե Ապարանքը, որը հանդիսանում էր բանտ-ապաստարան սառցե կղզում, որտեղ վամպիրներին աքսորել էր Վալերի Ավագը։ Մինչ Աննան ու Կարլը Վան Հեսլինգի համար հակաթույն էին ման գալիս, Ալիրան հարձակվում է նրանց վրա։ Պայքարում Աննային հաջողվում է արծաթե ցիցը խրել Ալիրայի կրծքի մեջ և այդպիսով սպանել վերջին հարսնացուին։ Մարդագայլի կծած Վան Հելսինգը ստանում է գերբնական ուժեր և պայքարում նրան երկրորդ անգամ է հաջողվում սպանել Դրակուլային։ Աննային հաջողվում է Վան Հելսինգին ներարկել հակաթույնը, որը նրան վերջնականորեն փրկում է մարդագայլ վերափոխվելուց, բայց Վան Հելսինգը պատահաբար սպանում է Աննային։
Լքելով Տրանսիլվանիան՝ Վան Հեսլինգը տեսնում է Աննայի ժպտացող կերպարը երկնքում, որը հանդիպում է իր եղբոր և հոր հետ դրախտում։
Դերասան | Դեր |
---|---|
Հյու Ջեքման | Գաբրիել Վան Հելսինգ |
Քեյթ Բեքինսեյլ | Աննա Վալերիյ |
Ռիչարդ Ռոքսբուրգ | կոմս Վլադիսլամ Դրակուլա |
Դևիդ Վենեմ | Կարլ |
Շուլեր Հենսլի | ֆրանեկնշտենյան հրեշ |
Ելենա Անայա | Ալիրա |
Ուիլ Քեմփ | Վելկան |
Քևին Ջ. Օ'Քոնոր | Իգոր |
Ջոզի Մարան | Մարիշկա |
Սիլվիա Կոլոկա | Վերոնա |
Թոմ Ֆիշեր | Մեծ Գլխարկ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վան Հելսինգ (ֆիլմ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.