Վահանակերպ Գրոսհեյմի: բույսերի տեսակ

Վահանակերպ Գրոսհեյմի (լատին․՝ Peltariopsis grossheimii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վահանակերպ Գրոսհեյմի
Վահանակերպ Գրոսհեյմի
Վահանակերպ Գրոսհեյմի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Peltariopsis
Տեսակ Վահանակերպ Գրոսհեյմի (P. grossheimii)
Միջազգային անվանում
Peltariopsis grossheimii

Նկարագրություն

Բազմամյա, նուրբ խոտաբույս է, որն ունի (5) 10-20 սմ բարձրություն։ Ցողունը հիմքից փռված և ճյուղավորված է։ Ստորին տերևները կլորավուն և երկար կոթուններով են, իսկ ցողունային տերևները` երկարավուն֊թիաձև, հիմքում` նեղացած։ Ողկույզները խիտ են, ծաղիկները` սպիտակ։ Պտուղը պատիճակ է, որի երկարությունը 4-6 (8) մմ է, լայնությունը` 2-3 մմ։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում ⟨Ագարակի շրջակայք)։ Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում։

Էկոլոգիա

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-900 մ բարձրությունների վրա, Զանգեզուրի լեռնաշղթայի ժայռալանջերին։ Ծաղկում է ապրիլ֊մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիսին։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի կորստի և փոփոխության հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում բացակայում է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։

Ծանոթագրություններ

Վահանակերպ Գրոսհեյմի: Նկարագրություն, Տարածվածություն, Էկոլոգիա Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանակերպ Գրոսհեյմի» հոդվածին։

Tags:

Վահանակերպ Գրոսհեյմի ՆկարագրությունՎահանակերպ Գրոսհեյմի ՏարածվածությունՎահանակերպ Գրոսհեյմի ԷկոլոգիաՎահանակերպ Գրոսհեյմի ՊահպանությունՎահանակերպ Գրոսհեյմի ԾանոթագրություններՎահանակերպ ԳրոսհեյմիԲույսԼատիներենԽաչածաղկավորներՀՀ Կարմիր գիրք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀավերժության հայկական նշանՎիքիպահեստԿենդանիների վարժեցումԱլմա-Աթայի հռչակագիրՓշատենիԳարեգին ՆժդեհՍայաթ-ՆովաԱրտիստը (Շիրվանզադե)Լոռու մարզՀիսուսի ծնունդԼոպերամիդՄասոնականությունՍանգիբարանԴեքսամետազոնԱրկադի Տեր-ԹադևոսյանԳետառՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստանի Կարմիր գիրքՀնձանՔնի պարալիզՄերկուրի (մոլորակ)ԱրտաշատՄարսողական համակարգԿոմիտասԳորշ արջՉղջիկներՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՄիքայել ՆալբանդյանՓորկապությունԵղիպատրուշԵրաժշտությունՍյունիքի մարզԲարդ ստորադասական նախադասությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնդրանիկ ՕզանյանՍասունՆերգործական սեռՓոքրիկ իշխանըԿասկադ համալիրՍեռական հարաբերությունԳեղարքունիքի մարզՀարավաֆրիկյան ՀանրապետությունՏիեզերքՄանրանկարչությունՀայ գրերի գյուտԿրոնՍտեփանավանի դենդրոպարկՎարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)ՊղինձՄեծ Հայքի նահանգների ցանկՖաթիմա ԶահրաՀառիճի վանքԲարդ նախադասությունՄոնթե ՄելքոնյանՎիտամին DԽենթըՈւրցԳրիգոր ԼուսավորիչՎայոց ձորի մարզՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍպիտակ ձին (պատմվածք)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՔըրք ՔըրքորյանԱրտաշես Ա ԲարեպաշտԱննա ՎարդապետյանԿաթոլիկությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՈւրան (մոլորակ)Լատինական ԱմերիկաԾիրանի փողըՁվարանի կիստաՀորոսկոպԹմրամոլությունՐաֆֆի🡆 More