Աննա Վարդապետյան

Աննա Կարենի Վարդապետյան (փետրվարի 18, 1986(1986-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի գլխավոր դատախազ։

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր փետրվարի 18, 1986(1986-02-18) (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Աննա Վարդապետյան Հայաստան

Կրթություն

2002-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2006-2008 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2008-2012 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2012 թվականի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն։

Աշխատանքային գործունեություն

2007-2008 թվականներին եղել է Հայաստանի վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ նույն վարչության մասնագետ, իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ ամիսը՝ Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։

2009-2013 թվականներին աշխատել է որպես Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013-2014 թվականներին՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իսկ արդեն 2014-2018 թվականներին՝ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2018-2019 թվականներին եղել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական։

2019 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը։

2020 թվականի մարտի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական։

2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում։

Այլ տվյալներ

Աննա Վարդապետյանը 2015 թվականից առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է։ Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին։

2016-2021 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ։ 2022 թվականի հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ամուսնացած է։

2023 թ.-ի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ծանոթագրություններ

Tags:

Աննա Վարդապետյան ԿրթությունԱննա Վարդապետյան Աշխատանքային գործունեությունԱննա Վարդապետյան Այլ տվյալներԱննա Վարդապետյան ԾանոթագրություններԱննա Վարդապետյան1986ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՓետրվարի 18

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏաշիրԼյուդվիգ վան ԲեթհովենԲագրատաշենԹիրեոտրոպ հորմոնԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՎիքիպահեստՄուսա լեռան քառասուն օրըՔարերի սիմֆոնիաԽոյ (կենդանակերպի նշան)Շամշադինի շրջանՓայծաղՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Հեպատիտ CՀայաստանի ազգային հերոսԼյարդի հիվանդություններԵրազՂևոնդ ԱլիշանԷպիլեպսիաՎերածնունդՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԷկզեմաԱՄՆ-ի նախագահների ցանկԵս և նաԸղձական եղանակԲուդդայականությունԳոյական անունՀակաբիոտիկներՀոլոքոստՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ՈւկրաինաԿոկորդաբորբ1915Ջրի աղտոտումՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՍասունցի ԴավիթՎարդանանք (պատմավեպ)Հայաստանի թռչունների ցանկՇունՊատմություն Հայոց (Խորենացի)ԼեղապարկԱվշային հանգույցների բորբոքումՀայկական մանրանկարչությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրSourՁեռնաշարժությունՌափայել ՊատկանյանՏիպ 1 շաքարային դիաբետԴերանունԴիմադրություն (էլեկտրական)ԼյարդՍարգսյանՈրդանման ելունի բորբոքումԵրևանի թանգարանների ցանկՁկներԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱվետիք ԻսահակյանԱնորոշ դերբայԱրեգակնային համակարգՍպիտակուցներՀայաստանի Կարմիր գիրքՆորավանքԳեղարդի վանքԳրիգոր ԼուսավորիչՋաննի ՌոդարիԱլբերտ ԱզարյանԿենդանակերպԱրցախի ՀանրապետությունԿոմիտասՎահագն ԴավթյանԺողովրդավարությունԳնարբուկՎաղ հղիության արյունահոսությունԹրաֆիքինգՄոմիկԳևորգ Մարզպետունի (վեպ)🡆 More