Վակուոլ

Վակուոլներ (ֆր.՝ vacuole, լատին․՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամ բաբախող վակուոլներ, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների կծկվող վակուոլները հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։

Վակուոլ
Վակուոլ
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթադասintracellular membrane-bounded organelle?
Մասն էՑիտոպլազմա
MeSHA11.284.430.214.190.875.190.920
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
Վակուոլ Vacuole Վիքիպահեստում
Վակուոլ
(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ

Նշանակություն

  1. Ջրա-աղային փոխանակության կարգավորում։ Քանի որ վակուոլների բջջահյութի խտությունը բարձր է, ուստի դրանք բջջի գլխավոր օսմոտիկ մասերն են, որոնք պահպանում են տուգորը
  2. Կուտակում են ցածրամոլեկուլային ջրալույծ նյութեր:
  3. Նյութափոխանակության գործընթացում հեռացնում են թունավոր նյութերը:
  4. Կատարում են նաև լիզոսոմներին բնորոշ գործառույթ, որի հետևանքով բույսերի բջիջներում լիզոսոմները քիչ են:

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 240 Վակուոլ 

Tags:

ԼատիներենՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղամ ՍարյանԿարմիր գիրքՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԲառակապակցությունՁիՖաշիզմՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍամվել (վեպ)Շավարշ ԿարապետյանԼեյկոցիտԱշոտ Ա ՄեծԶատկի ավանդույթներԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԲրոնխիալ ասթմաՀիրիկՖեյսբուքԷպիլեպսիաԳլխուղեղՍրտամկանի ինֆարկտՀայաստանի լեռներԵհովայի վկաներԱստվածաշունչԱրագածԱյծեղջյուրՀայաստանի Ազգային ժողովԲուդդայականությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱնթառամՎահե ՇահվերդյանՄիզուղիների ինֆեկցիաներՀորոսկոպՀամասեռականությունԺան Բատիստ Կամիլ ԿորոՀին աստվածներ (դրամա)Հեպատիտ CԷդգար ՂազարյանՀայկական լեռնաշխարհՋուրՋավախքՄողեսներՄիացյալ ԹագավորությունՓայծաղՀովհաննես ՇիրազԱրտաշես ԱՀեքիաթՄերկուրի (մոլորակ)Նար-ԴոսՄայիսյան հերոսամարտերԵկեղեցիՍտատուտ (այլ կիրառումներ)OverwatchՉինաստանԴուբայՄոտիվացիաԽոսքի մասերՏերունական աղոթքՀայաստանի ՍահմանադրությունԱռաջավորասիական ընձառյուծԱնահիտ (հեքիաթ)ՄոմիկՇվեդիաԷպիլեպտիկ նոպաՂազարոս ԱղայանԱրտաշատՊարկինսոնի հիվանդությունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱրմավիրի մարզԿանոնավոր եռանկյունՀատկացուցիչԲայՌոմեո և ՋուլիետՄարդու առնանդամԵրևանՄթնոլորտԿիպրոս (կղզի)🡆 More