Վաիլ Գոնիմ

Վաիլ Սաիգ Աբբաս Գոնիմ (արաբ․՝ وائل سعيد عباس غنيم‎‎, դեկտեմբերի 23, 1980(1980-12-23), Կահիրե, Եգիպտոս), ինտերնետային ակտիվիստ և համակարգչային ինժեներ։ 2010 թվականի հունվարից՝ Google ընկերության մարքետինգային տնօրենն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ 2011 թվականին նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Եգիպտական հեղափոխության ակտիվիստ։

Վաիլ Գոնիմ
արաբ․՝ وائل غنيم سعيد غنيم‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1980(1980-12-23) (43 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունՎաիլ Գոնիմ Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն և եգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճանMaster of Business Administration?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրTahrir Academy?, GV և Quora?
Պարգևներ և
մրցանակներ
Վաիլ Գոնիմ Wael Ghonim Վիքիպահեստում

Կենսագրություն

Վեյլ Գոնիմը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 23-ին Կահիրեում՝ միջին դասի ընտանիքում և մեծացել է Միացյալ Արաբական Էմիրություններում։

Կրթություն

2004 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով համակարգչային ինժեներիայի բակալավրի աստիճան։ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան մարքեթինգի և ֆինանսների բնագավառում։

Կարիերա

2002-2005 թվականներին աշխատել է Gawab ընկերությունում, որը տրամադրում է էլեկտրոնային փոստի ծառայություն։ 2005-2008 թվականներին ղեկավարել է Mubasher.info պորտալի թիմը՝ աշխատելով կապիտալի շուկայի ոլորտում։

2008 թվականի նոյեմբերից աշխատում է Google ընկերությունում։ Նախ Google Եգիպտոսում եղել է տարածաշրջանային մենեջեր ապրանքների և մարքեթինգի գծով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2010 թվականի հունվարից աշխատում է Դուբայի գրասենյակում որպես մարքետինգի գծով տնօրեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

Մասնակցություն 2011 թվականի Եգիպտական հեղափոխությանը

2011 թվականի հունվարին Վաիլ Գոնիմը, որ աշխատում էր Google-ում, խնդրել է իրեն թույլ տալ վերադառնալ Եգիպտոս՝ որպես պատճառ նշելով «անձնական խնդիրը»։ Գոնիմը եղել է Եգիպտոսում բողոքի ակցիաների համակարգման ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը։ Հունվարի 27-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նա անհետացել է։ Նրա ընտանիքը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա անհայտ կորել է։ Google-ը նույնպես հայտարարություն է տարածել, որը հաստատում է նրա անհետացումը։ Բազմաթիվ բլոգերներ սկսել են արշավ` նրա գտնվելու վայրը որոշելու համար։ Փետրվարի 5-ին եգիպտացի ընդդիմադիր Մոստաֆա Ալնագարը հայտարարել է, որ Գոնիմը կենդանի է և ձերբակալված է իշխանությունների կողմից։ Փետրվարի 6-ին Amnesty International-ը պահանջել է, որ եգիպտական իշխանությունները բացահայտեն Գոնիմի գտնվելու վայրը և ազատ արձակեն նրան։

Գոնիմն ազատ էր արձակվել փետրվարի 7-ին՝ 11 օրվա ձերբակալությունից հետո։ Ազատ արձակվելուց հետո նրան դիմավորել են բարձրաձայն ճիչերով ու ծափահարություններով, երբ նա հայտարարել է․ «Մենք չենք հրաժարվի մեր պահանջներից, և սա ռեժիմի վերջն է»։

Նույն օրը Գոնիմը ելույթ է ունեցել եգիպտական DreamTV ալիքով։ Հարցազրույցում նա կրկին կոչ է արել տապալել Մուբարաքի վարչակարգը։

Փետրվարի 9-ին Գոնիմը դիմել է Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց՝ ասելով․ «Հիմա առանձին անհատների, կուսակցությունների կամ շարժումների ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս ասենք միայն մեկ բան՝ Եգիպտոսը ամենից կարևորն է»։

Գիտնական Ֆուադ Աջամին հեղափոխության մասին գրել է․

Ամբոխը չէր հավաքվել այրոլլայի կողմից տուրբանում։ Սա 1979 թվականի Իրանը չէ։ Google-ի երիտասարդ ղեկավար աշխատակից Վաիլ Գոնիմն էներգիա տվեց այս բողոքի ակցիային այն ժամանակ, երբ այն կարող էր ենթարկվել այն համոզմանը, թե այդ ռեժիմը և նրա առաջնորդն անխորտակելի են։

Անձնական կյանք

Վահել Գոնիմն ամուսնացած է ամերիկուհի Իլկա Յոհանսոնի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Իսրան և Ադամը։

Ծանոթագրություններ

Վաիլ Գոնիմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաիլ Գոնիմ» հոդվածին։

Tags:

Վաիլ Գոնիմ ԿենսագրությունՎաիլ Գոնիմ Անձնական կյանքՎաիլ Գոնիմ ԾանոթագրություններՎաիլ Գոնիմ1980GoogleԱրաբերենԴեկտեմբերի 23Եգիպտական հեղափոխություն (2011)ԵգիպտոսԿահիրեՄերձավոր Արևելք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոտիվացիաՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀեշտոցԵվրոպայի դրոշներՀամակարգային կարմիր գայլախտԱրցախյան ազատամարտՐաֆֆիՎիտամին CԳոշավանքՎայոց ձորի մարզՍրտի բնածին արատներՄարդու պապիլոմավիրուսՍյունիքի մարզՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱրյան խումբԳենդերային ինքնությունՇառլ ԱզնավուրՅուրի ԳագարինՀեմանգիոմաԻսլամՍոֆի ԴևոյանՊրոլակտինԱուտոիմուն թիրեոիդիտԹատրոնՓորկապությունԱստվածային կատակերգությունՀամո ՍահյանՎաղարշապատԱմբողջ թիվԱշխարհի երկրներն ըստ տարածքիՔեթի ՓերրիՍողոմոն ԹեհլիրյանԱնտարկտիդաԱրեգակնային համակարգԿովՋրծաղիկՄարսողական համակարգՌոբերտ ՔոչարյանԽտությունՇեշտԳունային խորհրդանիշներՀայաստանի դրոշԼևոմեկոլՄայր Հայաստան հուշահամալիրՀայաստանի բուհերի ցանկՊարբերական հիվանդությունՀոգնակի թիվԱշտարակ (քաղաք)Հովհաննես ԱյվազովսկիՄետաղՄարտիրոս ՍարյանՍայաթ-ՆովաԵղնջացանՆիկոլ ՓաշինյանՆշիկաբորբԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱրտիստը (Շիրվանզադե)Էրեկտիլ դիսֆունկցիաԱդրբեջանԱրենիի քարանձավՎիտամին AԵրկրորդ համաշխարհային պատերազմԱծանցյալԿարեն ԴեմիրճյանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄատենադարանԱրշավիր ՇիրակյանՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հովհաննես ՇիրազՍեռական հերպեսՄարիամ ԱստվածածինԲրյունետ (երգչուհի)Էրեբունի ամրոցԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀաննիբալ🡆 More