«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլ.՝ Snow White and the Seven Dwarfs), Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։
Մուլտֆիմի հիմքում «Սպիտակաձյունիկը» ժողովրդական հեքիաթն է՝ մշակված Գրիմ եղբայների կողմից։ Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, ավելի քան 500 նկարիչ, մոտ 1,000,000 նկար։
Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է։ Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով։ Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս նրան թե ով է աշխարհի ամենագեղեցիկը։ Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը։
Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են։ Այդ ժամանակ չար կախարդի հայելին, ասում է, որ աշխարհի ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն է։ Կախարդ թագուհին խիստ զայրանում է և հրամայում է աղջկան տանել անտառ, սպանել այնտեղ և որպես ապացույց բերել իրեն նրա սիրտը։ Սակայն նրան խղճում են անտառում և ազատ են արձակում, իսկ թագուհուն համոզելու համար բերում են խոզի սիրտ։
Սպիտակաձյունիկին անտառում գնալիս օգնում են կենդանիները, որոնց նա կերակրում էր։ Կենդանիները նրան բերում են մի տնակ, որտեղ ապրում են յոթ թզուկները ...
Կերպար | Հնչյունավորող |
---|---|
Սպիտակաձյունիկ | Ադրիանա Կազելոտտի |
թագուհի Գրիմհալդա | Լյուսիլ Լա Վերն |
Խելացի | Ռոյ Աթվել |
Փնթփնթան | Պինտո Կոլվիգ |
Ուրախ | Օտիս Հեռլան |
Ամաչկոտ | Սկոտտի Մետրոու |
Փռշտացող | Բիլլ Գիլբերտ |
Քնկոտ | Պինտո Կոլվիգ |
Հիմարիկ | Էդդի Քոլինզ |
Արքայազն Ֆերդինանդ | Հարրի Սթոքվել |
կախարդ | Լյուսիլ Լա Վերն |
կախարդական հայելի | Մորինո Օլսեն |
Որսորդ | Ստյուարտ Բյուկենեն |
Ստացել է 10 կինոմրցանակ, այդ թվում Օսկար և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ։ 1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.