Սմոլանդ

Սմոլանդ (շվեդ.՝ Småland, շվեդերեն արտասանություն:  ( լսել)), պատմական նահանգ Շվեդիայի հարավում, Գյոթալանդ շրջանի արևելյան հատվածում։ Småland անվանումը բառացի նշանակում է «փոքր երկիր»։

Սմոլանդ
Սմոլանդ
Småland

Զինանշան
Սմոլանդ
Սմոլանդ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՅոնչյոպինգ, Կրունուբերգ, Կալմար, Էստերգյոտլանդ և Հալանդ
Ամենաբարձր կետTomtabacken?
Հիմնական լեզուշվեդերեն
Բնակչություն (2009)720․358
Տարածք29,400
Սմոլանդ
Սահմանակցում էԲլեքինգե, Սկոնե, Հալանդ, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ և Öland?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0372
0433
0459
0470–0478
0480–0493

Աշխարհագրություն

Սմոլանդ նահանգը հարավում սահմանակցում է Բլեքինգե և Սկոնե, արևմուտքում՝ Հալանդ, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ նահանգների հետ, ինչպես նաև Էլանդ կղզու հետ։ Ելք ունի դեպի Բալթիկ ծով Շվեդիայի արևելյան առափնյայի մոտ։ Սմոլանդի տարածքի վրա են գտնվում Կալմար, Կրունուբերգ և Յոնչյոպինգ լենների մեծ մասը, ինչպես նաև Էստերգյոթլանդ և Հալանդ լենների ոչ մեծ մասը։

Նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է անտառներով, որոնք հիմնականում տարածված են հողագործության համար քիչ պետքական ավազոտ և քարքարոտ հողերի վրա։ Մշակված հողերը զբաղեցնում են տարածքի մոտ 14 %-ը, մարգագետինները՝ 7 %-ը, անտառները՝ 50 %-ը։ 19-րդ դարի ընթացքում ցամաքեցվել են բազմաթիվ ճահիճներ և տորֆային հողեր։ Ամենաբարձր կետը Թոմտաբակենն է (377 մետր)։

Նահանգը հարուստ է լճերով։ Խոշորներից է Վեթեռն լիճը, որը Շվեդիայի երկրորդ խոշոր լիճն է, ինչպես նաև Բոլմեն և Օսնեն լճերը։

Նահանգի խոշոր քաղաքներից են Կալմարը, Վոկշյոն, Յոնչյոպինգը։

Պատմություն

Սմոլանդում է գտնվում Շվեդիայի հնագույն քաղաքներից մեկը՝ Կալմարը։ Միջին դարերում այն պետության երրորդ խոշոր քաղաքն էր և խոշոր առևտրային կենտրոն էր համարվում, մասնավորապես, հենց նրա միջով էր արտահանվում երկաթը, որը վերահսկվում էր Գերմանիայի առևտրականների կողմից։

Դեռևս վիկինգների ժամանակներում լճերով և ճահիճներով հարուստ Սմոլանդի տարածքում երկաթ էր արդյունահանվում։ Սակայն հանքարդյունաբերությունը ծագել է 15-րդ դարում, երբ ոչ մեծ Տաբերգ (Taberg) քաղաքում սկսեցին հանքաքար հալեցնել։ XVI-XVII դարերում երկաթի մշակումն իսկական բում է ապրել, երբ դարբինները սկսել են այլ երկրներից վերցված նոր մեթոդներ սովորել։ Բացի մետաղալարից սկսեցին արտադրել ասեղներ, շղթաներ, գործվածքների համար ճաղեր, անգլիական քորոցներ և մկան թակարդներ։

Տես նաև

  • Շվեդիայի նահանգներ
  • Շվեդիայի վարչական բաժանում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Սմոլանդ  Շվեդիայի նահանգներ Սմոլանդ 

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

Սմոլանդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլանդ» հոդվածին։

Tags:

Սմոլանդ ԱշխարհագրությունՍմոլանդ ՊատմությունՍմոլանդ Տես նաևՍմոլանդ ԾանոթագրություններՍմոլանդ Արտաքին հղումներՍմոլանդSv-Småland.oggՄիջազգային հնչյունական այբուբենՇվեդերենՇվեդիաՊատկեր:Sv-Småland.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿենդանիներԶուգահեռագիծ44-օրյա պատերազմԳլանՁիԴերենիկ ԴեմիրճյանՍևրի պայմանագիր22-րդ դարԲագրատ ԳալստանյանԷյֆելյան աշտարակԷկոհամակարգՀայաստանի Կարմիր գիրքՀարադրությունՊյութագորասԽՍՀՄ փլուզումՀայկական ազգային հագուստ (տարազ)Գառնու հեթանոսական տաճարԾաղկած փշալարերԻբուպրոֆենՆաիրի ԶարյանԱկրոստիքոսՍրտամկանի ինֆարկտՁվարանի կիստաՎազգեն ՍարգսյանՀայկական ատոմային էլեկտրակայանՍինգապուրՄանրանկարչությունՖրանսիաՍեղան (երկրաչափություն)Կարմիր գիրքԳարեգին ԲԱրյան խումբԱմբերդ (ամրոց)ԱռիթմիաՀայոց լեզվի պատմությունԱրյան ընդհանուր հետազոտությունԽատուտիկՄերկուրի (մոլորակ)Թոքի քաղցկեղՀեքիաթԿարտոֆիլՀայաստանի թռչունների ցանկՄեր թաղը (պատմվածաշար)Հայկական պարՍամվել (վեպ)ԵրիկամՄթնշաղի անուրջներՄիսաք ՄեծարենցՀաղորդակցային գործընթացՎրաստանԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀականիշԿրեատինինՀայ գրերի գյուտԿառլես ՊուչդեմոնՍիֆիլիսԶինվորական կոչումներՀայրենական մեծ պատերազմԱրյունահոսությունՀունաստանՀայրենիք (հասկացություն)Հայաստանի ձկների ցանկԱրաքսՇառլ ԱզնավուրՀայկական առածներ և ասացվածքներՊյութագորասի թեորեմԳուգլ (որոնողական համակարգ)Ալբերտ ԱզարյանԼևոն ԱրոնյանՈւկրաինաԸղձական եղանակԳորշ արջԵգիպտոսՄագնեզիումՀավերժության հայկական նշան🡆 More