Սերֆինգ

Սերֆինգ (անգլերեն արտասանությունը՝ սըրֆինգ) (անգլ.՝ surfing), ջրի վրայով սահքն է հատուկ տախտակով՝ սերֆերով, որը սովորաբար պատրաստվում է թեթև, ամուր պլաստմասսայից և պատվում է խեժով ու ապակեթելքով։ Այս մարզաձևի մրցումներն անցկացվում են ծովափնյա վայրերում։

Սերֆինգ
Սերֆինգ Կալիֆոռնիայում
Սերֆինգ
Սերֆինգ Ավստրալիայում

Այս մարզաձևով զբաղվելու ամենանպաստավոր վայրերից են Ավստրալիայի և Կալիֆոռնիայի ծովափերը։

Սերֆինգում մարզիկի նպատակն է բռնել ծովային ալիքն ու բարձրանալ նրա վրա և վայր սահել ալիքի կատարից։ Այս մարզաձևում կարևոր է նաև, թե ինչպիսի ծովային ալիքների ժամանակ են տեղի ունենում մրցումները. ամենաբարդ և գրավիչ տեսք ունի խողովակաձև ոլորվող ծովային ալիքը, երբ սերֆինգորդն աշխատում է սահել-անցնել այդ խողովակի միջով։

Սերֆինգի մեկ այլ տարատեսակ վինդսերֆինգում մարզիկն օգտագործում է և՛ սերֆինգի, և՛ առագաստային սպորտի տարրերը։ Այս մարզաձևում, բացի մրցարշավներից, կազմակերպվում են նաև ազատ ոճի մրցումներ, որտեղ մարզիկները ջրի վրա ցուցադրում են բազմապիսի հնարքներ։

Սերֆինգում ամենաբարձր թռիչքի ռեկորդը պատկանում է Գարեթ Մաքնամարային (23.8 մետր)։

Պատմություն

Սերֆինգը ծագել է հնագույն ժամանակներում, Պոլինեզիայում։ Ավելի քան 200 տարի առաջ բրիտանացի ծովագնացներն առաջինն են տեսել, թե ինչպես են Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայան կղզիների բնակիչներն զբաղվում սերֆինգով (հավ.՝ he'enalu)։ Նրանք մինչև հիմա տախտակները պատրաստում են ձեռքերով։ Առաջին սերֆերը եղել են շատ մեծ և կշռել են մոտ 70 կգ։

Եվրոպացիները առաջին անգամ այն տեսել են 1767 թվականին, Տահիտիում։ Դա տեղի է ունեցել Սեմուել Ուոլիսի ղեկավարած «Դելֆին» ֆրեգատի շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Մեկ այլ վարկածով, առաջինը եղել է բուսաբան Ժոզեֆ Բենքսը (1796 թվականի ապրիլի 10-ին, Տահիտիում)։

Մարկ Տվենը, ով 1866 թվականին այցելել է Հավայան կղզիներ, գրել է՝

Սերֆինգ  Մենք մի տեղ հանդիպեցինք մերկ տեղաբնիկների մի մեծ խմբի՝ երկու սեռերի և բոլոր տարիքների, որոնք ալեբախ ափին լողալով՝ ազգային զվարճանքով էին զբաղված։ Սերֆինգ 

Ջորջ Ֆիթը (անգլ. George Freeth, նոյեմբերի 8, 1883-ապրիլի 7, 1919) հաճախ անվանվում է «ժամանակակից սերֆինգի հայրը»։ Նա ինքը նույնպես այդ կարծիքին էր։

1975 թվականին, երբ սկսվեց անցկացվել սերֆինգի պրոֆեսիոնալ մրցումներ, Մարգո Օբերգը դարձավ առաջին կին պրոֆեսիոալ սերֆինգորդը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Անգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի պատմական մայրաքաղաքներՄեսրոպ ՄաշտոցԳարեգին ՆժդեհՓոքրիկ իշխանըՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ԱնիՊարբերական աղյուսակԽնձորԱշոտ Գ ՈղորմածՏիգրանաշենԱմենայն Հայոց ԿաթողիկոսԾիրանՍպիտակի երկրաշարժԷկոլոգիաԱկնարկ (ժանր)Աշոտ Ա ՄեծԱրտիստը (Շիրվանզադե)ՏոլմաՊտուղԱպրիլի 26ԴաշտանՀայկական առածներ և ասացվածքներԴանիել ՎարուժանՓողՈրոտանի կիրճԹոմաս ԷդիսոնՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀեքիաթԵրկրորդ համաշխարհային պատերազմՇախմատՀայերեն հայհոյախոսությունՑրված սկլերոզՇեշտՄերկուրի (մոլորակ)Գևորգ ՄկրտչյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԹթուներՎերածնունդԱրամ ԱսատրյանԱվետիք ԻսահակյանՋրհեղեղՓսորիազԺամՔարՔաոս (վեպ)Հայոց ցեղասպանությունՕրենսդիր իշխանությունԱպրիլի 24Սուրբ ծնունդԴավիթ ՄուրադյանՍինդրիկԼեյկոցիտԳրիգոր ԼուսավորիչԳեղարդի վանքՀայաստանի բուհերի ցանկԴերբայՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՄակերեսՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՔանդակագործությունԱրյան ճնշումԱլեքսանդր ՊուշկինՀայաստանի Ազգային ժողովՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՏավուշի մարզԲուրգ (երկրաչափություն)ՓիլիսոփայությունԲաթումի պայմանագիրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Ջորջ ԲայրոնԱռյուծԴերենիկ ԴեմիրճյանՁայնավորներՆաիրի ԶարյանՄարդու ատամԱնտանտՄուտացիաՍաղմոսավանքԹութակներ (ընտանիք)🡆 More