Քաղաք Սեջոնգ

Սեջոնգ (հանգըլ՝ 세종), պաշտոնապես՝ Հատուկ ինքնավարությամբ Սեջոնգ քաղաք (հանգըլ՝ 세종특별자치시), նախկինում հայտնի որպես՝ Յոնգի (հանգըլ՝ 연기), քաղաք Հարավային Կորեայում, նախատեսվող վայր է ավելի քան մեկուկես տասնյակ նախարարությունների և այլ պաշտոնական հաստատությունների համար։

Հատուկ ինքնավարությամբ քաղաք
Սեջոնգ
세종특별자치시
Զինանշան
Քաղաք Սեջոնգ

Քաղաք Սեջոնգ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՔաղաքապետՅու Հան Սիկ
Հիմնադրված է2012 թ.
Մակերես465,23 կմ²
Խոսվող լեզուներկորեերեն
Բնակչություն122 263 մարդ (2012)
Հեռախոսային կոդ+82-44
Փոստային դասիչ339001-339945
Պաշտոնական կայքsejong.go.kr
Սեջոնգ (քաղաք) (Հարավային Կորեա)##
Սեջոնգ (քաղաք) (Հարավային Կորեա)
Քաղաք Սեջոնգ

Պատմություն

2007 թվականի սկզբին Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել հատուկ վարչական շրջան, որտեղ կարելի է տեղավորել 9 նախարարություն և 4 ազգային գործակալություն, որոնք ներկայումս գտնվում են մայրաքաղաք Սեուլում։ Այդ շրջանը նախատեսվում է ստեղծել Հարավային և Հյուսիսային Չունգչոնգ նահանգների տարածքից։ Ծրագիրն առաջացել է նախորդ նախագահ Նո Մու Հյոնի՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքն այս տարածաշրջան տեղափոխելու անհաջող փորձից հետո։

Ծրագրվող քաղաքն իր անունը ստացել է ի պատիվ Չոսոն դինաստիայի կառավարիչ, կորեական հանգըլ այբուբենի ստեղծող Սեջոնգ Մեծի։ Համաձայն նախագծի՝ ենթադրում է, որ քաղաքում ապրելու է մոտ կես միլիոն բնակիչ։

Քաղաքի ստեղծման նախագիծը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել։ 2009 թվականի սեպտեմբերին վարչապետ Չոն Ունչ Հանը հայտարարել է, որ Սեջոնգ քաղաքի ստեղծման նախագիծը «տնտեսագետի տեսանկյունից ոչ անարդյունավետ է»։ Ավելի քան հազար գիտնականներ և քաղաքական գործիչներ՝ ներառյալ նախկին երեք վարչապետներն արտահայտվեցին նախագծի վերանայման օգտին։ Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն, որը նախկին նախագահ Լի Մյոն Բակի հակառակորդ է, նրա հետ նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու Չունգչոնգ տարածաշրջանի բնակիչների մեծ մասը դեմ են արտահայտվում Սեուլից Սեջոնգ կառավարական հաստատությունների տեղափոխմանը։ Ծրագրի հակառակորդները կարծում են, որ քաղաքում առաջին հերթին կզարգանա զվարճանքի արդյունաբերությունը, քանի որ այնտեղ գործող վարչական հաստատությունների աշխատակիցները կտրված կլինեն իրենց ընտանիքներից։

Վարչական բաժանում

Սեջոնգը վարչականորեն բաժանվում է 1 գավառային քաղաքի (ըփ), 9 գավառակի (մյոն) և 4 շրջանի (տոն/դոն)։

Քարտեզ Անվանում Հանգըլ Հանջա Բնակչություն
(2016.3)
Տարածք
(կմ2)
Քաղաք Սեջոնգ 
— Դոնգ —
Հանսոլ-դոնգ 한솔동 한솔洞* 22,813 14.90
Դոդամ-դոնգ 도담동 도담洞* 30,377 5.00
Արըմ-դոնգ 아름동 아름洞* 47,432 7.55
Ջոնգչոն-դոնգ 종촌동 宗村洞 27,241 1.15
— Գավառային քաղաք —
Ջոչիվոն-ըփ 조치원읍 鳥致院邑 47,291 13.69
— Գավառ —
Յոնգի-մյոն 연기면 燕岐面 2,657 43.93
Յոնդոնգ-մյոն 연동면 燕東面 3,796 28.32
Բուգանգ-մյոն 부강면 芙江面 6,986 27.79
Գըմնամ-մյոն 금남면 錦南面 9,977 78.14
Ջանգգուն-մյոն 장군면 將軍面 6,219 53.23
Յոնսո-մյոն 연서면 燕西面 7,926 54.58
Ջոնուի-մյոն 전의면 全義面 6,994 62.44
Ջոնդոնգ-մյոն 전동면 全東面 4,287 57.74
Սոջոնգ-մյոլ 소정면 小井面 3,034 16.48
    • Նշումներ․ «Հանսոլ», «Դոդամ» և «Արըմ» բնակավայրերի անվանումների հանջայով գրութունը գոյություն չունի։

Ծանոթագրություններ

Քաղաք Սեջոնգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեջոնգ (քաղաք)» հոդվածին։

Tags:

ՀանգըլՀարավային Կորեա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գլխուղեղի ուռուցքՀեպատիտ BՀայկական ֆիլմերի ցանկՀայաստանի առաջին հանրապետությունԷդգար ՂազարյանՏուբերկուլոզԲուրգ (երկրաչափություն)Հաղորդակցային գործընթացԿոմիտասՀայերենի կետադրությունԹիթեռներՀին աստվածներ (դրամա)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՀայկ նահապետԱնգկոր ՎատՍրբանային սեքսԵրևանի թանգարանների ցանկՇեշտՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԳևորգ Մարզպետունի (վեպ)Ղազարոս ԱղայանՀայկական խոհանոցՀայ ֆիդայիներՍպիտակուցներԿոտայքի մարզՎանԱնտարկտիդաԿորած մոլորվածը ՀայաստանումԻսրայել ՕրիԳլխավոր էջԱրագածոտնի մարզՎինսենթ վան ԳոգԱշխարհի բնակչությունԷնդոմետրիոզԿտավատՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայրենական մեծ պատերազմՀեպատիտ CԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿանդիդոզՏրդատ ԳԱնդրանիկ ՕզանյանՍուրճՇաքարային դիաբետՓայծաղԿարմրուկՊյութագորասի թեորեմԱրգանդի վզիկի քաղցկեղԱլերգիաՄիզուղիների ինֆեկցիաներՈրոշիչԽնկո ԱպերԿաթնասուններՈրդանման ելունի բորբոքումԴաունի համախտանիշՕդի ջերմաստիճանՀայաստանԽենթըՆար-ԴոսԲարորակ ուռուցքներՀայաստանի լեռներԱվագ շաբաթՆապոլեոն ԲոնապարտՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Կոսովոյի հուշարձաններԼյարդՈւղիղ խնդիրՈւղեղի ցնցումԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀին ԵգիպտոսՈրդան կարմիրՎիժում (հղիության կրելախախտ)Մարտի 28Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԴարձվածք🡆 More