Սենեգալի Դրոշ

Սենեգալի դրոշը Սենեգալի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Սենեգալի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է դեղին, կանաչ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1960 թվականի օգոստոսի 20-ին։

Սենեգալի դրոշ
Սենեգալի Դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՍենեգալ
Նշան🇸🇳
Հարաբերություն3:2
Ընդունված էօգոստոսի 20, 1960
Գույներկանաչ, դեղին և կարմիր
Պատկերված էդաշտ և հնգաթև աստղ

Խորհրդանիշները

Սենեգալի կառավարությունը ներկայացրել է դրոշի հետևյալ մեկնաբանությունը. «Կանաչը մուսուլմանների համար Մարգարեի գույնն է, քրիստոնյաների համար` հույսի խորհրդանիշը, իսկ անիմիստների համար՝ արգավանդության գույնը։

Ոսկին հարստության նշանն է, խորհրդանշում է հանուն ժողովրդի կատարված աշխատանքի արդյունքները՝ նախապատվությունը տալով տնտեսական խնդիրների լուծմանը, ինչն ուղղված է մշակութային մակարդակի բարձրացմանը։ Դա Սենեգալի ժողովրդի երկրորդ հիմնական նպատակն է։ Ոսկին համապատասխանում է դեղին գույնին, որ արվեստի, գրության, մտքի գույնն է։

Կարմիրը արյան գույնն է, կյանքի գույնը։ Այն հիշեցնում է Սենեգալի ժողովրդի տված զոհերի հիշատակը, ինչպես նաև անզուսպ ցանկությունը պայքարել թույլ զարգացվածության դեմ։

Աստղի հինգ թևերը խորհրդանշում են հինգ մայրցամաքների բնակիչների գիտելիքները Սենեգալի մասին։ Այն ներկայացնում է երկինքն ու բարձր ձգտումներն այն ժողովրդի, որ ապրում է ոչ միայն բրնձով ու հացով։ Նրա կանաչ գույնը խորհրդանշում է հույսն ու Սենեգալի Հանրապետության նոր հռչակված անկախությունը։

Պատմական դրոշներ

Flag Duration Use Description
Սենեգալի Դրոշ  1958–1959 Ֆրանսիական Սենեգալի դրոշը Կանաչ դաշտ կենտրոնում գտնվող աստղով
Սենեգալի Դրոշ  1959–1960 Մալիի Ֆեդերացիայի դրոշը Հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ, որի կենտրոնում պատկերված է մի բնիկ

Tags:

1960Սենեգալ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որդանման ելունի բորբոքումԳեղարքունիքի մարզԼուսանԱմբոխները խելագարվածԱրքիմեդի օրենքԱղվան ՎարդանյանՎիտամին B12 անբավարարությունԲուրգ (երկրաչափություն)Հայաստանի ազգային հերոսԵվրասիական տնտեսական միությունԿենսաբանական դասակարգումԱրաքսԵլակԾծմբական թթուԽատուտիկ սովորականՎերածնունդԹոքի քաղցկեղԽոր ՎիրապԱմառԿուսաթաղանթԼեոնիդ ԱզգալդյանԳենետիկ հիվանդություններԹռչուններՄայիսյան հերոսամարտերՄեծապատիվ մուրացկաններՎինսենթ վան ԳոգՍողոմոնի երգերըՕրենսդիր իշխանությունՎիտամին DԱրցախյան շարժումՍուրբ Յոթ ՎերքԺենգյալով հացԾնեբեկԱնորոշ դերբայՄխիթար ՍպարապետԱրմավիրՄակերեսՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴիկլոֆենակՀայաստանի զինանշանՀայերենՊյոտր ՉայկովսկիԼենկթեմուրԷկոլոգիական գործոններՍիֆիլիսՕրալ սեքսԱրյան խումբՀեշտոցային արտադրությունՄաշկային հիվանդություններՊղինձՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱնլռելի զանգակատունՓիղԿապ (խոսքի մաս)Մարդ բանականՄրգաշատԵնթակաՀայկական լեռնաշխարհԼեյկոցիտԱրտաշատՌուբեն ՍևակԿրծքավանդակի ցավՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԷթիլ սպիրտՄինաս ԱվետիսյանԱշխարհի բնակչությունՊոլ ՄորֆիՏողադարձՊետական կառավարման ձևԴաշտանՐաֆֆիՏեղի պարագաՄուրացանԶուգահեռագիծԱրձակԽաչատուր Աբովյան🡆 More