Սարգոն Ii

Սարգոն II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։

Սարգոն II
Սարգոն Ii
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 767
ԾննդավայրՆիմրուդ, Նինվեի մարզ
Մահացել է՝մ. թ. ա. 705
ԵրկիրԱսորեստան և Բաբելոն
ՏոհմՍարգոնների հարստություն
գերիշխան
ՀայրԹիգլաթպալասար III
ԵրեխաներՍինաքերիբ

Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար III նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար V ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։

Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հյուսիս-արևելյան կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։

Արտաքին հղումներ

Սարգոն Ii Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգոն II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219 Սարգոն Ii 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երևանի թանգարանների ցանկԷթիլ սպիրտԲջիջՄեծ Հայքի նահանգների ցանկՄանրանկարչությունՄովսես ԳորգիսյանԵրիցուկՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՀականիշՀայրենիք (հասկացություն)Սասունցի Դավիթ (արձան, Երևան)Բարդ նախադասությունՆշիկաբորբՆատրիումի քլորիդՄարդու իրավունքներԱրքիմեդեսՀայաստանի ՍահմանադրությունԲուլինգՈւղղանկյուն եռանկյունԷկոլոգիական գործոններԴանթեական առասպելԼյարդԱռիթմիաՕրալ սեքսՍուրբ ծնունդԾաղկեվանք (Արա լեռ)ՊեպոԷլեկտրոլիզԹորոս ՌոսլինԿարեն ԴեմիրճյանԱնդրանիկ ՕզանյանՄեջքի ցավՄարդու առնանդամԲութՊարբերական հիվանդությունՀայկական բանակ (1918-1920)ԱլյումինՕդՀայկյան տոմարՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Ալբերտ ԱյնշտայնՀունաստանԱրցախի ՀանրապետությունՀայկական մշակույթՏերունական աղոթքԽրիմյան ՀայրիկՕքեյՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿունիլինգուսԱվստրալիաԱլեքսանդր ՇիրվանզադեՍակավարյունությունԹութակներ (ընտանիք)ՏուբերկուլոզԱրման ԾառուկյանԿիլիկիայի հայկական թագավորությունՎերք Հայաստանի (վեպ)Արշիլ ԳորկիՎեներա (մոլորակ)Վանի թագավորության արքաների ցանկՀայկական դիցաբանությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱղտոտումԽորանարդՀենրիխ ՄխիթարյանՆոյյան տապանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱծական անունՀարավային ԿորեաԷջմիածնի Մայր ՏաճարԵրաժշտությունՀեշտոցԵրազահանԻլհամ ԱլիևՔրիստափոր Կոլումբոս🡆 More