Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս

Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս
Տեսակգեղարվեստական անձ
Սեռարական
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս David of Sassun Վիքիպահեստում
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս
Սուսունցի Դավթի արձանը Երևանի կայարանի հրապարակում

Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Մսրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։

Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Սասունցի Դավիթը հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Սասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշները։

Ակնարկ

Սասունցի Դավիթ /«Սասնա ծռեր» էպոսի երրորդ ճյուղի, ինչպես նաև ամբողջ էպոսի՝ կենտրոնական հերոսը/  ̶  մ.թ. 850-ին Բաղդադի խալիֆի կողմից ուղարկված ոստիկան /էմիր/ Յուսուֆը (Աբուսեթի որդին), մեծ բանակով ներխուժել է Հայաստան /ալ-Արմինիյա վարչատարածք/ ու թալանել հարավային տարածքները, խաբեությամբ ձերբակալել իշխանաց-իշխան /բաթրիկ ալ բաթրիկա/ Բագրատ Բագրատունուն և ուղարկել խալիֆի նստավայր Սամարա, որտեղ էլ նրան մահապատժի են ենթարկել։ Սասունում ապաստանած Բագարատի որդիները՝ Աշոտը և Դավիթը, ապստամբեցին Յուսուֆի արաբական բանակի դեմ և ջախջախեցին նրանց։ Լեռնականների հաղթանակն այնքան փառահեղ ու տպավորիչ էր, որ Դավիթ Բագրատունու կերպարը հիմք հանդիսացավ հայոց ժողովրդական «Սասնա ծռեր» էպոսում գլխավոր հերոս՝ Սասունցի Դավիթի համար։

Ծանոթագրություններ

Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասունցի Դավիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 204 Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս 

Tags:

Սասնա Ծռեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի բուհերի ցանկՄեր թաղը (պատմվածաշար)Արարատի մարզՄիջին ականջի բորբոքումՁվարանի կիստաՕվկիանոսՌուդոլֆ Էրիխ ՌասպեՎարդանանց պատերազմԽոսրովի անտառ պետական արգելոցԵռանկյունՍինդրիկՆոր ՆախիջևանՊետական կառավարման ձևՀայկական գամփռԱվստրալիաԵրկրաշարժԻսպանիաԲարդիՎերք Հայաստանի (վեպ)ՇեշտԴիկլոֆենակԼյարդԿիպրոսՏաթևի վանքՍրտային անբավարարությունՏողադարձԵղջերուԵզդիներԴավիթ ՄուրադյանԿատուներՍերմնահեղուկՍիրտՉինաստանԱրիստոտելՎանա լիճԹթվածինՄիապետությունՈւսուցման մեթոդներՍեռական բազմացումԵրազՊղինձՍողոմոն ԹեհլիրյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՖեյսբուքՄաշկաբորբՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԱրքիմեդեսՄինչամուսնական սեքսԱստղՄիացյալ ԹագավորությունԴավիթ ԱնանյանՍայաթ-ՆովաՎիրուսներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՎաղարշապատԷլեկտրական հոսանքՊարզ նախադասությունՊարույր ՍևակՊյութագորասի թեորեմՀայկական ճարտարապետությունԱղասի ԱյվազյանԱլբերտ ԱզարյանՍաղմոսավանքՕրալ սեքսՀայկական մանրանկարչությունԷկզեմաՄրգաշատԹթուներԶապել ԵսայանՆախադասությունՀունաստանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱվարայրի ճակատամարտԻսլամՄայիսյան հերոսամարտեր🡆 More