Ռոստովի Համալսարանի Հիվանդանոցային Եւ Ամբիոնային Վիրաբուժության Կլինիկայի Շենք

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի շենք (ռուս.՝ Здание клиники госпитальной и кафедральной хирургии Ростовского (Варшавского) университета), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1890-ական թվականներին։ Շենքի նախագծի հեղինակը ենթադրաբար ճարտարապետ Ն.

Մ. Սոկոլովն է։ Մտնում է Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոցի շինություների համակառույցի մեջ։ 1916-1938 թվականներին, Վարշավայի համալսարանը Դոնի Ռոստով տարհանելուց հետո, շենքում աշխատել է վիրաբույժ Ն. Ի. Նապալկովը։ 1916-1941 թվականներին այստեղ աշխատել է վիրաբույժ Ն. Ա. Բոգորազը։ Ներկայումս սա Ռոստովի պետական բժշկական համալսարանի մասնաշենքերից մեկն է։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ։

Ռոստովի Համալսարանի Հիվանդանոցային Եւ Ամբիոնային Վիրաբուժության Կլինիկայի Շենք
Ռոստովի համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի շենք
Տեսակշենք
ԵրկիրՌոստովի Համալսարանի Հիվանդանոցային Եւ Ամբիոնային Վիրաբուժության Կլինիկայի Շենք Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ

Ճարտարապետություն

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի աղյուսե շենքն ունի երկու հարկ և բազմալանջ տանիք։ Ճակատները զարդարված են դասականության ոգով։ Առաջին և երկրորդ հարկերը կոպտատաշված են։ Ճակատների հորիզոնական բաժանումը կատարված է միջհարկային գոտու միջոցով։ Շենքի գլխավոր ճակատը համաչափ է, կենտրոնական մասում ընդգծվում է ելունով։ Լուսամուտատեղերն ուղղանկյունաձև են, երկրորդ հարկում զարդարված են դեկորատիվ պորտալներով։ Շենքի հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Հատակագծման համակարգը միջանցքային է՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Барановский Г. Юбилейный сборник сведений о деятельности бывших воспитанников института гражданских инженеров (строительного училища) 1842 - 1892 гг. — СПб, 1893. — С. 321—322.
  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-на-Дону, 1983. — С. 81—86, 89—92.

Tags:

Դոնի ՌոստովՆիկոլաևյան քաղաքային հիվանդանոցՌոստովի պետական բժշկական համալսարանՌուսաստանՌուսերենՎարշավայի համալսարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿարտոֆիլԻսրայել ՕրիՀանգԵղջերուԵրակների վարիկոզ լայնացումՔիշ (կղզի)Հակոբ ԿոջոյանԱնրի ՎեռնոյԳետՏողադարձԿալցիումի օքսիդԻսպանիաԱրմավիրի մարզԱզոտԹիթեռներՄինաս ԱվետիսյանԱրիստոտելՇաքարային դիաբետԱրևածաղիկԾիրանի փողըԼուսինԶուգահեռագիծՀայերեն հայհոյախոսությունԹութքԱրարատի մարզՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿապանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԲադերՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Բարդ ստորադասական նախադասությունՏոլմաՆեպտունՕրենսդիր իշխանությունԿուսաթաղանթԳարեգին ԲՀավասարասրուն սեղանԽՍՀՄ փլուզումՁայնավորներԱկնարկ (ժանր)ԷլեկտրոլիզՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Մովսես ԳորգիսյանՏիգրանաշենԱծական անունՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՍինգապուրԾիրանՆյարդային համակարգԱրարատԷջմիածնի Մայր ՏաճարԽաչքարԶանգվածի պահպանման օրենքՄատենադարանՄոնթե ՄելքոնյանՀայերենի այբուբենԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԳլխավոր էջԱրտույտների ագարակըՀայկական գորգԱնմոռուկ (խորհրդանիշ)Նոյյան տապանԵրեքնուկՍերմնահեղուկՂազախստանՈւղղանկյուն եռանկյունԳոյական անունՍպիտակավոր վանքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԿրծքավանդակի ցավՀամբարձում (տոն)ԻբուպրոֆենՕսմանյան կայսրությունՄիավորված ազգերի կազմակերպությունՍևանավանքՍահմանական եղանակՇեշտ🡆 More