Ռիխարդ Շտրաուս: գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր

Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864(1864-06-11), Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն - սեպտեմբերի 8, 1949(1949-09-08), Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուշ ռոմանտիզմի, և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001.

Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։

Ռիխարդ Շտրաուս
Ռիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ
Բնօրինակ անունգերմ.՝ Richard Strauss
Ի ծնե անունգերմ.՝ Richard Georg Strauss
Ծնվել էհունիսի 11, 1864(1864-06-11)[…]
Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն
ԵրկիրՌիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1949(1949-09-08)[…] (85 տարեկան)
Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԳարնիշ-Պարտենկիրխեն
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և սարդանա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, լիբրետիստ և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինPauline de Ahna?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
Ռիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ Richard Strauss Վիքիպահեստում

Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ, կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա, 200-ից ավելի երգ, երգչախմբային 27 ստեղծագործություն և 15 օպերա։

Կենսագրություն

Ծնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։

Ստեղծագործության համառոտ բնութագիր

Սկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։

Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը։

Պարգևներ

Ռիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ 
Ռիխարդ Շտրաուսի աստղը Վիեննայի Փառքի ճեմուղում

Ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝

  • Ճերմակ արծվի շքանշան (Սաքսոնիա-Վայմար, 1892)
  • Կառլոս III-ի շքանշան (Իսպանիա, 1898)
  • Երկաթե թագի շքանշան, III աստիճանի (Ավստրիա, 1900)
  • Կարմիր արծվի շքանշան, IV աստիճանի (Պրուսիա, 1902)
  • Արքայական թագի շքանշան, III աստիճանի (Պրուսիա, 1906)
  • 1903 (հոկտեմբերի 26), Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
  • 1907 (հունիսի 30), Պատվո լեգեոնի շքանշան, Croix de Chevalier, Փարիզ, Ֆրանսիա Officier, (14 հունիսի 1914 թ.)
  • 1909, ակադեմիկոսի կոչում (գեղարվեստի ակադեմիա, Բեռլին).
  • 1910 (նոյեմբերի 24), Մաքսիմիլիան Մեծի շքանշան գիտության և արվեստի համար (Բավարիա)
  • 1914 (հունիսի 24), Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում.
  • Փրկչի շքանշան (Հունաստան, 1924)
  • 1924 (հունիսի 12), Pour le Mérite («Վաստակի համար») շքանշան (Գերմանիա)
  • 1924, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
  • Դանեբորգի շքանշան (Դանիա, 1929)
  • 1932, Նյու Յորքի երաժշտական քոլեջի մեդալ.
  • 1936 (նոյեմբերի 5), թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ.
  • 1939 (քպրիլի 28), Թագի շքանշան (Բելգիա). հանձնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը անձամբ
  • 1949 (հունիսի 11), Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Պատկերասրահ

Փաստագրական ֆիլմեր Ռիխարդ Շտրաուսի մասին

  • 1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.
  • 1970: „Omnibus“ – Dance of the Seven Veils ՅուԹյուբում
  • 1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u. a.
  • 2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u. a.
  • 2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.
  • 2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.
  • 2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.
  • 2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)
  • 2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u. a.
  • 2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u. a.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Соловьёв Н. Ф.,— (1890–1907). «Штраус, Рихард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Dubal, David. "The Essential Canon of Classical Music, " North Point Press, 2003. ISBN 0-86547-664-0
  • Del Mar, Norman (1962). Richard Strauss. London: Barrie & Jenkins. ISBN 0-214-15735-0.
  • Gilliam, Bryan (1999). The Life of Richard Strauss. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-57895-7.
  • Gilliam, Bryan. «Richard Strauss», Grove Music Online ed. L. Macy (Accessed August 19, 2005), (доступ по подписке) Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Эта статья сильно отличается от опубликованной в словаре Гроува издания 1980 года; в частности, более детализирован анализ поведения Штрауса в Нацистский период.)
  • Kennedy, Michael. «Richard Strauss», The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. ISBN 1-56159-174-2
  • Kennedy, Michael (1999). Richard Strauss: Man, Musician, Enigma. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58173-7.
  • Osborne, Charles (1991). The Complete Operas of Richard Strauss. New York City: Da Capo Press. ISBN 0-306-80459-X.
  • Wilhelm, Kurt (1989). Richard Strauss: An Intimate Portrait. London: Thames & Hudson. ISBN 0-500-01459-0.
  • Del Mar, Norman (3 vols. 1962–1973). Richard Strauss: A Critical Commentary on his Life and Works. London: Barrie & Jenkins. 0-214-15735-0. Ithaca, New York: Cornell Univ Press, 1986. 0-8014-9319-6
  • Kennedy, Michael (2006). The Oxford Dictionary of Music, 985 pages, 0-19-861459-4
  • Murray, David (1998), "Richard Strauss", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. Three, pp. 565–575. London: Macmillan Publishers, Inc. 1998. 0-333-73432-7, 1-56159-228-5.
  • Tuchman, Barbara W. (1966, reprinted 1980). The Proud Tower chapter 6. Macmillan, London. 0-333-30645-7.
  • Youmans, Charles (2005). Richard Strauss's Orchestral Music and the German Intellectual Tradition: the Philosophical Roots of Musical Modernism. Bloomington: Indiana University Press. 0-253-34573-1.

Արտաքին հղումներ

Ռիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռիխարդ Շտրաուս հոդվածին
Ռիխարդ Շտրաուս: Կենսագրություն, Ստեղծագործության համառոտ բնութագիր, Պարգևներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շտրաուս» հոդվածին։

Tags:

Ռիխարդ Շտրաուս ԿենսագրությունՌիխարդ Շտրաուս Ստեղծագործության համառոտ բնութագիրՌիխարդ Շտրաուս ՊարգևներՌիխարդ Շտրաուս ՊատկերասրահՌիխարդ Շտրաուս Փաստագրական ֆիլմեր ի մասինՌիխարդ Շտրաուս ԾանոթագրություններՌիխարդ Շտրաուս ԳրականությունՌիխարդ Շտրաուս Արտաքին հղումներՌիխարդ Շտրաուս18641949d:Q127043d:Q13894Բավարիայի թագավորությունԳերմանական միությունԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԷլեկտրա (օպերա)Հունիսի 11ՄյունխենՉորս վերջին երգերՍեպտեմբերի 8Սթենլի ԿուբրիկՎարդի ասպետըՕպերա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկ (մարդ)Մաշկային հիվանդություններՈւկրաինաՖեռնան ՄագելանՍպիտակ ձին (պատմվածք)Աբովյան (քաղաք)Զվարթնոցի տաճարՀականիշԱուտիզմՀայ-վրացական պատերազմՍևրի պայմանագիրՄակբայՆաիրի ԶարյանԳաստրիտԱշտարակ (քաղաք)ՏոլմաՍակրավորՄեր հայրենիքՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայկական ատոմային էլեկտրակայանԱրցախի ՀանրապետությունՀայերեն հայհոյախոսությունԱրեգակնային համակարգtgpa2Աղմուկ ականջներումԻնդոնեզիաՄիքայել ԱլիմյանՀայկական մշակույթՀավասարասրուն սեղանՄատյան ողբերգությանԵրազահանԽաչքարԼևոն Տեր-ՊետրոսյանԺենգյալով հացԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՄարդու աչքՁիՀղիություն (մարդ)Հայկական հարցՓիղՀայկական դրամՋրծաղիկԼենկթեմուրՀայկական գամփռԱրմեն Տիգրանյան (երգահան)ՎանՇնչառությունՀովհաննավանքԱծական անունՍեբաստիան ՄարոքինՀեշտոցի սնկային վարակԳենետիկ հիվանդություններՔրիստափոր ԿոլումբոսՀայոց լեզվի պատմությունՈրովայնային ցավSWOT վերլուծությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԷրեբունի ամրոցԽոր ՎիրապՀնդկաստանՏորք ԱնգեղՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎիտամինՀամո ՍահյանՆոյԱզգային ժողովրդավարական բևեռՆորավանքԱծանցյալՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրեգակԵրեխայի իրավունքներՀեշտոցային արտադրությունՍուրբ ծնունդԱմերիկաԱրտաշեսյաններԲարդ համադասական նախադասություն🡆 More