Ռագնար Լոդբրոկ

Ռագնար Լոդբրոկ (lod-ճակատագիր, brog- դրոշ) պատմվում է, որ նրա բանակի դրոշի վրա պատկերված էր Օդինի ագռավը ՝ թևով ցույց տալով արշավանքի ուղղությունը, մահապատժի է ենթարկվել 865 թվականին, կիսադիցաբանական կերպար է, դանիացի կոնունգ Ինգլինգների սերնդի ներկայացուցիչ, Բյորնի ՝ Մունսյո դինաստիայի հիմնադրի հայրը։

Ռագնար Լոդբրոկ
Ragnarr Loðbrók
Դանիայի առասպելական արքա
Ռագնար Լոդբրոկ
Ծնվել է՝9-րդ դար
ԾննդավայրՍկանդինավիա
Մահացել է՝մոտ 9-րդ դար
Վախճանի վայրՆորթումբրիա, Միացյալ Թագավորություն
Ազգությունվիկինգ
ՈւղեկիցԼագերտա, Տորա Գոտլանդից, Ասլոուկ
ՏոհմScylding?, Մունսյո դինաստիա և Yngling?
Վիկինգներ
ՀայրSigurd Hring?
ԵրեխաներԲյորն Երկաթակող, Ուբբա, Հվիցերկ, Սիգուրդ Օձաչյա, Իվար Անոսկր, Halfdan Ragnarsson? և Rognvald Ragnarsson?

Առասպելական կենսագրություն

Հուսալի աղբյուրներ, որոնք փաստում են Ռագնարի գոյությունը, չկան։ Հիմանականում՝ նրա կյանքի գլխավոր իրադարձությունների և գործունեության մասին իմանում ենք սկանդինավյան սագաներից, որոնք պատմում են ՝ ինչպես էր կազմակերպում վերջինս իր արշավանքներն ու ծովային մարտերը։ Կարծում են, որ պատմական Ռագնարը (եթե եղել է) գործել է IX դարի առաջին կեսին և եղել է Դանիայի ամենամեծ ազդեցություն ունեցող ռազմական առաջնորդներից մեկը։ Հավանական է, որ նա եղել է Սիգուրդ Մատանու որդին։ Մականվան հետ կապված լեգենդը այն է, որ Ռագնարը հագել է հատուկ կաշվե տաբատներ, որոնք կարվել են կնոջ՝ Լագերտայի կողմից, և կատարել թալիսմանի դեր։

Ռագնարի հետ կապված գլխավոր իրադարձությունը Ֆրանսիայի վրա հարձակվելն ու Փարիզը, 845 թվականին, գրավելն է, նաև Նորտումբիայի վրա հարձակումը 865 թվականին։ Դեպի Փարիզ արշավանքի ժամանակ նա ղեկավորում էր 120 նավից և 5000 զինվորից կազմված էսկադրան՝ Սենի հոսանքով բարձրացող։ Քաղաքը գրավվեց վիկինգների կողմից, իսկ արևմտաֆրանկիայի արքան՝ Կարլ Ճաղատը, որպեզսի ապահովագրի Փարիզը ավերումից, վճարեց 7000 ֆունտ արծաթ։ Չնայած Ռագնարը պահեց իր խոսքը և թողեց Փարիզը առանց ավերակների, սակայն հետդարձին հյուսիսային Ֆրանսիան ամբողջովին թալանեց։ Համարվում է, որ Ռագնարը գրավեց Փարիզը 845 թվականի մարտի 28-ին։

Ռագնար Լոդբրոկ 
Ռագնար Լոդբրոկի մահը

865 թվականին, Բրիտանիա արշավանքի ժամանակ, Ռագնարի նավը Նորտումբրիայում խրվեց ծանծաղուտի մեջ։ Նրա բանակը ջախջախվեց, իսկ ինքը գերի ընկավ և Էլլա II արքայի հրամանով ՝ նետվեց թունավոր օձերով լի փոսը, որտեղ մահացավ տանջալի մահով։ Լեգենդները պատմում են, որ մեռնելիս Ռագնարը գոչեց.«Ինչպե՜ս կխռխռացնեին իմ հարազատ գոճիները ՝ իմանալով, ինչպիսին է իմ՝ ծեր վարազի, վիճակը»։ Այդպես նա զգուշացրեց Էլլային, որ իր գոճիները, գտնվելով Շվեդիայում, վրեժ կլուծեն հոր համար։

Համաձայն միֆերի, Ռագնարի բազմաթիվ որդիները (Իվր, Բյորն և այլք) 867 թվականին ներխուժեցին Անգլիա, վրեժ լուծեցին հոր մահվան համար և սկիզբը դրեցին կղզու դանիական նվաճման։ Ռագնարի որդիները գերի վերցրին, իսկ հետո մահապատժի ենթարկեցին արքա Էլլային, որը մահացավ սարսափելի տանջանքների մեջ։ Նորտումբրիայի թագավորությունը, Մյորսիան և Արևելյան Անգլիան թալանվեցին։ Ի վերջո՝ Ռագնարի սերնդին կանգնեցրեց Ալֆրեդ Ուեսեկսցին՝ ջախջախելով նրանց զորքը 878 թվականին։

Ընտանիք

  • Լագերտայի հետ ամուսնությունից (Hlaðgerðr):
    • Որդի Ֆրինդլեյվ
    • երկու անհայտ անուններով աղջիկ
  • Երկրորդ ամուսնությունից Գոտլանդցի Տորայի հետ (Þóra Borgarhjǫrtr)
    • Էյրիկ
    • Ագնար
  • Ասլաուգից (Áslaug Sigurðardóttir) որդիներ։
  • որդիներ և դուստր անհայր անուններով մայրերից։
    • Ուբա (մահացել է 878)
    • Հարալդ
    • Հալֆդան (Դուբլինի արքա) (մահացել է 877)
    • Ուլվ
    • Ռագնհիլդ

Որդիներից յուրաքանչյուրը ժառանգության տերն էր և կրել է կոնունգի տիտղոսը։

Ժամանակակից արվեստում

Գրականության մեջ
  • Ռագնար Լոդբրոկ - Հարի Հարիսոնի «Մուրճ և խաչ» գրքի հերոսներից մեկը,
  • Ռագնար Լոդբրոկ - Ջեկ Լոնդոնի «Միջաստղային թափառական» գրքի հերոս,
  • Ռագնար Լոդբրոկ - Էդիսոն Մարշալի «Վիկինգ» գրքի հերոսներից մեկը,
  • Ռագնար Լոդբրոկ -Մարիա Սեմյոնովնայի «Երկու արքա» պատմության հերոսներից մեկը,
  • Ռագնար Լոդբրոկ - Ալեքսանդր Մազինի «Վիկինգ» սագայի հերոսներից մեկը
Կինոյում
Խաղերում
  • Crusader Kings II խաղում գործող կերպար չէ։ Սկսվում են գործողությունները նրա որդիների ՝ Անգլիան գրավելով և Էլլայից վրեժ լուծելով։
  • Sid Meier’s Civilization III «Քաղաքակրթություն» սերիայում. Play the World и Sid Meier’s Civilization IV: Warlords Ռագնարը գլխավորում է վիկինգների քաղաքակրթությունը։
  • Mount & Blade խաղում Նորդերի թագավությունը գլխավորում է արքա Ռագնարը
  • Mount & Blade : Warband-Viking Conquest.
  • Rune խաղի գլխավոր հերոսը հանդիսանում է Ռագնարը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռագնար Լոդբրոկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Լոդբրոկ» հոդվածին։

Tags:

Ռագնար Լոդբրոկ Առասպելական կենսագրությունՌագնար Լոդբրոկ ԸնտանիքՌագնար Լոդբրոկ Ժամանակակից արվեստումՌագնար Լոդբրոկ ԾանոթագրություններՌագնար Լոդբրոկ Արտաքին հղումներՌագնար Լոդբրոկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երվանդ ԱզատյանՎերածնունդԿոմիտասԲյուզանդական կայսրությունԲրուցելոզԱստվածային կատակերգությունԱմբոխները խելագարվածԱբու-Լալա Մահարի (պոեմ)Ջոան ՌոուլինգԱրշակ ԲՊարբերական աղյուսակԱղբյուր ՍերոբԱրյունահոսությունԻսլամԱռողջ ապրելակերպՕլիմպոսի աստվածներՏիգրան ԵրվանդյանՀամո ՍահյանՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀունաստանԿոտորակ (մաթեմատիկա)Միացյալ ԹագավորությունՍինգապուրԷրեբունի ամրոցԱլբերտ ԱյնշտայնԿուսաթաղանթԴուայթ ԷյզենհաուերՀատկացուցիչՏնտեսական աճԱրամ ԱսատրյանՏիգրան ՊետրոսյանԴժոխք (Աստվածային կատակերգություն)Ստեփան Զորյան (գրող)Վիտամին B6ԱվստրիաԿռունկներԵղանակի քերականական կարգԱրեգակԱստվածԹբիլիսիԱրտավազդ (մրցանակ)ՀեմոգլոբինԱշոտ ՆավասարդյանԻրանԿաթոլիկ եկեղեցիՀայ գրերի գյուտՀարավային ԱմերիկաՍողուններԱդրբեջանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱուտիզմՀայկական ֆիլմերի ցանկԻոսիֆ ՍտալինԷջմիածնի Մայր ՏաճարՀայրենական մեծ պատերազմՀեպատիտ BԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿապանԵղիշե ՉարենցՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԿանադաՀրայր ԴժոխքՇտերնի անվան կոնսերվատորիաՁեռքբերովի անօգնականությունՍևանի իշխանՀուլիոս ԿեսարՄարտի 27ԲացահայտիչՖարինգիտՀայաստանի կուսակցությունների ցանկՄոլորակԲաժանարարների աղյուսակԵղնջացանՀինգերորդ շարասյունԳլխուղեղի ուռուցքՀայաստանի ՍահմանադրությունԹորոս ՌոսլինՊետությունԱրտաշես Ա🡆 More