Ջերմունակություն

Ջերմունակություն, ֆիզիկական մեծություն, ցույց է տալիս մարմնի ստացած ΔQ անվերջ փոքր ջերմաքանակի հարաբերությունը ջերմաստիճանի ΔT համապատասխան աճին։ Սովորաբար նշանակվում է C տառով.

։

Միավորների միջազգային համակարգում ջերմունակության չափման միավորը Ջ/Կ է։

Տեսակարար ջերմունակություն

Տեսակարար ջերմունակություն է կոչվում նյութի միավոր քանակին վերագրվող ջերմունակությունը։ Նյութի քանակը հնարավոր է չափել կիլոգրամով, մետր- խորանարդով կամ մոլով։ Կախված թե որ քանակական միավորին է վերաբերում ջերմունակությունը, տարբերակում են զանգվածային, ծավալային և մոլային ջերմունակություններ։

Զանգվածային ջերմունակությունը (С) սովորաբար կոչվում է պարզապես տեսակարար ջերմունակություն։ Դա այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել միավոր զանգվածով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-կիլոգրամ-Կելվինով՝ Ջ•կգ−1•Կ−1։

Ծավալային ջերմունակությունը (С′) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է տալ միավոր ծավալով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄՀ-ում օգտագործվում է Ջոուլ-մետր-խորանարդ-Կելվին՝ Ջ•մ−3•Կ−1 չափման միավորը։

Մոլային ջերմունակությունը (Сμ) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել 1 մոլ նյութին՝ ջերմաստիճանը մեկ միավորով բարձրացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-մոլ-Կելվինով՝ Ջ/(մոլ•Կ)։

Ջերմունակություն տարբեր պրոցեսների և նյութի տարբեր վիճակների դեպքում

Ջերմունակության հասկացությունը որոշվում է ինչպես տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերի (պինդ մարմինների, հեղուկների, գազերի), այնպես էլ՝ մասնիկների և քվազիմասնիկների հավաքածուների համար (մետաղների ֆիզիկայում, օրինակ, խոսում են էլեկտրոնային գազի ջերմունակության մասին)։

Օրինակ, գազերի մոլեկուլային-կինետիկ տեսությունում ցույց է տրվում, որ i ազատության աստիճաններով իդեալական գազի մոլային ջերմունակությունը հաստատուն ծավալի դեպքում (մեկ մոլ իդեալական գազի համար) հավասար է

    Ջերմունակություն 

որտեղ R ≈ 8,31 Ջ/(մոլ•Կ)-ն համապիտանի գազային հաստատունն է։

Հաստատուն ճնշման դեպքում

    Ջերմունակություն ։

Մի ագրեգատային վիճակից մյուսին անցնելը յուրաքանչյուր նյութի համար ուղեկցվում է ջերմունակության թռիչքային փոփոխությամբ, որը տեղի է ունենում փոխակերպման կոնկրետ ջերմաստիճանային կետում՝ հալման ջերմաստիճանում (անցում պինդ վիճակից հեղուկի), եռման ջերմաստիճանում (անցում հեղուկ վիճակից գազայինի) և համապատասխան հակադարձ փոխակերպումների՝ սառեցման և կոնդենսացիայի դեպքում։

Տեղեկատուներում սովորաբար նյութերի տեսակարար ջերմունակությունները տրվում են հաստատուն ճնշման դեպքում։ Հեղուկ ջրի տեսակարար ջերմունակությունը նորմալ պայմաններում 4200 Ջ/(կգ•Կ) է, սառույցինը՝ 2100 Ջ/(կգ•Կ)։

Ջերմունակության տեսություն

Ջերմունակություն 
Դեբայի և Էյնշտեյնի մոդելների համեմատությունը պինդ մարմնի ջերմունակության համար։

Պինդ մարմնի ջերմունակության մի քանի տեսություններ գոյություն ունեն.

  • Դյուլոնգ-Պտիի և Ջոուլ-Կոպի օրենքները։ Երկու օրենքներն էլ արտածվել են դասական պատկերացումներից և որոշակի ճշտությամբ գործում են միայն նորմալ ջերմաստիճանների դեպքում (մոտ 15 °C-ից մինչև 100 °C)։
  • Էյնշտեյնի ջերմունակության տեսությունը։ Քվանտային օրենքների առաջին կիրառումը և ջերմունակության նկարագրությունը։
  • Դեբայի ջերմունակությունների քվանտային տեսությունը։ Տալիս է ամենաամբողջական նկարագրությունը և լավ համաձայնեցվում է փորձի հետ։

Չփոխազդող մասնիկների համակարգի (օրինակ՝ իդեալական գազի) ջերմունակությունը որոշվում է մասնիկների ազատության աստիճաններով։

Ծանոթագրություններ

Tags:

Ջերմունակություն Տեսակարար ջերմունակությունՋերմունակություն տարբեր պրոցեսների և նյութի տարբեր վիճակների դեպքումՋերմունակություն Ջերմունակության տեսությունՋերմունակություն ԾանոթագրություններՋերմունակությունՋերմաստիճանՖիզիկական մեծություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հնդեվրոպական լեզուներՀարսնացու հյուսիսիցՀավասարասրուն սեղանԳրիգոր ԼուսավորիչՍրտի ռիթմի խանգարումներՄհեր ՄկրտչյանԱպրոքսիմացիաՏիգրան ԱվինյանՊորտուգալիաՇեշտԶատկի ավանդույթներՇիրակի մարզԱստվածԳրիգոր ՆարեկացիՎահագնՔարահունջՀայկական թատրոնԱրեգակՀին ՀունաստանՄիքայել ՆալբանդյանՇտերնի անվան կոնսերվատորիաԳառնու հեթանոսական տաճարԴիլիջանՍտորոգյալԵհովայի վկաներՁեռքբերովի անօգնականությունՕսմանյան կայսրությունԵնթակաԲելառուսԿաթոլիկ եկեղեցիՄեր հայրենիքԱզատի ջրամբարՄարտՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀեռուստատեսային կենտրոնՀին ԿտակարանԿենդանիների հատկանիշների ցանկԿանոնավոր եռանկյունՆապաստակներՏավուշի մարզՁիԼիբանանՈրոշիչԴաշտանԱռիթմիաՆորավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎանՌամադան (ամիս)Աբու-Լալա Մահարի (պոեմ)SWOT վերլուծությունԱրհեստական բանականությունՊապ թեստՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԿաթնասուններԱգաթա ՔրիստիԺենգյալով հացՄեղուներՏրդատ ԳՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄխիթար ԳոշԲացահայտիչՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՄարմնի զանգվածի ինդեքսԱբովյան (քաղաք)BBC WorldwideԱստիգմատիզմՈրոնողական ռոբոտՀրեաներԱմոթույքԹերենս ՋեյՀյուսիսային ԱմերիկաՀոլոքոստՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՎիկտոր ՀամբարձումյանՍտենտավորումԱրյան ընդհանուր հետազոտությունԱրծիվներ🡆 More