Ջերեմի Բերնարդ Քորբին (մայիսի 26, 1949(1949-05-26), Չիպպենեմ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, ով Լեյբորիստական կուսակցության և ընդդիմության առաջնորդն էր 2015 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2020 թվականը։ Նա Խորհրդարանի անդամ է (ԽԱ) 1983 թվականից։
Քաղաքականության հետ մեկտեղ նա աշխատել է որպես առևտրային միության ներկայացուցիչ։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է, երբ նա 1974 թվականին ընտրվել է Հարինգեյի խորհրդի անդամ, հետագայում նա եղել է Լեյբորիստական կուսակցության Հորսնիի մասնաճյուղի քարտուղար և այս պաշտոնում մնացել է մինչև պատգամավոր դառնալը Իսլինգթոն Նորթից։
Որպես բեքբենչ դեպուտատ նա հայտնի է եղել իր ակտիվությամբ և անհնազանդությամբ, հաճախ դեմ քվեարկելով Լեյբորիստների առաջարկներին, ներառյալ երբ կուսակցությունը իշխանության մաս էր Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի ժամանակ։ Որպես Լեյբորիստների առաջնորդ, Կորբինը կողմնակից է վերականգնել ազգային ծառայություններ և առողջապահության ոլորտում ներդրումները սկսած 2010 թվականին և կողմնակից է, որպեսզի ապապետականացվեն ազգային կազմակերպությունները և երկաթուղին։ Երկար ժամանակ է նա հակապատերազմական և հակամիջուկային շարժումների ակտիվիստ է, Քորբինը նաև սատարում է այլ երկրների գործերին չմիջամտման քաղաքականությանը։ Նա եղել է հակապատերազմական և սոցիալիստական խմբավորումների անդամ մինչև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ դառնալը։
Երբ լեյբորիստները պարտություն կրեցին 2015 թվականին և հրաժարական տվեց լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբանդը, Քորբինը դրեց իր թեկնածությունը Լեյբորիստական կուսակցության առաջնորդի ընտրություններում։ Նա ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 2015 թվականի սեպտեմբերին առաջին փուլով` հավաքելով ձայների 59,5%-ը։
2016 թվականի սեպտեմբերին Քորբինը վերընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ` հավաքելով ձայների 61,8%-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Քորբին» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջերեմի Քորբին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.