Ջեյմս Բյուքանան (անգլ.՝ James McGill Buchanan Jr., հոկտեմբերի 3, 1919(1919-10-03), Մերֆրիսբորո, Թենեսի, ԱՄՆ - հունվարի 9, 2013(2013-01-09), Բլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական և քաղաքական որոշումների ընդունման տեսության պայմանագրային և սահմանադրական հիմքերի ուսումնասիրությունների համար (1986)։ Համարվում է նոր քաղաքատնտեսական դպրոցի հիմնադիրներից մեկը։
Սովորել է Թենեսիի համալսարանում։ Դոկտորի աստիճանն ստացել է Չիկագոյի համալսարանում։ Դասավանդել է Թենեսիի, Ֆլորիդայի և Վիրջինիայի համալսարաններում։ 1962 թ. Գ․ Տալոկի հետ համատեղ հրատարակել է «Համաձայնության հաշվարկ» (անգլ.՝ The Calculus of Consent) աշխատությունը, որտեղ վերլուծել է տնտեսագիտական որոշումների ընդունման գործընթացը տնտեսագիտական և քաղաքական խառը մեթոդներով։
1964 թ. եղել է «Հասարակական ընտրություն» միության նախագահը։ Ֆ․ Սեյդմանի (1988) և Ա․ Սմիթի մրցանակների (1991) դափնեկիր։ Գիտնականի պատվին է կոչվել Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի քաղաքատնտեսության կենտրոնը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բյուքանան Կրտսեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջեյմս Բյուքանան Կրտսեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.