Պետրոլոգիա

Պետրոլոգիա (հուն․՝ πέτρος-ից՝ «քար»), գիտություն, որ ուսումնասիրում է ապարները։

Պատմություն

Հանքաբանության առաջին համակարգված գիրքը գրել է Ագրիկոլան XVI դարում։ Գիրքը գրված է լատիներեն և կոչվում է «De Natura Fossilium» («Բրածոների բնությունը»)։ «Բրածո» բառն այն ժամանակ նշանակում Էր «փորված-հանված իր» և ընդգրկում Էր գլխավորապես հանքաքարերն ու ապարները։ Իր գրվածքներում Ագրիկոլան ավելի շատ հիմնվում Էր սեփական դիտարկումների, քան մտահայեցական կամ ցանկալի դատողությունների վրա, ինչը բնորոշ Էր հին հույների, իսկ հետագայում նաև՝ ալքիմիկոսների երկերին։ XVIII դարում Լուսավորության դարաշրջանը շատ մտածողների մղեց խորհելու Երկրի և ապարների ծագման մասին։ Վեճ ծագեց Աբրահամ Վեռների գլխավորած նեպտունականների և Ջեյմս Հաթոնի գլխավորած պլուտոնականների միջև, որոնք ապարների մի մասին անվերապահորեն հրաբխային ծագում Էին վերագրում։ Եվրոպայի գիտնականները բաժանվել Էին երկու ճամբարի։ XVIII դարի վերջերից ճանապարհորդելը հեշտացավ, և գիտնականները հնարավորություն ստացան անմիջականորեն հետազոտել ապարների տարբեր տեսակներ՝ տարբեր վայրերում։ 1830 թ Չառլզ Լայելը հրապարակեց իր «Երկրաբանության հիմունքները» հիմնարար աշխատությունը։ Այդ գրքի ազդեցությամբ մյուս երկրաբաններն արձագանքեցին Երկրի զարգացման դանդաղ, աստիճանական բնույթի վերաբերյալ Լայելի հայացքներին։

Երկրաբանական քարտեզներ

Պետրոլոգիա 
Սմիթի քարտեզը

Առաջին երկրաբանական քարտեզները հրատարակվել են XIX դարի սկզբներին։ Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ռելիեֆի առանձնահատկությունները, օրինակ՝ լեռները կամ ճանապարհները, ինչպես նաև մակերևույթին երևացող տարբեր ապարները, որոնց տարիքների տարբերությունները նշելու համար օգտագործվում են տարբեր գույներ։ Բրիտանիայի առաջին երկրաբանական քարտեզը հրատարակել է Ուիլյամ Սմիթը 1815 թ։

Ապարներ ջրից

Պետրոլոգիա 
Աբրահամ Վեռներ

Գերմանացի երկրաբան Աբրահամ Վեռները (17501817) առաջ է քաշել նեպտունականության գաղափարները։ Նեպտունականները հակադրվում էին պլուտոնականներին։ Ըստ նեպտունականների՝ քիմիական նյութերը, որոնցից կազմավորվել են ապարները, լուծված են եղել օվկիանոսի ջրում, և բոլոր ապարները, ներառյալ նաև բազալտը, առաջացել են այդ լուծույթից։ Վեռների համբավը տարածվում էր նրա պերճալեզու դասախոսությունների և ուսանողների նվիրված աշխատանքի շնորհիվ։

Հետազոտումը

Ապարագետի մանրադիտակ

Այս մանրադիտակով ապարները հետազոտվում են բևեռացած լույսի օգնությամբ։ Բևեռացուցիչներից մեկն ապարի շերտիկի ներքևում է, մյուսը՝ վերևում։ Յուրաքանչյուր տեսակի հանքաքարի բյուրեղները յուրովի են ազդում լույսի վրա, հետևաբար օպտիկական հատկանիշները ևս կարելի է օգտագործել որպես հանքաքարը տարբերակելու միջոց։

Բևեռացուցիչների օգտագործումը

Ապարների բարակ շերտերի տարբերակման համար ապարագետն օգտագործում է բևեռացած լույս և ուսումնասիրում հանքաքարերի գույները, կազմվածքն ու ներքին փոխադարձ կապերը։ Խաչվող բևեռացուցիչն ավելացնելով՝ երևում են ինտերֆերենցիոն գույներ, որոնք հեշտացնում են տարբերակումը։

Բյուրեղների հետազոտումը ռենտգենյան ճառագայթներով

Բյուրեղների մասնիկները հետազոտելու համար օգտագործում են ռենտգենյան ճառագայթներ, որոնք բյուրեղը կազմող ատոմների շերտերի միջակայքը բեկում են տարբեր անկյուններով։ Ճառագայթների ցրված փնջերը որոշ ուղղություններում լինում են միևնույն փուլում և միմյանց ուժեղացնելով՝ լուսազգայուն թիթեղի վրա առաջացնում են սև բիծ։ Արդյունքում յուրաքանչյուր հանքաքարի համար ստացվում է բյուրեղի ներքին կառուցվածքին բնորոշ եզակի դիֆրակցիոն պատկեր։

Tags:

Պետրոլոգիա ՊատմությունՊետրոլոգիա ՀետազոտումըՊետրոլոգիաԱպարՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲնավորությունԱրաբոԱրգենտինաՀայաստանի ՍահմանադրությունՄարմնի զանգվածի ինդեքսՈրովայնային ցավԱրագիլներԱդոլֆ ՀիտլերԿաթնասուններՄարս (մոլորակ)ԵրկիրՁեռնաշարժությունՍև արագիլՎագինիզմՄարտի 29Օլիմպոսի աստվածներԻբուպրոֆենՖաշիզմԵռանկյունՄեգաբատԿասկադ համալիրՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿարմիր քամիՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱլբերտ ԱյնշտայնՉինական մեծ պարիսպՊապ թեստՍիրտՍյունիքի մարզԱկսել ԲակունցՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՊարացետամոլԹութքՀայկական լեռնաշխարհԱրվեստԽոսրովի անտառ պետական արգելոցՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ԵրուսաղեմԳեղարդՖարինգիտՍրտամկանի ինֆարկտԼոռու մարզԼուսինԱրտաշեսյանների թագավորությունԽաչակրաց արշավանքներԿառավարում (տնտեսագիտություն)Նյարդային համակարգԵրիկամՎատիկանԹթվածինՀին ԵգիպտոսԻսպանիաԲարորակ ուռուցքներՀայաստանի տնտեսությունԻտալիաՀինդուիզմՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրմավիրի մարզԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՄարդու առնանդամԱսկարիդոզՊահքԱբեղախոտՖուտբոլի աշխարհի առաջնությունՖոսֆորԱծանցյալՏաթևի վանքԲարդ համադասական նախադասությունԿոնՀամասեռականությունՀայկական անձնագիրՀայկական խոհանոցԵղվարդՌուսական կայսրությունԱռյուծՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՀրեաներ🡆 More