Հեռուստասերիալ Պենտհաուս

«Պենտհաուս» (կորեերեն՝ 펜트하우, անգլ.՝ The Penthouse: War in Life), հարավկորեական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում են Լի Ջի Ան, Կիմ Սո Յոնը, Իյուջինը, Ում Կի Ջունը, Յուն Չոն Հունը և Փաք Ին Սոկը։ Հեռուստասերիալը, նկարահանված Ջու Դոն Մինի և գրված Քիմ Սուն Օկի կողմից, պատմում է անշարժ գույքի և կրթության համար պատերազմի, առաջինը լինելու մասին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ SBS հեռուստաալիքով։ Առաջին թիզերը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Երկրորդ եթերաշրջանի թիզերը թողարկվել է 2021 թվականի հունվարի 12-ին։

Պենտհաուս
Изображение логотипа
Ժանրմելոդրամա, Suspense thriller?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա
ԵրկիրՀեռուստասերիալ Պենտհաուս Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Քին Սան-յուն, Յուջին, Կիմ Սո Յոն, Օմ Գի Ջուն, Yun Jong-hun?, Shin Eun-kyung?, Bong Tae-gyu? և Yoon Joo-hee?
ՍցենարիստKim Soon-ok?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ48
Էկրաններին էհոկտեմբերի 26, 2020-ից սեպտեմբերի 10, 2021
ՀեռուստաալիքSBS TV?
ԸնկերությունStudio S? և Chorokbaem Media?
ՀաջորդThe Penthouse 2: War in Life? և The Penthouse 3: War in Life?
Պաշտոնական կայքէջ

1-ին եթերաշրջանի ավարտին հեռուստասերիալն 5,3 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 9-րդ հորիզոնականը։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 21 անգամ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հունվարի 5-ը։

Ըստ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ավարտի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի, հեռուստասերիալը՝ 5, 69 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 8-րդ հորիզոնականը։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 13 անգամ՝ 2021 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը։

Եթերաշրջաններ

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
121Հոկտեմբերի 26, 2020 (2020-10-26)Հունվարի 5, 2021 (2021-01-05)
213Փետրվարի 19, 2021 (2021-02-19)Ապրիլի 2, 2021 (2021-04-02)

Սյուժե

Առաջին եթերաշրջան

«Պենտհաուսը» պատմում է Հերա պալատում ապրող հարուստ ընտանիքների և Չեոանգա արվեստի դպրոցում սովորող նրանց երեխաների պատմությունը։

Շիմ Սու Րյոնը ողբերգական անցյալով էլեգանտ և հարուստ կին է։ Նրա ամուսինը՝ Ջու Դանթեն, հաջողակ բիզնեսմեն է։ Հետագայում նա իմանում է, որ ամուսինն իրենից ինչ-որ բան է թաքցնում։

Օ Յուն Հին հասարակ ընտանիքից է։ Նա ավագ դպրոցից վատ հարաբերությունների մեջ է Չոն Սու Ջինի հետ։ Չոն Սու Ջինը հայտնի սոպրանո է, որի հայրը Չեոանգա արվեստի դպրոցի տնօրենն է։ Նրանք և Հա Յուն Չոլը գտնվում են սիրային եռանկյունու մեջ։

Այս երեք կանայք պատրաստ են ամեն բան անել իրենց երեխաների համար։ Սակայն, նրանց կյանքը սկսվում է կործանվել, երբ խորհրդավոր մի աղջիկ՝ Մին Սոլ Ան, Հերա պալատում երեկույթի ժամանակ ընկնում է Հերա աստվածուհու արձանի վրա և մահանում է։ Հերա պալատի բնակիչները փորձում են թաքցնել այն փաստը, որ աղջիկը մահացել է պալատի տարածքում, ինչպես նաև սկսում են միմյանց կասկածել աղջկա սպանության մեջ։

Երկրորդ եթերաշրջան

«Պենտհաուսի» երկրորդ եթերաշրջանը կենտրոնացած է Շիմ Սու Րյոնի գաղտնիքի, Չոն Սու Ջինի վրեժի և Հերա պալատի երեխաների վրա, որոնք ցանկանում են լավագույնը լինել Չեոանգա արվեստի դպրոցում և դպրոցի փառատոնի ժամանակ հաղթել գլխավոր մրցանակը

Արտադրություն

Զարգացում

Հեռուստասերիալի արտադրության համար ծախսվել է 31 միլիարդ վոն՝ յուրաքանչյուր սերիայի համար 670 միլիոն վոն։ 2019 թվականի սեպտեմբերին սկսվել է հեռուստասերիալի պլանավորումն ու նախապատրաստումը։

Առաջին եթերաշրջանն երկարաձգվել է ևս մեկ սերիայով, որպեսզի այն ավարտվի երեքշաբթի օրը։

2020 թվական նոյեմբերին հեռուստասերիալն պաշտոնապես երկարաձգվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով՝ յուրաքանչյուրում 12 սերիա։ Նաև հայտարարվել է, որ եզրափակիչ եթերաշրջանները եթեր են հեռարձակվելու ուրբաթ և շաբաթ օրերին, ի տարբերություն առաջին եթերաշրջանի, որի սերիաները ցուցադրվել են երկուշաբթի և շաբաթ օրերին։

Քասթինգ

Իյուջին ստացել է հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ հինգ տարի դադարից հետո։ Հեռուստասերիալի քասթինը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին և ավարտվել է 2020 թվականի հունվարին։ Սկզբնապես 2020 թվականի փետրվարին պլանավորված սցենարի ընթերցումը հետաձգվել է մինչև նույն թվականի մարտը՝ COVID-19 համավարակի պատճառով։ Ում Կի Ջունը միացել է դերասանական կազմին ապրիլին։

Նկարահանումներ

Նկարահանումները դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին, քանի որ երկրորդ պլանի դերասաններից մեկի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Հաջորդ օրը հաստատվել է, որ Ում Կի Ջունի, Փաք Ին Սոկի և Բոն Տե Գյուի թեստերը բացասական են։

Թողարկում

Առաջին թիզերը ցուցադրվել է SBS հեռուստաալիքի եթերով 2020 թվականի սեպտեմբերի 22-ին։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին SBS TV-ով և ցուցադրվել է յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 19-ին և ցուցադրվել է յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին։

Սաունդթրեք

1-ին եթերաշրջան

Պենտհաուս
Ժանրմելոդրամա, Suspense thriller?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա
Տևողություն97:27
Լեզու
  • Կորեերեն
  • Անգլերեն
Լեյբլ
  • THEGROOVE Company
  • Dreamus
Թողարկվել է 2021 թվականի փետրվարի 3-ին
# Անվանում Տևողություն
1. «Life»   3:34
2. «Crown»   3:03
3. «Desire»   4:12
4. «You left to me (Feat. O'z Mood)» (내게 남은 그대 (Feat. 오즈무드)) 3:21
5. «Higher»   3:47
6. «Penthouse» (펜트하우스) 3:06
7. «A Blinded Person By Greed» (탐욕에 눈이 먼 자) 2:45
8. «Time To Reveal The Truth» (진실을 밝힐 시간) 3:35
9. «A Place Dizzyingly High And Distant» (아찔하게 높고 아득하게 먼 그 곳) 3:18
10. «Their Own World» (그들만의 세상) 4:23
11. «Heart Filled With Tears» (눈물로 채워진 심장) 3:39
12. «Schadenfreude» (샤덴프로이데) 3:34
13. «Evil's Victory» (악의 승리) 3:19
14. «Where Is The Truth?» (무뎌진 진실은 어디에) 2:37
15. «Everything I Wanted To have» (내가 가지고 싶었던 모든 것) 2:23
16. «Preparation For Revenge» (복수를 위한 준비) 3:53
17. «The Beginning Of Obsession» (집착의 시작) 2:33
18. «Another Class» (클래스가 다른 아이들) 3:00
19. «I Promise To Protect You Forever» (지켜줄게요, 영원히) 2:55
20. «Mama Boy» (마마보이) 3:07
21. «Hera Pride» (헤라 부심) 2:17
22. «I'm Not A Criminal» (저는 범인이 아니에요) 2:49
23. «Unfair Death» (억울한 죽음) 3:47
24. «Non-Smiling People Although Having Taken Everything» (빼앗고도 웃지 못하는 사람들) 2:44
25. «Just The Beginning» (시작에 불과해) 3:23
26. «Dangerous Revenge» (위험한 복수) 2:47
27. «A Secret Story» (은밀한 이야기) 4:21
28. «Bloody Hera Palace» (핏빛 헤라팰리스) 3:05
29. «I Know What You've Done» (네가 한 짓을 알고 있다) 2:41
30. «Desperate Maternal Love» (처절한 모성애) 3:29
97:27

2-րդ եթերաշրջան

Մաս 1-ին

Թողարկվել է 2021 թվականի մարտի 9-ին
# Անվանում Տևողություն
1. «Repeatedly» (되풀이) 3:37
2. «Repeatedly» (Inst.) 3:37
7:14

Մաս 2-րդ

Թողարկվել է 2021 թվականի մարտի 18-ին
# Անվանում Տևողություն
1. «This Is What I Am» (이게 바로 나야) 4:11
2. «This Is What I Am» (Inst.) 4:11
8:22

Մաս 3-րդ

Թողարկվել է 2021 թվականի մարտի 26-ին
# Անվանում Տևողություն
1. «The morass» (늪) 3:16
2. «The morass» (Inst.) 3:16
6:32

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրված Արդյունք Ծան.
SBS Drama Awards 2020 Գլխավոր մրցանակ (դեսան) Կիմ Սո Յոն Առաջադրված
Կարճատև կամ երկարատև դրամայում լավագույն դերասանական վարպետության մրցանակ Ում Կի Ջուն Հաղթանակ
Իյուջին Հաղթանակ
Կիմ Սո Յոն Հաղթանակ
Լի Ջի Ա Հաղթանակ
Բոն Տե Գյու Հաղթանակ
Յուն Չոն Հուն Հաղթանակ
Շին Ին Կյոն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Փաք Ին Սոկ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասանուհի Քիմ Հյոն Սու Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Յուն Ջու Հի Առաջադրված
Լավագույն աջակցող թիմ Պենտհաուս Առաջադրված
Լավագույն նոր դերասան Հա Դո Կվոն Առաջադրված
Կիմ Յոնգ Դե Առաջադրված
Լավագույն նոր դերասանուհի Չո Սու Մին Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հեռուստասերիալ Պենտհաուս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենտհաուս (հեռուստասերիալ)» հոդվածին։

Tags:

Հեռուստասերիալ Պենտհաուս ԵթերաշրջաններՀեռուստասերիալ Պենտհաուս ՍյուժեՀեռուստասերիալ Պենտհաուս ԱրտադրությունՀեռուստասերիալ Պենտհաուս ՍաունդթրեքՀեռուստասերիալ Պենտհաուս Մրցանակներ և անվանակարգերՀեռուստասերիալ Պենտհաուս ԾանոթագրություններՀեռուստասերիալ Պենտհաուս Արտաքին հղումներՀեռուստասերիալ ՊենտհաուսԱնգլերենԿիմ Սո ՅոնԿորեական դրամաԿորեերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նար-ԴոսԿարմիր քամիԱծխածինՌամադան (ամիս)ԲացահայտիչՆեյմարՀովհաննես ՇիրազԱռաջավորասիական ընձառյուծՇրջակա միջավայրԲրազիլիաԻոսիֆ ՍտալինԳրիգոր ԼուսավորիչՕլիմպոսի աստվածներՀաշվապահական հաշվեկշիռՎատիկանԽոյ (կենդանակերպի նշան)ՄիգրենԿենդանակերպՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԳևորգ ՉաուշՖոսֆորԱռաջին համաշխարհային պատերազմԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԳրիգոր ԶոհրապՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՀայաստանի առաջին հանրապետությունԱրգանդՄատյան ողբերգությանԱրցախյան ազատամարտՄոնթե ՄելքոնյանԱվստրալիայի ճարտարապետությունՍեռական հերպեսՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՄիացյալ ԹագավորությունՀունաստանՎերածնունդՀեշտոցի սնկային վարակԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄոտիվացիաՄանուշակԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀատկացուցիչԽորանարդԲյուզանդական կայսրությունԵրազահանՍիրտՍաղմոսավանքԴերենիկ ԴեմիրճյանՀին ՀունաստանՆիդերլանդներՖիդայական շարժումՇավարշ ԿարապետյանԱտոմՍիմվոլիզմԳարունԱզատի ջրամբարՍուրբ շաբաթՄոնա ԼիզաԱլեքսանդր ՇիրվանզադեՀայաստանի անտառներՍև անգղԱսպիրինՍինուսիտՄխիթար ԳոշԽոսրովի անտառ պետական արգելոցԼիտվաՎիքիպեդիաՀայաստանի բուսական աշխարհՀայկական մշակույթՄերկուրի (մոլորակ)ՌուսաստանՄիզուղիների ինֆեկցիաներՆաիրի ԶարյանԴիֆթերիաՄիավորված ազգերի կազմակերպությունՀայերենի կետադրություն🡆 More