Պալմա Դե Մալյորկա

Պալմա դե Մալյորկա (իսպ.՝ Palma de Mallorca, կատ.՝ Palma), Բալեարյան կղզիների գլխավոր քաղաքը ու նավահանգիստը։ Տեղակայված է Մալյորկա կղզու Արմավենիների ծովախորշի մոտ, 20 կմ լայնությամբ և 25 կմ երկարությամբ՝ խոշորագույն զբոսաշրջային կենտրոն։ Բնակչությունը 407 648 (2012), 407 035 ծայրամասերով։

Բնակավայր
Պալմա դե Մալյորկա
կատ.՝ Palma
Դրոշ Զինանշան
Պալմա Դե Մալյորկա Պալմա Դե Մալյորկա

Պալմա Դե Մալյորկա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Առաջին հիշատակումմ. թ. ա. 123
Մակերես208,630000 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն423 350 մարդ (2023)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ07000–07099
Պաշտոնական կայքpalma.cat
Պալմա դե Մալյորկա (Իսպանիա)##
Պալմա դե Մալյորկա (Իսպանիա)
Պալմա Դե Մալյորկա

Պատմություն

Քաղաքի հիմնադրումը կախված է հռոմեական կայսրության կողմից Բալեարյան կղզիների գրավման հետ։ Մ․ թ․ ա․ 123 թվականին Կվինտ Ցեցիլի Մետելը, որը հետագայում ստացավ Բալեարյացի անվանումը, կղզու բնակիչներին մեղադրեց ծովահեններին աջակցելու մեջ և գրավեց կղզեխումբը։ Հենց նա էլ ստեղծեց Պալման։ Քաղաքը ի սկզբանե եղել է նավահանգիստ և ադմինիստրատիվ ձևաչափով մտնում էր Տարակոնյան Իսպանիայի նահանգի կազմի մեջ։

902 թվականից քաղաքը գտնվում էր արաբների տիրապետության տակ։ 1229 թ․ դեկտեմբերի 31-ին քաղաքը գրավվել էր արաբ թագավոր Խայմե Նվաճողի զորքերի կողմից։ 1231 թվականից մինչև 1349 թվականը Պալման Արագոնայի հետ միասին մտնում էր Մալյորկայի թագավորության մեջ (մայրաքաղաքը տեղակայված է Պերպինյան ցամաքում)։

XVI դարում Պալման ոչ մեկ անգամ ենթարկվել է Միջերկրական ծովի ծովահենների կողմից հարձակման, որը բացասական է անդրադարձել նախկինում արագ ծաղկող առևտրին։ Նոր վերելք դիտվեց XVIII դարում, երբ հանվեց ամերիկյան գաղութների հետ առևտրային սահմանափակումները։ 1833 թվականին Պալման դարձավ Բալեարյան կղզիների նահանգի կենտրոնը։ 1996 թվականին անցկացվել է կիսամարաթոնի աշխարհի 1996-ի առաջնությունը։

Պալմա Դե Մալյորկա 

Այժմ ես Պալմայում եմ պալմաների, եղենափայտերի, ալոեների, նարինջի և կիտրոնի ծառերի, թզենիների և նռենիների մեջ։ Երկինքը փիրուզ, ծովը կապույտ, իսկ լեռները զմրուխտյա։ Օ՞դը... Օդը այդնես կապույտ է, ինչպես երկինքը, և արևը շողում է ողջ օրը, և մարդիկ ման են գալիս ամառային հագուստով, որովհետև տաք է։ Մեկ բառով կյանքն այստեղ հիանալի է։ Ֆրեդրիկ Շոպեն

Պալմա Դե Մալյորկա 

Կլիմա

Պալմա դե Մալյորկա, նավահանգիստ (1981-2010) (_Majorca¶ms=39_33_N_2_37_E_region:ES_type:city Satellite view)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.4
(72.3)
24.4
(75.9)
26.6
(79.9)
28.0
(82.4)
32.0
(89.6)
36.5
(97.7)
38.0
(100.4)
37.6
(99.7)
35.5
(95.9)
31.2
(88.2)
27.6
(81.7)
23.0
(73.4)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F) 15.4
(59.7)
15.5
(59.9)
17.2
(63)
19.2
(66.6)
22.5
(72.5)
26.5
(79.7)
29.4
(84.9)
29.8
(85.6)
27.1
(80.8)
23.7
(74.7)
19.3
(66.7)
16.5
(61.7)
21.8
(71.2)
Միջին օրական °C (°F) 11.9
(53.4)
11.9
(53.4)
13.4
(56.1)
15.5
(59.9)
18.8
(65.8)
22.7
(72.9)
25.7
(78.3)
26.2
(79.2)
23.5
(74.3)
20.2
(68.4)
15.8
(60.4)
13.1
(55.6)
18.2
(64.8)
Միջին ցածր °C (°F) 8.3
(46.9)
8.4
(47.1)
9.6
(49.3)
11.7
(53.1)
15.1
(59.2)
18.9
(66)
21.9
(71.4)
22.5
(72.5)
19.9
(67.8)
16.6
(61.9)
12.3
(54.1)
9.7
(49.5)
14.6
(58.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.0
(32)
−0.1
(31.8)
1.6
(34.9)
4.4
(39.9)
8.0
(46.4)
11.0
(51.8)
15.8
(60.4)
15.8
(60.4)
10.0
(50)
8.4
(47.1)
3.8
(38.8)
2.5
(36.5)
−0.1
(31.8)
Տեղումներ մմ (դյույմ) 43
(1.69)
37
(1.46)
28
(1.1)
39
(1.54)
36
(1.42)
11
(0.43)
6
(0.24)
22
(0.87)
52
(2.05)
69
(2.72)
59
(2.32)
48
(1.89)
449
(17.68)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 6 6 5 5 4 2 1 2 5 7 6 7 53
Միջին ամսական արևային ժամ 167 170 205 237 284 315 346 316 227 205 161 151 2779
աղբյուր: Agencia Estatal de Meteorología

Տեսարժան վայրեր

1960-ական թվականների տուրիստական ալիքը Մալյորկան դարձրեց միջերկրածովյան տուրիզմի զարգացած կենտրոններից մեկը։ Իսպանական թագավորական ընտանիքի անդամները իրենց արձակուրդներն անցկացնում են Պալմայից ոչ հեռու գտնվող, Մարիվենտյան պալատում։

Գոթական մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1231 թվականին Խայմե II թագավորի օրոք, արաբական մզկիթի տեղում։ Օծվել է 1601 թվականին։ Իր բազմաթիվ մեծ պատուհանների շնորհիվ Պալմայի տաճարը համարվում է միջերկրածովյան գոթական տաճարներից ամենալուսավորը։

Պալմա Դե Մալյորկա 
Պալմայի մայր տաճարի տեսքը

Պալմայի տաճարը շրջապատող տարածքի վայրում նախկինում եղել է արաբական քաղաք, որը մուսուլմանական աշխարհում հայտնի է Մեդինա Մայուրկա անվանմամբ։ Նրա կառույցներից մնացել են միայն, Ալմուդենա փողոցի կամարը և Սերրայի փողոցի արաբական բաղնիքը։ Տաճարից ոչ հեռու տեղակայված են հին եկեղեցիներ և հարուստ տներ, որոնք պատկանում էին ազնվականներին և վաճառականներին։

Սբ․ Ֆրանցիսկոսի գոթական եկեղեցին կառուցվել է XIV դարում, չնայած որ նրա ճակատը կառուցվել էր XVIII դարի վերջերում։ Նրա ութանկյուն մատուռներից մեկում՝ բարոկկո և ռենեսանսի ոճի զարդարանքներով, XV դարից պահպանում է Ռայմունդ Լուլիայի սարկոֆագը։

Ալմուդենայի (Almudaina) թագավորական պալատը կառուցվել է XIII դարում, մինչ այդ նույն վայրում գտնվող արաբական ալկասարա ամրոցի հիմքի վրա։ Խայմե II թագավորն այն դարձրեց իր թագավորական պալատը։

Պալմայի նախկին ծաղկման խորհրդանիշն է, Սա Լոդժա (Sa Llotja) անվամբ հայտնի կառույցը, որը ծառայում էր առևտրականների համար որպես բիրժա։ Այն կարծես թե հակադարձում է հզոր տաճարին իր չորս ութանկյուն աշտարակներով և պատուհաններով պատշգամբներով։ Սա Լոդժան այժմ համարվում է ցուցադրական կենտրոն։

Սա Լոդժաի մոտ տեղաբաշխված է ծովային դեսպանատունը (Consolat de Mar), որը կառուցվել է XVII դարում, ռենեսանսի ոճի տպավորչ նկարների պատկերասրահում։ Հիմա այստեղ գտնվում է ինքնավար շրջանի ղեկավարության նստավայրը, ի սկզբանե այստեղ էր գտնվում ծովային առևտրի Արբրիտաժը։ Շենքի ճակատը զարդարված է վերածննդի ժամանակաշրջանի կամարներով։

Տնտեսություն

Պալմա Դե Մալյորկա 
Բելվար ամրոցը քաղաքից հյուսիս գտնվող բլուրի վրա
Պալմա Դե Մալյորկա 
Պալմայի ծովախորշում մայրամուտ

Բամբակյա արտադրությունները և գորգագործական գործարանները, բամբակյա կտորների արտադրությունը, թուղթը, մոմերը, կաշվային արտադրությունները, կահույքը, երաժշտական գործիքները, բնական մարգարիտները։ Ալյուրի և ձեթի արտադրությունները։ Նավահանգիստը պաշտպանված է ծովապատնեշով՝ 385 մետր երկարությամբ, որը ունի փարոս հասանելի մեծ նավերի համար։

Ինստիտուտ (1836 թվականին համալսարանից ձևափոխված, որը հիմնադրվել է 1503 թվականին), ուսուցիչների սեմինար, ծովագնացության դպրոց, արվեստի ակադեմիա, երաժշտական ուսումնարան, երկու հասարակական գրադարան, թատրոն։ Ծայրամասում է Բելվեր գեղեցիկ ամրոցը (XIII դար) և ավստրիացի էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի Միրամար վիլլան։

Խմելու ջրի խիստ սակավությունը, այն բերելու և ընդերքից հանելու անհրաժեշտությունը մեծ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի և ամբողջ կղզու զարգացման համար։

Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկը։ 2007 թվականին բացվել է մետրոպոլիտեն։

Քաղաքային տրանսպորտ

Պալմա դե Մալյորկայում գործում է ավտոբուսային երթուղիների համակարգ և մետրոպոլիտեն։ Նախատեսվում է տրամվայների գծի շինարարություն։ 2012 թվականի հունվարի դրությամբ առկա է 31 ավտոբուսային երթուղիներ։

Մետրոպոլիտենի բացումը տեղի է ունեցել նախատեսված ժամանակում՝ 2007 թվականի ապրիլի 25-ին։ Այն ունի մեկ գիծ 9, 2 կմ երկարությամբ և 9 կայարանով, որը միացնում է քաղաքի կենտրոնը («Պլասա դե Էսպանիա» կայարան) Բալեարյան կղզիների համալսարանին («Ունիվերսիտադ դե լես Իլես Բալերաս» կայարան)։ Մետրոն շահագործվում է Մալյորկայի պետական երկաթգծերի կողմից (Servicios Ferroviarios de Mallorca)։

Պալմա Դե Մալյորկա 
Պալմա դե Մալյորկա

Եղբայր քաղաքներ

Հայտնի մարդիկ և բնակիչներ

  • Մարիա դել Մար Բոնետ ի Վարդագեր (ծնված 1947) - իսպանացի և կատալոնացի երգչուհի և կոմպոզիտոր,
  • Խորխե Լորենսո (ծնված 1987) - իսպանացի մոտոարշավորդ, 2006, 2007 (250 cс), 2010 և 2012 (MotoGP) թվականների աշխարհի չեմպիոն,
  • Լուիս Սալոմ (1991—2016) - իսպանացի մոտոարշավորդ։

Բնակչություն


Ծանոթագրություններ

Պալմա Դե Մալյորկա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմա դե Մալյորկա» հոդվածին։

Tags:

Պալմա Դե Մալյորկա ՊատմությունՊալմա Դե Մալյորկա ԿլիմաՊալմա Դե Մալյորկա Տեսարժան վայրերՊալմա Դե Մալյորկա ՏնտեսությունՊալմա Դե Մալյորկա Քաղաքային տրանսպորտՊալմա Դե Մալյորկա Եղբայր քաղաքներՊալմա Դե Մալյորկա Հայտնի մարդիկ և բնակիչներՊալմա Դե Մալյորկա ԲնակչությունՊալմա Դե Մալյորկա ԾանոթագրություններՊալմա Դե Մալյորկա2012Բալեարյան կղզիներԻսպաներենԿատալոներենՄալյորկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սասնա ծռերում գործող անձանց անուններՊոլ ՄորֆիԱրտաշեսյանների թագավորությունԹոնդրակյաններԵվրոպական միությունԱդրբեջանԽատուտիկԱրեգակնային համակարգՀայաստանի գետերի ցանկՄանուշակՀատկացուցիչԱմենայն Հայոց ԿաթողիկոսԿիստաՍիամանթոՈրովայնային ցավՇախմատԿարեն ԴեմիրճյանԳարունԷնվեր փաշաԳոյական անունՁիԱշխարհի մայրաքաղաքների ցանկՔրոմոսոմԵղնջացանԲագրատունիներՀայաստանի զինված ուժերԿուսաթաղանթԻսլամԹորոս ՌոսլինՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Հովհաննես ԹումանյանԿրծքագեղձի քաղցկեղՌուսական կայսրությունՄիրհավ (պատմվածք)Արյան խումբԱղմուկ ականջներումՀայկական առածներ և ասացվածքներԱշխարհի բնակչությունԱֆրիկաԵրազահանՄաշկային հիվանդություններՀայկական պարԱծխածինՖուտբոլԲջջային հեռախոսԴպրությունՆեմեսիս գործողությունԼոռու մարզԼևոն ԲԳյումրիՄակերեսՎարդանանց պատերազմՏեսակարար ջերմունակությունԽՍՀՄ փլուզումԼիտրՅոհան ԳուտենբերգԱրյան շրջանառությունԿոմիտասՄողեսներՎանա լիճՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱստղՀայկական ատոմային էլեկտրակայանՈրոտանԳևորգ Մարզպետունի (վեպ)Հարավային ԿորեաԼեոնիդ ԱզգալդյանՆապաստակներՆավթՍիլվա ԿապուտիկյանՎահանագեղձ44-օրյա պատերազմՌոբերտ ԱբաջյանՍտեփան Զորյան (գրող)Իմպրեսիոնիզմ🡆 More