Չինդո Կղզի

Չինդո (կոր.՝ 진도, 珍島),  իր մեծությամբ երրորդն է Կորեայի Հանրապետության Չեջուդո և Քոջեդո կղզիներից հետո, որը ավելի փոքր կղզիախմբերի հետ միասին ձևավորում է Չինդո վարչաշրջանը։ Տեղակայված է Չոլա-Նամդո նահանգում` Կորեական թերակղզու հարավ-արևմտյան հատվածում։ Մայրցամաքից բաժանվում է Մյոննյան նեղուցով, որի վրայով ձգվում է մալուխային կամուրջ։

Չինդո Կղզի
Չինդո կղզի
Չինդո Կղզի
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակկղզի
Մտնում էJindo County?
ԲԾՄ485 մետր
Տարածք363,16 կմ²
Չինդո Կղզի
tour.jindo.go.kr/english/

Պատմություն

Կղզին հայտնի է նախապատմական ժամանակներից, երբ բնակեցվել է։ Ներկայիս անունը ստացել է 1001 թվականին։ 1231-1270 -ականներին մոնղոլների՝ Կորեա ներխուժման ժամանակ կղզին ծառայում է որպես ապաստան՝ Կորիո դինաստիայի դեմ ապստամբողների համար։ Այնուամենայնիվ, 1271թ. մոնղոլները գրավում են կղզին և ոչնչացնում ամբողջ բնակչությանը։ Մոնղոլների հարձակումից հետո կղզի վերադարձած բնակիչերն այս անգամ էլ տուժում են ճապոնական վակաուներից (wokou): 14-րդ դարի ժամանակահատվածում այդ կղզին գրեթե չի բնակեցվել։

1597 թվականի սեպտեմբերի 16ին՝ Իմդինյան պատերազմի ժամանակ, կորեացի ծովակալ Լի Սունսինը հաղթանակ է տանում Միոննյան ճակատամարտում։ Ունենալով 13 փանոքսոններ և 200 զինվորներ՝ նա Միոննյանի նեղուցում պարտության է մատնում ճապոնական նավատորմին, որը բազկացած էր 133 ռազմանավերից և 200 օժանդակ նավերից։ Այս հաղթանակը հնարավոր է դառնում՝ շնորհիվ ծովակալի խորամանկության և հմուտ ղեկավարման, նաև նրա՝ տեղի ծովային ջրերի բնույթը լավ իմանալու շնորհիվ, որոնք զանազանվում են ալեկոծություններով և հաճախակի հորձանուտներով։

Շնորհիվ մայրցամաքից հեռու գտնվելուն՝ Չինդո կղզին լիովին պահպանել է իր յուրօրինակ մշակույթը և ժողովրդական արվեստը, որոնց վառ ներկայացուցիչներն են պանսորին (երաժշտական պատմողական ժանր), որը կատարվում է երգիչի կամ երգչուհու կողմից՝ թմբուկների ձայնի ուղեկցությամբ, կանկանսուլե՝ (կորեացի աղջիկների ավանդական խաղ), որն անց է կացվում Չհուսոկ բերքի փառատոնի ժամանակ՝ ուղեկցվելով երգերով և պարերով։ Չինդո արիրան-ազգային երգ հայտնի տեղի բնակչության մեջ, որը կատարվում է կորեական ավանդական գործիքների նվագակցոթյամբ։

Տեսարժան վայրեր

Չինդոդեգիո կամուրջ

Միոննյան նեղուցի վրայով անցնող Չինդոդեգիո կամուրջը, որը կղզին կապում է մայրցամաքի հետ, իրենից ներկայացնում է կրկնակի կամուրջ՝ բաղկացած նմանատիպ դիզայնի երկու երկվորյակ կամուրջներից։ Նրա շինարարությունը կատարվել է երկու փուլով։ Առաջին կամուրջը շահագործման է հանձնվել 1984թ. հոկտեմբերի 18-ին, որի գլխավոր կամրջասյան երկարությունը 344 մետր է, իսկ 2 կողայիններինը՝ 70-ական մետր։ Ընդհանուր երկարությունը կազմում է 484 մ., իսկ երկարությունը՝ 11,7 մետր։ Այդ կամրջի բացման պահին նա աշխարհում առաջին ամենաերկար և ամենանեղ կախովի կամուրջն էր։ Կամրջի ներքևի 200 մետրանոց տարածքը բաց է նավերի նավարկելու համար, որոնց բարձրությունը չի գերազանցում 20 մետրը։

Մեքենաների քանակի աճը ստիպեց կառավարությանը 2005 թվականին կառուցել նույն երկարությամբ, բայց 12,5 մետր լայնությամբ 2-րդ կամուրջը։ Առաջին կամրջով մեքենաները շարժվում են դեպի կղզի, իսկ 2-րդով՝ դեպի մայրցամաք։ Երկվորյակ կամուրջների լուսավորությունը գիշերային ժամերին հատուկ ուշադրություն է գրավում, և նրա մոր գտնվող հանգստի այգին ամեն տարի այցելում են մոտ 2,6 միլիոն կորեացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ։

Կորեական չինդո

Չինդո Կղզի 

Չինդո կղզին հանդիսանում է կորեական չինդո կամ չինդոկկէ-ի հայրենիքը, որսորդական շան տեսակ, որը գրանցված է Կորեայի ազգային սեփականությունների ցուցակում № 53ի ներքո. 1950 թվականին այդ ցեղատեսակը գտնվում էր ոչնչացման եզրին։ 1962 թվականին Հարավային Կորեայի կառավարությունը այն հայտարարում է որպես ազգային սեփականություն, և ավելի ուշ այդ ցեղատեսակի պաշտպանությունն ապահովող օրենք է ընդունվում։

1995 թվականին նախնական հիմունքներով, իսկ 2005-ին արդեն մշտական այդ ցեղատեսակը ճանաչվում է Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից։ 1999 թվականին կղզում ստեղծվում է Չինդոկէ շնաբուծության կենտրոնը, որը համակարգոըմ է չինդո ցեղատեսակի պրոֆեսիոնալ ընտրությունը և ուսումնասիրությունը։

Տարին երկու անգամ մասնագետների թիմը անասնաբույժի գլխավորությամբ այցելում է բնակավայրեր, որտեղ բուծում են շներին, որպեսզի պատվաստում կատարեն և որոշեն նրանց համապատասխանությունը ստանդարտներին։ Այն շներին, որոնք համապատասխանում են բոլոր պահանջներին, պարանոցի շրջանում ներպատվաստում են ծնողների և տերերի մասին ինֆորմացիա պարունակող միկրոչիպ։

Հայտնի են շատ պատմություններ այդ ցեղատեսակի շների բարձր նվիրվածության մասին։ Այսպես օրինակ՝ մի չինդոկէ շուն նոր տիրոջ է վաճառվում, ով ապրում էր Թեջոնե քաղաքում, բայց շուտով շունը փախչում է և 300 կմ տարածություն անցնելով՝ վերադառնում է տուն։

«Մովսեսյան հրաշք»

Չինդո Կղզի 
мини

Տարին երկու անգամ կղզու մոտ տեղի է ունենում աստվածաշնչյան պատմություն հիշեցնող անսովոր բնական երևույթ, երբ Կարմիր ծովի ջրերը ետ են քաշվում Մովսեսի առաջ։ Կոգուն-միոն Հվեդոն-նի և Իզին-միոն և Մոդո-րի շրջանների միջև, ծովի ջուրը ետ է քաշվում, և 1 ժամով, 2,8 կմ երկարությամբ և 40 մետր լայնությամբ, Չինդո և Մոդո կղզիները կապող ճանապարհ է բացվում։ Ցամաքի այդ նեղ շերտի հայտնվելու պատճառը հանդիսանում են հատկապես հզոր մակընթացության և տեղատվության հոսանքները, իսկ երբեմն էլ դա պատահում է, երբ Լուսինը, Արևը և Երկիրը մեկ ուղիղ գծի վրա են հայտնվում՝ մեծացնելով միմյանց ձգողականության ուժը, և մակընթացությունն առաջացնում է հայելային ուժի տեղատվություն, որի արդյունքում բացվում է կղզիների միջև ընկած ստորջրյա ավազոտ կամուրջ։

Լեգենդի համաձայն՝ հին ժամանակներում Չինդո կղզում ապրող վագրերը ստիպում են տեղի բնակիչներին տեղափոխվել մոտակա Մոդո կղզին։ Մնում է միայն Փոն անունով մի ծեր կին, որը սկսում է աղոթել և օգնություն խնդրել Ծովի Վիշապից։ Հայտնվելով կնոջ երազում, արքա Վիշապը ասում է նրան ծիածանի մասին, որը հայտնվում է հաջորդ օրը՝ հետ քաշված ջրերից անմիջապես հետո, և այդ ծեր կնոջ մասին անհանգստացող հարազատները, ինչպես նաև գյուղի այլ բնակիչներ կարողանում են վերադառնալ։ Աղոթող կնոջ և վագրի արձան կղզու ափին ծառայում են որպես հիշեցում այդ լեգենդի մասին։

Այդ երևույթին է նվիրված «Ճանապարհ ծովով» փառատոնը, որը անց են կացնում տեղաբնակները՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։

Ուլիմսանբյան արվեստանոց

Կղզու վրա՝ Չոմչալսան լեռների արևմտյան հատվածում՝ Սսագեսի «երկու հովիտների» տաճարից ոչ հեռու, գտնվում է Ուլիմսանբանի արվեստանոցը, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել և արարել է չինական Նամչժոնվայի բնանկարչության հարավային դպրոցի ներկայացուցիչ, կորեացի նկարիչ Հո Րյոն (1808-1893)։ Իր ուսուցչի մահվանից հետո նա հեռանում է մայրաքաղաքից, որտեղ նկարում էր թագավորական պալատների պատկերներ, վերադառնում է հայրենիք և ստեղծում արվեստանոց, որը մեծ համբավ է ձեռք բերում, երբ այստեղ նկարահանվում է « Թաքցված իրարանցում» ֆիլմը (2003), որտեղ խաղում էին դերասաններ Չոն Դո Յոնը և Պէ Յոնջուն։

Դիտահրապարակ

Չինդո կղզու արևմտյան ափին է գտնվում Սեբաննակչո դիտահրապարակը։ Այնտեղից բացվում է Տադոհէ ծովային կղզեխմբի տեսարանը, որը հատկապես վերափոխվում է մայրամուրի ժամերի և դրա համար էլ ստացել է Սեբաննակչո անունը, «նակչո» կորեերենից թարգմանված նշանակում է «մայր մտնող արևի ճառագայթներ»։

Ծանոթագրություններ

Չինդո Կղզի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինդո կղզի» հոդվածին։

Tags:

Չինդո Կղզի ՊատմությունՉինդո Կղզի Տեսարժան վայրերՉինդո Կղզի ԾանոթագրություններՉինդո ԿղզիԿամուրջԿորեայի Հանրապետության վարչական բաժանումԿորեերենՀանգիլՀանչաՄալուխՄայրցամաքՆեղուց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հակոբ ՊարոնյանՍևանա լիճԴարձվածքՊահպանակՀայկյան տոմարՄարալիկՍևրի պայմանագիրՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԿաուչուկներԾաղիկՊետրոս ԴուրյանՈրոշիչՇեշտԿոկորդաբորբԱսորիներՀոգնակի թիվՄարո ՄարգարյանՌուսաստանՀայկական ճարտարապետությունԱղավնիներՍոցիալական մեդիա մարքեթինգՓինք ՖլոյդԻտալիաՄեքքաԴեքսամետազոնՄայիսյան հերոսամարտերԱնուղղակի խնդիրՄակդիրՀայաստանի թռչունների ցանկԲագրատունիներԹվաբանական պրոգրեսիաՔիմիական տարրերի ցանկՆախադասությունՈրդան կարմիրԹեհրանի կոնֆերանսԵղնջացանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍիլվա ԿապուտիկյանԱվետիք ԻսահակյանՀայերենի այբուբենԽաղողՀաստ աղիքների բորբոքումՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՊյութագորասի թեորեմԱղիների բորբոքային հիվանդությունՀիսուսի հարությունԽաչակրաց արշավանքներՀայաստանի դրոշՄթնոլորտԲառակապակցությունՆեյմարՍյունիքի մարզՀայաստանԱննետ ՄեսաջեԵռանկյան մակերեսՓորլուծությունՈչ վերբալ հաղորդակցությունՍրտի կծկումների հաճախականությունՏավուշի մարզԱստվածՀեկտարԱրա ՀարությունյանԱրշակ ԲԱստղաշուշանՓիլիսոփայությունԿանանց միջազգային օրԱրտարգանդային հղիությունՄոնթե ՄելքոնյանԱռաջավորասիական ընձառյուծՀարավային ԱմերիկաԳևորգ Մարզպետունի (վեպ)ՇեղանկյունՀայ գրերի գյուտԱՄՆ-ի նախագահների ցանկԳորշ արջԴուբայԳերբնական արձակագրություն🡆 More