Կատու Շոտլանդական Կախականջ

Շոտլանդական կախականջ կատու (անգլ.՝ Scottish Fold), ընտանի կատուների ցեղատեսակ, դեպի առաջ և ներքև թեքված ականջներով, որն առաջացել է բնական մուտացիայի հետևանքով գերիշխող գենի ազդեցությամբ։

Շոտլանդական կախականջ
Կատու Շոտլանդական Կախականջ
Տեսակկատվի ցեղատեսակ
Կատու Շոտլանդական Կախականջ Scottish Fold cats Վիքիպահեստում

Պատմություն

Ծագում

Կատու Շոտլանդական Կախականջ 

Ցեղատեսակի առաջին ներկայացուցիչը սպիտակ կատու է եղել՝ Սյուզի անունով, որը հայտնաբերվել է 1961 թվականին Շոտլանդիայի Պերթշիր քաղաքի Կուպար Անգուսի մոտ գտնվող ֆերմայում։ Սյուզիի ականջների մեջտեղում արտասովոր ծալքեր են եղել, ինչը նրան նմանեցրել է բուի։ Երկու ձագուկները, որոնց Սյուզին ծնել է, նույնպես կախված ականջներ ունեին։ Դրանցից մեկը գնել է մոտակայքում գտնվող ֆերմերը և կատուների սիրահար Ուիլյամ Ռոսը (անգլ.՝ William Ross)։ Ռոսը գրանցել է նոր ցեղատեսակը Մեծ Բրիտանիայի Cat Fancy-ի (GCCF) Կառավարման խորհրդում 1966 թվականին և սկսել է բուծել շոտլանդական կախականջ տեսակի կատուների՝ գենետիկ Փեթ Թերների (անգլ.՝ Pat Turner) օգնությամբ։ Այս աշխատանքի շնորհիվ երեք տարվա ընթացքում ծնվել է 76 ձագ, որոնցից 42-ը՝ կախված ականջներով, 34-ը՝ ուղիղ ականջներով։ Այս աշխատանքի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ականջի մուտացիան պայմանավորված է պարզ գերիշխող գենով։

Ցեղատեսակին չի թույլատրվել մասնակցել Եվրոպայում անցկացվող ցուցահանդեսներին։ 1971 թվականին GCCF-ը չեղյալ է հայտարարել ցեղի գրանցումը՝ որոշ կատուների հոդերի և պոչի դեֆորմացիաների, չլուծված գենետիկ խնդիրների և ականջի խնդիրների պատճառով, ինչպիսիք են վարակները, տիզերը և լսողության խնդիրները։ Այնուամենայնիվ, շոտլանդական կախականջները արտահանվել են Ամերիկա, որտեղ ցեղատեսակի բուծումը շարունակվել է՝ խաչասերելով բրիտանական և ամերիկյան կարճ մազերով կատուների հետ։

Ճանաչելիություն

Կատու Շոտլանդական Կախականջ 
Երեք ամսեկան Շոտլանդական կախականջ

Ցեղատեսակի անսովոր, տարբերակիչ հատկությունները շոտլանդական կախականջին դարձրել են շատ սիրված ցեղատեսակ։ Շոտլանդական կախականջ կատվի ձագերի գինը զգալիորեն ավելի բարձր են, քան ավելի տարածված ցեղատեսակների ձագերինը։

Տեսք

Ականջներ

Բոլոր կախականջ ձագերը ծնվում են ուղիղ ականջներով, որոնք Fd գենի ազդեցության տակ սկսում են կախվել մոտավորապես 21 օրվա ընթացքում։ Կատուները, որոնց ականջները չեն կախվում, կոչվում են շոտլանդական ուղիղականջ (անգլ.՝ Scottish Straight)։ Ցեղատեսակի առաջին ներկայացուցիչներն ականջների վրա ունեին մեկ ծալք, սակայն բուծողները կարողացան ծալքերի թիվը հասցնել երկու-երեքի։

Ականջը ցեղատեսակի տարբերակիչ հատկանիշն է, որը ականջախեցու աճառի վրա գործող ոչ լրիվ գերիշխող գենի արդյունք է, ինչը հանգեցնում է ականջների կախմանը։ Սա կատվի գլխին այնպիսի տեսք է տալիս, կարծես գլխարկով է։ Փոքր, փակ ականջները, որոնք տալիս են գլխարկի տեսք, գերադասելի են, քան ավելի քիչ կախված ականջները։ Մեծ, կլոր աչքերն ու գլուխը, այտերն ու բեղերի բարձիկները կլորություն են հաղորդում կատվի ընդհանուր տեսքին։ Չնայած կախված ականջներին` շոտլանդական կախականջները, ինչպես մյուս կատուները, կարող են օգտագործել իրենց ականջները զգացմունքներ արտահայտելու համար, ականջները ուղղել ձայնի ուղղությամբ, հետ քաշել դրանք, երբ զայրացած են, ինչպես նաև շարժել տարբեր ձևերով, երբ լսում են ինչ-որ ձայն։

Իրան

Միջին չափի արու շոտլանդական կախականջները սովորաբար կշռում են 4-6 կգ, իսկ էգերը՝ 2,7-4 կգ։ Մարմնի ընդհանուր դիմագծերը, հատկապես գլուխը և դնչիկը, կլորացած են։ Աչքերը մեծ են և կլոր, քիթը կարճ է, հարթ թեքումով, ոտքերը միջինից կարճ են, գլուխը վերևում կլոր տեսք ունի, վիզը շատ կարճ է, աչքերը իրենց մեծության շնորհիվ ցեղատեսակին տալիս են յուրահատուկ տեսք։

Կատու Շոտլանդական Կախականջ 
Ութ ամսեկան Շոտլանդական կախականջ

Շոտլանդական կախականջները լինում են և՛ կարճ, և՛ երկար մազերով։ Նրանք կարող են ունենալ ցանկացած գույների համադրությամբ մորթի (ներառյալ սպիտակը)։

Բնավորություն

Անկախ տեսակից` շոտլանդական կախականջները սովորաբար բարեսիրտ են, հանգիստ և լավ են շփվում այլ կենդանիների հետ, որոնց հետ են ապրում։ Հաճախ նրանք շատ են կապվում իրենց խնամող մարդու հետ և իրենց բնույթով բավականին նուրբ են։ Կախականջները շատ աշխույժ են, լավ հոգ են տանում իրենց մասին և լավ բանականություն ունեն։ Շոտլանդական կախականջներն աներևակայելի խելացի են և սիրում են խաղալ բարդ խաղալիքների հետ, որոնք պահանջում են կոնկրետ խնդիր լուծել։ Նրանք շատ են սիրում դրսում զբոսնել և ակտիվ խաղալ։ Չեն հանդուրժում երկարատև մենակությունը, ինչը կարող է հանգեցնել դեպրեսիայի։

Վարքագծի առանձնահատկություններ

Շոտլանդական կախականջները հայտնի են մեջքի վրա քնելու սովորությամբ։ Կախականջները փափուկ ձայն ունեն, ձայների բարդ ռեպերտուար, որոնք չեն հանդիպում ավելի տարածված ցեղատեսակներում։ Հայտնի են նաև հետևի ոտքերի վրա, որովայնի հատվածում կռացած նստելու ունակությամբ։ Այս դիրքը հաճախ անվանում են «Բուդդայի դիրք»։

Գենետիկական հատկանիշներ

Կատու Շոտլանդական Կախականջ 
Շոտլանդական կախականջ (ուղիղ ականջներով)

Վաղ ուսումնասիրություններից եզրակացրել են, որ կախված ականջները ժառանգվում են որպես աուտոսոմային դոմինանտ հատկանիշ։ Հետագայում ուսումնասիրությունները ցույց են տվել ռեցեսիվ մուտացիայի առկայությունը։ Կախված ականջներով կատուն կարող է կրել Fd կախովի գենի մեկ (հետերոզիգոտ մուտացիա) կամ երկու (հոմոզիգոտ մուտացիա) օրինակ։ Ուղիղ ականջներով կատուն կրում է ստանդարտ Fd գենի երկու օրինակ։

Հոմոզիգոտ

(կախված)

Fd Fd
Հոմոզիգոտ

(կախված)

Fd Fd Fd Fd Fd
Fd Fd Fd Fd Fd
Հետերոզիգոտ

(կախված)

Fd fd
Հոմոզիգոտ

(կախված)

Fd Fd Fd Fd fd
Fd Fd Fd fd Fd
Ուղիղ ականջներով

(ուղիղ)

fd fd
Հոմոզիգոտ

(կախված)

Fd Fd fd Fd fd
Fd Fd fd Fd fd
Կատու Շոտլանդական Կախականջ 
Շոտլանդական կախականջ (ուղիղ ականջներով)

Ըստ սխեմայի` ցանկացած երկու կախված ականջներով կախականջների զուգավորման արդյունքը լրիվ կախված ականջներով սերունդ է։ Այնուամենայնիվ, հոմոզիգոտ կախականջները հակված են ծանր հիվանդությունների, ուստի նման զուգավորումները հիմնականում համարվում են ոչ էթիկական։ Հոմոզիգոտ կախականջ կատվի ուղիղ ականջներով (ուղիղ) սերունդին զուգավորելու արդյունքը միայն հետերոզիգոտ կախականջներից բաղկացած սերունդ է։ Ենթադրաբար, բուծելու ընթացքում էթիկական մոտեցման պատճառով, հոմոզիգոտ կախականջներ չեն բուծում։

Ուղիղ ականջներով

(ուղիղ)

fd fd
Հետերոզիգոտ

(կախված)

Fd Fd fd Fd fd
fd fd fd fd fd
Կատու Շոտլանդական Կախականջ 
Շոտլանդական կախականջի գույնը մոխրագույնի և սպիտակի համադրությամբ։

Վերոնշյալ սխեմայի օրինակը, ընդհանուր առմամբ, ընդունված է։ Այն տալիս է 50% կախ ականջներով ձագի և 50% ուղիղ ականջներով ձագի ծնվելու հավանականություն։

Հետերոզիգոտ

(կախված)

Fd fd
Հետերոզիգոտ

(կախված)

Fd Fd Fd Fd fd
fd fd Fd fd fd

Ենթադրություն կա, որ ուղիղ ականջներով կատվի որոշ ձագերը գենետիկորեն կախված ականջներով են, ինչը պայմանավորված է Fd գենի չափազանց ցածր արտահայտությամբ, ինչի պատճառով նրանք նման են սովորական ուղիղ ականջներով կատուների։ Նման ձագուկների մոտ սկզբում կարող են նույնիսկ կախված ականջներ առաջանալ, բայց հետո ականջներն ուղղվում են։ Հաշվի առնելով այս հատկանիշը՝ որոշ սելեկցիոներներ, որպեսզի խուսափեն ֆենոտիպային ուղիղների զուգավորումից, որոնք գենետիկ կախված ականջներով են, զուգավորման համար օգտագործում են բրիտանական կարճ մազերով կատուների։ Համոզվելու համար, որ նախատեսված արուն գենետիկական բրիտանական կարճ մազերով է, կատարվում է գենետիկ հետազոտություն։ Stright-ը, որը գենետիկ կախականջ է, նորմալ կախականջի հետ զուգավորվելու դեպքում կախականջ ձագ առաջանալու հավանականությունը կկազմի 75% (որից 25%՝ հոմոզիգոտ, 50%՝ հետերոզիգոտ կախականջի համար) և 25% ուղիղի համար։

2016 թվականին անցկացված հետազոտության արդյունքում հաստատվել է կապը կատուների ականջների և օստեոխոնդրոդիսպլազիա հիվանդության միջև։ Մուտացիան հայտնաբերվել է կալցիումաթափանցելի իոնային ալիքը, անցողիկ ընկալիչի պոտենցիալ կատիոն ալիքը, ենթաընտանիքի V տարրը 4 կոդավորող գենում։ Մուտացիան փոխարինում է V342F հատվածում հինգերորդ անկիրինային կրկնության մեջ N-տերմինալ ցիտոպլազմիկ տիրույթում։ Նույն մուտացիան հայտնաբերվել է մետատրոպիկ դիսպլազիա ունեցող մարդկանց մոտ։

Առողջություն

Կատու Շոտլանդական Կախականջ 
Ամբողջությամբ սպիտակ Շոտլանդական կախականջ

Շոտլանդական կախականջի կյանքի միջին տևողությունը 15 տարի է։

Այնուամենայնիվ, շոտլանդական կախականջ ցեղատեսակի որոշ ներկայացուցիչներ կարող են ապրել մինչև 20 տարի։ Շոտլանդական կախականջ ցեղատեսակի բացարձակ ռեկորդակիրը Տեխասից Լյուսի կատուն էր, որն ապրել է 32 տարուց մի փոքր ավելի։

Օստեոխոնդրոդիսպլազիա

Օստեոխոնդրոդիսպլազիան (ОХД) զարգացման խանգարում է, որն ազդում է ամբողջ մարմնի աճառի և ոսկորների վրա։ Այս հիվանդությունը առաջացնում է ականջների կախքավորում և ըստ ուսումնասիրությունների` բոլոր կախականջները ենթարկվում են դրան։ Հոմոզիգոտ կախականջները ունեն ձևախեղված ոսկրային կառուցվածք և նաև հաճախ ունենում են ծանր, ցավոտ հոդերի դեգեներատիվ հիվանդություն շատ վաղ տարիքում։ Այս վիճակը հայտնաբերվել է նաև հետերոզիգոտ կախականջների մոտ, բայց սովորաբար շատ ավելի քիչ են հանդիպում։ Որոշ կատուներ ասիմպտոմատիկ են։

Չնայած նրան, որ բուծողները, որոնք իրականացնում են էթիկական բուծման աշխատանք, բուծում են միայն ուղիղ ականջներով կախականջների (նման է Մունչկին կատուների բուծման սկզբունքներին), որպեսզի բացառեն հոմոզիգոտ կախականջի տեսքը։ Սերունդը (քանի որ նման կատուները հակված են տարբեր աստիճանի ծանրության առաջադեմ արթրիտի զարգացմանը), որոշ հետազոտողներ խորհուրդ են տալիս ամբողջությամբ դադարեցնել այս ցեղի բուծումը։ Այդ պատճառով ցեղատեսակը չի ճանաչվում Կատուների միջազգային ֆեդերացիայի և Մեծ Բրիտանիայի Կատուների սիրահարների կառավարող խորհրդի կողմից։

Գրականություն

  • Всё о шотландской кошке. Е. Шевченко. ISBN 978-5-98435-844-6
  • Шотландская вислоухая кошка. Содержание и уход. Е. Шевченко. ISBN 978-5-904880-06-4
  • Британские короткошёрстные и шотландские вислоухие кошки. Наташа Крылова. ISBN 5-17-028374-1, ISBN 966-696-745-6; 2005 г.

Ծանոթագրություններ

Tags:

Կատու Շոտլանդական Կախականջ ՊատմությունԿատու Շոտլանդական Կախականջ ՏեսքԿատու Շոտլանդական Կախականջ Գենետիկական հատկանիշներԿատու Շոտլանդական Կախականջ ԱռողջությունԿատու Շոտլանդական Կախականջ ԳրականությունԿատու Շոտլանդական Կախականջ ԾանոթագրություններԿատու Շոտլանդական ԿախականջԱկանջԱնգլերենԳենԿատուներՄուտացիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նահապետ (ֆիլմ)Հովհաննես ԹումանյանՆեմեսիս (դիցաբանություն)ՍահմիՔիմիական ռեակցիաներՄշակույթԱնլռելի զանգակատունՍաշուր ՔալաշյանԱստղիկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրտաշեսյանների թագավորությունՄյունխհաուզենի արկածներըՄիրհավ (պատմվածք)ՄանրանկարչությունԿոռուպցիաԻզաբել ՍադոյանՄիքայել ՆալբանդյանՏիգրան ՄանսուրյանԿաթնասուններԱրթուր ԹարխանյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունՕսմանյան կայսրությունՍահմանական եղանակԱրմավիրՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԱրեգակԽոր ՎիրապԿարեն ԱսրյանՍերժ ԱվետիքյանՊյութագորասՇառլոտ լը ԲոնՍուր բրոնխիտՎահագն ԽաչատուրյանԳեղարքունիքի մարզԵրազահանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀնդեվրոպական լեզուներՍրտամկանի ինֆարկտՄոսկվա1915ԿոմիտասՎահանագեղձԿրծքավանդակի ցավԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ամբերդ (ամրոց)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԴավիթ ԲեկՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ԿանադաԳրիգոր ԶոհրապՄովսես ԳորգիսյանՌուսական կայսրությունՄեր հայրենիքԿոկորդիլոսներԵղանակԴաշտանՀայաստանի առաջին հանրապետությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի ՍահմանադրությունՀայերԿունիլինգուսԱլան Ալեքսանդր ՄիլնԵռանկյան միջնագիծՄեքսիկաՍննդային շղթաՁկներԻնգա և Անուշ ԱրշակյաններԳարեգին ԲՏիգրան ՄեծԷկոլոգիական գործոններՀայոց ցեղասպանության ճանաչումՀայերենՀայկական գամփռՀայոց լեզվի պատմությունՔըրք ՔըրքորյանԿարմիր գիրքԴՆԹ🡆 More