Շիմլա

Շիմլա (հինդի՝ शिमला, անգլ.՝ Shimla, հայտնի է նաև Սիմլա անունով), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Հիմաչալ-Պրադեշ նահանգի կենտրոնն է։ Լեռնակլիմայական հանգստյան գոտի է, կարևորագույն տուրիստական կենտրոն։ 1864 թվականին Շիմլան դարձավ Բրիտանական Հնդկաստանի ամառային կենտրոնը՝ փոխարինելով Մարրիին՝ քաղաք, որը գտնվում է Ռավալպինդիից հյուսիս-արևելք։ Հնդկաստանի անկախության ձեռքբերումից հետո քաղաքը դարձավ Փանջաբ նահանգի մայրաքաղաքը, իսկ այնուհետև՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգինը։

Բնակավայր
Շիմլա
հինդի՝ शिमला
անգլ.՝ Shimla
Շիմլա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես25 կմ²
ԲԾՄ2205±1 մետր
Պաշտոնական լեզուհինդի
Բնակչություն206 575 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ177
Փոստային դասիչ171001
Պաշտոնական կայքhpshimla.gov.in/hi(հինդի)
Շիմլա (Հնդկաստան)##
Շիմլա (Հնդկաստան)
Շիմլա

Շիմլայում կա մի քանի քոլեջ և գիտահետազոտական ինստիտուտ։ Քաղաքը հայտնի է իր տաճարներով և դղյակներով։ Քաղաքի բազմաթիվ կառույցներ հիմնադրվել են նեոտյուդորական և նեոգոթիկական ոճով։

Շիմլան տեղակայված է լեռներում, և 2005 թվականից այստեղ անցկացվում են լեռնահեծանվային մրցարշավներ։

Քաղաքի բնակչությունը 392 542 մարդ է (2005)։

Պատմություն

18-րդ դարում ժամանակակից քաղաքի տարածքի մեծ մասը պատված էր թավ անտառներով՝ բացառությամբ Ջակխու տաճարի հարակից տարածքի և մի քանի բնակելի տների։

Շիմլա 
Կամուրջ։ Շիմլա, 1850-ականներ

1806 թվականին ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգի տարածքը գրավվել էր Նեպալի վարչապետ Բհիմսեն Թհապայի կողմից։ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը անգլո-նեպալական պատերազմի (1814-1816) արդյունքում վերադարձրեց վերահսկողությունը տարածքի նկատմամբ։ Մահարջա Պատիալին, որն աջակցություն էր ցուցաբերել բրիտանական զորքերին, նվիրաբերվեցին ժամանակակից Շիմլայի հարակից հողերը։ 1826 թվականին բրիտանացի սպաները, հրապուրվելով Շիմլայի կլիմայով (որը նման էր անգլիական կլիմային), սկսեցին այնտեղ անցկացնել ամառային արձակուրդները։ 1827 թվականին Բենգալիայի գեներալ-նահանգապետ լորդ Ամխերստը այցելեց Շիմլա։ Մեկ տարի անց այստեղ կանգ առավ Հնդկաստանում բրիտանական զորքերը ղեկավարող լորդ Կոմբերմերը։ Նրա հանգստի ժամանակ կառուցվեց երեք մղոն ճանապարհ և կամուրջ Ջակխու շրջանում։ 1830 թվականին բրիտանական վարչությունը ձեռք բերեց սարահարթի շուրջը գտնվող հողերը։ Դրանից հետո սարահարթը սկսեց ակտիվորեն զարգանալ․ եթե 1830 թվականին այստեղ կար 30 տուն, ապա 1881 թվականին՝ 1 141։

1832 թվականին քաղաք այցելեց լորդ Կոմբերմերի ժառանգորդ կոմս Դալհաուզին։ Դրանից հետո սկսեցին պարբերաբար քաղաք այցելել Բրիտանական Հնդկաստանի գեներալ-նահանգապետեր և զորքերի հրամանատարներ։ Շիմլան դարձավ պարահանդեսների և միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ բացվեցին դպրոցներ բարձր խավի ներկայացուցիչների համար։ 1830-ականների վերջին Շիմլան դարձավ ցուցահանդեսների և թատերական ներկայացումների անցկացման վայր։ Քաղաք էին այցելում հնդիկ գործարարներ։ 1844 թվականի սեպտեմբերի 9-ին Շիմլայում դրվեց քրիստոնեական տաճարի հիմքը։ Շուտով սկսվեց Հինդոստան-տիբեթական ճանապարհի շինարարությունը, իսկ 1851-1852 թվականներին փորվեց 560 ֆուտ երկարությամբ թունել։ 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունը խուճապ առաջացրեց եվրոպական բնակիչների շրջանում, թեպետ գործնականում չդիպավ քաղաքին։

1863 թվականին Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Ջոն Լոուրենսը որոշում կայացրեց Բրիտանական Հնդկաստանի ամառային մայրաքաղաքը տեղափոխել Շիմլա։

Շիմլա 
Հնդկաստանի փոխարքայի նստավայրը՝ կառուցված 1888 թվականին

Ամառային սեզոնին Շիմլան համարվում էր նաև Հնդկաստանում բրիտանական հրամանատարության և բրիտանական գաղութային վարչության շատ բաժինների գտնվելու վայրը։ 1876 թվականին Մուրրիից (ներկայիս Պակիստան) Շիմլա տեղափոխվեց Փանջաբ մարզի ամառային մայրաքաղաքը։

Շիմլա 
Մարդատար գնացք Կալկա-Շիմլա գծի վրա

1906 թվականին բացվեց Կալկա-Շիմլա երկաթգիծը։ Այն Կալկայից Շիմլա հասավ 806 կամրջի և 103 թունելի միջոցով՝ դառնալով ինժեներական մտքի նվաճում և ստանալով «Արևելքի Բրիտանական մարգարիտ» անվանումը։ 2008 թվականին այն ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հնդկաստանի լեռնային երկաթգծեր» օբյեկտի կազմում։

1942-1945 թվականներին Շիմլայում Բիրմայի գաղութային իշխանությունը գտնվում էր աքսորի մեջ, քանի որ այդ շրջանում Բիրման գտնվում էր ճապոնական օկուպացման տակ։

Շիմլայում կա նշանակալի մուսուլմանական համայնք։ Դա պայմանավորված է նրանով, որ Շիմլան դեռևս միավորված Փանջաբի մայրաքաղաքն էր և շարունակեց մնալ հնդկական Փանջաբի մայրաքաղաքը մինչև մայրաքաղաքը Չանդիգարխ տեղափոխելը։ 1971 թվականին՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգի կազմավորումից հետո, Շիմլան դարձավ դրա մայրաքաղաքը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Շիմլան տեղակայված է Հիմալայան լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածում։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 2397,59 մետր է։ Քաղաքի երկարությունը արևմուտքից արևելք մոտավորապես 9,2 կմ է։ Տարածքի ամենաբարձր կետը Ջակխու լեռն է (ծովի մակարդակից 2454 մետր)։ Շիմլան տեղակայված է բարձր սեյսմիկ վտանգ ունեցող գոտում։

Քաղաքի տարածքում չկան խոշոր ջրավազաններ։ Ամենամոտ գետը Սաթլեզն է, որը գտնվում է քաղաքից մոտավորապես 21 կմ հեռավորության վրա։ Քաղաքի շրջակայքում հիմնական բնափայտային տեսակներն են սոճին, մայրի հիմալայանը, կաղնին և մրտավարդը։ Մեծ քանակությամբ զբոսաշրջությունը անտառների տեսանկյունից մտահոգիչ է։

Քաղաքի կլիման լեռնային մերձարևադարձային է։

Շիմլա  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Շիմլաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Շիմլայի բնակչությունը կազմում է 171 817 մարդ, որից 94 797-ը տղամարդիկ են, իսկ 77 020-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը 94,14 % է։

Գործազրկության մակարդակը աստիճանաբար նվազում է․ 1992 թվականին այն կազմել է 36 %, իսկ 2006 թվականին՝ 22,6 %։ Այս անկումը կապված է վերջերս կատարվող ինդուստրացման, ծառայությունների ոլորտի և կրթության աճի հետ։ Քաղաքի բնակչության մեծ մասը Հիմաչալ-Պրադեշի բնիկներն են։

Հիմնական լեզուներն են պախարին, հինդին, փանջաբին։ Հիմնական կրոնը հինդուիզմն է (93,5 %), բնակչության 2,5 %-ը սիկհերն են։ Քաղաքում բնակվում են նաև քրիստոնյաներ, բուդդիստներ և մուսուլմաններ։

Տնտեսություն

Բնակչություն զբաղվածության հիմնական ոլորտներն են զբոսաշրջությունը և պետական կառավարումը։ Բնակիչների զգալի մասը զբաղված է կրթությամբ և այգեգործական արտադրանքների մշակմամբ։

Շիմլա 
Ինդիրա Գանդիի բժշկական քոլեջը և հիվանդանոցը

Շիմլան ոչ միայն տեղական նշանակության տրանսպորտային և առևտրական, այլև կարևոր բժշկական կենտրոն է։ Քաղաքի գլխավոր ծրագիրը ենթադրում է նրա զարգացումը՝ որպես բժշկական տուրիզմի կենտրոն։

Քաղաքի բյուջեում մեծ է հյուրանոցային ճյուղի ներդրումը։ Շիմլան գլխավորում է լավագույն հյուրանոցային քաղաքների ցանկը։

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաների սեկտորի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու ուղղությամբ, սակայն ներկայումս այդ ճյուղերի հետ կապված փոքրաթիվ ընկերություններ կան Շիմլայում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Басханов М.К. "У ворот английского могущества". А.Е.Снесарев в Туркестане, 1899-1904 гг. СПб., Нестор-История, 2015. — 328 с., ил., карты. — 978-5-4469-0728-1.

Արտաքին հղումներ

Շիմլա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմլա» հոդվածին։

Tags:

Շիմլա ՊատմությունՇիմլա Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրՇիմլա ԲնակչությունՇիմլա ՏնտեսությունՇիմլա ԾանոթագրություններՇիմլա ԳրականությունՇիմլա Արտաքին հղումներՇիմլաԱնգլերենԲրիտանական ՀնդկաստանՀիմաչալ-ՊրադեշՀինդիՀնդկաստանՌավալպինդիՓանջաբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արցախյան շարժումՍարդարապատի հերոսամարտՍիերա ԲրավոԼիպոմաԷդգար ՂազարյանԹեհրանի կոնֆերանսԱրտաշատԼոգիստիկաՀայկյան տոմարՆախադասությունԹաջ ՄահալՍեքսիզմԿորած մոլորվածը ՀայաստանումԽտությունԳարունԷկզեմաԱծխածինՄոսկվաԹմրամիջոցԱծանցԾավալԽմելու ջուրԶատիկՀնդեվրոպական լեզուներԼեոնարդո դա ՎինչիԿոսովոյի հուշարձաններԱվստրիաՇնչառությունՋիմ ԹորոսյանՍպիտակուցներՈւղղագրությունՑրված սկլերոզՎիտամին CԳրիգոր ՆարեկացիՄանուշակԲագրատունիների թագավորությունԱղբյուր ՍերոբՀռոմի թագավորության պատմությունՎավերագրական ֆիլմՀեշտոցՌուբեն ՄաթևոսյանՇեշտՖիմոզԼյարդՀաղպատի վանական համալիրՎահան ՏերյանՀայաստանի բուսական աշխարհՈչ վերբալ հաղորդակցությունՄակդիրՀիսուսի հարությունՄարքեթինգԱրյունահոսությունՍաղմոսավանքԵրազահանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՖրենկ ՍինատրաՀույզերԱլեքսանդր ԹամազովԿալցիումՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Անդրանիկ ՕզանյանԼիմֆոմաԵրկաթԴեռահասի հոգեբանությունԱգաթա ՔրիստիԿուսակցությունՀայերենի կետադրությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԵգիպտոսԱրվեստՇավարշ ԿարապետյանԷլեկտրական հոսանքՏաղավար տոներՀորոսկոպԼոպերամիդ🡆 More