Վեպ Նորմալ Մարդիկ: վեպ

Նորմալ մարդիկ (անգլ.՝ Normal people), իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը, որը հրատարակվել է 2018 թվականին։ «Նորմալ մարդիկ»-ը Ռունիի երկրորդ վեպն է, որը հրապարակվել է «Զրույցներ ընկերների հետ» վեպից հետո (2017 թվական)։ Առաջին անգամ հրատարակվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Faber & Faber-ի կողմից։ Գիրքը բեսթսելեր է դարձել Միացյալ Նահանգներում։ Վաճառքի առաջին չորս ամսվա ընթացքում վաճառվել է գրքի հաստ կազմով տարբերակի 64,000 օրինակ։ Գիրքը հայերեն լույս է տեսել 2021 թվականին Newmag հրատարակչության կողմից։

Նորմալ մարդիկ
անգլ.՝ Normal People
Վեպ Նորմալ Մարդիկ: Սցենար, Ընդունում, Մրցանակներ
ՀեղինակՍալլի Ռունի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կազմի հեղինակJon Gray?
Հրատարակման տարեթիվօգոստոսի 30, 2018
Պարգև(ներ)

Գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալը 2020 թվականին հեռարձակվել է BBC Three-ով և Hulu-ով։ Բացի այդ, հեռուստասերիալը ներկայացվել էր նաև Էմմիի։ Մի շարք հրատարակչություններ «Նորմալ մարդիկ» վեպը դասում են 2010-ական թվականների լավագույն գրքերի շարքում։

Սցենար

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են։ Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է։ Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը փոխվում է։

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում։ Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է։ Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում։

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, և՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի։

Ընդունում

«Նորմալ մարդիկ» վեպի վերաբերյալ քննադատների կարծիքները տարբեր են։ 2018 թվականին ներկայացվել է Տղամարդկանց բուքերյան մրցանակի։ 2018 թվականին այն դարձել է Waterstones-ի տարվա գիրք։ 2018 թվականին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում։ Իսկ արդեն 2019 թվականին ներկայացվել «Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների։ Նույն տարում այն զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը՝ 21-րդ դարի 100 լավագույն գրքերի շարքումը, որը կազմվել էր The Guardian-ի կողմից։

Իռլանդացի անկախ խմբագիր Ֆյոնան Շեհանը գիրքը բնորոշում է որպես «բանակռիվ» (պոլեմիկա)՝ ընդգծելով, որ Ռունին իրեն բնորոշում է որպես մարքսիստ և գիրքն արտացոլում է Կոմունիստական կուսակցության մանիֆեստի և Դորիս Լեսինգի «Ոսկյա նոթատետր» ֆեմինիստական վեպի վերաբերյալ քննարկումները։

Entertainment Weekly-ի հեղինակները գիրքը դասում են տասնամյակի 10 լավագույն գրքերի շարքում։ Սեիջա Ռանքինը գրում է. «Սալի Ռունիի երկու վեպերը բացարձակ ազնվությամբ և անթերի խորաթափանցությամբ արտացոլում են հազարամյակի ոգին։ Բայց այն, ինչին նա բախվեց «Զրույցներ ընկերների հետ» վեպի ժամանակ, կատարելության հասցրեց «Նորմալ մարդիկ»-ում»։

Մրցանակներ

Մրցանակ Տարի Արդյունք
Costa Book Awards 2018 Հաղթանակ
Բրիտանական գրական մրցանակ, տարվա գիրք 2019 Հաղթանակ
Տղամարդկանց բուքերյան մրցանակ 2018 2018 Առաջադրված
Կանանց գրական մրցանակ 2019 Առաջադրված

Ադապտացում

2019 թվականի մայիսին BBC Three-ն և Hulu-ն հայտարարեցին, որ ֆիլմի սցենարի հիման վրա կնկարահանվի հեռուստասերիալ։ Դրա պրեմիերան BBC Three-ի եթերում կայացավ 2020 թվականի ապրիլի 26-ին, իսկ 2020 թվականի ապրիլի 27-ին էլ հասանելի դարձավ ավստրալական Stan սթրիմինգային ծառայությունում։ Իռլանդիայում հեռուստասերիալը սկսեց հեռարձակվել 2020 թվականի ապրիլի 28-ին RTÉ One հեռուստաընկերությամբ։ Մարիաննայի դերը մարմնավորում է Դեյզի Էդգար Ջոնսը, իսկ Քոնելի կերպարը՝ Փոլ Մեսքալը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Վեպ Նորմալ Մարդիկ ՍցենարՎեպ Նորմալ Մարդիկ ԸնդունումՎեպ Նորմալ Մարդիկ ՄրցանակներՎեպ Նորմալ Մարդիկ ԱդապտացումՎեպ Նորմալ Մարդիկ ԾանոթագրություններՎեպ Նորմալ Մարդիկ Արտաքին հղումներՎեպ Նորմալ ՄարդիկԱնգլերենՍալի Ռունի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱծանցյալՀայկական գամփռՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրամ ԱսատրյանԴիզայնԽոստումը (ֆիլմ, 2016)Արամ ԱՊրիզմաՖուտբոլՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱմբերդ (ամրոց)ԱրյունահոսությունՎազգեն Ա ԲուխարեստցիՀայերեն հայհոյախոսությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԱրմավիրԱնասնապահությունԱրտիստը (Շիրվանզադե)Զվարթնոցի տաճարԵրկիրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԾիծեռնակներՓոքրիկ իշխանըԱնահիտՖրանսիաՀունաստանՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՋրհեղեղՍևանա լիճԴանթեական առասպելԱնորոշ դերբայԲացականչական նշանԳյումրիԱնտառՄամփրե արքանՀայկական դիցաբանությունԲնության պահպանությունԱլգորիթմՍիամանթոՀայաստանի առաջին հանրապետությունԱկսել ԲակունցՄեր հայրենիքՀովազներԿաթվածՀին աստվածներ (դրամա)Հարցական նշանՆար-ԴոսՄեր թաղը (պատմվածաշար)Առաքյալը (Մուրացան)ԱվստրալիաՆիկոլ ՓաշինյանԿունիլինգուսԼուսանՍինգապուրԾնեբեկՔարԼևոն ԱրոնյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունԲնությունՊարագաներԱվշային հանգույցՔրիստափոր ԿոլումբոսՀայաստանի Հանրապետության նախագահtgpa2ՀապավումԴպրությունՕրենսդիր իշխանությունԿտավատԱկնարկ (ժանր)ՊղինձԱրևմտյան ՀայաստանԹոնդրակյաններԾիածանՌոբերտ Աբաջյան🡆 More