Բուքերյան Մրցանակ

Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։

Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։

Հաղթողներ

Տարի Հեղինակ Վերնագիր Ժանր Ազգություն
1969 Պերսի Հովարդ Նյուբի Դրա համար պատասխան կտաք Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1970 Բեռնիս Ռուբենս Ընտրյալ անդամ Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1971 Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ Կախված վիճակում Պատմվածք Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
Բուքերյան Մրցանակ  Տրինիդադ և Տոբագո
1972 Ջոն Բյորջեր G. Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1973 Ջ. Գ. Ֆարել Կրիշնապուրի պաշարումը Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
Բուքերյան Մրցանակ  Իռլանդիա
1974 Նադին Գորդիմեր Պահպանողականը Վեպ Հարավային Աֆրիկա
Սթենլի Միդլթոն Տոն Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1975 Ռութ Ջաբվալա Տոթ և փոշի Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
Բուքերյան Մրցանակ  Գերմանիա
1976 Դավիդ Սթորի Սևիլ Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1977 Պոլ Սքոթ Մնալ մինչև վերջ Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1978 Այրիս Մյորդոկ Ծով, ծով Փիլիսոփայական վեպ Բուքերյան Մրցանակ  Իռլանդիա
Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1979 Պենելոպա Ֆիցջերալդ Ջրի վրա Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1980 Վիլյամ Գոլդինգ Նավարկության ծեսերը Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1981 Սալման Ռուշդի Կեսգիշերի երեխաները Մոգական ռեալիզմ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1982 Թոմաս Կենելի Շինդլերի տապանը Ինքնակենսագրական վեպ Բուքերյան Մրցանակ  Ավստրալիա
1983 Ջոն Մաքսվելլ Կուտզե Միխայել Կ-ի կյանքն ու ժամանակը Վեպ Հարավային Աֆրիկա
1984 Անիտա Բրուքներ Հյուրանոց «Լճի մոտ» Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1985 Քերի Հյույմ Կմախք-մարդիկ Միստիկական վեպ Բուքերյան Մրցանակ  Նոր Զելանդիա
1986 Կինգսլի Էմիս Հին սատանաներ' Կատակերգական վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1987 Պենելոպա ԼԱյվլի Լուսնի վագրը Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1988 Պիտեր Քերի Օսկարն ու Լյուսինդան Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Ավստրալիա
1989 Կաձուո Իսիգուրո Օրվա մնացորդը] Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1990 Անտոնիա Բայեթ Տիրապետություն Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1991 Բեն Օքրի Քաղցած ճանապարհը Մոգական ռեալիզմ Բուքերյան Մրցանակ  Նիգերիա
1992 Մայքլ Օնդատժե Անգլիացի պացիենտը Բուքերյան Մրցանակ  Կանադա
Բարի Անսուորթ Սուրբ սով Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1993 Ռոդի Դոյլ Պեդի Կլարկ հա-հա-հա Վեպ Բուքերյան Մրցանակ  Իռլանդիա
1994 Ջեյմս Կելման Որքան ուշ է, որքան ուշ Գիտակցության հոսք Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1995 Փեթ Բարքեր Ուրվականների ճամփան Պատերազմական վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1996 Գրեմ Սվիֆթ Վերջին կարգադրությունները Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1997 Արունդատի Ռոյ Մանրուքների աստվածը Վեպ Բուքերյան Մրցանակ  Հնդկաստան
1998 Իեն Մաքյուեն Ամստերդամ Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
1999 Ջոն Մաքսվելլ Կուտզե Անպատվություն Վեպ Բուքերյան Մրցանակ  Հարավային Աֆրիկա
2000 Մարգարեթ Էթվուդ Կույր մարդասպանը Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Կանադա
2001 Պիտեր Քերի Կելիի խմբի իրական պատմությունը Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Ավստրալիա
2002 Յան ՄԱրտել Պիի կյանքը Ֆանտաստիկական վեպ
արկածային վեպ
Բուքերյան Մրցանակ  Կանադա
2003 DBC Պիեռ Վերնոն Աստված Կրտսեր Սև կատակերգություն Բուքերյան Մրցանակ  Ավստրալիա
2004 Ալան Հոլինգյորստ Գեղեցկության գիծը Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
2005 Ջոն Բենվիլ Ծովը Վեպ Բուքերյան Մրցանակ  Իռլանդիա
2006 Կիրան Դեսաի Սնանկացածների ժառանգությունը Վեպ Բուքերյան Մրցանակ  Հնդկաստան
2007 Էնն Էնրայթ Բոլորը հավաքվել են Վեպ Բուքերյան Մրցանակ  Իռլանդիա
2008 Արավինդ Ադիգա Սպիտակ վագրը Վեպ Բուքերյան Մրցանակ  Հնդկաստան
2009 Հիլարի Մենթել Գայլերի դահլիճը Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
2010 Հովարդ Ջեյկոբսոն Ֆինկլերի հարցը Հումորային վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
2011 Ջուլիան Բարնս Ավարտի նախազգացում Վեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
2012 Հիլարի Մենթել Բերեք մարմինները Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Միացյալ Թագավորություն
2013 Էլեանոր Քաթթոն Լուսատուն Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Կանադա
Բուքերյան Մրցանակ  Նոր Զելանդիա
2014 Ռիչարդ Ֆլենագան Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս Պատմավեպ Բուքերյան Մրցանակ  Ավստրալիա
2015 Մարլոն Ջեյմս Յոթ սպանության համառոտ պատմություն Վեպ Բուքերյան Մրցանակ  Ճամայկա
2016 Բոլ Բիտի The Sellout Վեպ Բուքերյան Մրցանակ  ԱՄՆ
2017 Ջորջ Սոնդերս Լինքոլնը բարդոյում Վեպ Բուքերյան Մրցանակ  ԱՄՆ

Տես նաև

Բուքերյան միջազգային մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բուքերյան Մրցանակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուքերյան մրցանակ» հոդվածին։

Tags:

Բուքերյան Մրցանակ ՀաղթողներԲուքերյան Մրցանակ Տես նաևԲուքերյան Մրցանակ ԾանոթագրություններԲուքերյան Մրցանակ Արտաքին հղումներԲուքերյան Մրցանակ19692002Ազգերի ՀամագործակցությունԱնգլերենԶիմբաբվեԻռլանդիաՖունտ ստեռլինգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց այբուբենի հուշարձանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՔաղաքական գործիչՍառը պատերազմԵվրոպաՀատապտուղԱվստրալիաՑեղասպանությունԿլիմայի փոփոխությունՊոլ ՄորֆիՈսկեպարԹթվածինԱդամ ՍմիթՀեպատիտ CՍունկՄովսես ԽորենացիՀայկյան տոմարԻրավունքԼիտրՍիլվա ԿապուտիկյանՀին ՀռոմԳևորգ ՉաուշԱնսեռ բազմացումԼուսինԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՔըրք ՔըրքորյանՍակավարյունությունԱուտիզմՀեպատիտ BԱվշային հանգույցԱրամ ԱսատրյանՎահանաձև գեղձի քաղցկեղԿիլիկիայի հայկական թագավորությունԿարսի պայմանագիրԵռանկյունՀայկական ԽՍՀ շրջաններԿենդանակերպի նշաններԱնտառԱլեքսանդր ՇիրվանզադեՀականիշԲյուզանդական կայսրությունՀայկական լեռնաշխարհԴիլիջանԿոալաՄհեր ՄկրտչյանԴարձվածքԿոտայքի մարզԱրեգակԱղաթթուՄխիթար ԳոշՄաշկային հիվանդություններԱնմոռուկ (խորհրդանիշ)Մեծ ՀայքԱրտակ ՄախսուդյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Վիկտոր ՀամբարձումյանԱրցախի հերոսՎիտամին EԱռնո ԲաբաջանյանՌևմատոիդ արթրիտԳոյական անունԱվարայրի ճակատամարտՀայկ նահապետԻսլամԱլբերտ ԱզարյանԲույսերԵրկկենցաղներԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Վարդանանք (պատմավեպ)Աղասի ԱյվազյանԱրցախի պատմությունՏեղի պարագաԹմրամիջոց🡆 More