Նիկոլաս Տալյաֆիկո: արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Տալյաֆիկո (անգլ.՝ Nicolás Tagliafico, օգոստոսի 31, 1992(1992-08-31), Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում։

Նիկոլաս Տալյաֆիկո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Նիկոլաս Տալյաֆիկո
Nicolás Tagliafico
Նիկոլաս Տալյաֆիկո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Տալյաֆիկոն Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicolás Alejandro Tagliafico
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1992(1992-08-31) (31 տարեկան)
Ծննդավայր Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 171 սմ
Քաշ 65 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Արգենտինա Բանֆիլդ 90 (2)
2012-2013   Իսպանիա Ռեալ Մուրսիա 27 (0)
2015-2018 Արգենտինա Ինդեպենդիենտե 85 (2)
2018-ներկա Նիդերլանդներ Այաքս 15 (1)
Ազգային հավաքական
2007 Արգենտինա Արգենտինա Մ15 2 (0)
2009 Արգենտինա Արգենտինա Մ17 5 (0)
2011 Արգենտինա Արգենտինա Մ20 12 (1)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3-ի, 2018

Ակումբային կարիերա

Բանֆիլդ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տալյաֆիկոն սկսել է Բանֆիլդում։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Տիգրեի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 22-ին՝ Հուրականի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Լորենսո դե Ալմագրոյի դեմ խաղում։

2012 թվականի օգոստոսին Տալյաֆիկոն վարձավճարով տեղափոխվեց Իսպանիայի Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող Ռեալ Մուրսիա։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Միրանդեսի դեմ խաղում։ Վարձավճարից հետո Տալյաֆիկոն վերադարձավ Բանֆիլդ՝ օգնելով թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Բանֆիլդի կազմում արգենտինացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Ինդեպենդիենտե

2015 թվականի ձմռանը Տալյաֆիկոն տեղափոխվեց Ինդեպենդիենտե։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 15-ին՝ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում։ 2017 թվականին նա Ինդեպենդիենտեի հետ հաղթեց Հարավամերիկյան գավաթը։ Ակումբի կազմում Տալյաֆիկոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Այաքս

2018 թվականի Տալյաֆիկոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց մարտի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում։

Միջազգային կարիերա

Տալյաֆիկոն Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի աշխարհի առաջնությանը՝ օգնելով իր թիմին հասնել քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ՝ Պորտուգալիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում նա չիրացրեց իր հարվածը և Արգենտինան պարտվեց 4-5 հաշվով։

Առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական Տալյաֆիկոն հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում։

2018 թվականի հունիսին Տալյաֆիկոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին, սակայն Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային և դուրս մնաց առաջնությունից։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանֆիլդ 2010–11 Պրիմերա Դիվիզիոն 9 0 0 0 0 0 0 0 9 0
2011–12 33 1 0 0 0 0 0 0 33 1
2013–14 Պրիմերա B Նասիոնալ 34 0 2 1 0 0 36 1
2014 Պրիմերա Դիվիզիոն 14 1 0 0 0 0 14 1
Ընդհանուր 90 2 2 1 0 0 0 0 92 3
Ռեալ Մուրսիա (վարձավճար) 2012–14 Սեգունդա Դիվիզիոն 27 0 1 0 28 0
Ինդեպենդիենտե 2015 Պրիմերա Դիվիզիոն 31 1 2 0 6 0 0 0 39 1
2016 16 1 2 0 4 0 3 0 25 1
2016–17 29 0 1 0 11 0 2 0 43 0
2017–18 9 0 0 0 5 0 0 0 14 0
Ընդհանուր 85 2 5 0 26 0 5 0 121 2
Այաքս 2017–18 Էրեդիվիզի 15 1 0 0 0 0 15 1
Կարիերայի ընդհանուր 217 5 8 1 26 0 5 0 256 6

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 7 0
Ընդհանուր 8 0

Նվաճումներ

Ակումբային

    Ինդեպենդիենտե
  • Հարավամերիկյան գավաթ․ 2017

Միջազգային

    Արգենտինա
  • Սուպերկլասիկո դե լաս Ամերիկաս․ 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նիկոլաս Տալյաֆիկո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Տալյաֆիկո» հոդվածին։

Tags:

Նիկոլաս Տալյաֆիկո Ակումբային կարիերաՆիկոլաս Տալյաֆիկո Միջազգային կարիերաՆիկոլաս Տալյաֆիկո Կարիերայի վիճակագրությունՆիկոլաս Տալյաֆիկո ՆվաճումներՆիկոլաս Տալյաֆիկո ԾանոթագրություններՆիկոլաս Տալյաֆիկո Արտաքին հղումներՆիկոլաս Տալյաֆիկո1992d:Q1399432d:Q2195778Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)ԱնգլերենԱրգենտինաԱրգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականԲուենոս Այրես (պրովինցիա)Պաշտպան (ֆուտբոլ)Օգոստոսի 31

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրյունՄարդ բանականԴարձվածքԱրտաշատԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԹաջ ՄահալՖեյսբուքՎիքիպահեստSWOT վերլուծությունՀայաստանի Հանրապետության նախագահՎանա լիճՉակերտներԸնտանիքՀայկական գամփռՄաշկաբորբՀաղորդակցային գործընթացՓոխաբերությունԲացականչական նշանԽրիմյան ՀայրիկԵրկիրԿրծքագեղձի քաղցկեղՇաղկապենաբորբՍողոմոնի երգերըԱրամ ԱՄարգինալացումՃապոնիաՔաղցկեղԱուտիզմԱղասի ԱյվազյանԲազմացումԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԹբիլիսիԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրագածոտնի մարզՄիջին ականջի բորբոքումԲիբլիական (պոեմ)ՔութեշԹոմաս ԷդիսոնՆախադասությունԼեոնիդ ԵնգիբարյանԲայԷվերեստԺողովրդավարությունԱրցախյան ազատամարտԲարդ ստորադասական նախադասությունՕձերՍերմնահեղուկԷկոլոգիաԱրհեստական բանականությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԶանգվածի պահպանման օրենքՇուշիի ազատագրումԽտությունԵրաժշտությունԾծմբական թթուԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎարդան ՄամիկոնյանՍպիտակ ձին (պատմվածք)ՇվեդիաՑորենՀայրենական մեծ պատերազմՎլադիմիր ԼենինՀայաստանի կենտրոնական բանկՄիլանՌոբերտ ԱբաջյանԹիթեռներԻլհամ ԱլիևԿարսԵրկաթ պակասորդային սակավարյունությունԳյումրիՇվեյցարիաԷկզեմաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Էլեկտրական հոսանքԽոնարհումԷնվեր փաշաԱմբողջ թիվ🡆 More