Յու Նեսբյո (նորվ.՝ Jo Nesbø, ծնվ.
մարտի 29, 1960[…], Օսլո, Նորվեգիա, Նորվեգիա), նորվեգացի գրող, երաժիշտ։
Յու Նեսբյո Jo Nesbø | |
---|---|
Ծննդյան անուն | նորվ.՝ Jon Nesbø |
Ծնվել է | մարտի 29, 1960[…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | վիպասան, գրող, լրագրող, մանկագիր, ֆուտբոլիստ, երգիչ, երաժիշտ, սցենարիստ, տնտեսագետ և բարեգործ |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց |
Ժանրեր | դետեկտիվ |
Անդամակցություն | Di Derre? |
Պարգևներ | և |
Կայք | jonesbo.com |
Jo Nesbø Վիքիպահեստում |
Յու Նեսբյոն ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Օսլոյում։ Նրա մանկությունն անցել է նորվեգական Մոլդե քաղաքում, որտեղ ապագա գրողի մայրն աշխատում էր քաղաքային գրադարանում։ Այս հանգամանքը նպաստում է Նեսբյոի մոտ վաղ տարիքից գրականության հանդեպ սիրո առաջացմանը։ Նա վաղ տարիքից սկսած հրապուրվում է ֆուտբոլով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել ֆուտբոլիստի մասնագիտությունից։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցնում նորվեգական բանակում, որտեղ ծառայում է երեք տարի։ Զինվորական ծառայության հետ զուգահեռ եռանդուն կերպով զբաղվում է ինքնակրթությամբ։ Ծառայությունից հետո ընդունվում է Նորվեգական տնտեսագիտության և բիզնեսի դպրոցը՝ էկոնոմիստ մասնագիտությամբ։ 1992 թվականին հիմնում է Di Derre երաժշտական խումբը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Նորվեգիայում։ 1997 թվականին լույս է տեսնում Յու Նեսբյոի առաջին վեպը «Չղջիկը» վերնագրով, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության մոտ։ Յու Նեսբյոն այժմ բնակվում է Օսլոյում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յու Նեսբյո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յու Նեսբյո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.