Յուրի Մեչիտով: վրացահայ լուսանկարիչ

Յուրի Միքայելի Մեչիտով (մայիսի 10, 1950(1950-05-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ լուսանկարիչ, վավերագրող, մանկավարժ։ 12 տարի եղել է Սերգեյ Փարաջանովի կողքին և լուսանկարել այն ամենը, ինչ առնչվել է կինոռեժիսորին։

Յուրի Մեչիտով
Ծնվել էմայիսի 10, 1950(1950-05-10) (73 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՅուրի Մեչիտով: Կենսագրություն, Ցուցահանդեսներ, Պատկերասրահ ԽՍՀՄ և Յուրի Մեչիտով: Կենսագրություն, Ցուցահանդեսներ, Պատկերասրահ Վրաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքmechitov.net

Կենսագրություն

Յուրի Մեչիտով: Կենսագրություն, Ցուցահանդեսներ, Պատկերասրահ 
Սերգեյ Փարաջանովի հուշարձանը Թբիլիսիում, որը ստեղծվել է Յուրի Մեչիտովի լուսանկարի հիման վրա

Յուրի Միքայելի Մեչիտովը ծնվել է 1950 թվականի մայիսի 10-ին Թբիլիսի քաղաքում։ Լուսանկարել սկսել է 8 տարեկանից։

1972 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը, լեռնային ինժեներ է։

Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիում 1979 թվականին։ Աշխատել է հիմնականում վավերագրական ժանրում։ Նրա ուսուցիչներն էին նկարիչ Մարկ Պոլյակովը, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, Վլադիմիր Պիչխաձեն։

Յուրի Մեչիտովը մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակ է։ Նա աշխատել է որպես լուսանկարիչ ֆիլմերի նկարահանման հրապարակում, 12 տարի նկարահանել է ռեժիսորին և ստեղծել «Սերգեյ Փարաջանով։ Երկխոսության քրոնիկոն» գիրք-ֆոտոալբոմը։ Մեչիտովը լուսանկարել է նաև Փարաջանովի բազմաթիվ ընկերներին և հյուրերին, այդ թվում՝ Անդրեյ Տարկովսկուն, Մարչելո Մաստրոյանիին, Տոնինո Գուերրայինն, Մայա Պլիսեցկայային և այլոց։

Յուրի Մեչիտովը Վրաստանում լուսանկարչության պատմության վերաբերյալ ալբոմի հեղինակներից ու կազմողներից է, իսկ նրա լուսանկարչական դպրոցը Թբիլիսիի այցեքարտ է։

«Հին Թբիլիսիի» Շարդեն փողոցում տեղադրված Սերգեյ Փարաջանովի հուշարձանը քանդակագործ Վաժա Միքաբերիձեն կերտել է Յուրի Մեչիտովի լուսանկարի հիման վրա։

2012 թվականին Յուրի Մեչիտովը եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի տեղակալ։

Ցուցահանդեսներ

Յուրի Մեչիտովն անցկացրել է 20 անհատական և 50 խմբակային ցուցահանդեսներ Վրաստանում և արտերկրում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Երկեր

  • Мечитов Юрий "Сергей Параджанов. Хроника диалога". Тбилиси 2009. ISBN 978-9941-0-1754-4

Արտաքին հղումներ

Tags:

Յուրի Մեչիտով ԿենսագրությունՅուրի Մեչիտով ՑուցահանդեսներՅուրի Մեչիտով ՊատկերասրահՅուրի Մեչիտով ԾանոթագրություններՅուրի Մեչիտով ԵրկերՅուրի Մեչիտով Արտաքին հղումներՅուրի Մեչիտով1950ԹբիլիսիԼուսանկարչությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայերը ՎրաստանումՄայիսի 10Սերգեյ ՓարաջանովՎրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարմնի զանգվածի ինդեքսԱբորտԳարունԵրիկամային անբավարարությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԲրոնխիալ ասթմաՇվեյցարիաԿրիաներՄհեր ՄկրտչյանԼիտրԴուայթ ԷյզենհաուերՄեջքի ցավԱծանցյալՀաստ աղիքների բորբոքումՇառաչ և ցասումԱստիգմատիզմՀայաստանի դրոշԽալազիոնՀայաստանի բուհերի ցանկԼոգիստիկաԼևոն ՇանթԸնձառյուծՆավթՀայաստանի քաղաքներըՍողոմոն ԹեհլիրյանՈրովայնային ցավՀայկական լեռնաշխարհԱսիաԱնդրանիկ ՕզանյանԵռանկյունՎանի թագավորությունԱգաթա ՔրիստիԱֆրիկաՔիմիաՀին ԵգիպտոսԱզատի ջրամբարԱրմավիրի մարզԿաթնասուններՀունաստանԵղանակի քերականական կարգՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)Կելվին (չափման միավոր)ՏողադարձԿռունկներՊարզ թիվԿարմրախտՀակոբ ՊարոնյանՄինաս ԱվետիսյանԿոտայքի մարզՔեթի ՓերրիՆոյԳերճնշումՄետրոնիդազոլԲուդդայականությունՄԻԱՎՓոխպատվաստագիտությունՀնդեվրոպական լեզուներՀեկտարԱրեգակնային համակարգԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՎարդավառՓիլիսոփայությունԾաղկեվանքՀայաստանի բուսական աշխարհԱնգլերենի այբուբենԱրհեստական բանականությունSourՀին աստվածներ (դրամա)Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՈրոնողական ռոբոտՏիեզերքԱռողջ ապրելակերպՀապավումՀեպատիտ BԳնաճԿորպորատիվ ֆինանսներ🡆 More